Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Անդրադարձ է կատարվել հոգեկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող ծրագրերին. Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է «Santé Arménie»-ի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբեր 29,2021 17:40

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է «Santé Arménie» առողջապահական նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Կազմակերպությունը բժիշկների և համալսարանական հիվանդանոցների բուժաշխատողների անկախ կոլեկտիվ է, որ ձևավորվել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին՝ պատերազմից տուժած անձանց բժշկական օժանդակություն ցուցաբերելու համար և այսօր էլ աջակցում է Արցախում և Հայաստանում առողջապահական համակարգի զարգացմանը։

Գեղամ Ստեփանյանն ընդգծել է «Santé Arménie»-ի կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունն Արցախում բնակչության առողջության պահպանման իրավունքի պատշաճ իրացմանն աջակցելու տեսանկյունից և շնորհակալություն հայտնել տարբեր ծրագրերով Արցախի կողքին լինելու համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում հոգեկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերին՝ մատնանշելով հետպատերազմյան իրողություններով պայմանավորված դրանց կարևորությունը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցելու կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերին։

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031