Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարությունը տեղեկությունների տրամադրման հարցում ցուցաբերում է գաղտնիության բաձր մակարդակ՝ սակայն ոչ միշտ հիմնավորված. ՀՔԱՎ

ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացրած 17 գրություններից միայն 8-ին են ՊՆ-ից, ըստ էության, պատասխան տվել։ ՀՔԱՎ-ի և զորակոչիկների անունից ներկայացրած գրությունների 41%-ի դեպքում պատասխանները չեն անդրադառնում գրությամբ բարձրաձայնված խնդիրների լուծմանը։

Ծառայողական քննությունը դարձել է քրեական հետապնդման մի նոր ենթամշակույթ

ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք»: «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է օրինականության սկզբունքը, համաձայն որի՝ «Վարչական մարմինները պարտավոր են հետեւել օրենքների պահպանմանը»: Վարչական դատարանում աճել է աշխատանքից ազատելու ապօրինի

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի և 23-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով

Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերն Արարատյան դաշտում` հատկապես Արմավիրում, օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին` -3․․-4 աստիճան ցուրտ։

Բաքուն Կարմիր խաչին առաջարկել է Արցախ մուտք գործել իր տարածքից

Նագիևը կոչ է արել ակտիվացնել ջանքերը Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում անհետ կորած անձանց գտնելու հարցում:

Փաստաբաններն այցելել են Եռաբլուր՝ պատերազմում չպարտված Հրաչիկ Ավետիսյանի շիրիմին

Փաստաբանների պալատի նախաձեռնությամբ ամեն տարի փաստաբանական համայնքն իր հարգանքի տուրքն է մատուցելու մեր հերոսների ընտանիքներին: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ սահմանված հարգանքի տուրք մատուցելու համար 2021 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվել էր միջոցառում: Հոկտեմբերի 17-ը՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Հրաչիկ Ավետիսյանի ծննդյան օրն է: Փաստաբան Մաի Հակոբյանի որդի Հրաչիկ Ավետիսյանը ավարտել էր

Մեքենան ընկել է ձորը. հիվանդանոց տեղափոխված վարորդը մահացել է

Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կովին, ինչից հետո «Մերսեդեսի» հետևից ընթացող «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան է բախվել է նույն կովին, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել և ընկել ձորը. «Ինֆինիտիի» 37-ամյա վարորդ Արամ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է

Սոցիալական ցանցերում վիրավորել են հաղորդավարուհուն

Ֆեյսբուքում եւ Ինստագրամում կեղծ օգտատերերի միջոցով իր արժանապատվությունը նվաստացնող, ծանր վիրավորանք պարունակող անպարկեշտ հրապարակումներ են կատարվել:

«Հայաստանի օմբուդսմենը գործում է իսկական առաջնորդի նման». Ջոն Էվանս

«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կարծես, միակ հայ պաշտոնյան է, որը հանդես է գալիս հօգուտ բնակչության»,- մասնավորապես գրել է նա:

«Սպարտակ» բալետի բեմադրությունների պատմությունից եւ հայ դիրիժորի անվան հետ կապված մեր «հայտնաբերած» իրողությունը

Ավելի քան երկու տարի ընդմիջումից հետո Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեք օր (հոկտեմբեր 13, 15, 16) կայացավ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետային ներկայացումը։ Ընթացիկ տարվա սկզբին այն խաղացանկ վերադարձնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունում հրավիրվել էր գեղարվեստական խորհրդի նիստ։ Քննարկման արդյունքում որոշում էր ընդունվել վերականգնել «Սպարտակը», որը երկու կարեւոր նպատակ է հետապնդում։ Առաջինը՝

Շուռ եկած «Գազել»-ի ուղևորները խնձոր հավաքելու են գնացել. վիրավորներից 3֊ը գյումրեցիներ են

Նախնական տվյալներով՝ 5 ուղևոր տեղում մահացել է, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ: Մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը պարզվում է։

Աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրական մեքենաների շահագործմանը

2018 թվականից և մինչև օրս վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա: Մեքենաների պահպանման, շահագործման և վառելիքի ծախսը կրճատելու նպատակով աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրական մեքենաների շահագործմանը։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է պետական կառույցների ծառայողական մեքենաները փոխարինել էլեկտրականներով: Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 5 մլն 400 հազար դոլար է,

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է էներգետիկայի բնագավառի օրենսդրությանը վերաբերող նախաձեռնություններ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի նիստում քննարկել է «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ ԵԱՏՄ պայմանագրով եւ օրենսդրությամբ նախատեսված կանոնակարգումներով մի շարք տեխնիկական

Աղվան Հովսեփյանի նկատմամբ փողերի լվացման դրվագով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացվել. «Փաստինֆո»

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ փողերի լվացման դրվագով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համաձայն Աղվան Հովսեփյանին ՀՔԾ-ի կողմից վերագրվող արարքում բացակայում է փողերի լվացման հանցակազմը։ Մասնավորապես՝ եթե անգամ դրամական միջոցը ձեռք

Քննարկվել են Հայաստանի եւ Իտալիայի ԵԽԽՎ պատվիրակությունների առավել սերտ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորությամբ Հռոմում գտնվող հայկական պատվիրակության անդամները նախօրեին հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իտալական պատվիրակության ղեկավար Մարթա Գրանդեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ԵԽԽՎ պատվիրակությունների առավել սերտ համագործակցությանն առնչվող հարցեր, հատկապես ընդգծվել Հայաստանի եւ Իտալիայի`

Շրջադարձ դեպի գիտությո՞ւն. ի՞նչ են հուշում թվերը

Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած 2022 թվականի բյուջեի նախագծով գիտական եւ գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրով կհատկացվի մոտ 27,88 մլրդ դրամ գումար։ Ընդ որում, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի միջոցով պաշտպանության բնագավառում գիտական եւ գիտատեխնիկական նպատակային հետազոտություններին կուղղվի մոտ 5,23 մլրդ։ 22.65 մլրդ հատկացվելու է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Գիտության կոմիտեի միջոցով իրականացվող գիտության

Թալիշի 19-րդ դարում կառուցված «Ամենափրկիչ» եկեղեցին աղվանական կարող են ներկայացնել միայն տգետները

Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան գրառումը Թալիշ գյուղը գտնվում է Մարտակերտի շրջանում, 44 – օրյա պատերազմի արդյունքում մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Գյուղում և նրա շրջակայքում կատարված հողային և շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված նյութերը, մասնավորապես քարե գործիքները, քարարկղային թաղումները վկայում են, որ այդ հատվածում մարդն ապրել է հնագույն ժամանակներից: 5-րդ դարում Հոռեկա

Հաճախորդները կարող են ապառիկ գնումներ կատարել ՎՏԲ-Հայաստան բանկի ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում

ՎՏԲ-Հայաստան Բանկը, զբաղեցնելով առաջատար դիրքեր ապառիկ վարկավորման շուկայում, առաջարկում է հաճախորդներին Բանկի` ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկավորմամբ ձեռք բերել անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ՝ վճարելով վերջիններիս համար հաջորդող ամիսների ընթացքում: Հայաստանի ողջ տարածքն ընդգրկող Բանկի գործընկերների լայն ցանցի միջոցով հաճախորդները հաշված րոպեների ընթացքում կարող են գնել անհրաժեշտ սպառողական ապրանքներ՝ կահույք, կենցաղային կամ համակարգչային

Աշոտ Ղուլյան. Մենք հիմա գտնվում ենք Ղարաբաղյան ազատագրական շարժման սկզբնական փուլի իրավիճակում․ «Ապառաժ»

ԱՀ Ազգային Ժողովի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի հետ «Ապառաժ»-ի հարցազրույցն անցած տարվա պատերազմի, հնարավոր բացթողումների, Արցախի ներքաղաքական իրավիճակի ու ապագայի տեսլականի մասին է: —Պարոն Ղուլյան, անցած տարի այս օրերին Արցախում պատերազմ էր: Ձեր կարծիքով, կարելի՞ էր խուսափել պատերազմական գործողությունների բռնկումից և ինչպե՞ս: -Անցած տարվա այս օրերը մեր նորագույն պատմության մեջ ընդմիշտ

Քննարկվել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նպատակն է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել ՀՀ Կառավարության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները: Առաջարկվում է գեոդեզիայի, քարտեզագրության եւ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառներում հաստատել գեոդեզիական

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 19-ին կատարվել է 211 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ: Վարակակիրներից 28-ը Ստեփանակերտ քաղաքի, 5-ը՝ Ասկերանի, 2-ը՝ Մարտակերտի շրջանների բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 95 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 41-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք:

5 զոհ և 10 տուժած՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Բերձորի տարածքում այս ակտիվացումը պատահական չէ. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ ադրբեջանական կողմը նոր զորավարժություններ է սկսել Բերձորի տարածքում: Պաշտոնական հաղորդագրության մեջ միայն նշվում է, որ «վարժանքների նպատակն է ստուգել ցամաքային և այլ զորքերի փոխգործակցությունը կառավարման ժամանակակից մեթոդների օգտագործմամբ»: Զորավարժություններում ներգրավված անձնակազմի քանակի և նախատեսվող ժամանակահատվածի մասին որևէ տեղեկություն չկա: Հիշեցնեմ, որ այս ամենը իրականացվում

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2066 նոր դեպք. ունենք մահվան 28 դեպք

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1238 է:

«Ցինիզմի կատարյալ դրսեւորում է Ալիեւի կողմից». Նիկիտա Շանգին. «Հայաստանի Հանրապետություն»

«Այն, ինչ տեսա եւ զգացի, մարդկային բանականության տիրույթում չի տեղավորվում,- ասում է նա:- Կատարվածը մշակութային ցեղասպանություն է եւ անցյալ դարասկզբին օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի դեմ իրագործված ոճրագործություններն է հիշեցնում՝ միջնադարյան ձեռագրով»:

«Առուշ Առուշանյանը «Հայաստան» դաշինքի թեկնածու է, այսինքն՝ դաշինքի մաս է կազմում, եւ չես կարող ասել, որ դաշինքի հետ կապ չունի». Արթուր Խաչատրյան. «Հրապարակ»

Բացի այդ, եկեք համեմատենք հունիսի 20-ի եւ կիրակի օրվա ընտրությունների մասնակցության ցուցանիշը․ ակնհայտ է, որ խորհրդարանականին մասնակցությունը շատ ավելի մեծ է, ուստի եթե այդ թվից հանում ենք շրջիկ քվեարկողներին, որոնց պտտեցնում էր իշխանությունը, կամ զորքին, ապա պատկերը կլինի մոտավորապես նույնը, ինչ հիմա է արձանագրվում:

Պտղունք համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Պտղունք համայնքի ղեկավարը, 2012թ. մինչ օրս զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, պարտավոր լինելով իրականացնել ինքնակամ շինարարությունների հետևանքների՝ օրենքով սահմանված կարգով վերացումը, միաժամանակ տեղյակ լինելով և ծանոթանալով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումներով արձանագրված հողօգտագործման և պահպանման խախտումների վերաբերյալ ակտին, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

ՀԱՊԿ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Երեւանում

Քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ հավաքական անվտանգության սպառնալիքներին ու դրանց դիմակայելու միջոցառումներին վերաբերող հարցեր:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031