Օրվա լրահոսը
ՀԱՊԿ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Երեւանում
Քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ հավաքական անվտանգության սպառնալիքներին ու դրանց դիմակայելու միջոցառումներին վերաբերող հարցեր:
Ինչու է տարածաշրջանում խաղաղության մասին շարունակաբար խոսող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այդքան հաճախ զորավարժություններ անցկացնում. «Հայաստանի Հանրապետություն»
Չկա այլ բացատրություն, քան հետագա ռազմական ագրեսիաների նախապատրաստվելու հանգամանքը, իսկ ներքին լսարանի մոտ՝ «հաղթանակի» էյֆորիկ տրամադրությունները վառ պահելու ցանկությունը։
Երբ չկա «թշնամու կերպարը»
Անցած կիրակի ՏԻՄ համամասնական կարգով ընտրություններ տեղի ունեցան 6 համայնքներում՝ Դիլիջան, Տեղ, Տաթեւ, Գյումրի, Գորիս, Մեղրի: Վերջին երեք համայնքներում «Քաղաքացիական պայմանագրին» չհաջողվեց մեծամասնություն ստանալ: Ընդ որում, այդ փաստը որպես «ընդդիմության հաղթանակ» կարելի է բնութագրել միայն Գորիսի դեպքում, որտեղ հաղթած ուժի առաջնորդն ակտիվորեն ներգրավված է քաղաքականության մեջ եւ այժմ գտնվում է անազատության մեջ: Պաշտոնական պատճառն այն
Ընդդիմադիր պատգամավորի հարցը, ըստ էության, թեստ էր, որը Փաշինյանը չհանձնեց. «Հայացք Երեւանից»
Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, խուսափեց նման միտք հայտնելուց եւ, սովորության համաձայն, այդ առաջարկը դասեց իր դեմ նյութվող «դավադրությունների» շարքին: Նա ասաց, որ երբեք չի անի այնպիսի հայտարարություն, որը կարող է վնաս հասցնել Հայաստանի եւ Արցախի շահերին: Հավանաբար՝ դասեր էր քաղել «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ», «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» չարաբաստիկ կարգախոսներից:
ԱՄՆ-ի քաղաքապետերը չեղյալ են հայտարարում Ադրբեջանի հորդորով հրապարակած ստահոդ հռչակագրերը
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Ադրբեջանի կառավարությունը չի գիտակցում, որ չի կարելի մշտապես ստանալ ուզածդ՝ կաշառելով և վճարելով քաղաքական գործիչներին: Կա մի սահման, որից այն կողմ չես կարող փողով ոչինչ գնել։ Երբեմն ճշմարտությունն ավելի մեծ արժեք է: Ադրբեջանի ղեկավարներն այս կարևոր դասը չեն սովորել: Նրանք տասնյակ միլիոնավոր դոլարներ են վատնել՝ վճարելով լոբբիստական ընկերություններին և կոռումպացված քաղաքական գործիչներին։
Որոշում՝ Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառը հրկիզած անձի մասով. ArmLur.am
Որոշում է կայացվել Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառը հրկիզած անձի մասով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեղադրյալ Սարգիս Ջանբազյանը հրաժարվել է ցուցմունք տալ: Դատարանը հրապարակել է նրա մասով որոշում: Սարգիս Ջանբազյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառել` ազատազրկում սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով: Սարգիս Մովսեսի Ջանբազյանի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի վրա: Մանրամասները՝ սկզբնաղբյուր
Լին Թրեյսին պատրաստակամություն է հայտնել՝ ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումներին
Այսօր հյուրընկալել եմ ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը։ Բարձր եմ գնահատում ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը: Դեսպան Լին Թրեյսին իր հերթին պատրաստակամություն է հայտնել՝ ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման համար:
Հռոմում քննարկվել է հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Հռոմում հանդիպել են Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ Հոկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը եւ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը հանդիպել են Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոյի հետ: Փոխադարձ ողջույններից հետո
Արման Թաթոյանը եւ Սիրանուշ Սահակյանը ադրբեջանական խախտումները կոնկրետ փաստերով ԵԽ նախարարների կոմիտեի անդամ դեսպաններին են ներկայացրել
Դեսպաններին ենք ներկայացրել անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը, հիմքերը
Կոչ ենք անում գործող իշխանություններին` չփորձել հակաօրինական քայլերի միջոցով վերախմբագրել Տաթև համայնքում տեղի ունեցած ընտրության արդյունքները
Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ. Ինչպես հայտնի է Տաթև համայնքի ավագանու ընտրություններում մասնակից երեք ուժերից և ոչ մեկին չի հաջողվել հավաքել մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 50 և ավել տոկոսները: Հոկտեմբերի 18-ին «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը դիմում է ներկայացրել ընտրաթերթիկների վերահաշվարկի համար: Հոկտեմբերի 19-ին Տաթև համայնքի թիվ 34/19 ընտրատեղամասի ընտրաթերթիկներ վերահաշվարկի արդյունքում՝ հիմնականում պահպանվել են ձայների հարաբերակցությունը, ինչպես
Փաշինյանը 2018-ի ամռանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու առաջարկը. 168.am
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելու ջատագովներից էր, պարզվում է, իշխանության գալուց հետո մերժել է ՀՀ առաջին նախագահի այդ առաջարկը: 168.am-ի տեղեկություններով՝ 2018 թվականի ամռանը, երբ Հայաստանում նոր էր տեղի ունեցել «թավշյա հեղափոխությունը», Նիկոլ Փաշինյանին առաջարկ է արվել՝ կազմակերպել Վանո Սիրադեղյանի վերադարձը Հայաստան, և այդ մասին Փաշինյանին փոխանցել է ՀԱԿ փոխնախագահ
Անդրանիկ Քոչարյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց նիստի աշխատանքներին
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց նիստի աշխատանքներին: Օրակարգում ընդգրկված եղել է 10 հարց, որոնցից մի քանիսի քննարկումը լրամշակման նպատակով օրակարգից հանվել է: «Խաղաղարար գործունեության եւ խաղաղապահ ուժերի մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագծի մշակման վերաբերյալ հայկական կողմը
Փոփոխություններ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է օրենքի 67-րդ հոդվածը լրացնել նոր մասով. «Պետությունը Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված ուսումնական
«Ականը պայթելիս խտրականություն չի դնում՝ պայթելիս վնասում է էթնիկ կոնկրետ խմբի՞, թե ընդհանրապես վտանգում է ցանկացած անձի կյանքը». պրոֆեսոր Մըրֆիի հակադարձումը՝ ադրբեջանական պնդումներին
Հաագայի դատարանում ավարտվեցին Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հակընդդեմ հայցի հետ կապված բանավոր լսումները:
Հրդեհ հեռուստաաշտարակի մոտակայքում
Հոկտեմբերի 19-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել
«Ես իրենց չէ, որ պետք ասեմ, թե իմ ունեցվածքը որտեղից է». Արթուր Ղազինյանը՝ ՔՊ-ին
Եթե պետության ղեկավարը՝ վարչապետը կարող է լինել բանակում չծառայած, ապա ես էլ կարող եմ լինել հանձնաժողովի փոխնախագահ, նաեւ պաշտպանության նախարար:
Սենատի Հատկացումների հանձնաժողովն առաջարկում է 2 մլն ԱՄՆ դոլարի օգնություն Արցախին
Վաշինգտոն – Ս.թ. հոկտեմբերի 18-ին Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հրապարակեց իր 2022թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագծերը, որոնք ներառում են 2 միլիոն դոլարի օգնության առաջարկ Արցախին, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Մասնավորապես, «Հանձնաժողովն առաջարկում է մինչև 2,000,000 դոլար՝ մարդասիրական ականազերծման և պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ) մաքրման աշխատանքների համար՝ այն տարածքներում, որոնք տուժել են 2020թ.-ին Լեռնային
«Զարթոնք»-ը կոալիցիա կկազմի՞ «Բալասանյան դաշինքի» հետ․ «Զարթոնք»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածուի պարզաբանումը
Երեկվանից Գյումրիում ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Գյումրու ավագանու կազմում երրորդ տեղը զբաղեցնող քաղաքական ուժը՝ «Զարթոնք»-ը կոալիցիա է կազմելու ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքած «Բալասանյան դաշինք»-ի հետ՝ այսպիսով դառնալով մեծամասնություն Գյումրու ավագանու կազմում։ Նշենք, որ նախնական տվյալներով, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը հավաքել է 36,59 տոկոս, «Զարթոնք»-ը՝ 10,6 տոկոս։ Նախնական հաշվարկներով, «Բալասանյան դաշինք»-ը կստանա
Հայաստանից լավագույնը առայժմ Դավիթ Շահինյանն է
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող շախմատի Երեւան Օպեն միջազգային մրցաշարի վեցերորդ տուրից հետո Հայաստանի մասնակիցներից լավագույն արդյունքը առայժմ ցույց է տալիս միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը, որը 5,0 միավորով ընթանում է հինգերորդ հորիզոնականում: Առաջատարների տասնյակում են նաեւ 4,5-ական միավոր վաստակած գրոսմայստերներ Արման Միքայելյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Իսկ երեկ կայացած բլից մրցաշարում գրոսմայստեր ՀԱյկ Մարտիրոսյանը
Հայ ռազմագերիներին Բաքվից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց. Նրանց դիմավորել են Սերգեյ Կոպիրկինը, Ռուստամ Մուրադովը. «Sputnik Արմենիա»
Հինգ հայ գերիներին Բաքվից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես են տղաներն իջնում ինքնաթիռից։ Բաքվից Երևան վերադարձած 5 հայ ռազմագերիներին «Էրեբունի» օդանավակայանում դիմավորեցին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատարներ Ռուստամ Մուրադովը, Միխայիլ Կոսաբոկովը և ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայիս հրամանատար Գենադի
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Ֆինեյը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Ֆինեյը (նստավայրը՝ Սոֆիա): Շնորհավորելով նորանշանակ դեսպանին առաքելության ստանձնման կապակցությամբ՝ նախագահ Սարգսյանը կարևորել է հայ-իռլանդական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու երկկողմ օրակարգի ընդլայնումը և ընդգծել, որ նախագահական ինստիտուտը պատրաստ է լիազորությունների սահմաններում աջակցել փոխգործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին: Դեսպան Մարտինա Ֆինեյը
Նոր հավելված միգրանտների համար. Տեղում նստած կարող են տեսնել «խոպանում» ինչ աշխատանք կա
«Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» հավելվածը հավելվածի օգտատերերը գերազանցել են միլիոնը:
«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական ուղեգծին»
Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը
Ճնշումնե՞ր «Բալասանյան դաշինքի» նկատմամբ
Այսօր Aravot.am-ն ահազանգեր է ստացել, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններին ամենաշատ ձայներ հավաքած «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության վրա սկսել են ճնշումներ գործադրել, որ համաձայնի կոալիցիա կազմել երկրորդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ու քաղաքապետի պաշտոնում իր սեփական թեկնածուին՝ Վարդգես Սամսոնյանին առաջադրելու փոխարեն առաջ մղի իշխող կուսակցության թեկնածուին՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին։ Ի դեպ, մեզ ահազանգողները
Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. «Sputnik Արմենիա»
Ինքնաթիռը րոպեներ առաջ է թռել Բաքվից և մոտ մեկ ժամ հետո արդեն Երևանում կլինի։ Հայտնի են Բաքվից Երևան տեղափոխվող 5 գերիների անունները։ Նրանք են. 1.Ամբարդանյան Մելս Կարապետի 2.Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի 3.Մանուկյան Ժորա Վանոյի 4.Սողոմոնյան Սեդրակ Սամվելի 5.Մանուկյան Հովսեփ Ռոբերտի Հիշեցնենք` Sputnik Արմենիայի տվյալներով` հայ ռազմագերիներին բերող ինքնաթիռը րոպեներ առաջ է դուրս եկել ադրբեջանական օդանավակայանից և
Վահրամ Դումանյանը կարևորել է ռուսական կողմի աջակցությունն Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցում
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին: Ռուսական կողմի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ նախագահի՝
Լեւոն Մկրտչյան. «Ըստ էության, Ադրբեջանում տեղի է ունենում նույն գործընթացը, ինչ իրականացվեց Թուրքիայում 1890-ական թվականներից մինչեւ Քեմալի ժամանակաշրջան»
ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում այսօր աշխատանքն է սկսել «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեվորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին: ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը կանգ առավ մեթոդոլոգիական մի քանի հարցերի վրա: «Մենք 1920/1921 թվականների հետ համեմատած հիմա մի մեծ պլյուս ունենք. ավելի կայացած պետականություն, որն ավելի ինստիտուցիոնալ եւ
«Ցանկանում ենք այնպես անել, որ մարդիկ չմոռանան անցյալում մեր անվանի մարզիկների գրանցած հաջողությունները». Կարեն Գիլոյան
Կարեն Գիլոյանն ընդունել է Օլիմպիական չեմպիոններ Ալեքսանդր Կարելինին և Մնացական Իսկանդարյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսանդր Կարելինին, Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ Մնացական Իսկանդարյանին։ Հանդիպմանը ներկա են եղել
«Քննադատությունը պիտի լինի անկողմնակալ», Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հակադարձում է
Ի պատասխան Երևանի քաղաքապետարանի գրառման Մամուլի հաղորդագրություն:. Այսօր 2021թ.-ի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Ժանգոտ կողպեք շնորհվեց Երևանի քաղաքապետարանին: Մեզ համար ակնկալելի էր Քաղաքապետարանի ինքնապաշտպանական բնազդի դրսևորումները։ Մեր խորհուրդը ձեզ՝ հոխորտալու փոխարեն բարեփոխումներ արեք ձեր ներքին փաստաթղթաշրջանառության համակարգում, հիմնովին նորոգեք քաղաքացիների հետ աշխատանքի խողովակները, ի
ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրակաշառքի վերաբերյալ առաջին գործով մեղադրական դատավճիռ է կայացվել
2021թ. հունիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի՝ ՀՀ ՀՔԾ-ում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով, ի թիվս այլոց, որպես պատգամավորի թեկնածու է առաջադրվել նաև Լոռու մարզի Արջուտ գյուղի


















































