Օրվա լրահոսը

Միասին մենք շատ բան կարող ենք անել. Արմեն Սարգսյանը ​ հանդիպում է​ ունեցել Հռոմի քաղաքապետի ​հետ ​

ՀՀ նախագահը երախտագիտություն է հայտնել Իտալիայի նախագահական պալատի հարևանությամբ գտնվող Սանտ Անդրեա այգում Հովհաննես Թումանյանի կիսանդրին տեղադրելու՝ հայկական կողմի առաջարկին Հռոմի քաղաքապետարանի կողմից համաձայնության տալու համար

Արդյոք հնդիկ ուսանողից ռեկտորը գումար է պահանջել

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Բացահայտվել է ՏՏ-ի կիրառմամբ քաղաքացիներից խոշոր չափերով գումարներ հափշտակած հանցավոր խումբ

ԱԱԾ-ն կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, որոնք տուժել են նշված կազմակերպված խմբի նույնաբնույթ այլ գործողություններից, դիմել իրավապահ մարմիններին

COVID-19-ի 15 հազար ակտիվ դեպքերից ընդամենը 176 հոգի, պատվաստված լինելով հանդերձ, հիվանդանոցային բուժման կարիք ունեն. Նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար կառավարությունը 2.3 միլիարդ դրամ հատկացրեց ԱՆ-ին:

Ապահովեք անհրաժեշտ քանակ ու նոր միայն պարտադրեք. ամենակարևոր գործոնը, որը խանգարում է պատվաստման գործընթացին, իշխանությունների հանդեպ հանրային վստահությունն է. «Այլընտրանքային նախագծեր»

Հրապարակեք պետության առաջին 50 պաշտոնյաների պատվաստումն ապացուցող փաստեր և, որ շատ կարևոր է, ո´վ ինչ պատվաստանյութ է ստացել։

Հայ կինը հասարակության թթխմորն է

Վերստին ցանկանում եմ անդրադառնալ նոր Սահմանադրության ընդունման հրատապ խնդրին: «Սահմանադրություն, թե որոգայթ փառաց» հոդվածում («Առավոտ», 3.9.2021) խոսելով նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին, առաջարկել էի քննարկել ՀՀ Սահմանադրությունը «Որոգայթ փառաց» անվանելու հարցը, չանդրադառնալով բովանդակության հետ առնչվող որեւէ հարցի, ինչը բնականաբար կարեւորագույն հիմնախնդիր է: Այժմ ցանկանում եմ հակիրճ անդրադառնալ բովանդակության հետ առնչվող մի հարցի: Խոսքը վերաբերում է

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: «Հայաստանում բարձր են գնահատում Ձեզ և Ձեր նշանակալի ավանդը մեր երկրների միջև համագործակցության զարգացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում: Վստահ եմ, որ դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր եղբայրության և փոխվստահության վրա և ուղղված են

Դատարանը վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը. պաշտպաններ

Պետք է փաստենք, որ այս անգամ Արմինե Մելիքսեթյանը իրականացրեց արդարադատություն։

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում քննչական ենթակայության վերաբերյալ կարգավորումներում

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքով, որը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ին, ի թիվս այլնի, փոփոխություններ են նախատեսվել նաեւ քննչական ենթակայությունը սահմանող դրույթներում, որոնք ուժի մեջ են մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից։ «Առավոտը» հարթակ է տրամադրել բոլոր կարծիքներին, առաջարկներին: Ներկայացնում ենք «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի դիտարկումներից մի հատված: Հայաստանի

«Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալե՛ք, կալանավորե՛ք». Փաշինյանը՝ իրավապահներին

Նիկոլ Փաշինյանի խոսքով, պետական համակարգում պետք է բոլորը պատվաստված լինեն, ինչի պատասխանատուն տվյալ կառույցի առաջին դեմքերն են:

«Ողջունում ենք՝ ՀՀ-ն ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան և մտադիր է վավերացնել այն». Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգություն հայտնեց՝ սահմանափակվում է կանանց համար անվճար իրավական օգնության հասանելիությունը, աճել են ընտանեկան բռնությունները:

Էրդողանը և Պուտինը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր

Պուտինն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանում իրավիճակը

Ընդգծելով ռուս-ադրբեջանական երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում՝ պետությունների ղեկավարները համոզմունք են հայտնել հետագայում էլ ամրապնդելու գործակցությունը, մտքեր են փոխանակել կապերի հեռանկարների վերաբերյալ:

Երբ ճանապարհորդությունը հուշ է դառնում, հուշը՝ գիրք

Ներսեհ Ալոյանը ծնվել եւ մեծացել է Արտաշատում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, այնուհետեւ` Ընծայարանում: 2014 թվականին նա ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 2018 թվականին ավարտել է ԵՊՀ-ի Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրան: Եղել է Երուսաղեմի Հայոց պատրիարքի գավազանակիրն ու անձնական քարտուղարը: 10 տարի դասավանդել է սուրբ Թարգմանչաց վարժարանում, իսկ հիմա Երուսաղեմի հայոց

Արսեն Բաբայան. Անհայրենիք լինելու մասին ավելի հիմնավոր խոստովանություն անհնար է անել

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը «Ինձ համար հայրենիքն այն է, որտեղ ապրում են մարդիկ, որտեղ նայելիս լքված տարածքի տպավորություն չի թողնում»: Այս մտքի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, արտասանել է երեկ, ԱԺ ամբիոնից: Անհայրենիք լինելու մասին ավելի հիմնավոր խոստովանություն անհնար է անել: Սա լավագույն ապացույցն է այն իրողության, որ այս մարդն անգամ մի

Անմահների ընկնելը վախճան չէ, այլ սկիզբն է հավերժության

Տիգրան Ղարիբյանը Արցախյան երկրորդ պատերազմում հայրենիքի համար անմահացածներից մեկն է Արյան կանչը ինչպես Հայաստանի ցանկացած բնակավայրում, այնպես էլ Գագարին գյուղում ծնված հայորդուն տարավ Արցախ։ Արցախի ազատության վեհ գաղափարի համար ապրեց եւ անմահացավ Տիգրան Ղարիբյանը։ Երեք ամիս էր մնացել. տուն պիտի գար։ Սովորել է հենց Գագարին գյուղի միջնակարգ դպրոցում։ Հաճախել է նաեւ տեղի նկարչական դպրոցը։ Տիգրանի

Հայտնի է ՏԻՄ ընտրությունների օրը

Գնել Սանոսյանի խոսքով, ՏԻՄ ընտրությունների անցկացման երեք 3 օր ունենք:

ԱԱԾ-ն որոշել է կասեցնել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի լիազորությունները և դիմել է դատարան. պաշտպաններ

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր` քրեական դատավարության օրենսգրքի քողի տակ անգամ ձևականորեն չտեղավորվող երանգներ։

Հայկ Սարգսյանի կողմից Գեղամ Մանուկյանին ծեծի գործը կկարճվի

Ընդդիմադիր պատգամավորը ցուցմունք չի տվել իշխանական պատգամավորի դեմ

Նրանք եկան և պետք է բարելավեին քաղաքացու սոցիալական վիճակը. մենք չենք ասում, իրենք էին ասում. «Փաստ»

Մարդիկ երկրում իշխանափոխություն կարողացան իրականացնել՝ առաջին հերթին խաղալով մարդկանց հոգու նուրբ լարերի հետ, այսինքն՝ օգտագործեցին սոցիալական վիճակի բարելավման խաղաքարտը

Թեհրանն՝ ի շահ տարածաշրջանի անվտանգության եւ ընդդեմ օտարերկրյա բանակների

Իրանի ակտիվությունը լուրջ ազդակ է այն մասին, թե տարածաշրջանային կայունությունը որքանով է վտանգված Հայաստանի շուրջ Մեր տարածաշրջանը գտնվում է աննախադեպ ակտիվության փուլում: Հայաստանի գործընկեր պետությունների կողմից մեր տարածաշրջանի նկատմամբ աննախադեպ հետաքրքրության ականատես ենք դարձել վերջին շրջանում: Հայաստանի շուրջ զարգացումները բավական արագ են ընթանում, միաժամանակ շահերի ակնհայտ բախումների ենք ականատես դառնում: Իսկ հարեւան Իրանի ակտիվությունը լուրջ

Նարեկ Մանուկյանը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 7 Հոկտեմբերի 2021, 1119 – Ա ՆԱՐԵԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մանուկյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան

Աբդուլլաևան չի բացառել Միրզոյան-Բայրամով ձևաչափով հանդիպումը

«Մենք օգտակար ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև հետապատերազմյան ժամանակաշրջանում հարաբերությունների կարգավորման հարցերի վերաբերյալ քննարկումները: Ավելի վաղ տեղի է ունեցել երկու երկրների արտգործնախարարների հանդիպում, և հետագայում մենք չենք բացառում այդպիսի հանդիպումների անցկացումը»,- ասել է Աբդուլլաևան:

Կառլեն Մկրտչյանը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 7 Հոկտեմբերի 2021, 1120 – Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Կառլեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Նիկոլ Փաշինյան

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել

Ստացիոնար բուժում է ստանում 37 վարակակիր:

Բագրատ Բադալյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 7 Հոկտեմբերի 2021, 1121 – Ա ԲԱԳՐԱՏ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Բագրատ Բադալյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031