Օրվա լրահոսը

«Հայկական և ռուսական գիտությունները սերտորեն կապված են, և մենք պետք է շարունակենք պահպանել և զարգացնել այդ կապերը». «Գենետիկա XXI» կլոր սեղան՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում

«Գիտության մեջ այսօր ակտուալ են այն ուղղությունները, որոնք կապված են կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանման, կենսաիմունոտեխնոլոգիայի հետ, որոնց զարգացման կարևորագույն բաղադրիչներն են գենետիկական հետազոտությունները: Դրանք Հայաստանում բավական հաջողությամբ իրականացվում են, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում»

Փաշինյանը Վիլնյուսում հարգանքի տուրք է մատուցել Լիտվայի անկախության համար զոհվածների հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլնյուսում այցելել է «Անտակալնիս» զինվորական գերեզմանատուն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Լիտվայի անկախության համար զոհվածների հիշատակին։ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վրեժխնդիր լինելու դրդապատճառով կրակել էր համաքաղաքացու վրա՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ

37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Փողերի լվացման առերևույթ դրսևորումներ՝ Ստեփանավան համայնքում. հարուցվել է քրեական գործ

Ստեփանավանի նախկին քաղաքապետը գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով վերոնշյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ձևականորեն գրանցված անշարժ գույքերից՝ հողամասերից ընդհանուր՝ 1,433 հա հողամասերը 2014 և 2017 թվականներին օտարման միջոցով փոխանցել է իր հետ համատեղ բնակվող որդիներին:

ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև խնդիրների լուծմանը. Բաքվում ԱՄՆ դեսպան

Որպես օրինակ՝ դեսպանը նշել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Աստղաձորի համայնքային հողամասերը պաշտոնական դիրքի չարաշահմամբ վարձակալության հանձնելու վերաբերյալ քրեական գործը դատարան է ուղարկվել 

Վարձակալը ստացել է ընդհանուր 3.147.335 ՀՀ դրամ շահույթ: Այդ կերպ Աստղաձոր համայնքը զրկվել է նույն չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։

Եթե ձեզ լավ պահեք, հանգիստ կապրեք. Ալիևը՝ հայերին

«Ես դիմում եմ… Հայաստանում նրանց, ովքեր ապրում են ռևանշի զգացումով. մտածե՛ք ձեր մասին: Երկաթե բռունցքն այստեղ է, ոչ մի տեղ չի գնացել, տեղում է»

Ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ է խոնարհել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմին զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրը Շուշիի մշակույթի տանը ոստիկանության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզային վարչությունների ու ենթակա բաժինների 27 ծառայողներ զոհվեցին թշնամու արձակած հրթիռի պայթյունից։ Փա՛ռք հանուն հայրենիքի

«Արամը մի ոսկոր էր իրենց կոկորդում, որը պետք էր, որ ցուցմունք տար հօգուտ իրենց». զոհված զինծառայողի հայր (տեսանյութ)

Մեր հստակեցմանը՝ Դուք ունեք համոզմունք, որ Ձեր որդու նկատմամբ վրեժխնդի՞ր են եղել, Գագիկ Գույումջյանը պատասխանեց. «Իրենք հասան իրենց ուսածին. ոսկորը կարողացան կուլ տալ: Բայց կյանքը ցույց կտա: Ես պայքարելու եմ, մինչև բացահայտվի, ու պատժվեն: Այստեղ կար եռյակ՝ զինդատախազ Վահե Հարությունյան, Դավիթ Տոնոյան և Ջալալ Հարությունյան, որն Արցախում լուծում էր այն, ինչ իրեն ասում էին»:

«Դուք, մենք, բոլորս հանուն մեր հերոսների պարտավոր ենք շենացնել ու հզորացնել մեր երկիրը». Վաղաշենում տեղի ունեցավ զինվորական պանթեոնի և հուշարձանի բացման արարողություն

«Այս նորակառույց պանթեոնը կարող է ծառայել որպես «ուսումնադաստիարակչական կենտրոն» Վաղաշենցի սերունդների համար, քանզի այստեղ այցելելով նրանք կիմանան, թե ինչ սխրանք են գործել այս հերոս տղաները և հանուն ինչի է, որ իրենք ապրում են խաղաղ ու բարեկեցիկ երկրում»,- նշեց համայնքի ղեկավարը:

Ալեն Սիմոնյանը և Լավրովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` անդրադառնալով տեւական խաղաղության հաստատմանը եւ դրա իրականացումը խոչընդոտող խնդիրների վերացմանը

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Լեւոն Արոնյանը հաղթել է Մագնուս Կարլսենին եւ խաղալու է ադրբեջանցու հետ

Այսօր եզրափակիչ տուրում Արոնյանը խաղալու է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ:

«Հիմա ո՞վ է փայ մտել». Ռոբերտ Քոչարյանը՝ Զանգեզուրի կոմբինատի գործարքի մասին

«Զանգեզուրի կոմբինատի հետ կապված պատմությունը կոռուպցիոն գործարքի բարձրագույն պիլոտաժ է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հիշեցնելով, որ տասնամյակներ շարունակ այդ կոմբինատը կապվում էր իր անվան հետ: Հիշեցնենք, օրերս հայտնի դարձավ, որ կոմբինատի 25 տոկոսն անցնում է կառավարությանը: «Հիմա ո՞վ է փայ մտել։ Հավանաբար, Հայաստանի պատմության մեջ սա ամենամութ գործարքն է։

«Դա Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է, չեմ կիսում այդ կարծիքը…Պարտված ենք համարում ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը». Ղալումյան

Ղալումյանն արձագանքեց, որ Ջուլֆալակյանին մեկնաբանելու անհրաժեշտություն չի գտնում. «Հենց դրա համար էլ հիմա մեր գործընկերը չի: Ինչի՞ մասին է ահազանգում: Որտեղի՞ց է ահազանգում, ինձ կարա՞ք ասեք՝ Ամերիկայի՞ց: Հանգիստ իր գործերով թող զբաղվի»:

Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի բացման և օծման արարողություն՝ Բարսելոնայի Սանտա Մարիա Ռեյնա եկեղեցու բակում

Հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Բարսելոնա քաղաքի Սանտա Մարիա Ռեյնա եկեղեցու բակում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հայկական խաչքարի բացման և օծման արարողությունը, որին ներկա գտնվեցին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու դեսպանության դիվանագետները, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանը, Ռումինիայի Հայոց

«Այդ քարտեզները մեզ պետք չեն, կարելի է մարդասիրական մղումներից ելնելով՝ քարտեզները հանձնել Ադրբեջանին». Վահե Ղալումյան

Այսօր ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որ պատրաստ է բոլոր քարտեզները տալ Ադրբեջանին՝ գերիների դիմաց՝ ասաց, որ այդ քարտեզները մեզ պետք չեն, ականապատված տարածքները գտնվում են Ադրբեջանի գրաված դիրքերի թիկունքում. «Մեզ պետք չեն, կարելի է մարդասիրական մղումներից ելնելով՝ քարտեզները հանձնել, փոխարենը ստանալ բոլոր գերիներին»: Հիշեցրին, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ադրբեջանն արդեն պարտավորվել

Արման Ավագյանը աշխարհի առաջնության բրոնզը կվիճարկի վրացի ըմբիշի հետ

Հայաստանի հավաքականի անդամ, 79 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Արման Ավագյանը Նորվեգիայի մայրաքաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք նվաճեց: Անցկացրած երկու սփոփիչ գոտեմարտերում մեր ըմբիշը հաջորդաբար առավելության հասավ իտալացի եւ ֆրանսիացի մրցակիցների նկատմամբ եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը վիճարկելու է Վրաստանի ներկայացուցիչ Նիկա Կենչաձեի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հառիճ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին

Վերջինս, գտնվելով Իրաքի Արաբական Հանրապետությունում, դեռևս քննությամբ չպարզված անձանց միջոցով, առանց համապատասխան թույլտվության, վանքի պարիսպի տակ կառուցել է քարե շինություն՝ «մատաղատուն»՝ այդ կերպ էական վնաս պատճառելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու իրավունքներին և օրինական շահերին:

«Պայքարելու ենք, նաև ծավալելու ենք փողոցային պայքար». Ռոբերտ Քոչարյան

Հայաստան-Ռուսաստան միութենական պետության մասին Ռոբերտ Քոչարյանը միանշանակ պատասխան չունի

ԲԴԽ-ն դադարեցրեց ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները

ԲԴԽ-ն որոշեց դադարեցնել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները՝ «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելու հիմքով:

«Հերոս քաջորդիների շնորհիվ Արցախը շարունակում է ապրել և պայքարել». Արայիկ Հարությունյանն ընդունել է «Սև հովազ» կամավորական ջոկատի ներկայացուցիչներին

Երկրի ղեկավարն իր խոսքում անուրանալի է համարել հրամանատարի՝ Արցախի հերոսի բարձրագույն կոչմանը հետմահու արժանացած Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ ջոկատի տղաների ունեցած ներդրումը Հայրենիքի պաշտպանության գործում

Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Սերժ Սարգսյանին

«Ընտրության մասնակցած բոլոր կողմերը, այո, ձգտել են իշխանության: Հակառակ դեպքում՝ ինչի՞ են մասնակցել ընտրությունների»,-այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ չհամաձայնելով Aravot.am-ի այն դիտարկմանը, որ օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սլաքներն իր կողմն ուղղեց՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է հեռացնել իշխանությունից, եթե ընդդիմադիրները համախմբվեն այդ գաղափարի շուրջ եւ դրանից հետո

«Ադրբեջանական ոստիկանական կետը ՀՀ տարածքում չէ». Վահե Ղալումյան

Հարցին՝ դուք խոսում էիք անկլավների մասին, երբ դեռ չկա սահմանագծում, սահմանազատում, դուք ի՞նչ իրավունքով էիք անկլավներից խոսում՝ Ղալումյանը պատասխանեց. «Ես անկլավ բառ չեմ օգտագործել: Այդ հարցին ես ավելացնելու ոչինչ չունեմ»:

«Ռուսաստանը հաշվի է նստելու Ադրբեջանի մեծացած դերակատարության հետ տարածաշրջանում, ստիպված է լինելու». Ռոբերտ Քոչարյան

Պետք է փորձել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցել, այլ ոչ թե Արցախի հարցն ամբողջությամբ գցել Ռուսաստանի գրպանը

ԱԻՆ-ն անցյալ շաբաթ գրանցել է 427 դեպք, արձանագրվել է մահվան 10 դեպք

Արձանագրվել է թունավորման 9 դեպք:

Տարոն Մարգարյանը հորդորում է ազնիվ լինել. «2 տարի պետբյուջեն չկատարելու արդյունքում է, որ հիմա քննարկում ենք այս խնդիրը»

Տարոն Մարգարյանն արձանագրեց. «Ես հասկացա, որ մինչեւ 2024 թվականը Երեւանի դոտացիան չի նվազի: Մենք հստակ պետք է օրենքում նշենք, որ 2024-ից հետո, ինչ բանաձեւով էլ կհաշվվի, դոտացիան չնվազի, եթե չավելանա: Ռիսկը ո՞րն է, որ դա չենք ուզում օրենքում ֆիքսենք»:

Վանաձորի Նարեկացի թաղամասում խաչքար է կանգնեցվել՝ ի հիշատակ պատերազմի զոհերի

Վանաձոր համայնքի Նարեկացի թաղամասում, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օծվեց խաչքար՝ ի հիշատակ թաղամասի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների՝ Արման Խաչատրյանի, Վահե Հովակիմյանի, Արեն Առաքելյանի, Արթուր Շեկոյանի։ Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, բազմաթիվ վանաձորցիներ։ Խաչքարի և կից պուրակի կառուցման բարերարներն են թաղամասի բնակիչներ

«Արցախի նախագահականի շենքում ամբողջ պատերազմի ժամանակ եղել են մարդիկ, որոնց խնայում էր Ադրբեջանը». Ռոբերտ Քոչարյան

«Ջեբրայիլից մինչև Շուշի՝ Հադրութ, Տող, Մեծ Թաղլար, Շեխեր…հասել են մինչև Քարինտակ, այս ամբողջ ճանապարհին բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել»

Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի Սեյմասի նախագահն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին

Դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ լիտվական կողմը կիրականացնի Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտ գործողություններ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031