Օրվա լրահոսը
«Միասին կարող են փոքր, բայց նշանակալի ծրագրեր իրականացնել»
Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին և նրա գլխավորած պատվիրակությանը: Լուիզ Մուշիկիվաբոն նշել է, որ Երևանում 2018թ. կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովում կազմակերպության ղեկավար ընտրվելուց հետո՝ ուրախ է վերադառնալ Հայաստան և Հանրապետության նախագահի հետ քննարկել համագործակցության ուղղությունները,
Առաջին անգամ հայ դիվանագետ, պատմաբանն ընտրվել է Իրաքյան Քուրդիստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ
Ս.թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը, քրդական կողմի հրավերով, Իրաքյան Քուրդիստան (ԻՔ) այցելեց Մարոկկոյում և Թունիսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, արաբագետ, աղբյուրագետ, քրդագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Փոլադյանը: Այցի ընթացքում դեսպան Փոլադյանը Էրբիլի, Դհոկի և Սուլեյմանիեի մի շարք համալսարաններում հանդես եկավ հայ-քրդական պատմական առնչությունների, քրդերի ծագման, Հայաստանում քրդագիտության վերաբերյալ ծավալուն դասախոսություններով, պատասխանեց պրոֆեսորադասախոսական կազմի
«Ֆրանսիական համալսարանում ձեզ ոչ միայն սովորեցնում են իրավաբանություն, այլ սովորեցնում են մտածել, ինչը հազվադեպ երեւույթ է». Կարեն Անդրեասյան
Կարեն Անդրեասյանը հիշեց, թե վերջին շրջանում ինչպիսի աջակցություն է Ֆրանսիան ցուցաբերել Հայաստանին ծանր շրջանում ու առհասարակ:
Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ պայմանավորվածություն չի եղել. Արարատ Միրզոյանը՝ Իրանի ԱԳ նախարարի հետ մամլո ասուլիսում
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքն ԻԻՀ ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ Հարգելի՛ պարոն Ամիր Աբդոլլահիան, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին` կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանին՝ իմ գործընկերոջը և լավ բարեկամին, հրավերի, ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների, բանակցությունների համար: Բարեկամության և
«Հասկանում եմ Ձեր ջանքերի ու քրտնաջան աշխատանքի ծանրությունը, որի շնորհիվ, Ձեր մեծ տաղանդի հետ համադրումով, համաշխարհային գիտությունը հարստացել է»
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանին՝ բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ: Ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Արտեմ Փաթափության, Սիրելի հայրենակից, Ուրախությամբ տեղեկացա, որ Ձեր գործընկերոջ` դոկտոր Դեյվիդ Ջուլիուսի հետ միասին արժանացել եք բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում
Ի հեճուկս բոլոր այն հանգամանքների, որոնք կասկածի տակ են դնում խաղաղության օրակարգի մրցունակությունը, մենք պիտի առաջ շարժվենք այդ ճանապարհով. Նիկոլ Փաշինյան
Ընտրությունները գեներացրեցին քաղաքական բովանդակություն, առնվազն մեր պարագայում ոչ այնքան քաղաքական քարոզարշավ էր, որքան երկխոսություն քաղաքացիների հետ. Նիկոլ Փաշինյան Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսում գտնվող Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, հանդիպում ունեցել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետը նախ անդրադարձել է մեր երկրում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Մասնավորապես, Նիկոլ
Հայաստանը և Ռուանդան պատմության շատ նման էջեր ունեն. Լուիզ Մուշիկիվաբո
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն այսօր այցելել է ԵՊՀ և հանդիպել համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Գիտական խորհրդի որոշմամբ Լուիզ Մուշիկիվաբոյին շնորհվել է «Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի» կոչում: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, որի շրջանակում էլ նախաձեռնվել և
Բարձր ռիսկայնության քաղաքաշինական օբյեկտներում պետք է բացառվեն նախագծային շեղումները. Հայկ Մարության
Բարձր ռիսկայնության 4-րդ աստիճան ունեցող քաղաքաշինական օբյեկտներում պետք է բացառվեն նախագծային շեղումները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը ոլորտը վերահսկող կառույցների պատասխանատուներին ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել հետևողական և ամենօրյա ստուգայցերի միջոցով հսկողություն սահմանել բոլոր օբյեկտներում: *** Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքները կահավորել հատուկ նշաններով
Թեհրանը ամենաբարձր մակարդակով փորձելու է զարգացնել հարաբերությունները եղբայր և բարեկամ Հայաստանի հետ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին Հոկտեմբերի 4-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Զրուցակիցները ուղենշել են տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Առանձնակի շեշտվել է
Լրագրողների նկատմամբ վստահության վերականգնումն անհրաժեշտ է
Անաչառ ու օբյեկտիվ լրագրողը ժողովրդավարական հասարակության հենասյուներից մեկն է, իսկ այդ ինստիտուտի նկատմամբ վստահության վերականգնումն ու վերագնահատումը՝ անհրաժեշտ քայլ է հանրային տրամադրությունների հավասարակշռման և համերաշխության ճանապարհին: «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Լիտվական կողմն իր փորձը կկիսի Հայաստանի հետ աղբի վերամշակման ոլորտում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսի USAD աղբի վերամշակման գործարան, ծանոթացել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աղբի վերամշակման գործընթացին: Գործարանի տնօրինությունը վարչապետին է ներկայացրել վերամշակվող աղբից ստացվող հումքը: Ընկերության ղեկավարները պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց ունեցած փորձով և տեխնիկական օժանդակություն ցուցաբերել հայկական կողմին` նմանատիպ ծրագրեր իրականացնելու գործում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է աղբի վերամշակման ոլորտում Լիտվայի գործընկերների հետ
Արշակ Կարապետյանը Անդրեա Վիկտորինին ներկայացրել է սահմանային իրավիճակը
Պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը: Արշակ Կարապետյանը ներկայացրել է սահմանային իրավիճակը՝ նշելով ադրբեջանական կողմի՝ իրադրության ապակայունացմանը միտված գործողությունների մասին: Իր հերթին, Անդրեա Վիկտորինը տեղեկացրել է, որ
Նախատեսվում է Պուտին-Փաշինյան անձնական հանդիպում, հայտնում են ռուսական պաշտոնական աղբյուրները
Առաջիկայում սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նման տեղեկություն հայտնել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը և վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն արդեն այս տարի անցկացրել են երեք անձնական հանդիպում, 14 հեռախոսային բանակցություն, առաջիկայում նախապատրաստվում է նոր հանդիպում»,- ասել է Մատվիենկոն Հայաստանի խորհրդարանի խոսնակ
Գիտությամբ զբաղվելը Հայաստանում գրավիչ է դառնալու. մեկնարկել է ՈՒԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովը
«Նոր գիտելիքի ստեղծումը համալսարանի առաջնահերթություններից է, որի ուղղությամբ էլ քայլեր են ձեռնարկվում»,- փաստեց Հովհաննես Հովհաննիսյանը:
«Արցախը հանձնելու իր հանցավոր մեղքերն է ցանկանում թաքցնել՝ կեղծելով ոչ հեռու անցյալը». Արտակ Զաքարյան
Այս մարդը, մի ողջ ժողովրդի հիմարի տեղ դնելու վարպետ է դարձել։
Ճանապարհային երթևեկության կանոնների 55 խախտում. պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող` 14, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 21 անձ։
«Հայկական և ռուսական գիտությունները սերտորեն կապված են, և մենք պետք է շարունակենք պահպանել և զարգացնել այդ կապերը». «Գենետիկա XXI» կլոր սեղան՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում
«Գիտության մեջ այսօր ակտուալ են այն ուղղությունները, որոնք կապված են կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանման, կենսաիմունոտեխնոլոգիայի հետ, որոնց զարգացման կարևորագույն բաղադրիչներն են գենետիկական հետազոտությունները: Դրանք Հայաստանում բավական հաջողությամբ իրականացվում են, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում»
Փաշինյանը Վիլնյուսում հարգանքի տուրք է մատուցել Լիտվայի անկախության համար զոհվածների հիշատակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլնյուսում այցելել է «Անտակալնիս» զինվորական գերեզմանատուն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Լիտվայի անկախության համար զոհվածների հիշատակին։ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վրեժխնդիր լինելու դրդապատճառով կրակել էր համաքաղաքացու վրա՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ
37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
«Սկորսեզեին ասացի` արի դադար տանք, մնանք բարեկամներ». աշխարհահռչակ Փոլ Շրեդերը Երեւանում է
Նա «Ոսկե ծիրանի» հատուկ հյուրն է
Փողերի լվացման առերևույթ դրսևորումներ՝ Ստեփանավան համայնքում. հարուցվել է քրեական գործ
Ստեփանավանի նախկին քաղաքապետը գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով վերոնշյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ձևականորեն գրանցված անշարժ գույքերից՝ հողամասերից ընդհանուր՝ 1,433 հա հողամասերը 2014 և 2017 թվականներին օտարման միջոցով փոխանցել է իր հետ համատեղ բնակվող որդիներին:
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև խնդիրների լուծմանը. Բաքվում ԱՄՆ դեսպան
Որպես օրինակ՝ դեսպանը նշել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Աստղաձորի համայնքային հողամասերը պաշտոնական դիրքի չարաշահմամբ վարձակալության հանձնելու վերաբերյալ քրեական գործը դատարան է ուղարկվել
Վարձակալը ստացել է ընդհանուր 3.147.335 ՀՀ դրամ շահույթ: Այդ կերպ Աստղաձոր համայնքը զրկվել է նույն չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։
Եթե ձեզ լավ պահեք, հանգիստ կապրեք. Ալիևը՝ հայերին
«Ես դիմում եմ… Հայաստանում նրանց, ովքեր ապրում են ռևանշի զգացումով. մտածե՛ք ձեր մասին: Երկաթե բռունցքն այստեղ է, ոչ մի տեղ չի գնացել, տեղում է»
Ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ է խոնարհել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմին զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրը Շուշիի մշակույթի տանը ոստիկանության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզային վարչությունների ու ենթակա բաժինների 27 ծառայողներ զոհվեցին թշնամու արձակած հրթիռի պայթյունից։ Փա՛ռք հանուն հայրենիքի
«Արամը մի ոսկոր էր իրենց կոկորդում, որը պետք էր, որ ցուցմունք տար հօգուտ իրենց». զոհված զինծառայողի հայր (տեսանյութ)
Մեր հստակեցմանը՝ Դուք ունեք համոզմունք, որ Ձեր որդու նկատմամբ վրեժխնդի՞ր են եղել, Գագիկ Գույումջյանը պատասխանեց. «Իրենք հասան իրենց ուսածին. ոսկորը կարողացան կուլ տալ: Բայց կյանքը ցույց կտա: Ես պայքարելու եմ, մինչև բացահայտվի, ու պատժվեն: Այստեղ կար եռյակ՝ զինդատախազ Վահե Հարությունյան, Դավիթ Տոնոյան և Ջալալ Հարությունյան, որն Արցախում լուծում էր այն, ինչ իրեն ասում էին»:
«Դուք, մենք, բոլորս հանուն մեր հերոսների պարտավոր ենք շենացնել ու հզորացնել մեր երկիրը». Վաղաշենում տեղի ունեցավ զինվորական պանթեոնի և հուշարձանի բացման արարողություն
«Այս նորակառույց պանթեոնը կարող է ծառայել որպես «ուսումնադաստիարակչական կենտրոն» Վաղաշենցի սերունդների համար, քանզի այստեղ այցելելով նրանք կիմանան, թե ինչ սխրանք են գործել այս հերոս տղաները և հանուն ինչի է, որ իրենք ապրում են խաղաղ ու բարեկեցիկ երկրում»,- նշեց համայնքի ղեկավարը:
Ալեն Սիմոնյանը և Լավրովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` անդրադառնալով տեւական խաղաղության հաստատմանը եւ դրա իրականացումը խոչընդոտող խնդիրների վերացմանը
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Լեւոն Արոնյանը հաղթել է Մագնուս Կարլսենին եւ խաղալու է ադրբեջանցու հետ
Այսօր եզրափակիչ տուրում Արոնյանը խաղալու է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ:
«Հիմա ո՞վ է փայ մտել». Ռոբերտ Քոչարյանը՝ Զանգեզուրի կոմբինատի գործարքի մասին
«Զանգեզուրի կոմբինատի հետ կապված պատմությունը կոռուպցիոն գործարքի բարձրագույն պիլոտաժ է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հիշեցնելով, որ տասնամյակներ շարունակ այդ կոմբինատը կապվում էր իր անվան հետ: Հիշեցնենք, օրերս հայտնի դարձավ, որ կոմբինատի 25 տոկոսն անցնում է կառավարությանը: «Հիմա ո՞վ է փայ մտել։ Հավանաբար, Հայաստանի պատմության մեջ սա ամենամութ գործարքն է։


















































