Օրվա լրահոսը
ՍԻՐԵԼԻ ՔՈՒՅՐԵՐԻՆ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ՝ ՋԵՐՄ ՈՂՋՈՒՅՆ Թեեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, որը դեռեւս «լրիվությամբ» չի ապաքինվել եւ չի կարողանում հասարակության աչքի առաջ քայլել, կարող էր Ղարաբաղ վերադառնալ շատ ավելի շուտ, սակայն հարմար գտավ (կամ՝ գտան), որ նրա ներկայությունը՝ որպես երկրի սիմվոլի, անհրաժեշտ է խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ընտրությունների նախօրեին պրն Ղուկասյանը դիմեց իր ժողովրդին՝ հայտնելով, թե
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼ Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԲԱՑԱՐԿԸ ՄԵՐԺՎԵԼ Է Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալ Ն. Հունանյանը ս. թ. հունիսի 1-ին քննչական մեկուսարանում ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարների հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ գործով մյուս մեղադրյալներ Ալեքսան Հարությունյանի, Մուշեղ Մովսիսյանի, Հարություն Հարությունյանի եւ Նաիրի Բադալյանի դեմ ցուցմունքներ է տվել ծեծի եւ խոշտանգումների
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Ես խոսքերին չեմ հավատում… Ժողովրդավարության տաս տարվա պատմության ընթացքում ամենաէական հիասթափությունն ինձ համար խոսքի արժեզրկումը եղավ»։ ՆԱԽՈՐԴ Չափազանց տեղին եւ այսօր էլ հրատապ են թվում արձակագիր, «Նորք» հանդեսի գլխավոր խմբագիր, դաշնակցական Ռուբեն Հովսեփյանի դեռ 1995-ի հոկտեմբերին ասված հետեւյալ խոսքերը. «Եթե անմահ է «հեղափոխությունը խժռում է իր
ՏԱՐԲԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ Շաղիկ Մարուխյանի խմբագրած «Երկիրը» կուսակցական «ագիտպրոպի օրգան» չէր։ Թերեւս նման ընկալումները չէին համապատասխանում քարոզչության վերաբերյալ Դաշնակցության Հայաստանի գործիչների պատկերացումներին եւ երեկ երեկոյան «Երկիրի» գլխավոր խմբագիրն անակնկալ պաշտոնանկ է արվել։ Պատճառների վերաբերյալ «Առավոտի» հարցին ի պատասխան, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ կանոնագրի համաձայն՝ ԳՄ-ն է ազատում եւ նշանակում իր պաշտոնաթերթի խմբագրին,
«ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ ԿԱ՛Ն» Նաիրի Հունանյանի պաշտպան Պահլավունին «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ դեռ անցած տարի է իր պաշտպանյալը զինդատախազության դեմ բացարկ գրելու փորձ արել։ «Կիսատ էր գրել»,- ասել է Պահլավունին։ Սակայն, փաստաբանի պնդմամբ, նորմալ քննություն է ընթացել, իսկ մարտից ի վեր Նաիրի Հունանյանին քննել է միայն գլխավոր դատախազության քննիչ Մարսել Մաթեւոսյանը։ (Հենց վերջինս էր, «Առավոտի» տվյալներով,
Աբսուրդի թատրոն Վարդենիսում վիճակն ավելի թշվառ չէ, քան հանրապետության այլ բնակավայրերում։ Այստեղ եւս հողը չոր է եւ ամայի, հին ու հնացած գործարաններ կան, բնակելի շենքեր, պարապությունից նյարդայնացած մարդիկ, մանկությունը կորցրած երեխաներ, տարիքից շուտ ծերացած կանայք։ Ամեն ինչ խիստ հայկական է, մերը, շատ ծանոթ եւ սիրտդ ցավեցնելու չափ հարազատ։ Դաշտերում, ճռճռան արեւի տակ, կանայք են կարտոֆիլի
ՄԵԿ ԴԵՊՔ՝ ՓՈՓՈԽՎՈՂ ՇՂԹԱՅԻ ՄԵՋ Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանի երեկվա ճեպազրույցից, որ հիմնականում նվիրված էր Ռոբերտ Քոչարյանի առաջիկա այցերին ու հանդիպումներին, ներկայացնում ենք «Առավոտի» հարցերի պատասխանները։ -Ազգային ժողովի էներգետիկ խնդիրների ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության մի հասցեատերն էլ հանրապետության նախագահն էր։ Արդյոք Ռոբերտ Քոչարյանը ծանոթացե՞լ է այդ փաստաթղթին եւ, եթե այո, համամի՞տ է արդյոք հաշվետվությանը հետեւած
ՈՉ ՄԻ ԿՈՄՈՒՆԻՍՏ ԼՂՀ ԱԺ-ՈՒՄ Կարելի է ենթադրել, որ եթե ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ու նրա աջակիցներն ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենային, ԼՂՀ 31 հոգանոց խորհրդարանի պատկերը բոլորովին այլ կլիներ։ Իսկ այսպես, կիրակի տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքներով, «Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակցի հաղորդման համաձայն, ընտրապայքարի մեջ մտած կուսակցություններից եւ ոչ մեկը չի կարողացել
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻՆ՝ ԱԿՆՀԱՅՏ Հայաստան ժամանած մեծահարգ եւ, պետք է նշել, կրթությամբ եւ աշխարհայացքով ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին չզիջող մտավորականներին ոչ մի կերպ հնարավոր չի լինում հասկացնել, որ Հայաստանը վարում է կոմպլիմենտար քաղաքականություն։ Նրանք ցանկանում են ճշտել՝ իրե՞նք են անընկալունակ, թե՞ «կոմպլիմենտար քաղաքականություն» ասվածը բնության մեջ այնքան էլ տարածված երեւույթ չէ։ Դասական գրականությունը «կոմպլիմենտարություն» ասվածի մասին այնքան
ԲԱԽՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ «Զինվոր եւ իրավունք» հասարակական կազմակերպության անդամները երեկ ժ. 11.00-ին նախատեսել էին հանդիպել զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Խնդիրն առնչվում էր նրանց որդիների սպանության գործերին, դրանց բացահայտմանը։ Զինդատախազություն էին գնացել, այնուհետեւ՝ խմբագրություն եկել որդեկորույս մայրեր Էմմա Հունանյանը, Անահիտ Փիլոյանը, Էլյա Հարությունյանը, Սանամ Քոչարյանը, Գյուլնարա Վարդերեսյանը, Սվետա Խաչատրյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Շուշան Դանիելյանը, Թագուշ Ոսկանյանը,
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Եթե անմահ է «հեղափոխությունը խժռում է իր զավակներին» երիցս անիծյալ իմաստությունը, ապա գոնե փոքր-ինչ սպասել է պետք, համբերել։ Նույնիսկ կույր աչոք են տեսանելի դեպի մեզ ուղղված հրթիռների սուր- սուր քթերը»։ ՆԱԽՈՐԴ Այս անգամ էլ է դրամական մրցանակը մնում «Առավոտի» խմբագրությանը, քանզի մեր ընթերցողներից որեւէ մեկը չէր
REUTERS-Ը ԼՂՀ-Ի ՄԱՍԻՆ Reuters գործակալությունը, հունիսի 18-ին հայտնելով, որ խորհրդարանական ընտրությունները ԼՂՀ-ում խաղաղ են ընթանում, նշում է, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը փաստորեն նշանակում է, որ այս ընտրություններում իշխանությանը ոչ ոք իրականում չի հակադրվում: Հաղորդագրության վերջում Reuters-ը գրում է. «Վերջին առաջարկները, որոնցով միջնորդում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը, ենթադրում են, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՓՈՓՈԽՎՈՒՄ Է Նախագահին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը վերջին շրջանում բազմիցս (մասնավորապես՝ ԱԻՄ-ականների կողմից) գնահատվում է որպես գրեթե անգործունյա վիճակում գտնվող։ Ճեպազրույցում այս առնչությամբ տրված մի հարցին ի պատասխան նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն ասաց. «Նախագահը համակարծիք չէ այդ կարծիքին։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը բավական ակտիվ է աշխատում։ Ընդ որում, աշխատում է մասնագիտական լուրջ մակարդակով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Մաս 3-րդ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ Սկիզբը թիվ 98, 103 Մեկ անգամ եւս ակնհայտ դարձավ, որ 1991-1994թթ. պատերազմում հաղթանակը բավականաչափ ծանր գնով էր ձեռք բերվել հայ հասարակության համար: Ինչպես արդեն նշել էինք, բանակը եւ, որոշ չափով, նաեւ ուժային կառույցները արտոնյալ դիրք էին գրավում մնացած պետական հաստատությունների հանդեպ, քանի որ պատերազմում կրած հաղթանակը
ՇՈՒՏՈՎ ՈՐԵՎԷ ՕՐԵՆՔ ՊԵՏՔ ՉԻ ԼԻՆԻ Եթե շարունակեն երկիրն այսպես կառավարել 1995 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծվեց «Հանրապետություն» միավորումը։ Միավորման մեջ ընդգրկված էին ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն, ՀՔԴՄ-ն, ՍԴՀԿ-ն, «Մտավորական Հայաստան» միությունը, ՌԱ(ԼԴ)Կ-ն, ինչպես նաեւ մի խումբ գիտնականներ, մտավորականներ, արդյունաբերողներ եւ այլք։ Միավորման նպատակը «ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունն» էր։ «Հանրապետություն» միավորումը նախընտրական ծրագիր ներկայացրեց, որը կարող
Պաշտպանվի՛ր, եթե պաշտոնյա ես Իզուր էլ հասարակ մահկանացուները դժգոհում են, թե անպաշտպան են։ Իրականում մեր պետության մեջ անպաշտպան են բոլորը՝ վերեւից ներքեւ։ Թերեւս ամենապաշտպանվածը նախագահն է։ Մնացած պետական պաշտոնյաները նույնքան անպաշտպան են, որքան մեզանից յուրաքանչյուրը։ Նրանք սովորաբար պաշտոնավարում են այնքան ժամանակ, քանի դեռ «շեֆին» հարմար են կամ՝ քանի դեռ «շեֆը» չի փոխվել։ Հենց որ վերեւի
ԱՐԻ ՄԻ՛ ԳՆԱ, ԵԿԵԼ ԵՍ՝ ՄՆԱ Ինչպես Սերժ Սարգսյանն է հանրապետությունում կատարվող աննախադեպ հանցագործությունների ժամանակ բացակայում հանրապետությունից, այդպես էլ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին հնարավոր չէ բռնացնել հայրենիքում՝ կարեւոր իրադարձությունների եւ ԱԺ լուրջ որոշումների ընդունման շրջանում։ Ուղեւորությունից վերադառնալուց հետո, երբ որեւէ լուրջ հարցով դիմում ես նրան, հերթապահ՝ «Այդ ժամանակ հանրապետությունից բացակայում էի», պատասխանն ես ստանում։ Արդյո՞ք
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՉԵՆ 98-ի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրի հիմնական դրույթներից մեկը ՀՀ Սահմանադրության բարեփոխումն էր։ Ռ.Քոչարյանի նախագահ դառնալուց հետո Պ.Հայրիկյանը գլխավորեց նախագահին կից սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը։ Քաղաքական կուսակցություններից եւ մասնագետներից կազմված լինելով, մեկ տարուց հետո այն լուծարվեց՝ նախագահի համար անբարենպաստ իր կողմնորոշումների պատճառով։ Հանձնաժողովում աշխատող քաղաքական գործիչներն իրենց պատկերացումներն ունեին սահմանադրական
Արշակ Սադոյանը Հայաստանի եւ, ինչո՞ւ չէ, նաեւ ԱՊՀ-ի մասշտաբով ամենանշանավոր պոպուլիստը ողջ ռադիոլսող հանրության առաջ համոզում էր հանրապետության նախագահին՝ գալ Ազգային ժողով եւ պատասխանատվություն վերցնել Անդրանիկ Մարգարյանի կառավարության ծրագրի եւ, հետեւաբար, գործունեության համար: Բայց Քոչարյանը չի կարող դուրս գալ 98-ի իր սեփական պոպուլիստական խոստումների տակից /ասենք, 2001 թ. աղետի գոտի երեւույթը վերացնելու մասին/: Էլ ինչի՞
ՎԵՐԱԹԱՂՈՒՄՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ Քանի որ առաջիկա մեկ ամսում նոր վերաթաղում, լաց ու կական կարծես թե չի նախանշվում, ուստի այդ բացը երեկ գոնե մասամբ լրացնելու հաջողված փորձ արեց Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը։ «Առավոտը» հրավեր էր ստացել մասնակցելու… «Հնչակյան 20 կախաղանների 85-րդ տարեդարձին նվիրված երեկոյին»։ Ողբալու, անհուն վիշտ ու թախիծ ապրելու անհագուրդ ցանկությունը հնչակյան կուսակցության ղեկավարներին ստիպել էր
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր քաղաքական գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Այն կուսակցությունները, որոնք 1992 թվականից հետո պայքարում էին արդար ընտրությունների համար եւ կեղծիքների դեմ, այսօր պարզվեց, որ նրանց սկզբունքը ոչ թե կեղծիքների դեմ պայքարելն է, այլ որ նրանք չեն եղել իշխանության լծակների մոտ, եւ այսօր շատ սովորական էր շախմատային փոխատեղումը։ ՀՀՇ-ն փոխարինվեց Դաշնակցությամբ եւ շարունակեց
ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԼՈՒՐ-1 Այցելելով «Գրանդ Քենդի» հայ172ռուսական ձեռնարկություն, նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ մանկուց ցանկացել է պարզել, թե ինչպես է կոնֆետի մեջ հայտնվում «պովիդլան», եւ դա նրան երեկ հաջողվել է։ Կարելի է ենթադրել, որ հաջորդ անգամ նա կայցելի նույն գործարան՝ պարզելու, թե ինչպես է առաջանում մակարոնի անցքը։ ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԼՈՒՐ-2 Ազգային անվտանգության նախարարությունից հայտնում են, որ այդ
ԲԵԽԱԲԱՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ Դաշնակցության ցուցակով պատգամավոր չընտրված հայտնի քաղաքական եւ տնտեսական գործիչ Արտաշես Թումանյանը երեկ նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։ Հիշեցնենք, որ հունիսի 15-ին «Առավոտի» հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ նա նշանակվելու է այդ պաշտոնին, պրն Թումանյանը պատասխանել է. «Խաբար չեմ»։ ԱՆՁԱՄԲ ԾԱՆՈԹ Է ԸՆԿԵՐ ՇՈՒԼԲԵՐՏԻ ՀԵՏ ՀՀ նախագահի երեկվա հրամանագրով՝ Պաշտպանության
ՋՐԱՅԳԻՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹԸ Դեռ խորհրդային տարիներին խոսվում էր Նորքի զանգված տանող ճանապարհի աջ կողմի հատվածում դելֆինարիա բացելու մասին։ Իսկ արդեն 1,5 տարի է, ինչ շրջանառության մեջ են մտել «Ջրաշխարհ» ստեղծելու մասին լուրերը, որը, ի վերջո, կայացավ եւ հուլիսի 1-ից այն կբացվի։ «Ջրաշխարհը» ստեղծեց հայ-իսպանական «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ն։ Նման ջրայգիներ գործում են աշխարհի շատ երկրներում,
ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ «Օրինաց երկիր» խմբակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հերքեց Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը, թե համամասնական եւ մեծամասնականի 100 եւ 31 հարաբերակցության հարցն օրակարգում ներառելու փորձը պայմանավորվածությունների խախտում էր։ «Ոչ մի պայմանավորվածություն չի եղել»,- ասաց պրն Բաղդասարյանը։ «Իրավունք եւ միաբանության» ներկայացուցիչ Ալեքսան Կարապետյանը համաձայնեց «Առավոտի» այն դիտողությանը, թե պատգամավորներն իրենք են վարկային համաձայնագրեր հաստատում, որոնցում նշված է
Հուշեր չի գրի, մինչեւ… «Այն քաղաքականությանը, որն իրականացվում էր մինչեւ 1995-ը, ինչ-որ տեղ նաեւ մինչեւ 1996 թվականը, որը տանում էր իշխանության ցրումը սուբյեկտների, անպայման ստեղծելու էր ծաղկող պետություն, համենայնդեպս, առաջընթացն ակնհայտ էր որոշակի շրջանում։ Այն քաղաքական ուժերը, որոնք ասում են՝ պետությունը պետք է ստեղծվի, պետությունը պետք է կարգավորվի, պետք է բանակն անենք, պետք է հագցնենք,
«ՉԳՈՌԱՆՔ, ՉՎԱՐԿԱԲԵԿԵՆՔ, ՉՀԱՅՀՈՅԵՆՔ» Նախապես արդեն տարակույս չունեինք, որ ԱԺ այս նստաշրջանի վերջին ճեպազրույցներից առանձին ներկայացնելու արժանի է լինելու ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ասելիքը։ Նախ, «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք հանձնաժողովի հաշվետվությունը բավարա՞ր փաստեր էր պարունակում հիմնավորելու ՀՅԴ խմբակցության անունից Վահան Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե հիմնական մեղավորը ՀՀՇ-ական վարչակարգն
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ ՎԿԱՆ Նախապես ասենք, որ վկա Գայանե Մկրտչյանը, որը Բլեյանի «տրոյկայի» գործով կանչվել էր դատարան, այսօր էլ է տնօրեն՝ Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի։ Բլեյանի տարիներին եղել է ընդհանուր ավագ դպրոցի տնօրենն ու քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալը։ Նա երեկ պետք է տար պատասխաններն այն հարցերի, թե իրո՞ք չսովորած աշակերտների համար ատեստատներ են լրացվել,
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈ՛ՒՆ ՁԵԶ, ՊՐՆ ՌԱՆԻԵՐԻ Պրն Ռանիերին Իտալիայի փոխարտգործնախարարն է։ Իսկ նրան շնորհակալություն ենք հայտնում այն կապակցությամբ, որ գոնե մեզ՝ լրագրողներիս ապացուցեց, որ ընդհանուր ոչինչ չասող ֆրազների իմացությամբ միայն մեր արտգործնախարարն ու իր տեղակալները չէ, որ փայլում են։ Արարողակարգը, չգիտես ինչու, նախատեսել էր, որ պրն Ռանիերիի հետ հանդիպեն նաեւ հայ լրագրողները։ Թեեւ անգամ այծին էլ պարզ


















































