Օրվա լրահոսը
Շուշիի հռչակագիրը թուրք-ադրբեջանական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացրեց. Ալիև
Շուշիի հռչակագրի շնորհիվ մենք մեր հարաբերությունները բարձրացրինք «դե-ֆակտո»-ից «դե-յուրե» դաշնակցային մակարդակ»,- ասել է Ալիևը:
«Ֆրանսիան ջանք չի խնայի, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը». դեսպանություն
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգեց նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։ Մենք մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին։ Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով։ Հայաստանում Ֆրանսիայի
«Ավտոներով ձմեռվա պաշար են բերում»». Վերին Շորժա գյուղի մոտ տեղակայված ադրբեջանցիներն իրենց դիրքում տեղադրել են Ադրբեջանի դրոշը
«Սարքել են քարե շինություն։ Ամեն ինչ էլ ունեն՝ վրան էլ, դոմիկ էլ, լավ էլ ձմեռվա են պատրաստվում»
Զանգեզուրի միջանցքի բացումը նախապայման է, դա պահանջ է. Ալիև
«Մենք Ադրբեջանում սկսել ենք լայնածավալ աշխատանքներ Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ: Զանգելանում կառուցվում է երկաթուղի և մայրուղի, օդանավակայաններ: Կարծում եմ մեր տարածքում մենք աշխատանքները կավարտենք երկու տարվա ընթացքում, քանի որ աշխատանքների ծավալը շատ մեծ է: Հայաստանի տարածքում երկաթուղու և մայրուղու երկարությունը կլինի 40կմ: Դա կարող է տևել մեկից մեկուկես տարի»,- ասել է նա:
Վարչապետն այցելել է Զինվորի տուն և Հայրենիքի պաշտպանների հետ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել հերոս հայորդիների հիշատակին
Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բոլոր զինհաշմանդամների խնդիրները
«Շատ կներեք, բայց ես ո՞վ եմ, որ մտածեմ, որ պետք է հեռանամ, կամ չէ». Գեւորգ Պապոյան
Տեսեք, մենք ընտրվել էինք 5 տարով, բայց ճանապարհի կեսին որոշել ենք, որ պետք է գնանք ընտրության, որովհետեւ մենք համարել ենք՝ հնչեցված հարցերը կարո՞ղ է ունեին իրենց հիմքում օբյեկտիվ ճշմարտություն: Վերջում պարզվեց, որ իշխանության ճգնաժամ չկա, միգուցե կա ընդդիմության ճգնաժամ: Բայց իշխանության ճգնաժամ վստահաբար չկար Հայաստանում եւ ժողովուրդը ազատ ընտրությունների միջոցով գնաց եւ իր ձայնը նորից տվեց մեզ՝ ՔՊ-ին:
Գեղամ Նազարյան. Մենք վերջապես մի անգամ դասեր պետք է քաղենք եւ հետեւություններ անենք
Մի՞թե մոռացել եք Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարությունները՝ ոնց ուզում բանակցում ենք, բանակցում ենք մեր կետից, բանակցում ենք զրոյական կետից, ես ու Ալիեւն ուղիղ կապ ենք հաստատել, երեսուն տարի մեր դիվանագետներն օտարի կոշիկներն են լիզել, Արցախը Հայաստան է եւ վերջ
Ալիևը հայտնել է, որ փոխվարչապետերի հաջորդ եռակողմ հանդիպումը կլինի հոկտեմբերին
Այդ խմբում աշխատանքներ են տարվել Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ, բայց հունիսի սկզբին Հայաստանը դադարեցրեց մասնակցությունն այդ խմբում՝ կապված ընտրությունների հետ: Այնտեղ ընտրություններ տեղի ունեցան հունիսին, և օգոստոսի կեսերին այդ խումբն անցկացրեց հերթական հանդիպումը: Նրանք կրկին կհանդիպեն գալիք ամիս:
Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպելու ծրագրեր չկան. Չավուշօղլու
«Ինչպես միշտ, մենք կլինենք Ադրբեջանի կողքին և կհամաձայնեցնենք մեր քայլերը Բաքվի հետ: Մենք կոորդինացնում և համաձայնեցնում ենք Ադրբեջանի հետ մեր գործողությունները, միասին որոշումներ ենք կայացնում, և այդպես կլինի նաև հետագայում»,- ասել է Չավուշօղլուն:
«Ինձ զարմացնում են քննադատությունները, եթե խաղաղության դարաշրջան չունես, որտե՞ղ ես դու գնում». Գեւորգ Պապոյան
Հիշեցրինք, որ խաղաղության գինը թշնամիները հրապարակել են՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, մենք պատրաս՞տ ենք այդ գինը վճարել՝ Պապոյանը պատասխանեց, որ այդ հարցերն ուղղենք մեր ԱԳՆ-ին. «Մեր խնդիրը Հայաստանում խաղաղության դարաշրջան բացելն է: Խաղաղության դարաշրջան բացելը դա միայն մի երկրի հետ չի»:
Վրաստանն իր միջնորդությունն է առաջարկել Երևանի և Բաքվի միջև բանակցություններում
Վրաստանում նախատեսվում է ստեղծել հարթակ, որտեղ բանակցություններ կվարեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
«Գորիս-Կապան ճանապարհի խնդիր չկա․ այդ ճանապարհը, միջազգային նորմերի համաձայն, հայկական տարածքում է»․ քաղաքագետ
ԵԱՀԿ-ում կա սահմանազատման լուրջ փաստաթուղթ, որի շնորհիվ հնարավոր է սահմանազատման միջազգային նորմերով շարժվել
Հայհոյելու շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք
Պապոյանը՝ պատերազմից հետո «ձեռքբերումների» մասին
«Ամենամեծ ձեռքբերումը այս ընթացքում եղել է այն, որ կարողացել ենք երկրի ներքաղաքական կայունությունն ապահովել եւ դրանով իսկ երկիրը նոր ցնցումների չտանել: Պատերազմից հետո, ցավալի արդյունքներից հետո բավական լուրջ խնդիրներ ունեինք ներքաղաքական, որը կարող էր բերել եւ հանգեցնել էլ ավելի լուրջ խնդիրների: Մասնավորապես ես հիշում եմ, որ մենք այդ օրերին խորհրդակցություններ էինք ունենում ու ամենակարեւոր հարցերից մեկն այն էր, որ մակրոտնտեսական կայունությունը մեր երկրում չխաթարվի»:
Վարչապետին են ներկայացվել Կյանքի պուրակի նախագիծն ու նախատեսվող աշխատանքները
Երևանի Հանրապետության հրապարակում՝ Պատվո պահակախմբի կողմից պահպանվող ծառերի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Երևանի բուսաբանական այգում հիմնվելիք Կյանքի պուրակի նախագիծն ու առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Պուրակում, որն ունենալու է 25-30 հա տարածք, տնկվելու են Արցախյան պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր, իսկ կենաց ծառը կխորհրդանշի մեր բոլոր նահատակներին և հայրենիքին տված նրանց կյանքը:
Պետական ռեսուրսի չարաշահում, ճնշումներ ընտրողների վրա. ԵԽԽՎ-ն՝ ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին
ԵԽԽՎ զեկուցողը միևնույն ժամանակ արձանագրել է, որ Հայաստանում հունիսին կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին և կարճ ժամանակահատվածի համար լավ կազմակերպված:
Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի խաղաղության առաջարկն առ այսօր անպատասխան թողնելու մեջ
Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արցախյան 2-րդ պատերազմի 1-ին տարելիցին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի կողմից արված խաղաղության առաջարկն առ այսօր անպատասխան թողնելու մեջ։ Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացված դրական ուղերձներին՝ Չավուշօղլուն հիշեցրել է, որ դրանք
«Եթե ասենք, որ պատրաստվում ենք պատերազմի, կընկալվի, որ պատրաստվում ենք ռեւանշի»․ ՔՊ-ական պատգամավոր
Մենք դրան չենք պատրաստվելու։ Եթե շատ անկեղծ լինենք, անգամ դրան պատրաստվելիս այդ մասին չպետք է խոսել
Հոգեհանգստյան կարգ և Ս.Պատարագ՝ Դադիվանքում
Անուն առ անուն ընթերցվեց վանքի շուրջը հանուն հավատքի և հանուն հայրենիքի կյանքը չխնայելու երդում տված և իրենց արյունով Քարվաճառի լեռները սրբագործած անմահների անունները.
«Որ ասում են ընդդիմությունը լինելու է շատ անհարմար ընդդիմություն, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւմն է այդ անհարմարությունը»․ Միքայել Մելքումյան
ԱԺ նախկին պատգամավորն ասում է՝ ես չեմ տեսնում ՀՀ-ի արագ եւ ինքնուրույն գործոն դառնալու քաղաքականությունը
ԳՄ-ն որոշեց, որ ես զանգահարեմ Փաշինյանին և փոխանցեմ մեր որոշումը, հարցնեմ, թե ինչով կարող ենք օգտակար լինել. Իշխան Սաղաթելյանի հիշողությունները
Թեև առաջին 2 վաշտերը պատրաստ էին, տեխնիկական պատճառներով՝ կապված ՊՆ-ից զենքի, հագուստի ստացման հետ, որոշվեց, որ 27-ի երեկոյան պետք է գնա մեկ վաշտ՝ 100 հոգի
«Եթե ռուս խաղաղապահները 4 տարի հետո գնան, Արցախի հայ բնակչությանը էթնիկ բնաջնջում է սպառնում»․ Սոսի Թաթիկյան
Անգամ խաղաղ ժամանակներում են Ադրբեջանի կողմից էթնիկ ատելության գործողություններ ու քարոզչություն իրականացվել
Պատերազմում անմահացած հերոսների հիշատակի հուշարձանի բացում և հարգանքի տուրք՝ Մուսալեռ համայնքում
Պատերազմում զոհվել է Մուսալեռ համայնքի 8 բնակիչ
«Այո՛, մենք նոր պարտքեր վերցնելու ենք». Ֆինանսների նախարարը՝ Ջանջուղազյանի հրաժարականի ու պետական պարտքի մասին
Ես որեւէ այդպիսի պարզաբանում չեմ լսել, որ կապ ունի պարոն Ջանջուղազյանի եւ կառավարության մեր մյուս անդամների կարծիքների հակասության հետ, ամենեւին նման փաստ ինձ հայտնի չէ:
Եղբայրներից մեկը ձերբակալվել է Մեղրիի մաքսային անցակետում ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Մյուսին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկվում
Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները, ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները՝ ԵԽԽՎ օրակարգում
ԵԽԽՎ-ի Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովը նաև Ադրբեջանին կոչ է անում ՀՀ-ին վերադարձնել մյուս գերեվարված անձանց՝ առանց հետագա ձգձգումների:
Սուրեն Պապիկյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել պատերազմի զոհերի հիշատակին
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իր գրասենյակի աշխատակիցների ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու 2020թ. 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին: ՀՀ կառավարություն
Չնայած հայտարարում էին, թե «Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված է»՝ ոչ մի ղեկավար դա չի ընդունել ո՛չ միջազգային հանրության, ո՛չ էլ ՀՀ հասարակության առջեւ. «Սպիտակ թուղթ»
Սկիզբը՝ այստեղ: Հայաստանի պատասխանատվության հարցը Ղարաբաղյան հակամարտության մեջ՝ ընդհանրապես, եւ 2020թ. պատերազմի մեջ՝ մասնավորապես Քաղաքական-դիվանագիտական գործոններ Անկարեւոր չէ այն հանգամանքը, որ մասնակիցների պատասխաններում քաղաքական-դիվանագիտական գործոնները հաճախակիորեն նշվել են որպես պարտությունը բացատրող առաջնային գործոններ: Կարելի է պնդել, որ նման կրկնությունն արտացոլում է մասնակիցների մտային կողմնակալությունը: Այնուամենայնիվ, պատասխաններում ձեւակերպված ընդհանուր տեսակետներն իսկապես արտացոլում են դժգոհություն Հայաստանի ղեկավարներից՝
«Հաղթած Հայաստանից 800 հազար մարդ գնաց, իսկ պարտվածից ինչքան է գնալու». Թեւան Պողոսյան
Աշխարհը ծրագրավորել էր 2018 թվականից Հայաստանում փոփոխություններ բերած թիմին


















































