Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանն իր միջնորդությունն է առաջարկել Երևանի և Բաքվի միջև բանակցություններում

Սեպտեմբեր 27,2021 16:04

Վրաստանում նախատեսվում է ստեղծել հարթակ, որտեղ բանակցություններ կվարեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նա նշել է, որ Թբիլիսին արդեն որպես միջնորդ հանդես է եկել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղում ականապատ տարածքների քարտեզների փոխանակման գործում: Ղարիբաշվիլին կարծիք է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը պետք է զարգացնել և դարձնել պարբերական:

«Այդ գործընթացն առավել բարձր մակարդակով շարունակելու համար մենք միջնորդություն ենք առաջարկում մեր եղբայրական պետություններին՝ հայ և ադրբեջանցի եղբայրներին այդ հարթակ միջոցով, որը պատրաստվում են ստեղծել Թբիլիսիում»,- ասել է Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ Վրաստանի իշխանությունները շահագրգռված են տարածաշրջանում խաղաղ իրավիճակի պահպանությամբ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930