Օրվա լրահոսը
Ոստիկանությունը Վայոց ձորի մարզպետարանում չարաշահումների վերաբերյալ գրություն է ստացել
Aravot.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել Վայոց ձորի մարզպետարանում չարաշահումների վերաբերյալ։ Ըստ այդ տեղեկությունների, իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2014-2015 թվականների ընթացքում Խնձորուտ համայնքում ընդհանուր 40.000.000 դրամ արժեքով ոռոգման ջրի կառուցման աշխատանքների կատարման համար առանց մրցույթի հայտարարման մեկ անձ ընթացակարգով պայմանագիր են կնքել «Սաղաթելյան եղբայրներ» ՍՊԸ-ի հետ,
Ժենյա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 25-ին
Վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-13։00-ն Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահից, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում:
Չնայած բազում դժվարություններին՝ հավատում եմ, որ հայ ժողովուրդն ապագայում ևս հաջողությամբ կշարունակի անկախ, ժողովրդավարական և հզոր պետության կառուցումը. Իրակլի Ղարիբաշվիլի
Համոզված եմ՝ մեր երկրների համար նշանակալից հարցերի քննարկման համար դարձյալ շատ հնարավորություններ կունենանք։
Անդրադարձ է կատարվել ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի շրջանակում մաքսային բարեփոխումներին աջակցմանը
Քննարկվել են մաքսային վարչարարության ոլորտում կառույցների միջև համագործակցությանն առնչվող արդիական հարցեր
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին
Նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը։
Պատերազմի մասնակից մի շարք ուսանողների վարձը պետությունը չի փոխհատուցել․ԿԳՄՍՆ-ն հորդորում է չանհանգստանալ
Մի խումբ ուսանողներ մեզ պատմել են, որ բուհի ղեկավարությունն ասել է՝ պետությունը գումար չի փոխանցել, ուսանողները պետք է վճարեն ուսման վարձը, նախարարությունից վստահեցնում են՝ պետությունը կփոխհատուցի հաջորդ կիսամյակի համար
Նոր Խարբերդից մինչև Երևան հետապնդել է երիտասարդի կողմից վարվող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և կրակել նրա ուղղությամբ
Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գերմանիան այսուհետ էլ ամուր կկանգնի Հայաստանի կողքին. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր
Խաղաղ և թափանցիկ ընտրությունները լավատեսություն են ներշնչում, որ Հայաստանը կառուցողաբար և նոր ավյունով կդիմակայի այդ մարտահրավերներին:
Այդ ո՞ր քննիչ հանձնաժողովն է մինչ այս որևէ օգուտ տվել, որ այս մեկը տա. Վահե Հովհաննիսյան
Ինչո՞ւ է ընդդիմությունն ընտրում ամենահեշտ ու ոչինչ չտվող ճանապարհը։
Վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական նախաձեռնություններին՝ ուղղված իրավական պետության ամրապնդմանը, ֆրանսերենի խթանմանը. Լուիզ Մուշիկիվաբո
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Ուղերձում նշված է. «Հարգելի պարոն վարչապետ, սիրելի ընկեր, Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ Ձեզ հղել իմ ջերմ շնորհավորանքները։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) և անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ վերահաստատել այն ամբողջ կարևորությունը, որ ես հաղորդում եմ
Արման Թաթոյանը բարձր է գնահատել Պետդումայի ընտրությունների ժամանակ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներդրած նոր յուրահատուկ պրակտիկան
«Օմբուդսմանի համար կարևոր է ինչպես նախընտրական քարոզչության, այնպես էլ քվեարկության օրվա ու հետընտրական զարգացումների դիտարկումը՝ ճշգրիտ և հավաստի գնահատականներ ձևավորելու համար»:
«Մարդը պատվաստվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում, ունեցել է 2 վիրահատություն թոքի հետ կապված, այս պահին էլ ծանր վիճակում է». Արա Զոհրաբյան
Նախարարի խոսքով՝« որեւէ դեղամիջոց, որեւէ բժշկական միջամտություն չի կարող երաշխավորել 100%-ով որեւէ բան: COVID-ի դեմ ընդունվող դեղամիջոցներն ինչպիսի՞ արդյունավետություն ունեն, երաշխավորում են մեզ 100%-ով առողջացում՝ ցավոք, ոչ: Թվերը ցույց են տալիս, որ վարակվածների 20%-ը հիվանդությունը կրում է ծանր, 5%-ը՝ ծայրահեղ ծանր, 2%-ը մահանում է: Հիմա ի՞նչ անենք, չբուժվե՞նք»:
Միրզոյանը նշել է ՀՀ պատրաստակամությունը՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների, մասնավորապես՝ Նիկարագուայի հետ հարաբերությունները զարգացնելու առնչությամբ
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիկարագուայի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ։ Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը նշել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների, մասնավորապես՝ Նիկարագուայի հետ հարաբերությունները զարգացնելու առնչությամբ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է համապատասխան իրավական դաշտի ստեղծումը, ինչպես
Ի՞նչ հետաքրքրություն ունի օֆշորային ընկերության կողմից հիմնադրված «Ռատկո» ՍՊԸ տնօրենը «ֆիզգորոդոկում». Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչեր
Այսքանն արդեն բավարար հիմքեր է տալիս ենթադրելու, որ խնդիրը նոր չի ծագել, ապօրինությունների շղթան նախապես ծրագրված է եղել և հետևողականորեն իրականացվում է 2004 թվականից մինչ այսօր` պատկան մարմինների հանցավոր անգործության և/կամ հանցակցության պայմաններում:
«Չի՞ գալու մի պահ, որ ամբողջ ազգին թմրամոլների նման նստեցնեք պատվաստանյութերի վրա». Քննարկում ԱԺ-ում՝ պատվաստման խստացումների մասին
Արա Զոհրաբյանը նախարարին հարցրեց. «Դուք պատվաստված եք, ինչո՞ւ եք դուք դիմակ կրում»: Ավանեսյանը նախ հորդորեց ներկաներին հարգել ԱԺ-ն ու ԱԺ շենքում դիմակ կրել, Զոհրաբյանը նախատինքին արձագանքեց. «Ձեր նախարարության շենքում ձեր՝ որպես տանտիրոջ պատգամը կլսենք, բայց հիմա սոցիալական հեռավորության մեջ ենք ձեզնից»:
Նախարար Միրզոյանը իր հույն գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-հունական հարաբերությունների հարուստ օրակարգին առնչվող հարցեր՝ կարևորելով փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների շրջանակներում փոխադարձ աջակցության առնչությամբ։ Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները
Փաշինյանն ու Էրդողանը կարժանանա՞ն Նոբելյան մրցանակի
Էրդողանին հանդիպելու առաջարկը ողբերգություն չէ: Պետության համար ողբերգությունը կլինի այն, եթե մեր պարտությունները դիվանագիտական ճակատում էլ շարունակվեն: ՀՀ Անկախության 30-ամյակի տոնին ընդառաջ Թուրքիայից հերթական «դրական ազդակը» հնչեց: Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել։ Սակայն, ի պատասխան, Էրդողանը դարձյալ թեժացրեց Զանգեզուրի միջանցքի թեման՝ պնդելով՝ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի։
Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահին ուղերձ է հղել ԻԻՀ նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին: Ուղերձում ասվում է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների՝ համատեղ և օրըստօրե աճող ջանքերի շնորհիվ երկկողմ և միջազգային մակարդակներում առկա
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին
ՎՏԲ -Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը և Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը մասնակցեցին Հայկական գործարար համաժողով 2021-ին: Միջոցառումը կազմակերպել էր Հայ ձեռնարկատերերի ասոցիացիան՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Համաժողովը հավաքել էր հարյուրավոր գործարարների Հայաստանից և արտերկրից: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Ռուսաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները: Ֆորումի հիմնական նպատակները դարձան Հայաստանի տնտեսական ներուժի զարգացումը
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորի 81-ամյա հոր դեմ
Սարգսյանների ընտանիքը Սիսիանի մշակույթի տունը սեփականաշնորհել է սեփական կարիքների համար
Ինչո՞ւ են Ադրբեջանում հետևում հայկական ԶԼՄ-ների լուրերին. JAMnews
«Եթե չլինեն հայկական ԶԼՄ-ների նորությունները, Ադրբեջանում պատկերացում չենք ունենա, թե ինչ է կատարվում սահմանին»
«Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ վարում է «խաբեբա» քաղաքականություն, պարզ չէ, թե ինչու են ՌԴ շահերն այդքան թույլ պաշտպանված». ռազմական փորձագետ. «Հայաստանի Հանրապետություն»
Ադրբեջանի կամ նրա դաշնակիցների համար ի՞նչ հակառակորդ կարող է լինել Կասպից տարածաշրջանում, որպեսզի դիվերսիաներ կազմակերպի, այդ թվում՝ ստորջրյա հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ: Իրա՞նը, Ռուսաստա՞նը,- հարց է ուղղում ռազմական փորձագետ
Ռուբեն Վարդազարյան. Հայաստանի նորագույն պատմության մեջ նման ցինիզմ չի եղել. «Հրապարակ»
Այդտեղ ռիսկ չէ, այդտեղ ակնհայտ խուլիգանություն է տեղի ունենում
Տեսնում ենք թուրքական ժխտողականության բոլոր դրսեւորումները՝ ատելության եւ բռնության թիրախավորում հայերի նկատմամբ. «Հայաստանի Հանրապետություն»
«Այս պատերազմը ոչ միայն Արցախի դեմ էր, այլեւ պատերազմ էր ընկալվում եւ այդպիսին դարձավ հայերի դեմ»
Սյունիքի մարզպետի որդին, որը հետախուզվում էր սպանության փորձ կատարելու համար, տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ. Shamshyan.com
Նա այս տարվա հուլիսի 21-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քննել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հարցը
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթությունների մեծ մասը վերջերս արտացոլվել էին «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում՝ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի կողմից առաջադրված թվով ութ օրենսդրական փոփոխությունների միջոցով։ Առաջադրված փոփոխությունները ենթադրում են Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և ֆինանսական օժանդակության դադարեցում, ԱՄՆ կառավարության համապատասխան մարմիններից տեղեկատվության պահանջում, թե արդյո՞ք ԱՄՆ ռազմական օժանդակությունից օգտվող պետություններն իրականացրել
Հայաստանի անկախությունից մնացել է այն, ինչի վրա կարելի է հոգեհանգիստ անել. Վահե Բեգոյան. «168 ժամ»
Սա ընդամենը տարածք է, որտեղ ապրում է բնակչություն
Ո՛չ արցախյան ստատուս-քվոն պահպանելը, ո՛չ թշնամանքի ստատուս-քվոն պահպանելը մեզ ոչ մի լավ բան չի խոստանում. «Հրապարակ»
Այլ հարց է, որ այդ հարաբերությունների կարգավորումն ու երկխոսությունը չեն կարող մեր ազգային արժանապատվության եւ պետականության հաշվին լինել
Պատերազմի արդյունքի վրա ազդած գործոնները հիմա էլ գործում են. «Փաստ»
Ադրբեջանի բանակի «ստվերային ղեկավարները» թուրք գեներալներն են, իսկ Հայաստանի ղեկավարությունը հանձնում է հայկական հողերը:


















































