Օրվա լրահոսը

Արթիկում բացվել է հուշահամալիր՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

Արթիկում այսօր բացվել է հուշահամալիր՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Հուշահամալիրի բացման արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը՝ Արթիկի համայնքապետ Մխիթար Վարագյանի, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Հուշահամալիրի տարածքում արթիկցի հերոսացած 20 զինվորների հուշատախտակներն են։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը վստահ է, որ Հայաստանը մեջքը կշտկի, քանի որ պատմությամբ է ապացուցել տոկունությունն ու

«Արտահերթ ընտրություններն անցել են ՀՀ օրենսդրության, սահմանադրական բազմաթիվ խախտումներով». «ՄԻ-96»

Վերջնական եզրակացություն 2021թ. ԱԺ Արտահերթ ընտրությունների անցկացման մասին   Սույն եզրակացությամբ վերահաստատում ենք  մեր նախնական եզրակացությունում բերված գնահատականներն այն մասին, որ ՀՀ ԱԺ 2021թ.-ի Արտահերթ ընտրություններն անցել են ՀՀ օրենսդրության, այդ թվում, սահմանադրական բազմաթիվ խախտումներով, որոնք էական ազդեցություն են գործել ընտրությունների արդյունքների վրա; նշված խախտումներն իրականացվել են հիմնականում իշխող կուսակցության և նրա առաջնորդի կողմից՝ անթաքույց

Հայկ Մարությանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների հիշատակին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների շիրիմներին։ Քաղաքապետ Մարությանը զրուցել է զոհված զինծառայողների հարազատների հետ՝ մաղթելով նրանց ուժ և համբերություն: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է նաև Երկրապահ կամավորականների միություն՝ մասնակցելու Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա

Սասուն Միքայելյան․ «Շուշիում թունելը էս 20 տարում մենք պիտի կառուցեինք, բայց ոչինչ, կառուցում են մեր համար, կվերցնենք»

ԵԿՄ ղեկավարն ասում է՝ իրենց կառույցը քաղաքական ղեկավարության հետ խնդիր չունեն

Կալանավորը ՔԿՀ տեղամասերից մեկի պետին որպես կաշառք տվել է 214.000 դրամ արժեքով շինանյութ

Կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, միջնորդին՝ 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ սանիկին՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Սասուն Միքայելյան․ «Պուտինն ուզում էր կանգնեցներ պատերազմը, Փաշինյանը չէ՞ր թողնում»

ԵԿՄ նախագահի խոսքով՝ եթե այդ երեք խոշոր պետություններից մեկն ուզեր պատերազմը կանգնեցներ՝ կկանգներ

Բաքվում երթ են իրականացրել՝ ի հիշատակ 44-օրյա պայքարում իրենց զոհերի

Բաքվում երթ են իրականացրել՝ ի հիշատակ 44-օրյա պայքարում իրենց զnհերի: Հ.Գ. հիմա հասկանո՞ւմ եք տղերքը ոնց են պայքարել: «Ռազմական Տեղեկագիր»

Հայաստանի 1-ին մրցակիցը կանանց աշխարհի առաջնությունում Ֆրանսիան է

Հայաստանը ուժեղագույնների «A» խմբում է, որտեղ նրա մրցակիցներն են Ռուսաստանը, Իսպանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը եւ Ադրբեջանը:

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հեռանկարների շուրջ:

Կշարունակենք մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել տեղահանված անձանց և տուժած համայնքներին. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, ողջ հայ ժողովրդի հետ միասին, ոգեկոչում է բոլոր նրանց, ովքեր զոհվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, և իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին: ՄԱԿ-ի Միչգերատեսչական արձագանքման պլանի միջոցով և մեր գործընկերների հետ միասին՝ մենք կշարունակենք մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից տեղահանված և Հայաստանում

Պատերազմի «պահը»

Այն, որ Ադրբեջանը տարիներ շարունակ պատրաստվում էր պատերազմի, հայտնի է բոլորին։ Սակայն, ինչպես իրավացիորեն նշեց Ադրբեջանի նախագահը, իրենք սպասում էին հարմար պահի այն սկսելու համար։ Եվ այդ «պահը» նրան նվիրեց այսօրվա վարչապետը։

Կարեն Անդրեասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական, հակակոռուպցիոն և թվայնացման ոլորտների բարեփոխումները

Նախարարն ընդգծել է, որ արդարադատության բարեփոխումների օրակարգում Միացյալ Նահանգները Հայաստանի առանցքային գործընկերներից է։

Վահրամ Դումանյանը մասնակցել է պատերազմի հերոսների հիշատակին նվիրված խաչքարի բացմանը, այցելել Եռաբլուր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Երկրապահ կամավորական միությունում մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԺ

Հերթական ՄԻԵԴ-ի վճիռը, որով Հայաստանի Հանրապետությունը հարկատուների հաշվին իմ վստահորդին պետք է վճարի 100.000 եվրո փոխհատուցում. Լևոն Բաղդասարյան

Իրավապաշտպանները ժամանակին բազմիցս են բարձրաձայնել պետության կողմից գերակա շահ համարված տարածքների տոտալ չարաշահումների մասին

Մոսկվայից հավաստիացրել են, որ Հայաստանին սպառազինության վաճառք չի նախատեսվում. Ալիև

Ալիևը նաև անդրադարձել է Հայաստանին անվճար սպառազինություն տրամադրելուն: «Մենք այդ հարցով դիմել ենք ռուսական կողմին և ստացել ենք մեզ գոհացնող պատասխան: ՄԵնք այդ հարցը հանել ենք օրակարգից»,- ասել է նա:

Որպես ազգ և պետություն, մեր փրկությունը հզոր երկրի և միասնական հասարակության կառուցման մեջ է, որի ուղղությամբ էլ ջանք ու եռանդ չենք խնայելու. Արթուր Վանեցյան

Լինենք հաստատակամ, շրջահայաց և չնահանջենք մեր նպատակներից այնպես, ինչպես տղերքը, որոնք մինչև վերջ ամուր կանգնեցին հանուն մեր սուրբ հողի

«Ամեն անգամ հաճույքով եմ գալիս ձեր հրաշալի երկիր». Եվգենի Կիսին

Ասաց նաեւ, որ մինչեւ Թուրքիան չընդունի Հայոց ցեղասպանությունը, ինքը համերգներ չի ունենա այդ երկրում:

Ագրեսիայից մեկ տարի անց էլ ադրբեջանական իշխանությունները շարունակում են էթնիկ զտման քաղաքականությունը. Արցախի ՄԻՊ

Արցախի ժողովուրդը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն առաքելությանը և վճռական պաշտպանելու իր իրավունքը՝ ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու սեփական հայրենիքում։

Պատերազմից մեկ տարի անց կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև. ՀՅԴ ՀԳՄ

Հայոց պետականության լինելիությունն ապահովելու, Հայաստանի թուրքացումը կասեցնելու հրամայականը պահանջում է օր առաջ ազատվել մեզ պարտության տարած

Հուշաքար Սայաթ-Նովա համայնքում՝ ի հիշատակ պատերազմներում զոհված տղաների

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը Սայաթ-Նովա համայնքում մասնակցել է 44-օրյա պատերազմում համայնքի անմահացած հերոսներ Արտյոմ Առուստամյանի, Արցախ Հովհաննիսյանի, Հակոբ Հակոբյանի, Շմավոն Սերոբյանի և Աշոտ Խոմովի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին: Համայնքում բացվել է նաև Արցախյան պատերազմներում հերոսացած տղաների հիշատակին կառուցված հուշաքար: Ներկայացվել է հերոս տղաների կյանքն ու մարտական ուղին, որից հետո Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի ձեռամբ կատարվել է

Ադրբեջանի ճնշման տակ ՌԴ ՊՆ կայքում տեղադրված Արցախի քարտեզում այլևս չեն նշվում ԼՂԻՄ նախկին սահմանները. Ստյոպա Սաֆարյան

Հուսամ, սա չի լինի համընդհանուր մոտեցում կամ չենք թողնի, որ Մինսկի խմբի համանախագահները կամաց-կամաց ետ կանգնեն հենց իրենց իսկ սահմանած փաթեթի տարրերից ու այս առումով խնդիրը հայ-ռուսական օրակարգում պետք է/կարող է քննարկվել այս կոնտեքստում։

Գյումրեցիների հոսքը «Շիրակ» պանթեոն չէր դադարում (ֆոտոշարք)

«44 օրյա պատերազմում մեր նահատակված հերոսները շատ են, բայց նրանց կեսն ուրիշ տեղ է հուղարկավորված, ընտանեկան գերեզմաններում», -ասաց ճարտարապետը։

Չլինելով մրցունակ, չհամապատասխանելով արդի աշխարհակարգի ոգուն և, հետևաբար, լինելով անօգնական, ինքներս մեզ ընկալեցինք որպես խաղաղասեր. «Ժողովրդավարական համախմբում»

Կարող ենք ոտքի կանգնել, երբ ունենանք քաջություն առերեսվելու ինչպես իրականությանը, այնպես էլ ինքներս մեզ, եթե գիտակցենք, որ մեր պատերազմը դեռ նոր է սկսվում

Շուշիի հռչակագիրը թուրք-ադրբեջանական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացրեց. Ալիև

Շուշիի հռչակագրի շնորհիվ մենք մեր հարաբերությունները բարձրացրինք «դե-ֆակտո»-ից «դե-յուրե» դաշնակցային մակարդակ»,- ասել է Ալիևը:

«Ֆրանսիան ջանք չի խնայի, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը». դեսպանություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգեց նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։ Մենք մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին։ Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով։ Հայաստանում Ֆրանսիայի

«Ավտոներով ձմեռվա պաշար են բերում»». Վերին Շորժա գյուղի մոտ տեղակայված ադրբեջանցիներն իրենց դիրքում տեղադրել են Ադրբեջանի դրոշը

«Սարքել են քարե շինություն։ Ամեն ինչ էլ ունեն՝ վրան էլ, դոմիկ էլ, լավ էլ ձմեռվա են պատրաստվում»

Զանգեզուրի միջանցքի բացումը նախապայման է, դա պահանջ է. Ալիև

«Մենք Ադրբեջանում սկսել ենք լայնածավալ աշխատանքներ Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ: Զանգելանում կառուցվում է երկաթուղի և մայրուղի, օդանավակայաններ: Կարծում եմ մեր տարածքում մենք աշխատանքները կավարտենք երկու տարվա ընթացքում, քանի որ աշխատանքների ծավալը շատ մեծ է: Հայաստանի տարածքում երկաթուղու և մայրուղու երկարությունը կլինի 40կմ: Դա կարող է տևել մեկից մեկուկես տարի»,- ասել է նա:

Վարչապետն այցելել է Զինվորի տուն և Հայրենիքի պաշտպանների հետ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել հերոս հայորդիների հիշատակին

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բոլոր զինհաշմանդամների խնդիրները

«Շատ կներեք, բայց ես ո՞վ եմ, որ մտածեմ, որ պետք է հեռանամ, կամ չէ». Գեւորգ Պապոյան

Տեսեք, մենք ընտրվել էինք 5 տարով, բայց ճանապարհի կեսին որոշել ենք, որ պետք է գնանք ընտրության, որովհետեւ մենք համարել ենք՝ հնչեցված հարցերը կարո՞ղ է ունեին իրենց հիմքում օբյեկտիվ ճշմարտություն: Վերջում պարզվեց, որ իշխանության ճգնաժամ չկա, միգուցե կա ընդդիմության ճգնաժամ: Բայց իշխանության ճգնաժամ վստահաբար չկար Հայաստանում եւ ժողովուրդը ազատ ընտրությունների միջոցով գնաց եւ իր ձայնը նորից տվեց մեզ՝ ՔՊ-ին:

Գեղամ Նազարյան. Մենք վերջապես մի անգամ դասեր պետք է քաղենք եւ հետեւություններ անենք

Մի՞թե մոռացել եք Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարությունները՝ ոնց ուզում բանակցում ենք, բանակցում ենք մեր կետից, բանակցում ենք զրոյական կետից, ես ու Ալիեւն ուղիղ կապ ենք հաստատել, երեսուն տարի մեր դիվանագետներն օտարի կոշիկներն են լիզել, Արցախը Հայաստան է եւ վերջ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031