Օրվա լրահոսը

Մահվան ելքով ավտովթար՝ Երևանում

2021թ. սեպտեմբերի 21-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հյուսիս-Հարավ նոր ճանապարհին՝ դեպի Սիլիկյան թաղամաս ընթանալիս, 42-ամյա տղամարդը իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է ճամփեզրին և կողաշրջվել, ինչի արդյունքում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Ո՞ւր եք գնում, դուք լքո՞ւմ եք մարտի դաշտը». Ղազինյանը դուռը շխկացրեց ու հեռացավ. նրան 4-րդ անգամ չընտրեցին

Անդրանիկ Քոչարյանը հորդորեց շանտաժ չանել, կոնսենսուսի գործիքով ընտրվել. «Թեկնածուն դուռը շրխկացնելով դուրս է գալիս որպես ի՞նչ: Կա՛մ բերեք նոր թեկնածու, կա՛մ մենք հավերժ այս օրակարգով դատապարտված ենք արտահերթ նիստ անել 5 տարի: Եթե ընդդիմությունը չի կարողանում իր մեջ եւս մեկ թեկնածու գտնի, ստացվում է՝ դուք պարոն Ղազինյանի գերին եք, ձեզ ազատագրման պրոցես ենք սկսում»:

Հիմնվել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցված 4 նոր թռչնանոց

Փոքրիկ դեղնակտուցների խնամքն ամբողջությամբ ավտոմատացված է։ Թռչնաֆաբրիկայի տեխնիկական սենյակներից հնարավոր է վերահսկել բոլոր 14 թռչնանոցների արտադրական գործընթացները։ Թռչնաֆաբրիկայի տարածքում նախկինում գործել է Խորհրդային Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկաներից մեկը՝ 96 թռչնանոցով:  2010թ.-ին, երբ հիմնադրվեց նոր ֆաբրիկան, նախկին արտադրական տարածքներից ոչ մեկը չկար. Զրոյից ստեղծվեց Նուբարաշենի թռչնաֆաբրիկան՝ «Էրեբունի» ապրանքանիշով։ Տասը տարիների ընթացքում ընկերությունը բազմապատկել է աշխատանքային հզորությունը: Հիմնադրման

Պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող՝ Եղվարդում

Խաչքարը տեղադրվել է 44-օրյա պատերազմի հերոս Արման Ազատյանի հոր՝ Վիգեն Ազատյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ:

Խոշտանգումների դեմ պատշաճ պայքար չի տարվում, խոշտանգում իրականացրած պաշտոնատար անձինք շարունակում են անպատիժ մնալ. ՀՔԱՎ

Ստացվում է, որ խոշտանգում կատարած անձը կրում է ավելի մեղմ պատիժ, քան սահմանված է խոշտանգում արարքի համար:

«Առանց մեր կարծիքը լսելու՝ մեզ տանում են դեպի միաձուլում»․ Դիմիդրովում դեմ են խոշորացմանը

Համայնքների սահմանների փոփոխություններ անելիս պետք է հաշվի առնել բնակիչների կարծիքը

Գործատուն կտուգանվի, բայց չի կարող չպատվաստված ու թեսթի արդյունք չներկայացրած աշխատողին գործից ազատել

Տեսչական մարմինը ֆիզիկական անձին կտուգանի 10-20 հազար դրամով, իրավաբանական անձին՝ 40-120 հազար դրամով:

Թուրքիայի մեջլիսի նախագահը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»

Նա առաջարկել է նման հարցերով զբաղվելու փոխարեն առաջ նայել, որպեսզի տարածաշրջանում ստեղծվի մի այնպիսի միջավայր, որտեղ բոլոր ժողովուրդները կապրեն բարեկամության մեջ։

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դեյվիդ Փրայսին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և պատերազմին հետևած հումանիտար ճգնաժամը

Դեսպան Մակունցը մանրամասն ներկայացրեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և 44-օրյա պատերազմին հետևած հումանիտար ճգնաժամը:

«Վայքն ու Զառիթափը խոշորացնում են, որովհետեւ համայնքապետերը պաշտպանել են ընդդիմադիրներին»․ Էդգար Ղազարյան

Ուրիշ որեւէ բացատրություն չկա այդ երկու համայնքները խոշորացնելու

Լին Թրեյսին և ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը այցելել են Սյունիքի մարզ

Գորիսում հանդիպել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանի հետ

Անդրադառնալով Իրանը ՀՀ-ին կապող ենթակառուցվածքների անխափան շահագործմանը՝ ընդգծել եմ, որ Հայաստանը նույնպես կարևորում է հարցի արագ լուծումը. Արմեն Գրիգորյան

Առանձին անդրադարձ կտարելով Հնդկաստանից Սև Ծով բեռնափոխադրումների հարցին` երկուստեք շեշտել ենք Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանն այդ ճանապարհին կարևոր օղակ է:

«Ինչու կոտորեցիք մեր հաղթական բանակի հզոր տղաներին». Խաչիկ Մանուկյան

Մեր տղաների պահած հողերը պատերազմի ավարտից հետո հանձնվեցին թշնամուն, որին փորձում են բարեկամ ներկայացնել

Արցախի ՔԿ վարույթ է ընդունվել ռազմամթերքի պայթյունների արդյունքում Այգեստան համայնքի 32, Խնածախի 49 անձանց պատկանող գույքը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ․ օգոստոսի 25-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքում անհայտ անձանց կողմից դեռևս չպարզված հանգամանքներում անվտանգության կանոնների խախտմամբ չպայթված ռազմամթերքի պայթյունների արդյունքում ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 32, իսկ Խնածախ համայնքի 49 անձանց պատկանող գույքը վնասելու և ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ

«Կամ խոսիր թուրքերեն, կամ լռիր». ռասիստական գրություններ` Թուրքիայի դպրոցներից մեկում

Նշվում է, որ այդ գրությունների հասցեատերերը քրդերն են:

Պատերազմի հերոս Արմեն Վարդանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներ՝ Էջմիածնում

Սեպտեմբերի 21-ը Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Այդ կապակցությամբ գնդապետ Վարդանյանի ծննդավայր Էջմիածնում տեղի ունեցան հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ, որոնք մեկնարկեցին զոհված հերոսների պուրակից։ Արմեն Վարդանյանի ծննդյան 47-ամյակին նվիրված միջոցառումը շարունակվեց Էջմիածնի քաղաքապետարանում։ Ներկաները դիտեցին Արմեն Վարդանյանի կյանքի ու գործունեության մասին պատմող ոստիկանության հասարակայնության հետ կապի

Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ոստիկանության պետին, դատախազին եւ ՀՔԾ պետին

«Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհի կամարի մոտ ինձ սպասարկող տաքսի ավտոմեքենան կանգնեցրեցին ոստիկանները եւ ասացին, որ այս ավտոմեքենան իրավունք չունի բարձրանալ դեպի Եռաբլուր, քանի որ այն սպասարկում է ինձ, իսկ ինձ չի թույլատրվում գնալ Եռաբլուր:

«Մինչեւ հիմա քննարկում ենք, թե խոշորացվող Գեղամասարի կենտրոնը որը պետք է լինի»․ Վաչե Տերտերյան

Դա համոզիչ փաստարկ է, որ տեղական ինքնակառավարումն ուժեղ պետք է լինի

Հինգ սրճարան է ապամոնտաժվել, որոնք չէին շահագործվում և աղբավայրի էին վերածվել. սքեյթ-պարկ՝ նոր շունչ առնող Օղակաձև զբոսայգում

Օղակաձև զբոսայգին պետք է տանի այն դերը, ինչը մեծ քաղաքներում տանում են այդ անտառները

«30 տարում ոչ մի ճանապարհ չէր նորոգվել․ այսօր արդեն 3 գյուղի ճանապարհ է նորոգվել»․ Կնյազ Հասանով

Արագածոտնի մարզի 11 եզդիաբնակ գյուղերը խոշորացվել են, եւ այսօր մենք տեսնում ենք երեք տարվա մեծ արդյունքները

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ընթանում են քննարկումներ անվտանգության երաշխավորման համար գործողությունների շրջանակի վերաբերյալ. կառավարություն

Հայաստանն արդեն իսկ հայտնե՞լ է, որ կողմ է ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի ավտոմատ երկարաձգմանը ևս հինգ տարով

«Ասորական 2 գյուղեր խոշորացման հետեւանքով ոչնչացման եզրին են»․ Իրինա Գասպարյանը՝ փոխնախարարին

Փոխնախարարը որակումների հետ չհամաձայնեց եւ խնդրեց այսուհետեւ սեփական պատկերացումներն այդպես չարտահայտել

Յուրաքանչյուրս պարտավորություն ունենք կառուցելու ապրելու երկիր. «Ապրելու երկիր»-ը ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված ֆլեշմոբ էր կազմակերպել

Մենք պատասխանատու ենք մեր երեխաների կայուն ապագայի առջև, որոնց պարտավոր ենք փոխանցել հզոր և բարեկեցիկ Հայաստան

«Ներկայացուցիչներ կլինեն Շիրակամուտից էլ, Ջրաշենից էլ»․ փոխնախարարը՝ Սպիտակի խոշորացման մասին

Ունենալու ենք մեծ ավագանի՝ իր հանձնաժողովներով, որոնցից մեկը լինելու է գյուղատնտեսության հարցերով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է անձրև և ամպրոպ

«Ազատությունը համացանցում 2021». Հայաստանը նահանջել է, բայց և շարունակում է մնալ ազատ

Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող բաժնում նշվում է, որ Հայաստանում համացանցի ազատությունը զգալիորեն նվազել է՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայկական և ադրբեջանական ուժերի միջև զինված հակամարտության ընթացքում կառավարության կողմից ընդունված տեղեկատվության ազատ հոսքի սահմանափակումների արդյունքում:

ԱՄՆ-ում, անշուշտ, կարող ենք Հայաստանից մեկ-երկու բան սովորել ներկայացուցչական ժողովրդավարության մասին. Ջեքի Սփիր

Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված է տղամարդկանց և կանանց գենդերային հավասարության երաշխիքը, մի բան, որը Միացյալ Նահանգները դեռ չունի իր սահմանադրությունում վավերացումից մոտ 233 տարի անց:

Զինծառայողների և նրանց ընտանիքների արտոնությունների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմում մշակված օրենսդրական նախագծերի փաթեթ է ուղարկվել ԱԺ պաշտպանության հանձնաժողով ու ՊՆ

Պետք է ամեն կերպ արժևորել զինվորական ծառայությունը, իսկ առաջարկվող արտոնությունները կնպաստեն, որպեսզի բանակում ծառայությունը դառնա ավելի գրավիչ նաև հենց ծառայության մեջ գտնվողների և նրանց ընտանիքների համար:

«Այս նախագծով առանձին միավորված համայնք կլինի Երեւանը»․ Վաչե Տերտերյան

Չի բացառվում, որ որեւէ փուլում վարչական շրջաններին կարելի է ավելի մեծ ինքնուրույնություն տալ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031