Օրվա լրահոսը
«Թուրքիայից եղել են խոսակցություն սկսելու պատրաստակամության վերաբերյալ դրական ազդակներ»․ Փաշինյան
Մի շարք միջազգային գործընկերներ հրապարակային պատրաստակամություն են հայտնել նպաստելու այդ խոսակցության կայացմանը
«Դավաճանել են իրենք բոլորը, դավաճանել են Արցախին ու Հայաստանին». Վանեցյան
Հարցին՝ չէի՞ք կարող ձեր լծակներն օգտագործել ու ձերբակալել՝ Վանեցյանը պատասխանեց. «Հիմա՝ այս պահին, այսքան տարի անց, այն ամեն ինչից հետո, ինչ եղել է, ինչի մասին զգուշացնում էի, որ պատերազմ ենք ունենալու, հողեր ենք կորցնելու, զոհեր ենք ունենալու, սաղ ասում էին՝ Վանեցյանը մարդկանց մեջ խուճապ է տարածում: Իսկ ձերբակալելու լծակ այսքան բան, որ եղել է, էլի ոչ մեկը չունի»:
«Սամվել Բալասանյանին հաջողվեց կրիմինալ պիտակը ջնջել քաղաքի անունից, ես էլ կջնջեմ աղքատ պիտակը»․ «Բալասանյան դաշինք»-ի թեկնածու
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանն Aravot.am-ի հետ զրույցում ծիծաղելի համարեց Գյումրիում շրջանառվող այն խոսակցությունները, թե Սամվել Բալասանյանի թիմը ՏԻՄ ընտրություններին մասնակցում է իշխանական կուսակցությանը՝ ՔՊ-ին օգնելու նպատակով։ Ըստ այդ խոսակցությունների, Սամվել Բալասանյանի ու ՔՊ-ի միջև կա ստվերային պայմանավորվածություն՝ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու ու Շիրակի ՔՊ-ական մարզպետ Հովհաննես Հարությունյանին քաղաքապետ դարձնելու հարցում։ «Նման
«Մի հատ կոլխոզի նախագահ ասել է՝ մեր կովերն այս հատվածով որ գան, ավելի հարմար է, ձեր ոչխարներն էլ թող այս հատվածով գնան, այդպես գծվել է սահման». Վանեցյան
Ինչ վերաբերում է քարտեզներին, եթե խոսենք իմ դիրքորոշումներից, հիմա մենք կգնանք ոչ թե Խորհրդային Հայաստան, այլ կգնանք Արեւմտյան Հայաստան: Իշխանությունները հայտարարում են, որ ադրբեջանական տեղանուններով այդ հատվածներն ադրբեջանական են՝ իրենց ասելով: Մեր հայկական հողերը, որոնք այսօր ադրբեջանցիները զավթել են, ասում են՝ ադրբեջանական են:
Թոյվո Քլաարը կարևորել է լարվածության թուլացումը հայ-ադրբեջանական սահմանին
Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Թոյվո Քլաարը Հայաստան կատարած երկօրյա այցից հետո կարևորել է հայ-ադրբեջանական սամանին լարվածության թուլացումը: «Երասխ կատարած այցը լավ պատկերացում տվեց այն մասին, թե որքան մոտ են Հայաստանի և Ադրբեջանի հենակետերը: Կարևոր է նվազեցնել լարվածությունը սահմանին՝ նպաստելու բանակցությունների համար ավելի լավ կլիմայի ձևավորմանը: Եվրամիությունը պատրաստ է աջակցել»,- գրել է Քլաարը Twitter-ի
«Պետք է հասկանան մեր վիճակը՝ ընդդիմությունը չունի կախարդական փայտիկ, որ ասի՝ իշխանությո՛ւն, վեր կացեք այստեղից գնացեք». Վանեցյան
Գիտեք, հիմա պետք է որոշում կայացնենք. կա՛մ պետք է ժողովուրդն ասի՝ թող ինքը սաղ երկիրը հանձնի, բայց ինքը մնա իշխանության, կա՛մ պետք է սկսենք աշխատել ժողովրդի հետ, սկսենք մեր պայքարը, որ կարողանաք վերջ տալ մեր երկիրը մասնատելու գործընթացից:
«Ներողություն եմ խնդրում նրանցից, ում զգացմունքները որեւէ կերպ վիրավորել եմ նման ձեւակերպմամբ»․ Փաշինյանը՝ «գունագեղ տոնակատարության» մասին
Հայտարարվելու է երեք պատերազմներում եւ մարտական հերթապահության ժամանակ կյանքը զոհած եղբայրների հիշատակը հավերժացնող զանգվածային նախագծի մասին
«Կառավարությունը որեւէ բան պարտք չէ բուժհաստատություններին». Անահիտ Ավանեսյան
Նախարարը վստահեցրեց, որ պլանային հետազոտությունները, վիրահատությունները հերթագրման սկզբունքով շարունակում են անել, անհետաձգելի բուժօգնության մասով որեւէ հետաձգում չկա, չի էլ լինելու:
ՀՀ և ՌԴ դատախազների մասնակցությամբ փորձագիտական քննարկում` կոռուպցիայի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի արդիական հարցերով
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության դատախազներն այսօր մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված «Թվային ֆինանսական ակտիվների անդրսահմանային ապօրինի տեղաշարժման և կիբեռհանցավորության դեմ պայքարի հարցերով» փորձագիտական հանդիպմանը և «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողության արդյունավետության բարձրացումը, հանցավոր ճանապարհով ստացված գույքը և դրամական միջոցները պետական եկամուտ դարձնելու օրենսդրական կարգավորումը» թեմայով կլոր սեղանին:
Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին
Քննարկվել են Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակին և զինված ուժերի բարեփոխումներին առնչվող հարցեր
Գոքոր Չիվիչյան. «Անելու եմ ինձնից կախված ամեն բան, որպեսզի գրեփլինգի հայ վարպետները միջազգային մակարդակի հասնեն»
Գոքոր Չիվիչյան. «Հաճելի էր, որ այսքան երկար ժամանակ Հայաստանից հեռու գտնվելուց հետո Երեւանի փողոցներում բավականին շատ մարդիկ ճանաչում են ինձ, մոտենում, զրույցի բռնվում»,-Aravot.am-ին տված հարցազրույցում ասաց ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, աշխարհում գրեփլինգ մարզաձեւի հիմնադիր Գոքոր Չիվիչյանը: -Նոր մարզաձեւ ստեղծելը խաղ ու պար չէ: Դրա համար պետք է մարզական լուրջ ճանապարհ անցած լինես, հարուստ փորձ ունենաս:
Մետրոպոլիտենը վերազինման կարիք ունի, ինչի համար կառավարությունն արդեն իսկ դիմել է Եվրասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության հիմնադրամին
Այս տարի գրեթե ամբողջությամբ նորացվել է երկաթուղու ուղևորափոխադրող շարժակազմը
«Հուսամ՝ որեւէ անսպասելի բան տեղի չի ունենա գազի գնի հետ կապված»․ փոխվարչապետ
«Գազպրոմ» ընկերությունների խումբը պնդում է, որ 2013թ․-ի համաձայնագրի շրջանակում եկամտաբերության չափն իրեն չի բավարարում
«Կալանավորված անձի ուղիղ աղիքից հայտնաբերվել է փաթեթ՝ մկրատի կոտրած ծայրով և 2 ներարկիչով»
Դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած հոր մոտ գտնվող ծխախոտի գլանակներից մեկում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված
Արմեն Չարչյանի աջակիցները հանդիպեցին նաև առողջապահության փոխնախարարին
Փոխնախարարը իրենց հանձնել է հանձնաժողով ստեղծելու կարգը
Թուրքիայի պաշտպանության նախարար. «Հույս ունենք, որ Հայաստանը կենթարկվի հրադադարին և որևէ սխալ չի անի»
Հուլուսի Աքար. «Կարևոր է, որ Ալիևի կողմից Հայաստանին մեկնված խաղաղության ձեռքը, խաղաղության հասնելու համար արված առաջարկը ստանա փոխադարձ արձագանք»
«Եթե մտահոգիչ տվյալներ լինեն, սահմանափակումները կվերաբերեն միայն տվյալ դպրոցին»․ Անահիտ Ավանեսյան
Քսանից ավելի աշակերտ ունեցող դպրոցները պետք է խստորեն պահպանեն դիմակ կրելու կանոնը
9 մլն դրամ ընտրակաշառքի գործով Արմավիրի նախկին քաղաքապետի և Ջանֆիդա գյուղի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Ընտրական հանցագործությունների համար ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 75 անձի
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. Անահիտ Ավանեսյանը պատասխանում է ԵՊՀ դասախոսին. «Պիտի պատվաստվի, որ փող չծախսի»
Մեր դիտարկմանը, որ դասախոսը բացատրում է, որ երկու անչափահաս երեխա ունի ու չի պատրաստվում իր եկամուտներից տրամադրել՝ թեստերի համար, այսինքն, միեւնույն է, ձեր հրամանը միջամտություն է իր անձնական եկամուտներին՝ նախարարը պատասխանեց. «Ինչ ասեմ, եթե չի պատրաստվում, ուրեմն պիտի պատվաստվի, որ չծախսի»:
Նիկոլայ Պատրուշևի հետ զրույցի առանցքային հարցերից մեկը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն էր
Նիկոլայ Պատրուշևը նույնպես կարևորեց ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ աշխատանքների շարունակականությունը, ընդգծելով, որ վերջինս հնարավորություն կտա ապահովել տարածաշրջանում կայուն խաղաղություն:
«Հիմնադրամի միջոցները, բնականաբար, չեն ծախսվել ռազմական կարիքների համար»․ վարչապետ
Կառավարությունը 100 միլիարդից ավելի գումար է հատկացրել այդ կարիքները հոգալու համար, որից 52 միլիարդը եղել է հիմնադրամի միջոցներից
Սյունիքում էին՝ տեղում հասկանալու խնդիրները. Բարոնուհի Քերոլայն Քոքսն ու իր գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել մարզին
Մելիքսեթ Պողոսյանի ուղեկցությամբ նաեւ այցելեցին սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղ ու հանդիպեցին բնակչության հետ։
Արամ Վարդևանյանը՝ Արմեն Չարչյանի գործի մասին. Այս հարցը բացառապես պետք է դիտարկենք քաղաքական տիրույթում
Արամ Վարդևանյանը կարծում է, որ եթե Արմեն Չարչյանը ավելի շուտ տեղափոխվեր մասնավոր բժշկական հաստատություն, միգուցե իրավիճակը ավելի կայուն կլիներ
ԱՄՆ-ն 9․5 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին՝ ի նպաստ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ներդրվող ջանքերի
Սուրեն Գրիգորյանը նշել է՝ հայտարարագրման համակարգի բարելավման արդյունքում ընդլայնվել է հայտարարատու անձանց շրջանակը, նվազեցվել է թանկարժեք գույքի հայտարարագրման դրամական շեմը՝ 8 մլն.-ի փոխարեն սահմանվելով 4 մլն դրամ:
Ինչո՞ւ այդպես էլ չհրապարակվեց Փաշինյանի՝ պատերազմից օրեր առաջ տված հարցազրույցը, որով նա խոստացել էր ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանում
Երբ քննիչ հանձնաժողով ստեղծվի, կարծում եմ, ոչինչ չի խանգարի, որ այն դիտեն
Վիճաբանության ժամանակ գազային ատրճանակով կրակոցներ է արձակել 45-ամյա արտաշատցու ուղղությամբ
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7 պարկուճ:
Դիլիջանի համայնքի ղեկավարի «Քաղաքացու որոշում» կուսակցության թեկնածուն համայնքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար և փոխքաղաքապետն է
«Արա Մարտիրոսյանը Դիլիջանում երկար տարիներ համայնքային գործունեություն է ծավալել և քաջատեղյակ է համայնքի կարիքներին, այդ իսկ պատճառով Դիլիջանում առաջադրվել է հենց նրա թեկնածությունը»:
Ինչպես է թուրքական բեռնատարը հասել Հանրապետության հրապարակ. 168.am
Գերմանիայից հենց այդ թուրքական մեքենայով է եկել բեռը. գերմանացիներն են դիմել այդ տրանսպորտային կազմակերպությանը։
Փաշինյան․ «Քանի որ այդ պայմանավորվածության մեջ չկա օտար բեռների հանգամանքը, Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը»
Թերեւս ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ նոյեմբերի իննի եւ հունվարի տասնմեկի հայտարարություններում հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու դրույթ
«Ես դահիճ չեմ, որ պատժեմ, չհասկացա՛». Արտակարգ իրավիճակների նախարար
Թե հոկտեմբերի 1-ից ի՞նչ է սպասվում ԱԻՆ-ի այն աշխատակիցներին, որոնք չեն պատվաստվել՝ նախարարն ասաց, որ կգա հոկտեմբերը՝ կասի: Հարցին՝ ի՞նչ պատիժ եք սահմանելու նրանց, ովքեր չեն ենթարկվելու Փիլոյանը պատասխանեց. «Ես դահիճ չեմ, որ պատժեմ, չհասկացա: Օրենքով սահմանված կարգով նրանք իրենց պարտավորությունները կկատարեն»:


















































