Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հասկանան մեր վիճակը՝ ընդդիմությունը չունի կախարդական փայտիկ, որ ասի՝ իշխանությո՛ւն, վեր կացեք այստեղից գնացեք». Վանեցյան

Սեպտեմբեր 15,2021 18:45

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակում կարող են դուրս գալ փողոց, բայց դա անել՝ չունենալով ծրագի՞ր. «Մենք ուզում ենք կանխել, մեր լիազորությունների շրջանակներում անում ենք ամեն ինչ, որպեսզի կանխենք»:

Հարցին՝ ո՞նց եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը, երբ ժողովուրդն էլի գնաց ու իրեն ընտրեց՝ Վանեցյանը պատասխանեց. «Գիտեք, հիմա պետք է որոշում կայացնենք. կա՛մ պետք է ժողովուրդն ասի՝ թող ինքը սաղ երկիրը հանձնի, բայց ինքը մնա իշխանության, կա՛մ պետք է սկսենք աշխատել ժողովրդի հետ, սկսենք մեր պայքարը, որ կարողանանք վերջ տալ մեր երկիրը մասնատելու գործընթացին: Հիմա մոդայիկ է դարձել, ընդդիմությանը քննադատում են ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները, որը շատ դեպքերում արդարացված է, սակայն նաեւ պետք է հասկանան մեր վիճակը՝  ընդդիմությունը չունի կախարդական փայտիկ, որ ասի՝ իշխանությո՛ւն, վեր կացեք այստեղից գնացեք, որովհետեւ դուք վատն եք»:

Նա ասաց, որ պետք է աշխատեն ժողովրդի հետ՝ ելույթներով, հանդիպումներով, հարցազրույցներ տալով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930