Օրվա լրահոսը

«Բոլորիս երազանքը եղավ խաղաղությունը»․ Հերմինե Պողոսյան

Գորիսեցի մանկաբույժ Հերմինե Պողոսյանը 44-օրյա պատերազմում սպիտակ բանակում էր

«Իրավական խնդիր է ներկայացրել ենք, ո՛չ քաղաքական ենթատեքստ կա, ո՛չ կարծիքի կարիք կա». Ալավերդու քաղաքապետը՝ ՍԴ դիմելու մասին

Հանրապետության  6 համայնքների ղեկավարներ դիմել են Սահմանադրական դատարան՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասի եւ 11.07.2020թ. ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։ Այդ համայնքապետերի թվում է նաեւ Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը:

«Իր ճանապարհին ամեն ինչ ավիրող քաղաքական ուժին Գյումրիում իշխանություն տալը նշանակում է կորցնել ազգային դեմքը»․ «Թասիբով դաշինք»-ի թեկնածու

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող նորաստեղծ «Թասիբով դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք մտադրություն չեն ունեցել ՏԻՄ ընտրություններին մասնակցելու, բայց տեսնելով, որ մեծամասանությունն առաջադրվել են ՔՊ-ին իշխանություն ապահովելու նպատակով, մտահոգվել ու ստեղծել են դաշինք։ Դաշինքը ձևավորվել է Հրանտ Բագրատյանի «Ազատություն» և Սարգիս Ավետիսյանի «Համերաշխություն» կուսակցություններով։ Կարապետ Պողոսյանի տեղեկացմամբ, իրենց ցուցակը բաղկացած

Դիլիջանի նախկին համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը մոտակա ժամանակներում քաղաքական գործունեությամբ չի զբաղվի

«Ընտրություններին ոչ մի տեսակ մասնակցություն չեմ ունենալու և ընդհանրապես չեմ խառնվելու ընտրություններին»:

«Եթե չկա ոչինչ, ի՞նչ մեկնաբանեմ». հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ որդու ծննդյան օրվա կապակցությամբ պետական այրերի վերաբերմունքի մասին

Այսօր տեղի ունեցավ նաև Ալբերտ Հովհաննիսյանի անունով հուշամեդալի ներկայացման արարողություն և «Ալբերտը հրետանու Աստված» գրքի շնորհանդեսը:

Մոսկվայում քննարկվել են մաքսային ոլորտում Հայաստան-Ռուսաստան և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հարցեր

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը սեպտեմբերի 15-ին երկօրյա այցով մեկնել են Մոսկվա` քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ու հարկային մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Այցի շրջանակում նրանք հանդիպել են Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի

Ռուսական կողմը, որոշ չափով, կանաչ լույս է տվել ադրբեջանական կողմին, որպեսզի Բաքուն սկսի այդ պատերազմը. Քերիմ Խաս

Ռուսլան Պուխովը գտնում է, որ Ռուսաստանը, Հայաստանը այս պատերազմից պետք է դասեր քաղեն:

Սերգեյ Ատոմյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ

ՈՐՈՇՈՒՄ ՍԵՐԳԵՅ ԱՏՈՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից:   ՍԵՐԳԵՅ ԱՏՈՄՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին նշանակել քրեակատարողական

Երկու բևեռ

Հայաստանի «առաջադեմ» հասարակությունը վրդովված է  նախընտրական՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Մոսկվայի Կրեմլի և հայ բոլշևիկ, հեղափոխական Ստեփան Շահումյանի պատկերներով՝ «հավերժ միասին»  գովազդային պաստառների կապակցությամբ։ «Հավերժ միասին» կարգախոսը նոր բան չէ, այն գովազդվել է ողջ խորհրդային տարիներին։ Հիշում  եմ  նաև, երբ տարիներ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելեց Գյումրի, նրան բազմությունը դիմավորեց նույն «հավերժ միասին» պաստառներով։

Արայիկ Հարությունյանը կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Արցախը հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակից դուրս բերելուն միտված գործունեությունը

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին։ Քննարկվել են Հիմնադրամի հովանավորությամբ Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու նոր նախագծերի հեռանկարները: Երկրի ղեկավարը չափազանց կարևոր է համարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Արցախը հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակից դուրս բերելուն միտված գործունեությունը՝ շեշտելով,

Անհետ կորածների թիվն, ըստ վարչապետի, 243 է

Արվում է հնարավորը, բայց դա այն թեման չէ, որը պետք է ամբիոնից քննարկենք

«Ինչի վրա ծախսվեցին այդ գումարները՝ անհայտ մնաց». «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծել

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատերազմի օրերին ամբողջ աշխարհից և Հայաստանից մարդիկ իրենց խնայողություններից, իսկ շատերը նույնիսկ օրվա հացի փողից գումար էին փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հետագայում այդ փողի մի մասը անհասկանալի կերպով փոխանցվեց պետական բյուջե, իսկ թե ինչի վրա ծախսվեցին այդ գումարները՝ անհայտ մնաց: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ»

Փաշինյան․ «Այո, ՀՀ–ն ձեւավորվել է հայկական սովետական սոցիալիստական հանրապետության հիման վրա, եւ չի կարող ՀՀ-ն չունենալ սահմաններ»

ՀՀ անկախության հռչակումից հետո այդ թվում ԱՊՀ-ում ընդունվել են փաստաթղթեր, որոնք նույնպես պետք է վերլուծել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն: Վարչապետը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: ՀՀ կառավարություն

«Տեխնիկական սորտի խաղողի մթերման գինը 130 դրամ կլինի»․ Սուրեն Պապիկյան

Մթերող գործարանները պարտավոր են դրա մասին հայտարարություն անել

Մեդալներ՝ զոհված հերոսների և շնորհակալագիր՝ ժամկետային զինծառայողի հարազատներին

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ ՊՆ Զ և ԶՀ ծառայության Լոռու մարզային տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալով հետմահու պարգևատրեցին լոռեցի զինծառայողների ընտանիքների: – Խոնարհվում եմ բոլորի առջև, Ձեր որդիներն իրենց կյանքի գնով մեզ կյանք նվիրեցին՝ թույլ չտալով նոր ցեղասպանություն: Նրանց սխրանքն անգնահատելի է: Ցավն ու վիշտ մեր հոգիներում է,

«Որեւէ բանի հերքում չի եղել»․ Ալեն Սիմոնյանը՝ հայ գերիների խոշտանգման տվյալները «հնարած տեսարաններ» անվանելու մասին

Նման տեսարանների մասին խոսելուց պետք է հաշվի նստեն գերիների, նրանց ծնողների հույզերի հետ

Բաքվում հաստատել են Հայաստանում երկու իրանցի վարորդ ձերբակալելու լուրը

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից հաստատել են, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին սեպտեմբերի 15-ի երեկոյան իրանական բեռնատարների երկու վարորդ է ձերբակալվել, հաղորդում է Turan-ը: Ըստ այդ տեղեկության նշված անձիք «անօրինական կերպով մուտք են գործել Ադրբեջանի տարածք»: Նրանց նկատմամբ միջոցառումներ կձեռնարկվեն «համաձայն Ադրբեջանի օրենքների»: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

«Թուրքիայից եղել են խոսակցություն սկսելու պատրաստակամության վերաբերյալ դրական ազդակներ»․ Փաշինյան

Մի շարք միջազգային գործընկերներ հրապարակային պատրաստակամություն են հայտնել նպաստելու այդ խոսակցության կայացմանը

«Դավաճանել են իրենք բոլորը, դավաճանել են Արցախին ու Հայաստանին». Վանեցյան

Հարցին՝ չէի՞ք կարող ձեր լծակներն օգտագործել ու ձերբակալել՝ Վանեցյանը պատասխանեց. «Հիմա՝ այս պահին, այսքան տարի անց, այն ամեն ինչից հետո, ինչ եղել է, ինչի մասին զգուշացնում էի, որ պատերազմ ենք ունենալու, հողեր ենք կորցնելու, զոհեր ենք ունենալու, սաղ ասում էին՝ Վանեցյանը մարդկանց մեջ խուճապ է տարածում: Իսկ ձերբակալելու լծակ այսքան բան, որ եղել է, էլի ոչ մեկը չունի»:

«Սամվել Բալասանյանին հաջողվեց կրիմինալ պիտակը ջնջել քաղաքի անունից, ես էլ կջնջեմ աղքատ պիտակը»․ «Բալասանյան դաշինք»-ի թեկնածու

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանն Aravot.am-ի հետ զրույցում ծիծաղելի համարեց Գյումրիում շրջանառվող այն խոսակցությունները, թե Սամվել Բալասանյանի թիմը ՏԻՄ ընտրություններին մասնակցում է իշխանական կուսակցությանը՝ ՔՊ-ին օգնելու նպատակով։ Ըստ այդ խոսակցությունների, Սամվել Բալասանյանի ու ՔՊ-ի միջև կա ստվերային պայմանավորվածություն՝ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու ու  Շիրակի ՔՊ-ական մարզպետ Հովհաննես Հարությունյանին քաղաքապետ դարձնելու հարցում։ «Նման

«Մի հատ կոլխոզի նախագահ ասել է՝ մեր կովերն այս հատվածով որ գան, ավելի հարմար է, ձեր ոչխարներն էլ թող այս հատվածով գնան, այդպես գծվել է սահման». Վանեցյան

Ինչ վերաբերում է քարտեզներին, եթե խոսենք իմ դիրքորոշումներից, հիմա մենք կգնանք ոչ թե Խորհրդային Հայաստան, այլ կգնանք Արեւմտյան Հայաստան: Իշխանությունները հայտարարում են, որ ադրբեջանական տեղանուններով այդ հատվածներն ադրբեջանական են՝ իրենց ասելով: Մեր հայկական հողերը, որոնք այսօր ադրբեջանցիները զավթել են, ասում են՝ ադրբեջանական են:

Թոյվո Քլաարը կարևորել է լարվածության թուլացումը հայ-ադրբեջանական սահմանին

Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Թոյվո Քլաարը Հայաստան կատարած երկօրյա այցից հետո կարևորել է հայ-ադրբեջանական սամանին լարվածության թուլացումը: «Երասխ կատարած այցը լավ պատկերացում տվեց այն մասին, թե որքան մոտ են Հայաստանի և Ադրբեջանի հենակետերը: Կարևոր է նվազեցնել լարվածությունը սահմանին՝ նպաստելու բանակցությունների համար ավելի լավ կլիմայի ձևավորմանը: Եվրամիությունը պատրաստ է աջակցել»,- գրել է Քլաարը Twitter-ի

«Պետք է հասկանան մեր վիճակը՝ ընդդիմությունը չունի կախարդական փայտիկ, որ ասի՝ իշխանությո՛ւն, վեր կացեք այստեղից գնացեք». Վանեցյան

Գիտեք, հիմա պետք է որոշում կայացնենք. կա՛մ պետք է ժողովուրդն ասի՝ թող ինքը սաղ երկիրը հանձնի, բայց ինքը մնա իշխանության, կա՛մ պետք է սկսենք աշխատել ժողովրդի հետ, սկսենք մեր պայքարը, որ կարողանաք վերջ տալ մեր երկիրը մասնատելու գործընթացից:

«Ներողություն եմ խնդրում նրանցից, ում զգացմունքները որեւէ կերպ վիրավորել եմ նման ձեւակերպմամբ»․ Փաշինյանը՝ «գունագեղ տոնակատարության» մասին

Հայտարարվելու է երեք պատերազմներում եւ մարտական հերթապահության ժամանակ կյանքը զոհած եղբայրների հիշատակը հավերժացնող զանգվածային նախագծի մասին

«Կառավարությունը որեւէ բան պարտք չէ բուժհաստատություններին». Անահիտ Ավանեսյան

Նախարարը վստահեցրեց, որ պլանային հետազոտությունները, վիրահատությունները հերթագրման սկզբունքով շարունակում են անել, անհետաձգելի բուժօգնության մասով որեւէ հետաձգում չկա, չի էլ լինելու:

ՀՀ և ՌԴ դատախազների մասնակցությամբ փորձագիտական քննարկում` կոռուպցիայի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի արդիական հարցերով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության դատախազներն այսօր մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված «Թվային ֆինանսական ակտիվների անդրսահմանային ապօրինի տեղաշարժման և կիբեռհանցավորության դեմ պայքարի հարցերով» փորձագիտական ​​հանդիպմանը և «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողության արդյունավետության բարձրացումը, հանցավոր ճանապարհով ստացված գույքը և դրամական միջոցները պետական եկամուտ դարձնելու օրենսդրական կարգավորումը» թեմայով կլոր սեղանին:

Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին

Քննարկվել են Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակին և զինված ուժերի բարեփոխումներին առնչվող հարցեր

Գոքոր Չիվիչյան. «Անելու եմ ինձնից կախված ամեն բան, որպեսզի գրեփլինգի հայ վարպետները միջազգային մակարդակի հասնեն»

Գոքոր Չիվիչյան. «Հաճելի էր, որ այսքան երկար ժամանակ Հայաստանից հեռու գտնվելուց հետո Երեւանի փողոցներում բավականին շատ մարդիկ ճանաչում են ինձ, մոտենում, զրույցի բռնվում»,-Aravot.am-ին տված հարցազրույցում ասաց ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, աշխարհում գրեփլինգ մարզաձեւի հիմնադիր Գոքոր Չիվիչյանը: -Նոր մարզաձեւ ստեղծելը խաղ ու պար չէ: Դրա համար պետք է մարզական լուրջ ճանապարհ անցած լինես, հարուստ փորձ ունենաս:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031