Օրվա լրահոսը
Գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանն այժմ փորձում է տպավորություն ստեղծել, թե հակամարտությունն ավարտված է. Արարատ Միրզոյան
«Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անվտանգ և ազատ միջավայրում, և դրա միակ նախապայմանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումն է, քանի դեռ կարգավիճակի հարցը մնում է չլուծված, խնդիրը չի կարող համարվել կարգավորված»
«Շատ կարևոր է պետբյուջեի հատկացումները ծառայեցնել հստակ խնդիրների լուծմանը, գիտական ոլորտում առաջնային է արդյունքի չափելիության մեխանիզմների մշակումը». Վահրամ Դումանյան
«Շատ կարևոր է պետական բյուջեի հատկացումները ծառայեցնել հստակ խնդիրների լուծմանը»:
«Ի՞նչ է նշանակում ֆեյսբուքյան գրառման համար ոստիկանություն հրավիրել». Մանուել Մանուկյանը` Փաշինյանի վերաբերյալ գրառման մասին
Իրենք եկան իշխանության` ժողովրդավարության, ազատ խոսքի եւ այդ ամենի քողի տակ, բայց այսօր ամենաբռնատիրական պետությանը գերազանցում են իրենց գործողություններով:
Միայն համապարփակ լուծումը կարող է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արձագանքը Բաքվին
«Այդ տարածքները, Ադրբեջանի անքակտելի մասն են, և որևէ կարգավիճակի մասին հարց չի կարող լինել», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը
Վարանդայից հայտնաբերվել է ևս 1 աճյուն
Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1666 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Արցախի պողոտայի հանրակացարանային 3 վթարային շենքերի բնակիչներ կվերաբնակեցվեն
Վերաբնակեցման ծրագրում նախնական հաշվառված է 64 ընտանիք:
«Իրանում ծնված եւ ՀՀ քաղաքացի հանդիսացողներին որոշ բանկեր չեն տալիս բանկային քարտ»․ պատգամավոր
Այդ նույն բանկերն այն անձանցից ընդունում են ավանդներ ցածր տոկոսներով
Բերման է ենթարկվել «ֆիզգորոդոկ»-ում 20 օր հացադուլ, արդեն 2 օր ջրադուլ իրականացնող Հայկ Հարությունյանը
Նորմալ երկրներում հացադուլ անողին այցելում են պաշտոնյաներն ու հետաքրքրվում, թե ինչպես կարող են լուծել խնդիրը. մեզ մոտ ամեն կերպ տանջում են ու վտանգում առողջությունը:
Պետք է շատ արագ սթափվենք, ոտքի կանգնենք. «Ապրելու երկիր» կուսակցությունը Հայաստանի 5 համայնքներում կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
«Մեր քարոզարշավի մեջ նաև անտարբերության դեմ պայքարելու խնդիր ենք դրել»
Աշոտ Գիլոյան. Խոշորացման արդյունքում որևէ համայնք չի կարող անտեսված մնալ
Աշոտ Գիլոյանը հավելեց, որ համայնքի վարչական ղեկավարին հնարավորություն է տրված մասնակցել ավագանու նիստերին
Ստամբուլում հայկական գերեզմանատանը շինարարական աշխատանքներ են սկսվելու
Ի թիվս այլոց՝ այնտեղ է ամփոփված է նաև Օսմանյան կայսրության արտաքին գործերի գերատեսչության հայ պաշտոնյաներից հյուպատոս Սարգիս Բալյանի աճյունը (1882-1836)
4 քրեական գործ` Լոռու մարզում պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի ոչ նպատակային օգտագործման փաստերով
Մնացած 92 փաթեթներով ուսումնասիրությունները շարունակվում են
ՀՀ նախագահի հետ պարտիան ավարտվել է ոչ-ոքի. Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել Էլինա Դանիելյանին և շախմատ խաղացել նրա հետ
ՀՀ նախագահը նշել է, որ հպարտությամբ է հետևել Եվրոպայի կանանց առաջնությունում գրոսմայստերի յուրաքանչյուր ելույթի և բարձր է գնահատել շախմատիստուհու ստեղծագործական մոտեցումը հինավուրց խաղին:
ԱԳՆ ու Երեւանի ավագանին դեմ չեն, որ տեղադրվի ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հուշակոթողը
Ցեղասպանության վրիժառուների ժառանգների ցանկությունը կկատարվի. կտեղադրվի ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող:
ԱԺ-ն 3 թեկնածուներից Հովսեփ Բեդեւյանին ընտրեց վճռաբեկ դատարանի դատավոր
Մյուս թեկնածուները շատ քիչ թվով «կողմ» ձայներ էին ստացել
ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7.25%
2021թ. օգոստոսին արձանագրվել է 0.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և ամսվա վերջին կազմել է 8.8%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը օգոստոսին ևս պահպանվել է 8.0%-ի շրջակայքում։
Վահրամ Դումանյանը Միխայիլ Շվիդկոյի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում համամարդկային արժեքներ հանդիսացող հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ մշակութային համագործակցությունը հատուկ տեղ է գրավում Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ միջպետական հարաբերություններում: ԿԳՄՍ նախարարը կարևորել է համագործակցության առկա ներուժի
1.500.000 դրամ կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել հարկային տեսուչներին
Տ. Ավետիքյանը և Վ. Աղազարյանը 2021 թվականի հուլիսի 30-ին Ս. Գևորգյանից շորթմամբ ստացել են պահանջված կաշառքի գումարից 1.200.000 ՀՀ դրամը` միաժամանակ պայմանավորվելով մնացած` 300.000 ՀՀ դրամը ստանալ հետագայում, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Ավագանու «Իմ քայլի» անդամը Հայկ Մարությանին հորդորեց աշխատանքի ընդունել 44-օրյա պատերազմում հաշմանդամ դարձած տղաներին
Ըստ Երեւանի քաղաքապետի, իրենց աշխատակազմի պարգեւավճարները՝ 1,5 միլիարդ դրամ, կուղղվեն պատերազմում տուժած ընտանիքների կարիքներին:
Վարչապետը և «Գազպրոմ»-ի վարչության նախագահը քննարկել են հայ-ռուսական էներգետիկ գործընկերության հարցեր
Երկուստեք կարևորվել են ՀՀ էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանն ուղղված շարունակական ծրագրերը:
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. դատարանում կուսումնասիրեն ապացույցները
Ռոբերտ Քոչարյանն արդեն երրորդ անգամ է դատի տալիս Նիկոլ Փաշինյանին:
Ոչ սթափ վիճակում, տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնին՝ անզգուշությամբ պատճառելով մահ
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 242-րդ հոդվածի 2-րդ մասով
ԵԱՀԿ Մինսկի խմբին տալ պատժամիջոց կիրառելու եւ հաշտարար դատավորի մանդատ. ՀԴԿ
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դիմել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանատներ՝ առաջարկելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մանդատի վերաիմաստավորման եւ լիազորությունների ընդլայնման ճանապարհով վերակենդանացնել Արցախի հարցի շուրջ բանակցությունները: Դիմումում ամրագրվում է նաեւ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միակ մանդատն ունի Մինսկի խումբը: Սա ՀԴԿ-ում անհրաժեշտ են համարում՝ Հայաստանում ստեղծված ներքին եւ արտաքին ճգնաժամը հաղթահարելու
Ըստ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի ապրանքային կառուցվածքի վերլուծության՝ Հայաստանը էականորեն մեծացրել է կոոպերացիոն ապրանքների առևտրի ծավալները
Համաձայն կանխատեսումների՝ 2022 թվականին 2019 թվականի համեմատ ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը (դոլարային արտահայտությամբ) կաճի 2.1%-ով, փոխադարձ առևտրի աճը կկազմի 15%, երրորդ երկրներ արտահանումը կավելանա 9.3%-ով, ներմուծումը կնվազի 3.0%-ով, որի արդյունքում արտաքին առևտրի բացասական սալդոն կկրճատվի՝ 5.8 մլրդ ԱՄՆ դոլարից դառնալով 2.5 մլրդ ԱՄՆ դոլար։
«Չայզամիի մասի՞ն է խոսքը… Ըստ Սովետական միության քարտեզի, այդ հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի կազմում». Էդուարդ Աղաջանյան
«ՔՊ-ն, որպես նախընտրական խոստում, հանդես է եկել խաղաղության օրակարգի կարեւորությամբ ու սահմանել է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության գործընթացի սկիզբ դնելու պատրաստակամություն: Մենք գնում ենք այդ ճանապարհով եւ պատրաստվում ենք նաեւ չտրվել սադրանքներին: Դրանք կարող են ուղեկցվել զոհերով, կարող են ուղեկցվել այլ տհաճ եւ անցանկալի երեւույթներով, բայց դա է այն ճանապարհը, որով պետք է մեր քաղաքական ուժը տանի այս գործընթացը՝ առաջին հերթին հաշվի առնելով, որ ստացել է դրա համար ժողովրդի մանդատ»:
Երևանի 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում. Մարության
Վերջնարդյունքում շուրջ 850 ավտոբուսով կներդրվի բրիտանական խորհրդատուի առաջարկած նոր տրանսպորտային ցանցը
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ 2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական
«Ինչի՞ չեն բողոքում, որ Ալեն Սիմոնյանը անձնական վարորդ ունի, կարող էր ինքն էլ նստել ղեկին եւ գնար, չէ՞». Հրաչյա Հակոբյան
Մի փոքր տրամաբանությունից զուրկ եմ համարում ասել, որ ա՛յ ունի անձնական բժիշկ: Անձնական բժիշկ ունի, որը գտնվում է իր հիվանդանոցում, աշխատավայրում եւ Աստված ոչ անի, միգուցե տարին մեկ անգամ լինի նրա կարիքը: Ես որեւէ բան այդտեղ չեմ տեսնում:
ԱՆ նախարարի հրամանը և օրենքում փոփոխությունների նախագիծը հակասում են ոչ միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքին, այլ նաև խախտում են մարդու սահմանադրական իրավունքները. հայտարարություն
Կոչ ենք անում կասեցնել ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով աշխատողների պարտադիր թեստերի պատասխանները ներկայացնելու անօրինական պահանջը
Դեմկուսը «քաղաքական թեսթավորում» կանցկացնի. Արամ Սարգսյան
ԱԺ-ին առաջարկվում է՝ ճանաչել Արցախի հանրապետության ձեւավորման օրինականությունը

















































