Օրվա լրահոսը
Նախանշել ենք նաև կոնկրետ միջոցառումներ, որոնք առաջիկայում կիրականացնենք Սլովակիայի հետ համատեղ ջանքերով. Արարատ Միրզոյան
Խոսել ենք եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից հայտարարության դրույթների չկատարման, մասնավորապես՝ առաջին հերթին, հայ ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձնելու մասին:
«Չգիտեմ՝ վարչապետին ի՞նչ են արել, ի՞նչ է կերել, ի՞նչ է խմում, որ անպայման երրորդ ճանապարհ պիտի տա թուրքերին». Վլադիմիր Պողոսյան (տեսանյութ)
Ըստ Վլադիմիր Պողոսյանի՝ դա մաքուր թուրք-ադրբեջանական պրոյեկտ է: Այստեղ երկու պետություն էլ շահեր ունեն, որոնց անունները չի տալիս, բայց վստահեցնում է՝ մենք շահ չունենք. մեզ համար դա մահ է:
Անընդունելի է որևէ նախագիծ, որը էլ ավելի է սահմանափակելու Հայաստանի անկախությունը. «Մարտական եղբայրության» հայտարարությունը
Անընդունելի է Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհի տրամադրումը, որն իրավականորեն կամ փաստացի դուրս կլինի Հայաստանի վերահսկողությունից
Լուսինե Բադալյանը Ալեն Սիմոնյանին անձնական բժիշկ տրամադրելը անվտանգությամբ է բացատրում. Կարո՞ղ է մի օր էլ անձնական վարսահարդար ուզեք
Հարցին՝ անվտանգությունից ելնելով՝ գուցե Ալեն Սիմոնյանին պետք լինի անձնական վարսահարդար, ոճաբան, ի վերջո մի օր կարո՞ղ ենք հասնել նրան, որ դուք էլ պահանջեք անձնական վարսահարդար՝ Լուսինե Բադալյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ, ես ինքս եմ իմ բոլոր կարիքները հոգում եւ գրեթե չեմ օգտվում որեւիցե ծառայությունից»:
Լեռնահատկացման ակտի սահմաններից դուրս արդյունահանել է տուֆի օգտակար հանածո. ընկերությունը կհատուցի շրջակա միջավայրին հասցված շուրջ 4.5 մլն. դրամի չափով վնասը
Ընկերության նկատմամբ նշանակվել են վարչական տույժեր՝ ընդհանուր 450.000 ՀՀ դրամի չափով։
Երեւանի ավագանու անդամի նկատմամբ մահափորձը ուղիղ ոտնձգություն է պետության եւ համայնքի նկատմամբ. Արման Անտոնյանը ներկա էր ավագանու նիստին
Ըստ ավագանու անդամ Արման Անտոնյանի՝ դատախազությունը բավականին գործ ունի անելու նաեւ Երեւանի քաղաքապետարանում:
Աղվան Հովսեփյանի կալանքը բողոքարկվել է վերաքննիչ դատարան. պաշտպան
Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպան, փաստաբան Գագիկ Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը Աղվան Հովսեփյանի կալանքը բողոքարկվել է վերաքննիչ դատարան:
Սուրեն Էյրամջյանին փոխարինեց Արմեն Գալջյանը
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր ղեկավար ունի:
Ֆրանսիայի կողմից ուղարկված AstraZeneca պատվաստանյութի 25 000 դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակը Երևան է հասել
Պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և գալիք շաբաթների ընթացքում:
«Ի՞նչ կապ ունի, ազիզ ջան․ տղաս չափահաս է, 3-րդ երեխան են ուզում ունենալ»․ Ջհանգիրյանի ասածն ԱԺ դահլիճում ծիծաղ առաջացրեց
Իմիջիայլոց, հիփոթեքով է ձեւակերպված այդ բնակարանը։ Նման գումար ոչ էլ Սուքիասյանն է վճարել, դա երեւակայության արդյունք է
Ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բուժօգնությունից. ՄԻՊ-ը խնդիրների լուծման կոնկրետ եղանակներով առաջարկներ կուղարկի ԱԺ ու ՊՆ
Պաշտպանի դիրքորոշմամբ՝ հարցի ամբողջական լուծման համար անհրաժեշտ են օրենսդրական հստակ կարգավորումներ:
«Հիշո՞ւմ եք, թե ինչ սիրով էինք աշխատում, ջահել էինք»․ Աղվան Վարդանյանի ուշագրավ ակնարկը Գագիկ Ջհանգիրյանին
Այդ խոսքերի վրա Ջհանգիրյանը ծիծաղեց․ «Այդ թերություններն ինչո՞ւ ես հրապարակում, անձնական տվյալներ են»
Արմեն Գալջյանը` Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար, Լևոն Հովհաննիսյանը` քարտուղար
Լևոն Հովհաննիսյանը` քարտուղար:
Սվովակիայի ԱԳՆ. «Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատման և վերադարձի գործընթացը պետք է շարունակվի»
Նա ընդգծեց, որ սլովակյան ընկերություններից մեկը բանակցում է Մեծամորի ատոմակայանի արդիականացման մեջ իր մասնակցությունը ունենալու համար, և կան համագործակցության շատ այլ հնարավորություններ։
Կարեն Վարդանյանը փրկության ձեռք է մեկնել Երևանի բուսաբանական այգուն՝ տրամադրելով 105 մլն դրամ
Բուսաբանական այգում տեղադրվել է նաև արևային կայան
«Տեսակետս մինչեւ հիմա չի փոխվել»․ Գագիկ Ջհանգիրյանը՝ 300.1 հոդվածի մասին
Պատրաստվո՞ւմ եք դիրքորոշում հայտնել, որ այդ հոդվածն ապօրինի էր եւ ներողություն խնդրելո՞ւ եք այն պաշտպանելու համար
Վարձավճարի զեղչը կավելանա ՄՈԳ-ի ցուցանիշի բարձրացմանը զուգահեռ. պատերազմի մասնակից ուսանողները և այլ սոցիալական խմբերը կշարունակեն ստանալ ուսման վարձի զեղչ նոր կարգով
Մարտական գործողություններին մասնակից ուսանողներին, մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն, համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունած որոշման, հատկացվել է մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում:
«Նիկոլ Փաշինյանն իրավաբան չէր, թե ով էր գրել-տվել այդ որոշումը, այլ խնդիր է»․ Գագիկ Ջհանգիրյան
Ես որեւէ մեկի հետ չեմ համագործակցում։ Դատական իշխանությունն անկախ է
Ավստրալիական հեռուստաալիքը ներողություն է խնդրել Արցախի մասին ռեպորտաժում վարքագծի կանոնների խախտումների համար
Մասնավորապես, երեք րոպեանոց ռեպորտաժում, որը վերցված է եղել «Ալ-Ջազիրա»-ից և հեռարձակվել 2021թ. հուլիսի 3-ին, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում մնացած ականների մեղքը բարդել են հայկական կողմի վրա:
Ինչ վիճակում է Հայաստանը միջազգային պահուստների մասով. «Հայաստանի Հանրապետություն»
«Պետք է նշել, որ 2003-ից ի վեր պահուստների բարձր մակարդակ գրանցվեց 2021 թ. փետրվարին»
Կարճ ասած՝ հակառակորդը որևէ կերպ կաշկանդված չէ. ինչպես ուզի, այնպես էլ կարող է վարվել: Սրա համա՞ր է ժողովուրդը մանդատ տվել, թե՞ այդ պողպատյա մանդատը միայն ընդդիմությանը ճնշելու համար էր. «Փաստ»
Եվ փաստացի ստացվում է, որ հակառակորդը ցանկացած պահի կարող է Հայաստանը կտրել Իրանի հետ կապից։
Ոստիկանությունը փնտրում է Փաշինյանի նկարի ներքո վիրավորանք գրած անձնավորությանը
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրություն, որ Հրանտ Ավետիսյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո կատարել է վիրավորանք պարունակող գրառում: Ձեռնարկվում են միջոցառումներ Հրանտ Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել
Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում
«Գոմ անվանեցի, որովհետեւ մեր հարեւանությամբ ապարանքներ են»․ Գագիկ Ջհանգիրյան
Թող ներեն ինձ Իրաքի դեսպանատան աշխատողները, որ նման վատ պայմաններում են բնակվում
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 657 նոր դեպք, արձանագրվել է մահվան 16 դեպք
Փաստացի բուժում է ստանում 10068 բուժառու
«Մի կարգին մարդ, որ բերեին, չէինք ունենա այդ ոռոգման խնդիրը: Ինչքան դատարկագլուխ կա՝ հավաքում բերում են կառավարություն». Հրաչ Բերբերյան. «168 ժամ»
Ես համոզված եմ, որ վարչապետին խաբում են: Ես բազմիցս ասել եմ՝ պարոն վարչապետ, քեզ կից գյուղատնտեսության հանձնաժողով ստեղծի, մեկ է՝ քեզ խաբելու են
«Մեկ դատավորի 954 գործ է մակագրվել»․ Ջհանգիրյանի բացատրությունը, թե ինչու են դատավորները գնում իր աշխատասենյակ
Ծիծաղելի է, իսկ ո՞վ այցելի։ Չէ՞ որ ԲԴԽ է, եւ դատավորն իրեն հուզող խնդիրների մասին մեզ է զեկուցում
«Չեն կարող լուծել Արցախի սահմանների հարցը, որոշել են սահմանների որոշման աշխատանքներ իրականացնել Հայաստանի հետ». ինչ է կատարվում Գորիս-Կապան ճանապարհին. «Ժողովուրդ»
Եվսեեւի խոսքով՝ Իրանի կողմից հնչող հայտարարությունները եւս պատճառ են դարձել սահմանում այսպիսի իրավիճակի համար:
Բաքուն տարածաշրջանում համագործակցություն հաստատելու մասին իր հայտարարություններին տրամագծորեն հակառակ գործողություններ է իրականացնում. «Հայաստանի Հանրապետություն»
Միանշանակ է, որ Ադրբեջանի այս գործողությունների թիրախում Իրանն է


















































