Օրվա լրահոսը

Գևորգ Փարսյանը ընտրություններին կմասնակցի Շանթ Հարությունյանի հետ. «Ժողովուրդ»

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, սյունիքյան «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, որ Փարսյանի հետ այդ առնչությամբ անգամ խոսակցություն չի ունեցել։

«Մերկացնելու» մշակույթը

Եկեք եւս մեկ անգամ հայացք գցենք մեր խորհրդարանին: Հարցերի «քննարկման» սխեման բավականին պարզունակ է. ընդդիմությունն ամեն առիթով փորձում է օգտագործել «հողատու», «կապիտուլյանտ», «դավաճան» բառերը, իսկ իշխանությանը, հավանաբար, հրահանգ է տրված ամեն անգամ, երբ նման բառեր են հնչում, ընդդիմադիրների «բերնին գալ», իսկ որոշ դեպքերում «քացով կռիվ անել»: Եթե մի կողմ թողնենք «խորհրդարանական բանավեճի» այս տգեղ արտաքին

3 տարի է, չնայած հնչող քննադատություններին, Փաշինյանի կառավարությունը չի ցանկանում Տաղավար տոներին հաջորդող Մեռելոցի օրերը տեղափոխել. «Փաստ»

Հիմա, երբ համավարակի տարածումը ահագնացման միտումներ է ցուցաբերում, «դելտա» շտամի տարածման ու կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճի հետևանքով Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր «կարմիր» գոտում, իշխանությունները մի կողմից՝ պատվաստումային տեռոր են իրականացնում, մյուս կողմից՝ պատրաստվում են սեպտեմբերի 21-ին Անկախության 30-րդ ամյակի կապակցությամբ Հանրապետության հրապարակում «մասշտաբային և գունագեղ» տոնակատարություն կազմակերպել և քաղաքացիներին էլ

Մինչ «իշխանությունը պատկանում է ժողովրդին», այդ նույն իշխանության թողտվությամբ՝ Սև լիճն ու Գորիս-Կապան ճանապարհը պատկանում են Ադրբեջանին. «168 ժամ»

Չորս ամսից ավելի է՝ ադրբեջանական 1000-ից ավելի զինվորներ գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այդ մասին, սակայն, արդեն գրեթե ոչ մեկը չի հիշում, հասարակությունը հաշտվել է հայրենիքի այդ հատվածի անկռիվ հանձնումի հետ։

Ադրբեջանական իշխանությունները բացահայտ անիրավաչափ են տիրացել Որոտան բնակավայրի այն շենքին ու հարակից հողատարածքին, որտեղ տեղակայված են նրանց զինված ծառայողները. ՄԻՊ

Տեսախցիկներով ակնհայտ ֆիքսվում են բոլոր մեքենաների պետհամարանիշները, ուղևորների քանակը, նրանց ու վարորդների դեմքերը՝ հաշվի առնելով, որ հատկապես առանց այն էլ ճանապարհի այդ հատվածում ադրբեջանական զինված ծառայողների տեղադրած արգելապատնեշների պատճառով էականորեն դանդաղել է ավտոմեքենաների արագությունը:

20-օրյա հացադուլից հետո Հայկ Հարությունյանը հայտարարել է նաև ջրադուլ

«Քաղաքապետարանը սրբագրում է կառուցապատողի ապօրինությունները և ինդուլգենցիայի թղթեր է բաժանում` հետին թվով օրինականացնելով առանց թույլտվության կառուցված պարիսպը և շինհրապարակը։ Մինչ օրս մեզ չեն տվել Հողային օրենսգրքի 60 հոդվածի մասին տեղեկանքը։ Շինարարությունը կասեցված չէ, չնայած որ քրեական գործը հարուցված է։ Ես պահանջում եմ անհապաղ ձեռնարկել այդ քայլերը»: Այս մարդու առողջությանը հասցված վնասի ու թաղամասի բնակիչների բնականոն

Առաջարկվում է պետբյուջեի հաշվին նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքներին բուժօգնությամբ ապահովել. «Հետք»

Վարչապետի աշխատակազմն առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին (կառավարության սահմանած կարգով) ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը։ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում անելու համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական

«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ և անարգել կերպով թույլատրել միջազգային փորձագետներին և դիտորդական առաքելություն իրականացնողներին մուտք գործելու Արցախ»

Մայր Աթոռում տեղի ունեցած «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովի ընդունած կոմյունիկեն   Միջազգային կրոնական ազատության և խաղաղության վերաբերյալ համաժողովը, որը գումարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2021 թվականի սեպտեմբերի 9-10-ը, հատուկ ուշադրություն է դարձրել կրոնի ազատության խթանմանը և հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը: Հանդիպելով Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և

«Մի թույլ տվեք, որ հակագիտական ստերով և էժան շահարկումներով վտանգեն բոլորիս առողջությունը». Անահիտ Ավանեսյան

«Եթե դուք ապրում եք քաղաքակրթությունից կտրված սարի գլխին և որևէ շփում չունեք մարդկության հետ ազատ կերպով մի պատվաստվեք, դիմակ մի կրեք, ուժգին փռշտացեք, հիվանդացեք և մի բուժվեք»

«Կշրջենք Գյումրու թաղերով ու վերջ կդնենք այն թյուր կարծիքին, թե ՀՀԿ-ն ժողովրդի թշնամին է»․ Գյումրու քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու

ՀՀԿ-ն Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում է առանձին ցուցակով, որի մեջ ընդգրկված են նոր դեմքեր, կուսակցության նոր անդամներ։ 80-ից տոկոսից ավելին նոր մարդիկ են, հիմնականում երիտասարդներ։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Արտյոմ Ղուկասյանը։ «Ցուցակի 80 տոկոսից ավելին նոր դեմքեր են, կան մարդիկ մեր կուսակցության երիտասարդական թևից, իրավաբան ունենք, ֆինանսիստ։

Անցկացվեց անվանի մարզիկ եւ մարզիչ Գոքոր Չիվիչյանի անվան գրեփլինգի մրցաշար

Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան «Գազպրոմ Արմենիա ուսումնա-սպորտային համալիրում» առաջին անգամ կազմակերպեց ամերիկաբնակ մեր հայրենակից , մեծանուն մարզիկ եւ մարզիչ Գոքոր Չիվիչյանի անվան գրեփլինգի բաց առաջնություն երեք տարիքային խմբերում՝ պատանեկան, երիտասարդական եւ մեծահասակների (+18 տարեկան): Հայաստանի Գրեփլինգի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը Aravot.am-ին ասաց. «Մասնակցում են Հայաստանի ուժեղագույն ակումբների մարզիկները, որոնց մեծ մասն արդեն մասնակցել է միջազգային մի

Խաղաղաշինությամբ պիտի նաեւ կանայք զբաղվեն․ Լուսինե Քոսակյան

Եռակողմ պայմանագիրը կանանց հույս տվեց, որ կրակոց չի լինի

Նիկոլ Փաշինյանն ու Ստեֆան Վիսկոնտին քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ուղիները

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին

«Մենք ոչ մի պայմանավորվածություն չունենք»․ Շիրակի մարզպետը՝ Սամվել Բալասանյանի հետ ստվերային համագործակցության մասին

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ու դաշինքների առաջադրումները սկսվելուն պես՝ խոսակցություններ շրջանառվեցին այն մասին, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է օգնել ՔՊ-ականներին, և սպասվող ընտրությունները ինչ-որ տեղ ձևական բնույթ են կրում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն, առանձին ցուցակով մասնակցելով, հետագայում կոալիցիա է կազմելու ՔՊ-ի հետ ու քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է ՔՊ-ի

Մոսկվայի մեջքի հետևում էլ են բանակցում. այդպիսի տվյալներ ունենք. Վլադիմիր Պողոսյան. (Տեսանյութ)

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական, Արցախյան առաջին պատերազմում ՀՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Վլադիմիր Պողոսյանը հայտարարեց՝ թող ինչքան ուզում են Ալիևի հետ պայմանավորվեն, ինչքան ուզում են Մոսկվայի հետ պայմանավորվեն, որոշողը հայ ազգն է, հայ մարդը:

COVID-19-ով վարակված հղի կին է մահացել

Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում արձանագրվել է 19-20 շաբաթական հղիի մահվան դեպք։ Վերջինս ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ։   ՀՀ առողջապահության նախարարություն

Գանձախուզության դեպք՝ 2-րդ հազարամյակի հուշարձանների տարածքում

ԿԳՄՍ նախարարությունն այս առիթով դիմել է ոստիկանությանը

Արմեն Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր. «Փաստինֆո»

Պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։  Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր է տեսակցել Արմեն Չարչյանին։ Փաստաբանը հարցում է կատարել «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ տնօրինությանը՝ պարզելու, թե տեղափոխման պահին ինչ առողջական խնդիր է ունեցել Չարչյանը, այս պահի դրությամբ՝ ինչ խնդիրներ կան, ինչ հետազոտություններ են իրականացվել։ Ալեքսանյանը նշեց, որ

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, մեր ժողովրդի մեծ բարեկամ, Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի Կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ

Սուրենավան համայնքի ղեկավարն աճուրդով վաճառել է համայնքապատկան հողերը․ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել

2019-2020թթ. նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք չեն մտել օրենքով իրեն սահմանված լիազորությունների շրջանակ

Կիրառվել են ՀՕՊ համակարգեր, ավիացիա, Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ

Մեկնարկել է «Արևմուտք-2021» զորավարժության հիմնական փուլը

Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում: Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1665 աճյուն, որոնց թվում նաև

Ինչու է Ադրբեջանը ստուգում իրանական բեռնատարները Սյունիքում

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ոչ միայն շարունակաբար սադրանքների ու ապակայունացնող գործողությունների է դիմում Հայաստանի հետ հարաբերություններում, այլև փորձում է խնդիրներ ստեղծել տարածաշրջանի մյուս երկրների համար: Ինչ Այսպես, սեպտեմբերի 12-ից Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում (որը օգտագործում է հայկական կողմը, բայց հսկում է ադրբեջանականը) ադրբեջանական ոստիկանությունը կանգնեցնում և ստուգում է (կամ ճանապարհային հարկ է գանձում)

Արմեն Սարգսյանը նշանակվել է Կատարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դոհա)։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Ֆադեյ Չարչօղլյանը հետ է կանչվել Հունաստանի Հանրապետությունում և Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

ՖԱԴԵՅ ՉԱՐՉՕՂԼՅԱՆԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ֆադեյ ՉԱՐՉՕՂԼՅԱՆԻՆ հետ կանչել Հունաստանի Հանրապետությունում և Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Էդմոն Մարուքյանն ընտրվել է «Ռազմավարական դատավարությունների կենտրոն»-ի նախագահ

«Ռազմավարական դատավարությունների կենտրոն»-ի նախագահ է ընտրվել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, ԱՄՆ իրավագիտության մագիստրոս Էդմոն Մարուքյանը, իսկ խորհրդի անդամներ՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տարոն Սիմոնյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, ԱՄՆ Նյու Յորքի նահանգի փաստաբանների պալատի անդամ Արտյոմ Գեղամյանը, իրավագիտության մագիստրոսներ, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Ռուզաննա

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին

Սեպտեմբերի 13-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան՝ աշխատակազմին, համայնքապետերին և մարզի ենթակառուցվածքների ղեկավարներին ներկայացնելով նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին կատարած աշխատանքի համար՝ նկատելով, որ նա երեք տարի պատասխանատու կերպով ղեկավարել է մարզը: Ներկայացնելով Կարեն Սարգսյանին՝ նա

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031