Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Աշխատանքից ազատված Իրինա Յոլյանը նաեւ «Առուշանյան» դաշինքի լիազոր ներկայացուցիչն է

Սեպտեմբեր 13,2021 20:50

Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել, որպեսզի մասնակցի Գորիսի համայնքի ավագանու ընտրություններին։ «Օրենքը ինձ թույլ էր տալիս արձակուրդ վերցնելու, բայց այս պահին նախընտրեցի ազատվել աշխատանքից»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Յոլյանը։

Նշենք, որ «Վերածնվող Հայաստան» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունները կազմել են «Առուշանյան» դաշինքը, որի ընտրական ցուցակը  գլխավորում է Գորիսի կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Ցուցակի երկրորդ հորիզոնականում համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն է, որը նույնպես այս պահին կալանավորված է։

Դաշինքի երրորդ համարը Իրինա Յոլյանն է։ «Նաեւ «Առուշանյան» դաշինքի լիազոր ներկայացուցիչն եմ, այդ էլ պատճառ դարձավ որոշմանս։ Այսպես ավելի ազատ կմասնակցեմ քարոզարշավին»,–ասաց նա։

«Առուշանյան» դաշինքի հետ Գորիս համայնքի ավագանու անդամի ընտրություններին մասնակցելու են նաեւ «Քաղաքացիական պայմանագիրը», Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ Հայ ազգային կոնգրեսը։

Լուսանկարը Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930