Օրվա լրահոսը

Հայաստանը՝ խաղողի ծագման բնօրրան. հայ-չինական ծրագրի նպատակը տեղածին սորտերում և վայրի խաղողի գենոմում չորադիմացկունությունը պայմանավորող գեների հայտնաբերումն է

«Մեր բոլոր նախագծերի վերջնանպատակը Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանումն ու հարակայուն խաղողագործություն զարգացնելն է»

Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ

Նշել են, որ երկու երկրների բանակների միջև գործակցությունը բարեհաջող զարգանում է՝ հիմնված եղբայրության և բարեկամության հարաբերությունների վրա:

Հակառակորդը տիրացել է Տեղ գյուղում բնակվող արցախցու ավտոմեքենային

Համայնքի ղեկավարը միջադեպի մասին տեղյակ է պահել հայ եւ ռուս սահմանապահներին։

Իրանի ԱԳՆ-ն անօրինական է համարում Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զորավարժությունները

«Ափամերձ հինգ երկրների միջև համաձայնության մեջ ընդգծված է, որ այդ հինգ երկրներից բացի այլ երկրների ռազմական ներկայությունն անօրինական է», – ասել է Խաթիբզադեն:

Տասը տարի հետո մասնագետ չենք ունենալու. Mediapoint

Սյունիքի մարզում գյուղատնտեսական մասնագիտություններով կրթություն ստանալու հնարավորություն կա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում եւ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում։

«Ես չեմ պատրաստվում լքել մարտի դաշտը, դիրքը, խրամատը». Ղազինյանը՝ Վիլեն Գաբրիելյանին

ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարեց, որ ինքը ընտրելու ժամանակ առաջնորդվում է կամքով, խղճով եւ իրավունքով. «Ձեր իրավունքն է առաջադրվել, մեր իրավունքն է չընտրել: Դուք ձեր վրա բարոյական պարտավորություն չե՞ք զգում հանրության եւ ձեր թիմակիցների առջեւ, որ ինքնաբացարկ տաք եւ հնարավորություն տաք այլ թեկնածուներին»:

Այս պահին Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ չեն վարվում․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և Թուրքիայի դիվանագետների միջև շփումները սահմանափակվում են միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ բազմակողմ ձևաչափով քննարկումներին մասնակցությամբ

Բաքվում արձագանքել են Գորիս-Կապան ճանապարհին իրանական մեքենաները հարկելու մասին լուրերին

Ադրբեջանական գերատեսչության պարզաբանման մեջ նշվում է, որ համաձայն Ադրբեջանի Հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի՝ «երկիր մտնող և երկրից դուրս եկող իրանական ավտոտրանսպորտային միջոցները ենթարկվում են հարկման»:

Արթուր Ղազինյանը չընտրվեց 3-րդ անգամ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր երրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Ղազինյանն էլի ելույթ ունեցավ ու ասաց, որ իշխող ուժը փորձ է անում «Հայաստան» խմբակցությանը ստիպել փոխել իր թեկնածուին, բայց հանձնաժողովը այսօր պետք է ձեռնամուխ լիներ շատ ավելի կարեւոր ու կենսական նշանակության հարցերի քննարկմանը, քան թե հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը.

Խաչքար Գյումրիում՝ ի հիշատակ հայրենիքի համար կյանքը զոհաբերած Սամվել Հովակիմյանի

Մասնակցել ապրիլյան քառօրյա պատերազմին, պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

«Ոչ մի լավ փաստաբան չի կարող լվանալ ձեռքերի արյունը»․ Ալեն Սիմոնյանը՝ Արամ Վարդեւանյանին

Երբ Պիղատոսը հայտնվում է դժոխքում, իր պատիժն այն է, որ անընդհատ լվանում է ձեռքերը, եւ անընդհատ ձեռքերից արյուն է թափվում

«Կա մի վատ լուր․ ոչ մի ընտրություններով ՀՀ-ում իշխանափոխություն չի եղել»․ Ռուստամյան

Կամ չորս ընտրություններն էլ ճիշտ են եղել, կամ չորսն էլ սխալ են եղել:

Դժվար չէ նկատել թշնամու դրած խայծը. բեռների ստուգման տակ շատ արագ կհետևեն խորապես պլանավորված սադրիչ գործողություններ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Չպետք է մոռանալ, որ Արցախի ու Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, հատկապես զինվորական միջավայրից, գտնվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված հետախուզման մեջ կամ կարող են դիտվել որպես այդպիսին: Հեշտ կանխատեսելի է` կգա պահը և զորավարժանքներում մարտական փորձառություն անցած թշնամական հատուկ ստորաբաժանումները կանցնեն ճանապարհային որսի

Արտաշես Գեղամյանն առաջարկում է հայրենասիրական բեւեռ ձեւավորել

Իր կարծիքով, այս գործում շատ մեծ անելիք ունեն այն գործիչները, որոնք թվում է թե` մերժված են:

Հայաստանում պառակտման, հասարակության բաժանման կարմիր գծին ենք. պետք է փորձենք իրար լսել. Վահե Հովհաննիսյան

Չի՛ կարելի ամեն հարց դարձնել խորը կոնֆլիկտի ու բարիկադավորման առարկա։

«Միանշանակ, այսօր խաղաղության օրակարգի մասին խոսելն առնվազն շուտ է»

Ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Հայաստանյան քաղաքական ղեկավարությունը շարունակում է պնդել, որ իրենք հասնելու են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. զուգահեռ, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ՀՀ տարածք ապօրինի ներխուժմամբ խախտել քաղաքացիների իրավունքները, խաթարել անվտանգությունն ու գյուղատնտեսական աշխատանքները, իսկ Արցախում վերջին շրջանում շարունակվում են խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակահերթերը. Ադրբեջանն Արցախում հետեւողականորեն նաեւ կապի հասանելիության խնդիրներ է

«ID քարտեր են տպվել իրականում գոյություն ունեցող անձանց անձնագրի փոխարեն». Բագրատ Եսայան

«Եվ դեկտեմբերին, երբ նա առաջին անգամ խոսում էր՝ արտահերթ ընտրություններ անենք, հետո, պատահական, հանկարծ ասաց՝ հասարակական պահանջ չկա, եւ ընտրությունները տեղափոխեց հունիս ամիս, այդ վեց ամսվա ընթացքում հենց այդ գործն էր անում. փորձ էր արվում ճշտել ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր հանրապետությունում չեն գտնվում երկար ժամանակ եւ նրանց անուններով, անձնագրային տվյալներով ID քարտեր էին փոխարկվում եւ տրվում էին մարդկանց, որպեսզի կեղծվեին ընտրությունները»,- ասաց Բագրատ Եսայանը

Շների համար հատուկ զբոսայգիներ կստեղծվեն Երևանի բոլոր վարչական շրջաններում

Համագործակցում ենք մասնագետների հետ, նաև շնասերների հետ, որպեսզի ստանանք հնարավոր լավագույն տարբերակը

«Ստացվում է, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամանակին ձեզ զրպարտել է»․ Խամոյանը՝ ԿԸՀ նախագահին

Ձեր ասածից ստացվում է, թե 2020թ․-ի ընտրությունները շատ չեն տարբերվել 2018թ․-ի ընտրություններից

Հանցավոր խմբի 7 անդամի մեղադրանք է առաջադրվել

26-ամյա երիտասարդը, տեղեկանալով ՍՊ տնօրենի և նրա նախկին ընկերուհու՝ 51-ամյա կնոջ հարաբերությունների լարված լինելու մասին, վերջինիս հետ նախնական համաձայնությամբ, կազմակերպել են ՍՊ տնօրենին և մեկ այլ անձի պատկանող ավտոբուսի վնասումը՝ հրկիզման միջոցով:

«Համայնքներում ընտրություններ չնշանակելու, մարզպետների անգործության հարցով սպասում ենք ԿԸՀ պատասխանին»

«Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց՝ ԿԸՀ պատասխանից հետո կդիմեն դատարան, իսկ Վանաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցության եւ թեկնածուի հարցով դեռ փակագծեր չբացեց: Փաստենք՝ ՀՀ ԸՕ-ի համաձայն՝ հերթական ընտրությունները նշանակում է համապատասխան մարզպետը։ Այստեղ կարեւոր է, որ քվեարկության օրը ավագանու կամ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ պետք է լինի:

«Հիշո՞ւմ եք մի պաշտոնյայի, որը խախտել է ընտրությունների լռության օրվա կանոնները»․ պատգամավորը՝ Մուկուչյանին

Մուկուչյանը միայն պատասխանեց, որ դատարանը ԿԸՀ-ի որոշումը ճանաչել էր անվավեր

Ժամանակակից տեխնոլոգիաները դարձել են տեղեկության անփոխարինելի աղբյուր. Արման Թաթոյան

ՄԻՊ-ը գործարկել է նաև ombuds.am կայքի բջջային երկլեզու հավելվածը, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը վերաբերող իրազեկումներին և կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այն հասանելի է App Store-ում և Google Play-ում:

Ի՞նչ երեսով ենք տոնելու անկախությունը. Ըստ Կոնջորյանի, որոշ շրջանակներ փորձում են այս զգայուն հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա

«Մենք առիթ չենք տվել մտածելու, որ այս իշխանությունը որեւէ կերպ անտեսում է զոհերի հիշատակը: Հավուր պատշաճի հարգանքի տուրք մատուցել, մատուցելու ենք զոհերի հիշատակի առջեւ, դա մեր պարտավորությունն է: Այլ բան, որ որոշ շրջանակներ փորձում են նաեւ այս զգայուն հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա: Մեր ժողովուրդը հստակ պատկերացում ունի ու իր գնահատականը տվել է, տալիս է»:

Արայիկ Հարությունյանը ՊԲ բարձրագույն հրամկազմին է ներկայացրել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն հրամկազմին ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կամո Վարդանյանին: Երկրի ղեկավարը հաջողություններ է մաղթել Կամո Վարդանյանին ծառայության մեջ և երախտագիտություն հայտնել նախկին պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին զինված ուժերում երկարամյա ծառայության համար՝ կարևորելով

«Պարոն Մուկուչյան, մեզ էլ է անհանգստացնում ցուցակների մաքրման հարցը»․ Ալեն Սիմոնյան

Հասկանում եմ ձեր ասածը, բայց քաղաքական տեսանկյունից դրա մասին տարիներ շարունակ խոսվել է

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպան Մարկ Միխիլսենը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկ Միխիլսենը (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նա կներդնի բոլոր ջանքերը հայ-բելգիական հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու և առաջ մղելու ուղղությամբ: Նշելով, որ հաջորդ տարի լրանում է Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝

«Ան, պատերազմ է սկսվել»

 Փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանին կինը սպասում է… …Անդրանիկը զոհվել է Հադրութում, հոկտեմբերի 21-ին «Իմ Անդրանիկը կյանքով եւ էներգիայով լի մարդ էր, բառերն անզոր են նկարագրելու նրան: Սիրում էր կյանքը, չէր խուսափում ոչ մի դժվարությունից, պատվով էր կրում հայ սպայի բարձր կոչումը: Խելացի եւ նախաձեռնող էր, ուներ լիդերի հատկանիշներ: Անձնական օրինակ էր բոլորի համար»,- «Առավոտի» հետ զրույցում

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728