Լրահոս
Օրվա լրահոսը

Տասը տարի հետո մասնագետ չենք ունենալու. Mediapoint

Սեպտեմբեր 13,2021 16:08

Mediapoint. Անասնաբույժ, ագրոնոմ, կաթի տեխնոլոգ, մեխանիզատոր, տրակտորիստ… Գորիսի տարածաշրջանում արդեն մասնագիտական կադրերի լուրջ խնդրի առջեւ են։

Նշված մասնագիտությունների հանդեպ երիտասարդների հետաքրքրությունն ընդհանրապես մեծ չէ։ Ու մասնագիտական կրթություն ստանալու համար երիտասարդներն այս կրթությունն ընտրում են, քանի որ անվճար տեղերի համար մրցակցությունը մեծ չէ ու նաեւ՝ կրթաթոշակ են ստանում։

Գորիս, Տեղ, Տաթև համայնքներում աշխատում են 17 անասնաբույժներ եւ պատվաստումներ կատարելու համար 7-օրյա վերապատրաստում անցած երեք պատվաստողներ (վակցինատորներ)։  Այս տարվա վերջում անասնաբույժների խնդիրն ավելի է սաստկանալու։  Նրանցից շուրջ 12-13 հոգի պատրաստ է դուրս գալ աշխատանքից, սպասում են մինչ տարվա վերջ՝ պայմանագրի ժամկետի լրանալուն։

Գյուղատնտեսական մասնագիտական կադրերի բացը մարզում լրացնելու համար Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ևս նշում է կրթության կարեւորությունը։

Սյունիքի մարզում գյուղատնտեսական մասնագիտություններով կրթություն ստանալու հնարավորություն կա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում եւ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում։

Սիսիանի մասնաճյուղում 2019-ից սկսել են իրականացնել նաեւ միջին մասնագիտական կրթական ծրագիր։

Գյուղատնտեսական կադրերի ճգնաժամի,  մարզում մասնագիտական կրթության խնդիրների մասին կարդացեք այստեղ։

Բելլա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930