Օրվա լրահոսը
«Այս ամենը չի ներվելու Նիկոլ Փաշինյանին․ նա կանգնելու է դատարանի առաջ»․ Գագիկ Մինասյան
Այսքան չարագործությունները, անդառնալի վնասներն այսօր արդեն շատերի համար են ակնհայտ
«Պետք է հասկացնենք ներքին թշնամիներին, որ իրենց դավերը, որ փորձում են նյութել մեր ազգի դեմ, դատապարտված են ձախողման». Արթուր Խաչատրյան
Արամ Վարդեւանյանը դժվարացավ Անկախության տոնի մասին իր խոսքում շնորհավորել բառն արտաբերել՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում գտնվում ենք հիմա. «Այն մարտահրավերները, որ ունենք հիմա մեր պետականության առջեւ, երբեւէ չենք ունեցել ու նաեւ այն խորհուրդը, որն այսօրվա օրն է պարտադրում, երբեւէ չենք ունեցել: Հազարավոր տղերքի մարտիրոսման պայմաններում դժվար է խոսել տոնի մասին»:
Առաքել Մովսիսյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. 1lurer
Սնանկության դատարանը նաև արգելանք է դրել Մովսիսյանի գույքի վրա:
«Այսօրվա իշխանությունների օրոք անհնարին է խոսել ինքնիշխանության մասին». Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյանն ասաց, որ հիմա մենք այն վիճակում չենք, որ կարողանանք գնալ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումների. «Դեռեւս մենք հարեւան պետություններ չենք: Թուրք-ադրբեջանական հռետորաբանությունները, նրանց գործողությունները Սյունիքի, Գեղարքունիքի սահմաններում միակողմանի ճնշման տակ են պահում ՀՀ-ն, իսկ այդ ճնշումից պետք է դուրս գալ»:
Անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները. Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն
Պանծալի հաղթանակների, հաջողությունների ու ձեռքբերումների հետ ունեցանք նաև բացթողումներ, սխալ ընթացքներ և՛ հայրենական անդաստանում, և՛ միջազգային հարթակներում։
Հակառակ երկրի կողմը
Հայտարարում ենք «խաղաղության դարաշրջան» բացելու մասին՝ դիմացը ստանում ենք նվաստացումների ու ազգային արժանապատվության նսեմացման տարածաշրջանային շարան՝ չհասկանալով որ նշված «դարաշրջանը» միայնակ չես բացի, և այն չի հաջողի, եթե իրագործվում է ազգային արժանապատվության հաշվին:
Պարտավոր ենք յուրաքանչյուր օր և ժամ պայքարել անկախացման գործընթացի կայացման համար. «Ազատ դեմոկրատներ»
Պայքարելու հանուն մեր անկախության պահպանման և ամրապնդման, մեր երիտասարդ պետությունը զարգացնելու ու բոլորիս երազած Հայաստանն ունենալու համար։
Երիտասարդ իրավաբանը ստեղծել է անվճար կրթարան՝ բոլոր հայերի համար
Արամ Հունանյանը կարծում է, որ մեր փրկությունը գիտելիքից դեպի գիտակցությունն է
Պաշտպանենք ու զորացնենք մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը՝ որպես մեր ազգային իղձերի առանցք և հիմնասյուն
Մի շարք հարցերի պատասխան կտա պատմությունը, իսկ այսօր ուզում եմ ընդգծել, որ պետք է ունենանք բավարար կամք ու ներուժ՝ միասնաբար դիմագրավելու բոլոր մարտահրավերներին
Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանքը Զինված ուժերի խնդիրը չէ. Արտակ Դավթյան
Գլխավոր շտաբի պետը չմեկնաբանեց Գորիս-Որոտան ճանապարհին քաղաքացիների մոլորվելու հարցը:
ՄԻԵԴ-ը բավարարել է Լևոն Բարսեղյանի բողոքն ընդդեմ Հայաստանի
Դատարանը որոշել է, որ իսկապես տեղի է ունեցել Հոդված 11-ի խախտում և պարտավորեցրել Հայաստանի կառավարությանը Լևոն Բարսեղյանին վճարել 1500 եվրո փոխհատուցում:
Արայիկ Հարությունյանն այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին
Քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին, միջազգային կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև դրան հասնելու ջանքերին առնչվող հարցեր
ՄԻԵԴ-ը բավարարել է «Հայկական ժամանակի» բողոքն ընդդեմ Հայաստանի. ՀՀ կառավարությունը «Հայկական ժամանակին» կվճարի 9000 եվրո
Երկու հոդվածներով էլ դատարանը բավարարել է հայցը՝ գտնելով, որ թերթի հրատարակման վրա արգելքը այլ պատճառ չի ունեցել, քան սահմանափակել կառավարության նկատմամբ քննադատությունը, ինչը հակասում է Կոնվենցիայի խոսքի ազատության իրավունքին:
Ահաբեկչությունը չունի ազգություն, գաղափարախոսություն և կրոն, Արցախը քանիցս բախվել և բախվում է նմանատիպ հակամարդկային, հանցավոր գործողությունների, որոնք կազմակերպվում են իրենց էությամբ ահաբեկչական պետությունների կողմից. Վիտալի Բալասանյանը՝ Պերմում տեղի ունեցածի առիթով
Հայտնում եմ մեր պատրաստակամությունը՝ մասնակցելու հակաահաբեկչական պայքարին, համոզված լինելով, որ միայն գիտակից և առողջ ուժերի համախմբված գործողությունները կարող են վերջ դնել համաշխարհային չարիքին՝ միջազգային ահաբեկչությանը։
«Քոչարյա՞նը… Լավ, ներվերս մի խախտի, եթե դուք հույս եք դրել Քոչարյանի վրա, խնդրեմ, գնացեք». Սասուն Միքայելյանը նյարդայնացավ
Եթե այսօր բանակցային ճանապարհ են բռնել խաղաղ ճանապարհով, մենք պիտի չխանգարենք, բայց նաեւ պիտի թույլ չտանք, որ բանակցողն իր ուզած ձեւով ոնց ուզի անի, ով ուզում է լինի:
Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Աղոթում եմ, որպեսզի օրհնվեն բոլոր այն մարդկանց ջանքերը, ովքեր պատասխանատվությամբ ու լիարժեքորեն աշխատում են հանուն ժողովրդի անվտանգության և բարգավաճման
Թող որ աստվածային օրհնությունը լինի Հայաստանի ազգաբնակչության և Ձեզ հետ
«Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի կամ չգիտեմ ինչ անի». Սասուն Միքայելյան
Մարդ պիտի մի հատ իր անցած ճանապարհը՝ Արցախի ազատամարտիկից մինչեւ այսօր մի հատ հետահայաց գցի, իր անցած գործին մեր պետության, անկախ պետականության համար, նորագույն մեր պատմության մեջ՝ նոր Վազգեն Սարգսյան ասի:
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում՝ հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է իր մարտական ընկերոջ՝ Մանվել Գրիգորյանի շիրիմին, ծաղիկներ խոնարհել և հարգել մարտական փառահեղ ուղի անցած հերոսի հիշատակը:
«Դո՛ւ ես ծախել Ղարաբաղը». Միջադեպ՝ Եռաբլուրում. Սասուն Միքայելյանը հորդորեց. «Տարեք էն կողմ հա՞ մի հատ դրան»
Այսօր՝ Անկախության տոնին Եռաբլուրի պանթեոն էին այցելել ԵԿՄ-ականները: Սասուն Միքայելյանը լրագրողների հետ էր զրուցում՝ մի կին սկսեց բղավել. «Ա՛յ «միամիտ», Ղարաբաղը դուք եք ծախել, դո՛ւ ես ծախել Ղարաբաղը»: Սասուն Միքայելյանը փորձեց կանխել. «Այ մեր, գնա գործիդ, Ղարաբաղ քո լեզվով ես ծախել դու»: Հետո նա իր կողքի մարդկանց հրահանգեց. «Տարեք էն կողմ հա՞ մի հատ դրան»:
«Վստահությամբ ենք նայում Հայաստանի հետ հարաբերությունների ապագային». ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաև Սերջիո Մատարելլան, Վիետնամի արտգործնախարարը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը
ՀՀ Անկախության տոնի առթիվ շնոհավորական ուղերձներ են հղել նաև Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը «Իտալիան վստահությամբ է նայում Հայաստանի հետ հարաբերությունների ապագային»,- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: Ուղերձում ասվում է. «Երևանն ու Հռոմը միավորված
Շահե Աճեմյան. «Ինձ թվում է՝ մեր ժողովուրդը թասիբը կորցրել է»
Երեւի պետք է՝ մի երկու ռումբ ընկնի Երեւանի գլխին կամ շատ անցանկալի մի բան պատահի, որպեսզի ժողովուրդը զգաստանա:
«Մեր անկախությունն իմաստավորվում է յուրաքանչյուրիս շիտակ ու համառ գործով, և յուրաքանչյուրիս գործն իմաստավորվում է անկախության գիտակցումով». Սերգեյ Սմբատյան
Հայաստանի Հանրապետության անկախությունը պայքարով ու նվիրումով նվաճված հասցե է, որով հայ ազգի տունն անշփոթելի է դառնում աշխարհի մեծության մեջ:
«Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման հովանավորներին գաղտնի պահելը քաղաքական կոռուպցիոն ռիսկ է պարունակում»․ Դանիել Իոաննիսյան
Իոաննիսյանի կարծիքով՝ եթե անհայտ մարդիկ ֆինանսավորում են իշխանության միջոցառումը, իշխանությունը որոշակի առումով դառնում է կախման մեջ այդ անձանցից
«Ժամանա՛կն է, որ մենք՝ հայերս, հավատանք մեր ուժերին». ՀԲԸՄ-ի, ՀՅԴ Բյուրոյի և ՍԴՀԿ-ի ուղերձները Անկախության տոնի առթիվ
Առկա մարտահրավերներին ու արտաքին ուժերին դիմակայելու անհրաժեշտ նախապայմանը ներքին ամրությունն է։ Նախևառաջ այդ խաթարված ամրությունը վերականգնելու հարց ունենք։
«Նիկոլի համար պայքար էիր մղում, որ Նիկոլն ընտրվեր, տեսա՞ր էդ պայքարի վերջն ինչ եղավ, բալա ջան». Եռաբլուրում Փաշինյանի այցի ժամանակ հեռվից լսվում էր սգավոր մոր ողբը
Հարցին՝ ձեզ թողեցի՞ն ազատ տեղաշարժվել Եռաբլուրում՝ սեւազգեստ մայրը զարմացավ. «Իսկ ինչո՞ւ պետք է չշարժվեինք, ես հանցագործ չեմ: Իմ տղան հերոս է եղել, Մարտական խաչ ունի, եղել է Վլադիմիր Բալայանի, Լեոնիդ Ազգալդյանի հետ, նույն ամսում էլ զոհվել է»:
Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է աշխարհահռչակ հայ քիմիկոս-գիտնականի դին. Shamshyan.com
Դեպքի վայրում հավաքված հարևաններն ասում էին, որ մահացածը աշխարհում հայտնի 100 քիմիկոս-գիտնականներից էր։
Պատրաստ ենք շարունակել աջակցությունը հայ ժողովրդին ժողովրդավարական իր ուղին անցնելիս. Բայդենը՝ Փաշինյանին
Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը: Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ:
Անհնարին թվացողը պետք է դարձնենք հնարավոր՝ առաջին հերթին առավելագույն ջանք գործադրելով ներքին անվտանգության կայունացման համար. Արթուր Դավթյան
Ներկայիս փորձություններից, վստահ եմ, դուրս ենք գալու ավելի ուժեղացած, իբրև ազգ՝ առավել իմաստնացած, յուրաքանչյուրիս անհատական ու անհատույց ներդրմամբ պետության ու պետականության անդադրում շենացումն ու հզորացումն իբրև իրագործվող համազգային տեսիլ որդեգրելով և մեր կենսակերպը դրանով պայմանավորելով, ազգային միասնությանը նոր իմաստ ու նոր բովանդակություն հաղորդելով։
Անկախությունը մեր ողջ եւ անմահացած հերոսների քաջության կնիքն ունի
Սիրելի´ հայ ժողովուրդ, սիրելի Հայաստան և Արցախ աշխարհ, Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդիս բարի օրհնությունն ենք բերում ձեզ բոլորիդ և գոհություն առաքելով առ Բարձրյալն առ Բարին Աստված շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի այս վեհապանծ առիթով: Յուրաքանչյուր պետության հզորացման գրավականը եղել և մնալու է անկախությունը և դրա պահպանումը, ի՞նչ արժեք է այն, ինչպիսի՞ քաղցրություն է պարունակում


















































