Օրվա լրահոսը

Ալեքսեյ Օվերչուկ․ «Միջանցքների հարցը չի քննարկվում»

ՌԴ փոխվարչապետը վստահեցնում է՝ քննարկվում է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման հարցը

Դանակահարության հետևանքով ՀԲԸՄ 2 անդամներ են մահացել

ՀԲԸՄ Հոլանդիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀԲԸՄ-ի Հոլանդիայի վարչության անդամ և Կանանց հանձնախմբի նախագահ տիկին Մարալ Տեր-Մովեսյանը և Կանանց հանձնախմբի անդամ տիկին Ծնունդ Քարդանակյանը մահացել են դանակահարության հետևանքով:

Մհեր Գրիգորյան․ «Այս պահին սահմանին գազի գնի վերաբերյալ բանակցություններ են ընթանում»

Փոխվարչապետի տեղեկացմամբ՝գազի գնի ձեւավորման հարցում Հայաստանում կա բացարձակ փոխադարձ կոնսենսուս եւ փոխըմբռնում

Նորայր Նորիկյան. Փաշինյանի «գաղտնի» առաջարկությունն ու Էրդողանի «բացահայտումը»․ ով ինչ խնդիր է լուծում

Շատ լուրջ ուսումնասիրման ու վերլուծությունների կարիք կա՝ հասկանալու համար, թե Նիկոլ Փաշինյանի կողմից ինչո՞ւ է ընտրվել Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի նախագահի հետ հանդիպելու առաջարկը ներկայացնելու գաղափարը, մանավանդ որ այն կարող էր փոխանցվեր նաև Ռուսաստանի նախագահի միջոցով՝ հաշվի առնելով Պուտին-Էրդողան հարաբերությունների բնույթը։

Ալեքսեյ Օվերչուկ․ «Ճանապարհների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ ընդլայնելու ապրանքաշրջանառության ծավալները»

Երեւանում ընթանում է «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումը

Այս պահի դրությամբ ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել. Մանե Գևորգյան

Բայց կան նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ-առ-քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ:

Մինչ այդ պետք է հնարավորություն տալ ընտրված թեկնածուին գործելու

Ի պատասխան ձեր բազմաթիվ զանգերի եւ հարցերի՝ հայտնում եմ, որ փաստաբանական պալատի մասով իմ դիրքորոշումը հետեւյալն է. 1) Ես համբերատար սպասելու եմ ընտրված նախագահի քայլերին, եթե նա կապակուսակցականացնի ՓՊ-ն, ՓՊ-ն զերծ կպահի ցանկացած տեսակի քաղաքական օրակարգեր սպասարկելուց, «Զարթոնք» կուսակցության նախագահին չի նշանակի ՓՊ դպրոցի տնօրեն կամ ՓՊ-ում այլ պաշտոնի եւ կհետապնդի բացառապես ՓՊ՝ որպես մասնագիտական

Մեղրիի անտառների հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են ուղղաթիռով

Մոտավոր հաշվարկներով՝ արդեն 400-500 հա տարածք է վառվել

Հայաստանում կապի վերջին անալոգային կայանը փոխարինվել է 25G-PON գերհզոր ցանցով

Հայաստանում այլևս չկան անալոգային կապի կայաններ: Team Telecom Armenia–ն 25G-PON տեխնոլոգիայով ցանց է կառուցել Գնդեվազ համայնքում՝ Ջերմուկից 12 կմ հեռավորության վրա: Հաջորդը կլինեն Քաջարան, Ջերմուկ և Հրազդան քաղաքները:  20 սեպտեմբերի 2021 թ., Երևան. Հայաստանում  անջատվել է և շահագործումից հանվել է վերջին անալոգային կայանը։ Այն գտնվում էր Վայոց Ձորի Գնդեվազ համայնքում։ Փոխարենը վերջին շաբաթների ընթացքում համայնքում

Մեր ազգային էլիտան իտալացիների օրինակով կհովանավորի՞ երկրի հոգեւոր զարգացումը

«Առավոտը» հյուրընկալել էր ճանաչված օպերային բարիտոն, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Դավիթ Բաբայանցին, որը վերջերս Դոն Կառլոյի դերերգով, ինչը համաշխարհային օպերային գրականության մեջ բարիտոնի համար ամենաբարդ պարտիաներից է, Վիեննայում մասնակցել է «Ճակատագրի ուժը» օպերային ներկայացմանը։ Արվեստագետը հայտնեց, որ ներկայացումն ընդգրկված էր Klosternoyburg փառատոնային ծրագրում։ Ընդ որում, բացօթյա փառատոնին օպերան ներկայացվել

Ստեփանակերտ-Վանք ճանապարհին վթարի հետևանքով կա մեկ զոհ. 4 հոգի վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն

✅2021թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի 45-րդ կիլոմետրին միմյանց են բախվել ԱՀ Մարտունի քաղաքի 1995թ. ծնված բնակչի վարմամբ «Wolksvagen golf-3» և Ստեփանակերտ քաղաքի 1991թ. ծնված բնակչի վարմամբ «Wolksvagen vento» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Wolksvagen vento» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը կողաշրջվել է, որի հետևանքով ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի 1981թ. ծնված Մարգարիտա Էլդարի Թադևոսյանը ստացած մարմնական

Իրենք արյունով գնեցին մեր երկիրը, մենք թանաքով մատնեցինք այն. Բագրատ Սրբազան

Իրենք արյունով գնեցին մեր երկիրը, մենք թանաքով մատնեցինք այն: Այս մասին Իջևանի զորամասում հուշապատի բացման և խաչքարի օծման արարողության ժամանակ իր ելույթում նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նա, մասնավորապես, ասել է. «Ընտրված չէ նա, ով ինքն իրեն է գովում, ընտրված է նա, ում տերն է գովում: Այսօրվա ավետարանական սուրբ գրային պատգամն է,

Նոր գիրք. «Գրականագիտական դիտումներ ժամանակի մեջ»

Օրերս «Հայաստան» հրատարակչությունը հրատարակել է անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Լաուրա Մուրադյանի «Գրականագիտական դիտումներ ժամանակի մեջ» ուսումնասիրությունների եւ հոդվածների գիրքը, որը հեղինակը սիրով եւ կարոտով ձոնել է իր ծնողների՝ Գուրգեն Մուրադյանի եւ Ժենյա Դարբինյանի սուրբ հիշատակին: Գիրքն ինքնատիպ գրականագիտական շտեմարան է, որտեղ տեղ գտած

Իշխանությունը շարունակում է պառակտել և բարիկադավորել հասարակությանը, գուցե՝ մտածված. Այլընտրանքային նախագծեր

Իշխանությունը շարունակում է չհասկանալ կամ ձևացնել, որ չի հասկանում երկրում տիրող իրական վիճակը

Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում հաղթում է «Եդինայա Ռոսիան»

Ռուսաստանում կիրակի օրը տեղի ունեցած Պետդումայի ընտրություններում նախնական հաշվարկով հաղթում է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը: Ժամը 10:00-ի դրությամբ այդ կուսակցությունն առաջատար է 195 շրջաններում, նրան հաջորդում է Կոմունիստական կուսակցությունը, երրորդ տեղում «Արդար Ռուսաստան. հանուն ճշմարտության» կուսակցությունն է: Տվյալները հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ քվեաթերթիկների 85.05%-ի հաշվարկի արդյունքում:   Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Արտակ Զաքարյան. Նիկոլը զրոյացրեց Հայաստանի ռեգիոնալ կարևոր դերը աշխարհաքաղաքական այս մեծ խաղում

Առանց Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի գործուն աջակցության և փոխհամաձայնեցված խաղի, Թուրքիան երբեք Հարավային Կովկաս մտնել չէր կարող

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք

Ունենք 490 առողջացած, 12 մահվան դեպք:

Այս ամենը խոսում է դեգրադացված հանրային քննարկումների մասին, անօրակարգ հանրություն լինելու մասին, երբ կարևորն ու անկարևորն իրարից տարբերողները շատ քիչ են

Հայաստանի Անկախության 30-ամյակը պետք է մեզ բոլորիս միավորեր այդ գաղափարի բովանդակության շուրջ

Կան երևացող և չերևացող այլ հիմնահարցեր, որոնց ուղղությամբ գործող իշխանությունը լուրջ քայլեր չի իրականացնում կամ ուղղակի իրականացնելու քաղաքական կամք չունի

Գորիս-Կապան ճանապարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող միջադեպերը ցույց են տալիս, որ սահմանագծի այդ հատվածում համապատասխան անվտանգային համակարգերը կամ չեն գործում, կամ գործում են խիստ խափանումներով

Կեանքը լեցուն է դժուարութիւններով ու ձախորդութիւններով, սակայն սա չի նշանակեր, որ մենք պարտուած ենք

Հայրապետը Աստուծմէ խնդրեց, որ պահպանէ Հայաստանի Հանրապետութիւնը, հայ եկեղեցին, անոր ուխտեալ սպասաւորներն ու հաւատացեալ ժողովուրդը. աղօթեց, որ Իր սուր եւ պատուական խաչով հալածէ երեւելի եւ աներեւոյթ թշնամիները հայրենիքի սահմաններէն եւ մեր բնակարանններէն դուրս։

Վրաստանի պետանվտանգության ծառայությունը գաղտնալսում է օտարերկրյա դեսպանատների աշխատակիցների և դեսպանների խոսակցությունները. jam-news.net

Ինչպես պարզվել է, հատուկ ծառայությունները վերահսկում են հոգևորականների տեղաշարժը, նրանց բանկային փոխանցումներն ու անձնական կյանքը։ Հազարավոր ֆայլերը նաև տեղեկություններ են պարունակում մարդկանց մասին, որոնց միջոցով պետք է հավաքագրվեր այս կամ այն հոգևորականը։ Փաստաթղթերում տվյալներ կան հոգևորականների մասին, որոնք թմրանյութեր են օգտագործում կամ շփումներ ունեն հանցագործների հետ։

Ադրբեջանական կողմը վերադարձրել է իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված անձանց․ ԱԱԾ

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց:

Ինչպե՞ս պարտությունները վերափոխել հաղթանակների՝ առաջին հերթին՝ ապրելով, զարգանալով․ Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել «ՀՀ վարչապետի գավաթ»-ի հաղթողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի թերակղզում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը: Մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Շորժայում և ավարտվել Սևանա լճի թերակղզում: Հեծանվավազքն անցկացվել է մեկ փուլով՝ 40 կմ երկարությամբ, և երկու տարիքային խմբով. առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային

Բերման ենթարկվածները ոչ թե Ադրբեջանի լրտեսներ էին, այլ Իրանից ժամանած զբոսաշրջիկներ․ պարզաբանում

Այսօր ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդված է հրապարակվել: Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են: Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության

ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության ղեկավարը «դրական» ազդակներ է ուղարկել թուրքական նախապայմանների կատարման հարցում․ փորձագետները՝ Էրդողանին ուղղված առաջարկի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է փոխանցել իրեն։ Այս տեղեկատվությանը անդրադարձել են մի շարք փորձագետներ։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը Շարունակվում է ՀՀ կապիտուլիանտ վարչապետ Ն. Փաշինյանի և Էրդողանի հեռակա երկխոսությունը՝ բացահայտելով նոր մանրամասներ առկա գաղտնի բանակցություններից։ Էրդողանը հերթական ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի

Ճանապարհը խառնելու պատճառով շեղվելու հավանականությունը գրեթե բացառելի է․ պատգամավորների արձագանքը ՀՀ քաղաքացիների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու վերաբերյալ

Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Այս ցավալի իրադարձությանն անդրադարձել են քաղաքական մի շարք գործիչներ, որոնց տեսակետները ներկայացնում ենք ստորև․ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության

Կյանքից հեռացել է անվանի գիտնական Էդվարդ Չուբարյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 2021 թ. սեպտեմբերի 17-ին 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Վարդանի Չուբարյանը։ Էդվարդ Չուբարյանը ծնվել է 1936 թ. մայիսի 5-ին Սպիտակ քաղաքում։ 1953 թ.

Հայ բռնցքամարտիկ Արմեն Մաշակարյանը գեղեցիկ հաղթանակ է տոնել ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ

Հայ բռնցքամարտիկ, 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը բանակայինների աշխարհի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ։ Մոսկվայում ընթացող մրցաշարում Մաշակարյանը մրցեց Սարկխան Ալիևի հետ և ցուցաբերելով կամային բարձր հատկանիշներ՝ հաղթեց 3:2 հաշվով։ Մենամարտից հետո անդրբեջանցին հրաժարվեց ավանդական ձեռքսեղմումից ու գլխիկոր հեռացավ ռինգից։

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հերթական՝ 15-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը: Ամենամյա միջոցառման հիմքում հասարակությանն օգտակար լինելու արժեհամակարգն է, որը կոնկրետ ծրագրերի տեսքով դրսևորվում է արդեն 21 տարի: Հավատարիմ գործընկերների աջակցությամբ, «Օրրան» բարեգործական կազմակերպությունը ձգտում է հնարավորինս կրճատել երկրում արձանագրվող մուրացկանության ցուցանիշն ու հոգալ միայնակ տարեցների խնդիրները: Վերջին  տարիներին համավարակի, այնուհետև պատերազմի

Հայաստանի շախմատիստները միջին դիրքեր են զբաղեցնում Շարժայում

Շարժայում մեկնարկած շախմատի 4th Sharjah Masters ICC-2021 մրցաշարում Հայաստանի գրոսմայստերները երեք տուրից հետո միջին դիրքեր են զբաղեցնում մրցաշարային աղյուսակում: Հայկ Մարտիրոսյանը 2,0 միավորով 21-րդ հորիզոնականում է, իսկ Տիգրան Հարությունյանը եւ Արամ Հակոբյանը 1,0-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 46-րդ եւ 49-րդ տեղերում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728