Օրվա լրահոսը

«Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում քննարկվել են համաշխարհային գնաճին վերաբերող հարցեր․ հիմնական բանախոսներից էր ՀՀ ԿԲ նախագահը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում սեպտեմբերի 18-ին ներկա է գտնվել ամենամյա «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում անցկացված՝ գնաճին վերաբերող պանելային քննարկմանը, որի հիմնական բանախոսներից մեկը եղել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Քննարկվել են համաշխարհային գնաճին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել այն հարցին, թե ինչքան ժամանակ է պահպանվելու ներկա համաշխարհային

Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցը, որն առաջինն էր Անդրկովկասում, տոնում է 100-ամյակը

Այսօր «Գյումրու օր» տոնակատարությանը նշվեց նաև քաղաքի պատմական կենտրոնում գործող Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի 100-ամյակը։ Հիշեցնենք, որ կոլորիտային այս քաղաքի տոնն այս տարի նշվում էր զուսպ՝ առանց զանգվածային միջոցառումների, համերգների, պարզապես հյուրընկալել էին մի քանի պաշտոնատար անձանց՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, կառավարության մի քանի անդամների։ Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցն Անդրկովկասում առաջին պետական

Այս նոր աշխարհում, որը անվանում եմ քվանտային, դու առավելություն ունես և դու կարող ես կառուցել փոքր և ուժեղ պետություն. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 18-ին Շամոնիում ամենամյա Մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds) շրջանակում մասնակցել է «Աշխարհաքաղաքականություն. ո՞ւր է շարժվում աշխարհը» խորագրով պլենար քննարկմանը։ Որպես գլխավոր բանախոս՝ նախագահ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է ժամանակակից աշխարհի մարտահրավերներին։ Այդ համատեքստում խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, նախագահն ընդգծել է, որ Լեռնային

Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է․ Արցախի ԿԳՄՍ նախարար

Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր հանդիպեցի Արցախի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ։ Արցախի մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է։ Սա Բեսլանի սարսափը վերապրելու և զգալու առիթ դարձավ։ Իսկ Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է։ Սպորտը քաղաքականացման ենթակա չէ, ահաբեկման՝ առավել ևս։ Մեր մարզիկները չեն տրվել թուրք

ՍԱՏՄ տեսուչները Էրեբունի վարչական շրջանում խախտումներ չեն արձանագրել

Շաբաթօրյա ստուգայցը ՀՀ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում էր։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրել: Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար

Հայտարարվել է «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության մասին

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարել է «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության մասին, որի նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Առաջիկա տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփ, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանու`

«Մի հատ էլ գոմիկներին բերեք լցրեք, սարքեք գունագեղ միջոցառում… այստե՛ղ է պայքարի տեղը, ոչ թե կոկո ջամբոների համերգներին տռճիկ տալը». Գեւորգ Պետրոսյան

Գեւորգ Պետրոսյանը դժգոհ է ընդդիմության պատգամավորների աշխատանքից: Նա ասաց. «Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգն ավելի է ամրապնդում, որ կարողանա ղեկավարի հավիտյանս հավիտենից: Ընդդիմադիրները մանդատները վերցրեցին այն պայմանով, որ փողոցային պայքարը լրացվի նաեւ ԱԺ-ում պայքարով, բայց այսօր չունենք փողոցային պայքար:

Հավերժացնել Արցախյան հերոսների հավաքական սխրանքը․ հայտարարություն

1988 թվականին վերսկսվեց Արցախում ապրող հայերի ինքնորոշման և ֆիզիկական գոյության համար պայքարը: 1991 թվականից այդ պայքարը վերածվեց լայնամասշտաբ պատերազմի, որը ձգվեց երեք տարի, սառեցվեց ու վերսկսվեց 2020 թվականին: Այս երեսուն տարիների ընթացքում Արցախի հայության իրավունքները թշնամուց պաշտպանելը ավելի քան 10 հազար մարդու կյանք է արժեցել: Տասնյակ հազարավորներ ունեցել են առողջության ժամանակավոր, տևական կամ ցմահ կորուստ:

«Ոստիկանները կանանց, տարեցներին ծեծելով տանում են, այդ սուտի լավ տղերքը թող գնան Կապան-Գորիսի ճանապարհին պայքարեն». Գեւորգ Պետրոսյան

«Սա  ժողովրդին վախի մեջ պահելու փորձ է: Հիմա ես այստեղ կանգնած եմ, ոստիկանությունն ո՞վ է, որ գա մեկը ինձ կպնի: Հիմա քաղաքացին ինքնաբուխ հավաք է լինելու, ոստիկանությունը զգուշացնում է, որ ձերբակալելու է: Ոստիկանությունը վերազանցում է իր իրավասությունները»:

Քաշքշուկ, հրմշտոց ու լարված իրավիճակ. Ոստիկանները բերման ենթարկեցին գունագեղ տոնակատարության դեմ ցույց անող մոտ 2 տասնյակ քաղաքացիների

Ցույցի նախաձեռնողներից մեկը ելույթում ասաց. «Ձեր ամեն ինչն է սպասարկվելու Թուրքիայի կողմից, եթե դուք պատրաստ եք ծառայելու Թուրքիայի Հանրապետությանը, ապա մենք՝ ոչ»: Ոստիկանները ելույթի պահին նրան բռնի ուժով բերման ենթարկեցին: Սկսվեց հրմշտոց ու քաշքշուկ ու բոլոր ընդդիմացող ցուցարարներին եւս ոստիկանները նստեցրին ոստիկանական մեքենաները ու տարան բաժին:

«Ապարդյուն գործ է հեռացնել Արցախի դրոշն ու զինանշանը, չի հաջողվելու»․ Ալեն Սիմոնյանը՝ աղմկահարույց տեսանյութի մասին

Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցնում են հայ երեխաներին տեղափոխող ավտոբուսը, ավտոբուսի վրայից էլ դանակով քերում Արցախի դրոշը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով՝ երեխաները Արցախի ֆուտբոլի երեխաների հավաքականի խաղացողներն են՝ 15-16 տարեկան, որոնք երթևեկում էին Որոտանի ճանապարհով: «Ադրբեջանական ծառայողները՝ զինված ու դիմակավորված, ստուգել են երեխաների

«Ասեք՝ Նիկոլը հա՞յ է, թե՞ թուրք». Այս խոսքի համար Անկախության տոնի դեմ ցույց անող քաղաքացուն ոստիկանները բերման ենթարկեցին

 Ցուցարարները մտադիր են երթով շարժվել դեպի կառավարության շենք, որտեղ հավաքված են զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողները: Ոստիկանները նախապես ասել են, որ թույլ չեն տալու:

Ցմահ ազատազրկման դատապարտվածը տեղյակ չէ՝ ինչո՞ւ են տեղափոխել իրեն

ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի՝ «Վանոյի գործով» անցնող ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին նշանակված դիմումի քննությունը կրկին հետաձգվեց: Նա դիմել էր իրեն վաղաժամկետ պայմանական ազատման համար: Սպասվում էր, որ դատարան կգան վկաներ: Դատական նիստի օր չնշանակվեց, այն հետաձգվեց ՝ անորոշ ժամանակով: Գործը ազատության մեջ գտնվող չինովնիկները դատարան չէին ուղարկել: Դատական նիստից

«Իմ որոշումն է, ճիշտ որոշում եմ կայացրել, քննադատություններից էլ չեմ վախենում»․ Ալեն Սիմոնյանը՝ պարգևավճարների մասին

Այսօր Գյումրին նշում է իր տոնը, սակայն հետպատերազմյան տխուր իրավիճակով պայմանավորված քաղաքային իշխանություններն ու Գյումրու ավագանին որոշել են այն անցկացնել առանց տոնախմբությունների, զանգվածային միջոցառումների։ Միջոցառումների մեծ մասը մշակութային են՝  բացվեց Ֆրիդ Սողոյանի ցուցասրահը, ինչպես նաև ժողգործիքների պետական համույթի նոր շենքը։ Բացվեցին նաև անհատական ցուցահանդեսներ, նշվեց «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի 30-ամյակը, Մերկուրովի անվան նկարչական դպրոցի 100-ամյակը, Գյումրու

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 20-ին, 22-ին՝ առանձին շրջաններում, 23-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է

«Այս աղետը պետք է դիտվի որպես կոչնակ՝ վերանայելու գերիշխող մոտեցումներն ու ենթադրությունները»

Կարո՞ղ է, արդյոք, Ֆրանսիան, եվրոպական այլ ենթադրյալ դաշնակիցների հետ համաձայնեցված, ստեղծել մի համագործակցություն՝ վերականգնելու Ռուսաստանի հետ Հայաստանի գործակցության հավասարակշռությունը:

«Սյունիքում ադրբեջանցիների քայլերը՝ Իրան-Հայաստան կապը կտրելուն ուղղված, որքանո՞վ է տեղավորվում ապաշրջափակման համատեքստում»

«Ճանապարհների ապաշրջափակման մասին խոսակցությունները ոչինչ չասող եւ ընդհանուր բնույթ են կրում։ Չի մասնավորեցվում, թե Ադրբեջանով կամ ադրբեջանաբնակ տարածքներով ինչպե՞ս է Հայաստանն աշխարհի հետ կապվելու»,- «Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: – Պատասխանելով հայ-իրանական ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին հարցին, նախօրեին, խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թվականի դեկտեմբերին ՀՀ Զինված ուժերը հետ են քաշվել դեպի Խորհրդային

Բոլորս անսահման սիրում ենք Գյումրին այնպես, ինչպես մեր ընտանիքները, տունն ու օջախը․ Արտյոմ Ղուկասյան

Սիրելի գյումրեցիներ, Այսօր նշում ենք մեր ամենասիրելի քաղաքի՝ Գյումրիի օրը։ Այս տարի այն չենք նշում ավանդական հանդիսություններով ու միջոցառումներով, քանի որ անցած տարի տեղի ունեցած դաժան պատերազմից հետո դեռևս չենք հաղթահարել մեր ցավը։ Գյումրին, ինչպես Հաայստանի բոլոր բնակավայրերը, պատերազմում ունեցել է մեծ թվով զոհեր, և այսօր մենք առաջին հերթին խոնարհվում ենք նրանց հավերժական հիշատակի առաջ։

«Վիրավորման օրը զանգեց, ասաց՝ Ան, ես լավ չեմ: Ասաց ու անջատեց»

«Պատերազմը սկսվեց հանկարծակի, բայց մեր բանակի մարտունակության շնորհիվ կարողացանք մարտնչել թշնամու դեմ ու պատասխան հակահարվածներ տալ։ Մարտավարական լուրջ կետեր պահելու ժամանակ, ցավոք, ունեցանք շատ կորուստներ, իմ դասակով հայտնվեցինք շրջափակման մեջ: Բարեհաջող ճեղքեցինք շրջափակումը, հակառակորդին պատճառելով մեծաթիվ մարդկային կորուստներ: Այդ ժամանակ ստացա ծանր վիրավորում եւ 7 ամիս բուժում ստացա։ Հիմա կրկին վերադարձել եմ ծառայության ու չնայած

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել

Սեպտեմբերի 17-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12651 քաղաքացու հետազոտություն,

Դատարաններն ամբողջությամբ պաշտպանեցին դատախազության «միջնորդությունները»

Կա,՞ արդյոք, այլընտրանք Օգոստոսի 26-ին ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «Առավոտին» հասցեագրված դատապարտյալ Արտակ Ճաղարյանի նամակ-հոդվածը ստացվել է սեպտեմբերի 15-ին: Դատապարտյալը ներկայացնում է ցմահ ազատազրկման դատապարտվածների, օրենսդրական խութերի, «նախկինների» մոտեցումների մասին: Հայաստանի անկախացմանը գրեթե զուգահեռ մահապատժի ի կատար ածումը դադարեցվեց՝ չնայած 1961թ. ԽՍՀՄ քրեական օրենսգիրքը, որով նման պատժատեսակ նախատեսված էր, գործեց մինչեւ 2003 թվականը: Այսինքն, դատարանները

Սթենդ ափ տիկնիկային` «Կոկորդիլոսը»

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը վստահ է, որ նոր ներկայացումը երկար կյանք կունենա Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի նոր` «Կոկորդիլոս» ներկայացումը տառացիորեն ցնծություն բերեց ինչպես մեծերին, այնպես էլ փոքրիկ հանդիսատեսին: Նաիրա Եդիգարյանի պիեսի հիման վրա բեմադրիչ Աղասի Մելքոնյանը բեմադրել է այս հրաշալի ներկայացումը, որը սթենդ ափ տիկնիկային է: Ձեւավորումը Աստղիկ Աբովյանինն է, երաժշտությունը՝ Գրիգոր Կյոկչյանինը,

Իշխանությունը տապալում է Սյունիքի հարցով ԱԺ-ում նիստ անցկացնելու՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը․ հայտարարություն

Հարգելի՛ հայրենակիցներ, Գորիս–Կապան ճանապարհահատվածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Օգտվելով ՀՀ իշխանությունների թողտվությունից և հանցավոր անգործությունից՝ Ադրբեջանն այդտեղ ոստիկանական ու մաքսային կետեր է տեղադրել։ Լրջագույն խնդիրներ են առաջացել ռազմավարական նշանակություն ունեցող Իրան–Հայաստան միջպետական ճանապարհի գործարկման առումով։ Իրանից եկող բեռնատարներից Ադրբեջանը մաքսատուրք է գանձում։ Ձերբակալվել են իրանցի երկու վարորդներ, որոնց ճակատագիրը հայտնի չէ։ Հոգեբանական

Վարպետը, որ երազում էր օդաչու դառնալ, հին պատուհաններից ջահ ու պայուսակ է պատրաստում

62-ամյա վարպետ Երվանդը դեռ փոքր տարիքում երազում էր օդաչու դառնալու մասին, բայց այսօր աշխատում է փայտով՝ դռներ, ջահեր ու պայուսակներ է պատրաստում: Արհեստը սովորել է հորից՝ 25 տարեկանում: Նրա խոսքով՝ արհեստ սովորելու համար «ուշ կամ շուտ չկա», կարեւորը ցանկությունն է: Վարպետ Երվանդը հիմնականում աշխատում է ասպենու (ծառատեսակ) փայտով եւ ընտրությունը բացատրում նրանով, որ կեղեւն ավելի

Արցախի նախագահն ու ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը քննարկել են բուհական ոլորտում համագործակցության զարգացման հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի  ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին: Քննարկվել են բուհական ոլորտում համագործակցության զարգացման հարցեր: Երկրի ղեկավարը ողջունել է նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից համատեղ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքի վարչական տարածքում իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին մասնակցելու ԵՊՀ նախաձեռնությունը՝ այդպիսով ևս մեկ

Լույս է տեսել Պատմաբանասիրականի 2021-ի երկրորդ համարը

Լույս է տեսել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմաբանասիրական հանդես» գիտական պարբերականի (հապավումը` ՊԲՀ, գլխավոր խմբագիր՝ Անուշավան Զաքարյան, գլխավոր խմբագրի տեղակալ՝ Աելիտա Դոլուխանյան) 2021թ. 2-րդ համարը: Այն սկսվում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հինգերորդ՝ նորընտիր նախագահի եւ ակադեմիայի ղեկավար կազմի ընտրությունների մասին տեղեկատվությամբ: Համարը, հանդեսի ավանդույթին հավատարիմ, բաղկացած է «Հոդվածներ, հաղորդումներ», «Քննարկումներ», «Հրապարակումներ», «Գրախոսություններ»,

Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողով»-ի մասնակիցներին հրավիրել է Հայաստան

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում մասնակցել է ամենամյա «Մտքերի գագաթնաժողով»-ի (Summit of Minds) բացմանը և հանդես եկել որպես գլխավոր բանախոս։ Գագաթնաժողովը մեկ հարկի տակ է համախմբել ներկա և նախկին պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: Գագաթնաժողովի երկու օրերի

ՌԴ արխիվներում պահվում են նաեւ 1926 թ. ներհանրապետական քարտեզները, երբ դեռ արհեստական անկլավներ չէին ձեւավորվել․ «Հայաստանի Հանրապետություն»

Մինսկի խմբի համանախագահող երկրները հետպատերազմյան ժամանակաշրջանի համար վերջերս Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, վերջերս անդրադառնալով արցախյան հարցին, նշել էր, որ ԱՄՆ-ն Արցախի հակամարտությունը համարում է չկարգավորված, քանի դեռ կարգավորված չէ կարգավիճակի հարցը, հետեւաբար, իրենք կշարունակեն այդ հարցը պահել Մինսկի խմբի օրակարգում, իսկ փոխդեսպան Չիպ Լեյթինենն այցելել էր

Արարատի մարզի համայնքապետերը պատրաստվում են կռիվ տալ. «Հրապարակ»

Չնայած համայնքներում կողմ չեն խոշորացմանը, բայց ձեռքերը ծալած չեն նստել։ Տեղեկացանք, որ, օրինակ, Արարատի մարզի համայնքապետերը պատրաստվում են կռիվ տալ։ Առաջիկայում կգրանցեն «Հզոր համայնք» կուսակցություն, որով էլ կմասնակցեն ընտրություններին։ Նշենք, որ Արարատի մարզը, ըստ նախագծի, բաժանվելու է 4 շրջանի՝ Վեդի, Արարատ, Արտաշատ, Մասիս։ Ի դեպ, սովետական մոդելով Վեդիի շրջան չի եղել, Վեդի քաղաքն ու հարակից

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1011 նոր դեպք

Սեպտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 093 դեպք, որոնցից 235 599-ն` առողջացած, 5117-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 646 018 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7018 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1011 նոր դեպք: Ունենք 569

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728