Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է․ Արցախի ԿԳՄՍ նախարար

Սեպտեմբեր 18,2021 19:19

Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր հանդիպեցի Արցախի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ։ Արցախի մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է։

Սա Բեսլանի սարսափը վերապրելու և զգալու առիթ դարձավ։ Իսկ Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է։ Սպորտը քաղաքականացման ենթակա չէ, ահաբեկման՝ առավել ևս։

Մեր մարզիկները չեն տրվել թուրք ահաբեկչի սադրանքին։ Նրանք կշարունակեն սպորտով նվաճել բարու, հաղթանակի, ուժի, ինքնահաղթահարման սահմանները։ Ի դեպ, թիմը 2020-2021 թվականների ՀՀ պատանիների ֆուտբոլի առաջնության չեմպիոն է, իսկ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի 16 երկրների ֆուտբոլի պատանիների մրցույթում այս տարի նվաճել են երկրորդ տեղը։
Ո՛չ ահաբեկչությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930