Օրվա լրահոսը

«Արևիք»-ում հրդեհաշիջման աշխատանքներին իրանցի հրշեջներ չեն մասնակցել. համացանցում տարածվող տեսանյութն «Արևիք» ազգային պարկի տարածքից չէ. ԱԻՆ

Կադրերում սեպտեմբերի 21-ին Հարավային մաքսատան մոտակայքում բռնկված հրդեհն է. տեսանյութում լսվում են իրանական կողմից բարձրախոսով հնչող շնորհակալական խոսքերը՝ ուղղված հայ հրշեջներին՝ արագ արձագանքման համար:

«Սա մաքուր զրպարտություն է, դիմելու եմ դատարան». Գեւորգ Էմին-Տերյանը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին

Իր այդ հայտարարությունը նշանակում է, որ ինքն այսքան ժամանակ եթե, օրինակ, գրել է դիակիզարանների եւ այլնի մասին` հիմնավորելով, որ պետք է թաղում չանել եւ դիակները պետք է այրել, թեեւ իր հարազատների դիակները երբեք չի այրել, նշանակում է դա փողով է արել, եւ փողով էլ չափում աշխարհը:

Պատասխանատու ենք կերտելու ապրելու Դիլիջան. «Ապրելու երկիր» կուսակցությունը մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը

«Դիլիջանը կարող է դառնալ համայնք, որը տեսնելու, որի հարուստ պատմության, մշակութային անգին ժառանգության մասին իմանալու, որի բոլոր փոքր ու մեծ գյուղերում շրջելու և Դիլիջանի համն ու հոտը զգալու համար զբոսաշրջիկները կգան աշխարհի ամեն անկյունից։

Բավարար ապացույցներ հավաքել չի հաջողվել. Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է. «Փաստինֆո»

Այլ խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ շուրջ  3 ամիս տևած նախաքննության ընթացքում սպառել է նոր ապացույցներ ձեռքբերելու բոլոր միջոցները

«Մենք անկեղծ զրույց բնակչության հետ ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ… պատվաստվելուց բարդություններ կան, այդ թվում՝ վիժումներ». Սամվել Գրիգորյան

«Եթե պատվաստումը չի լուծում վարակի շղթայի ընդհատումը, հետեւաբար ինչպե՞ս բացատրենք առողջապահության նախարարի գրառումը՝ Հանրայինում պատվաստվել են՝ պաշտպանելու իրենց աշխատակիցներին եւ անխափան եթեր ապահովելու: Սա մանիպուլյացիա չի՞: Ի սկզբանե ակնհայտ է, չի կարող նախարարը չիմանալ, որ պատվաստումը մարդուն չի պաշտպանում վարակվելուց եւ վարակի փոխանցվելուց: Մենք անկեղծ զրույց բնակչության հետ ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ: Սա մանիպուլյացիա է»:

«Ֆիլմում պատմել եմ այն, ինչ կատարվել է իրական կյանքում». համատեղ ֆիլմարտադրություն Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև

«Բեքսթեյջը» մի արվեստագետի պատմություն է, որն իր ստեղծագործությունը իրականացնելու ճանապարհին հայտնվում է բյուրոկրատական համակարգի պատանդի կարգավիճակում։

Առկա են ծխացող օջախներ. «Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհի հետևանքով մոտ 423 հա տարածք է այրվել

Տեղում շուրջօրյա հերթապահություն է իրականացնում «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի աշխատակազմը

Մատաղի արարողակարգ Հայոց բանակից զորացրված վայոցձորցիների համար

ԱՀ նախագահի հրամանագրով 10 ժամկետային զինծառայող պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, որոնք միջոցառման ընթացքում Վայոց ձորի մարզպետը փոխանցեց հերոսներին:

Գագիկ Մինասյան. «Ծրագիրը մեկն է՝ Սյունիքը դարձնել վիլայեթ»

«Սյունիքը դարձնել անեքսիայի ենթարկված մի տարածք, մասնավորապես՝ այնպիսին, ինչպիսին Աջարիան է Վրաստանում»

Պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 զինծառայող կամ նրանց ընտանիքներ են հատուցում ստացել

Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այսպիսով` Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4439 -ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը

Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Բայրամովը նաև Լինդեին տեղեկացրել է տարածաշրջանում անվտանգության ոլորտում ընթացիկ իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցերի, «Հայաստանի՝ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթներին հակասող վարքի» մասին:

Վահան Քերոբյանը ցուցարարներին խոստացավ մեկ-երկու օրում լուծել խաղողի մթերման հարցը

«Ինչի՞ չեք ուզում, որ պարոն Ծառուկյանը ընդունի»,- խաղողագործներից մեկի հարցին նախարարը պատասխանեց. «Մենք գնացել խնդրել ենք իրեն, ասել է՝ չի բացում»

«Ամերիկան կդառնա վակցինայի զինանոց». Բայդենը խոստացել է պատվաստանյութի ևս 500 միլիոն չափաբաժին տրամադրել աղքատ երկրներին

Բայդենն ասել է, որ Ամերիկայի ներսում կորոնավիրուսի դեմ կատարվող ամեն մի վակցինայի դիմաց ԱՄՆ-ն պարտավորվում է 3 վակցինա կատարել աշխարհի մյուս երկրներում։

«Եթե Գագիկ Ծառուկյանի գործարանը չմթերեց, այս գների խնդիրը չի կարող վերանալ». խաղողագործները ցույց են անում կառավարության մոտ

«Էկոնոմիկայի փոխնախարարը հրավիրեց իր մոտ ժողովի: Առաջարկեց ոչ լեգիտիմ լուծումներ, որը չի կարող մեր խնդրանքը բավարարել: Այսինքն, մարզում կա մոտ 30 հազար տոննա խաղող, ինքը հաստատեց մոտ ութ հազար տոննայի հնարավոր մթերման մասին, ոչ կոնկրետ գնի, որը չի կարող խնդրի լուծում լինել»,- կառավարության շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արմավիրի մարզի խաղողագործներից մեկը: Արմավիրի մարզի

Freedom House-ի զեկույցում օգտագործված են ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները ադրբեջանական և թուրքական աղբյուրներից տարածվող ատելության խոսքի վերաբերյալ

Freedom House-ը զեկույցը կազմելիս հաշվի է առել նաև պատերազմի ու ռազմական դրության ժամանակ կիրառված սահմանափակումները։

«Հղիներին հորդորում եք պատվաստվել, բայց պատվաստանյութերից մեկի ցուցման մեջ հղիության հետ ուղիղ հակացուցում կա». Սամվել Գրիգորյանը՝ նախարարին

Ինչու պետք է պատվաստվեն արդեն իսկ COVID-ով հիվանդացած մարդիկ: Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ բնական իմունիտետն ավելի կայուն է, քան պատվաստման ժամանակ ձեռք բերված իմունային պաշտպանվածությունը, ապա ինչո՞ւ պետք է հարյուր հազարավոր մարդիկ պատվաստվեն, անհասկանալի է: Արդեն ապացուցված փաստ է, որ պատվաստված անձը նորից վարակվում է ու փոխանցում, ինչո՞ւ պատվաստված անձից չի պահանջվում ՊՇՌ թեստի բացասական արդյունք:

Բայդենի խորհրդականն ու Էրդողանի խոսնակը քննարկել են պատերազմից հետո իրավիճակը Կովկասում

Կողմերն ընդգծել են, որ պետք է մշակվեն մեխանիզմներ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու համար:

Իրավիճակային կառավարման տեղապտույտը

Նկատի առնելով այս ամենը, ինչ փուլում է մեկ տարի առաջ մեկնարկած Հայաստանի վերափոխման ռազմավարությունը։ Որպես գործնական կառուցակարգ այն շարունակում է մնալ չգործարկված և չիրացված։ Գործուն միասնական օրակարգի բացակայության պատճառով, բազմացնելով օրակարգերը մի ապագայի համար, որը բոլորիս համար ընդհանուր է, մենք շարունակում ենք թերօգտագործել մեր համազգային ներուժը, մսխել և մաշեցնել այն։

Քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը. Սուրեն Պապիկյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին

Որպես հայ-ռուսական համատեղ գործակցության վերջին թարմ օրինակ՝ հիշատակվել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության փաստը:

Կարևոր եմ համարում հատկապես այս փուլում Հայաստանի բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը. Վանեցյան

Բաքուն և Անկարան որևէ ցանկություն չունեն իրենց երկարաժամկետ քաղաքականությունը կառուցելու տարածաշրջանային խաղաղության հասնելու տրամաբանության շրջանակներում և ռազմատենչ ծավալապաշտական նկրտումներ ունեն ոչ միայն Հայաստանի ու Արցախի հանրապետությունների նկատմամբ

Չարաշահումներ Ծաղկաձորի համայնքապետարանում. Ոստիկանություն

Ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանի (լուսանկարում) վերաբերյալ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է անձրև և ամպրոպ

«Ներողություն եմ խնդրում, որ երբեմն ջուր եմ խմում եւ ջուր չեմ կարողանում խմել՝ դիմակը դեմքիս, պատահում է, ի՞նչ անեմ». Անահիտ Ավանեսյանի բացատրությունը

«Դիմակը հանում եք, դնում եք ամբիոնին, խոսքն ավարտելուց հետո նորից դնում եք ձեր դեմքին՝ քաղաքացիների համար վատ օրինակ ծառայելով»,- Արեգնազ Մանուկյանն այսպես դիտողություն արեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:

«Մատյան մարդասիրաց» ձեռագիրն առաջին անգամ դուրս կբերվի Մատենադարանից եւ կտեղափոխվի Սուրբ Ղազար կղզի

«Ավրորան» Վենետիկում. Իտալիայում անցկացվելիք միջոցառումները կարտացոլեն երախտագիտության եւ միասնականության համընդհանուր արժեքները

«Բիբլոս Բանկ Բաղրամյան» մասնաճյուղի պաշտոնական բացման արարողություն

 Սեպտեմբերի 22-ին, ժամ 18:00-ին տեղի է ունեցել «Բիբլոս Բանկ Արմենիայի» Բաղրամյան մասնաճյուղի (Բաղրամյան 84/1) պաշտոնական բացման արարողությունը: Նորաբաց «Բաղրամյան» մասնաճյուղում սպասարկումն իրականացվում է գերժամանակակից լուծումներով, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված և ընդարձակ սրահում: Մասնաճյուղին կից գործում են 24/7 տերմինալային հատվածներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել արագ և ապահով գործարքներ ցանկացած օր և ցանկացած ժամի։ Բարեկարգվել

Ոստիկանությունը Վայոց ձորի մարզպետարանում չարաշահումների վերաբերյալ գրություն է ստացել

Aravot.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել Վայոց ձորի մարզպետարանում չարաշահումների վերաբերյալ։ Ըստ այդ տեղեկությունների, իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2014-2015 թվականների ընթացքում Խնձորուտ համայնքում ընդհանուր 40.000.000 դրամ արժեքով ոռոգման ջրի կառուցման աշխատանքների կատարման համար առանց մրցույթի հայտարարման մեկ անձ ընթացակարգով պայմանագիր են կնքել «Սաղաթելյան եղբայրներ» ՍՊԸ-ի հետ,

Ժենյա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 25-ին

Վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-13։00-ն Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահից, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

Չնայած բազում դժվարություններին՝ հավատում եմ, որ հայ ժողովուրդն ապագայում ևս հաջողությամբ կշարունակի անկախ, ժողովրդավարական և հզոր պետության կառուցումը. Իրակլի Ղարիբաշվիլի

Համոզված եմ՝ մեր երկրների համար նշանակալից հարցերի քննարկման համար դարձյալ շատ հնարավորություններ կունենանք։

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031