Օրվա լրահոսը

Հիվանդագին սրացում ստացած այս բռնապետական գործելաոճը կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ. «Հայրենիք»

Նման քայլերը ոչ թե ուժ են ցուցադրում, այլ բացահայտում են ռեժիմի ներքին տագնապն ու քաղաքական սնանկությունը։

«Առավոտի»՝ տարվա հատկանշական հոդվածներից մի քանիսը

«Արմինեի գրադարանից»՝ արցախյան բանակցությունների որոշ փաստաթղթերի հանրայնացում, դատապարտյալների առողջության նկատմամբ անուշադրությունից՝ Կալիֆոռնիայում ուս-ուսի տված «ուռող» հայ ամուսիններ։ Սրանք «Առավոտի» 2025-ի հոդվածների թեմաներից մի քանիսն են։ «Առավոտի» գրիչը հեղինակել է հարցադրումներ առաջացնող հոդվածներ, վերհանել հրատապ խնդիրներ, վերլուծել մի շարք քաղաքական, հասարակական եւ հոգեւոր զարգացումներ, անցկացրել բազմաթիվ կարեւոր հարցազրույցներ, կիսվել հիշողություններով։ Ի՞նչ ենք առաջարկում վերընթերցել տարեմուտին։ Գոհար

Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ժամանակավորապես հեռու է իր հոտից և անցնում է ծանր փորձության միջով, մեր աղոթքները բազմապատկված են. Արագածոտնի թեմ

Սիրելի զավակներ մեր սուրբ եկեղեցու, Նոր տարվա շեմին մեր աղոթքն ենք բարձրացնում առ Բարձրյալն Աստված՝ գոհունակությամբ և մեծ հավատով, քանզի նույնիսկ փորձության ու նեղության օրերին Աստծո նախախնամությունը չի լքում Իր ժողովրդին և Սուրբ Եկեղեցուն։ Այս օրերին, երբ մեր սիրելի Սրբազանը՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ժամանակավորապես հեռու է իր հոտից և անցնում է ծանր փորձության

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից տարեմուտի շեմին ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին: ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Բարձր պաշտոն էլ չեմ զբաղեցրել (ընդամենը 4 ամիս` Գեղարքունիքի մարզպետ), որով կարող էի ապօրինի հարստանալ. Իշխան Սաղաթելյան

Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ ընտանիքի անդամներին և հարազատներին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման, իրականում` խլման վարույթ սկսելու վերաբերյալ։
Ծանուցմանը ծանոթանալուց հետո մնում է միայն ծիծաղել պատվերը տվողների վրա և խղճալ այն իրականացնողներին։

Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով. Արամ Վարդևանյան

Պարզ չէ՝ ինչպես է այս սահմանափակումը բացահայտվելու, բայց հստակ է, որ առկա է հրապարակային խոսքի ուղիղ սահմանափակում, ինչն առկա չէր նույնիսկ կալանքի պայմաններում:

Թող 2026 թվականը դառնա արժանապատիվ խաղաղության, բարօրության տարի. Սեյրան Օհանյան

Խորապես հավատում եմ, որ հայ ժողովուրդը վերագտնելու է իր միասնությունը և Հայ զինվորի, հրամանատարի, իր նվիրյալ որդիների առաջնորդությամբ, հավաքական կամքով ու վճռականությամբ դիմակայելու է իր դեմ ուղղված մարտահրավերներին։

Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն՝ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված

‼️ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 1-2-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։ Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում 18-23մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով։ Երևանում դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից,

Մանասյանը Մարի Իզմիրլյանի անվան խնամք իրականացնող հաստատությունում ծանոթացել է շահառուների առօրյային, ուսումնասիրել հաստատության կենսապայմանները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ամանորի տոների կապակցությամբ այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարի Իզմիրլյանի անվան խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն` շահառուներին շնորհավորելու և նրանց հետ տոնական տրամադրությունը կիսելու նպատակով։ Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը շրջայց է կատարել հաստատության տարածքում, ծանոթացել շահառուների առօրյային, զարգացման և խնամքի ծրագրերին, ինչպես նաև ուսումնասիրել հաստատության կենսապայմանները։

Միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը, վերագտնել մեր ազգային նկարագիրը. Ռոբերտ Քոչարյան

Պետք է անել յուրաքանչյուրիցս պահանջվող առավելագույնը, գործի դնել մեր ազգային լավագույն որակները, որպեսզի հաջորդ Ամանորը դիմավորենք իրական խաղաղության, ազգային միասնականության ու համերաշխության մթնոլորտում:

«Մեր ձևով» շարժմանն արդեն միացել է 17000 մարդ

«Մեր ձևով» շարժմանն արդեն միացել է 17000 մարդ: «Տարվա նոր ուժը։ Միացի՛ր մեզ», – նշված է «Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջում:

Մեծ թվով քաղբանտարկյալներ ամանորը կնշեն բանտերում: 5 հոգևորական, որից 4-ը` Սրբազաններ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Մեծ թվով քաղբանտարկյալներ ամանորը կնշեն բանտերում: 5 հոգևորական, որից 4-ը` Սրբազաններ: Առողջություն Միքայել Սրբազանին, որն այս օրերին հիվանդանոցում է: «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, մեդիադեմքեր Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Մովսես Քարտաշյանը, «Հայրենիք»

Նոր տարին դիմավորում ենք հույսով, որ 2026 թվականը Հայաստանի պատմության մեջ կդառնա անկյունաքարային. ՍԴՀԿ

Մեր մաղթանքն է, որ 2026 թվականը Միջին Արևելքին բերի կայուն ու հարատև խաղաղություն, որպեսզի ժողովուրդները կարողանան ապրել և ստեղծագործել իրենց բնօրրաններում:

Հրազդան գետում հայտնաբերվել է որպես անհայտ որոնվող, 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի քրոջ մարմինը. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում հարազատներն ու բարեկամները Հրազդան գետում հայտնաբերել են աղջկա դի։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ հայտնաբերված մարմինը դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվող, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր

Վիկ Դարչինյան. «Ռինգը կարոտում եմ, բայց չեմ մտնում»

«Բոլոր հայ տղաներն էլ պետք է այսօր հաղթեն։ Իրենք իրենց երկրներում լավ պատրաստվել են։ Արման Ծառուկյանի ու Դավիթ Խաչատրյանի հաղթանակի վրա ընդհանրապես չկա կասկած չկա։ Նրանք շատ լավ մենամարտեր են վարում», – մարզահամերգային համալիրում մինչեւ «Hype FC» մրցաշարի սկսվելը ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որը եկել էր երկրպագելու հայ մարտիկներին։ Խոսելով նման

Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը. Factor

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) հետ համագործակցած անձանց ցանկը։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից հրաժարվել են տրամադրել ցանկը, թեև ընդամենը տասն օր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Civic.am կայքի հարցմանն ի պատասխան՝ տրամադրել են տեղեկություն այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը համագործակցել

Ինչու «կոմպրոմատներն» այլեւս չեն աշխատում

Երբ քաղաքական միակ «զենքը» դիմացինին վարկաբեկելն է Չգիտեմ, թե ինչպես են ավարտվելու 2026 թվականի ընտրությունները, բայց փաշինյանական քարոզչությանը լուրջ փորձություն է սպասում: Ի՞նչ հիմքեր կան այդպես մտածելու: Իշխանությունն ասում է, որ Արցախի կորուստը եւ հայաթափումը մեր պետականության հաղթանակն էր, «թոկից ազատվել» էր: Հասարակություն կեսը դրա հետ համաձայն է: («Կեսը» ասելով, ես նկատի չունեմ 50 տոկոսը,

Սաստիկ բքի հետևանքով Մեղրիի լեռնանցքը պարբերաբար փակվում է տրանսպորտային միջոցների համար

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 9:40-ի դրությամբ, անվտանգությունից ելնելով և սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը պարբերաբար փակվում է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի,

Մարզահամերգային համալիրում Արման Ծառուկյան-Շարա Բուլլետ մենամարտն ավարտվեց ոչ-ոքի

Մարզահամերգային համալիրում գրեփլինգի կանոններով Արման Ծառուկյան (Հայաստան)-Շարաբուտդին Մագոմեդով (Ռուսաստան) մենամարտը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։ Մենամարտի պայմաններով էր սահմանված, որ այն ընթանալու է առանց հարվածների եւ տեւելու է վեց րոպե՝ առանց ընդմիջման։ Եվ եթե այդ ընթացքում կողմերից որեւէ մեկը իրական հաղթանակ չգրանցի, մենամարտում կարձանագրվի ոչ-ոքի արդյունք։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կալանավայրում արգելեք նաեւ Օրուելի «Անասնաֆերման»՝ որպես ժողովրդավարության հայկական մոդելն արատավորող գիրք. «ՉԻ»

Այ սա արդեն իսկապես իմաստուն որոշում է։ Ավելին՝ ճիշտ կլինի, որ Արդարադատության նախարարությունը հստակ ցուցակ ներկայացնի, թե ո՞ր գրքերը պիտի արգելվեն կալանավայրերում։

Պատերազմը ոչ մի լավ բան չի բացահայտում

Պուտինյան գլխավոր քարոզիչներից մեկը՝ Վլադիմիր Սոլովյովը, պետական պարգեւ ստանալով ՌԴ նախագահի ձեռքից, պաթոսային ճառ է արտասանել եւ, մասնավորապես, հայտարարել է. «Պատերազմը բացահայտել է մեր լավագույն հատկությունները»: Չեմ հավատում, որ դա հնարավոր է: Վստահ եմ, որ պատերազմը, ճիշտ հակառակը, բացահայտում է մարդկային վատագույն որակները: Այն, ինչ խախտում է մարդկային կյանքի բնականոն ընթացքը, մշտապես հղի է բացասական

Չէ, բայց պատկերացնո՞ւմ եք՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այնքան ժամանակ ունի, որ մի քանի ամիս շարունակ սովորում է դհոլ խփել. «ՉԻ»

Նիկոլ Փաշինյանը պատմել է, որ 2024-ի օգոստոսին ինքը «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» վերնագրով ոտանավոր է գրել, մեկ տարի անց Աննա Հակոբյանը ծննդյան օրվա առթիվ իրեն հարվածային գործիքներ է նվիրել, հետո ինքը մի քանի ամիս շարունակ սովորել է տիրապետել դրանց

Սա շատ մեծ քայլ է մեր հաղթանակի համար, այն հաղթանակի համար, որի համար պայքարում է Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան. News.am

Հարցին՝ որքա՞ն գրավ է կիրառել դատարանը, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Գրավը բավական մեծ է, շատ մեծ գրավ են կիրառել, նաև սահմանափակել են բոլոր տեսակի շփումները, միայն ընտանիքի շատ նեղ շրջանակի է թույլատրված տեսակցել նրան, օրինակ, ես իրավունք չունեմ տեսակցելու։

Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակ տարան կայծակնային շախմատի աշխարհի նորընծա չեմպիոնների նկատմամբ

 Էլինա Դանիելյանն առաջնության շրջանակներում հաղթանակ տարավ աշխարհի նորընծա չեմպիոնուհի Բիբիսարա Ասաուբաևայի նկատմամբ:

Եվրոպայի չեմպիոն. «Եկել եմ աջակցելու հայ մարզիկներին»

Ես ինքս լինելով բռնցքամարտիկ՝ սիրահարված եմ բռնցքամարտին։ Այսպիսի մենամարտերը ինձ հետաքրքիր են դիտելու առումով, դրա համար եմ հիմա այստեղ։ Բայց միակ բանը, որ կարող եմ ասել, խառը մենամարտեր չեմ տեղափոխվի եւ մինչեւ կարիերայիս ավարտը ես կլինեմ բռնցքամարտում»,- ասաց բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը Aravot.am-ին

Փաշինյանի ռեժիմին հաջողվել է աշխարհաքաղաքական ներկա դասավորությունների պայմաններում հայկական շահերի անընդհատ զիջումների գնով ստանալ արտաքին ուժերի աջակցությունը. ԱԺԲ

Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցաբար խաղաղության բեմականացմամբ, ինչպես նաև իբր Հայաստանի դեմ Ռուսաստանի վարած հիբրիդային պատերազմին դիմադրելու զավեշտալի նարատիվների տարածմամբ ռեժիմը արտաքին աջակցությունը ամրապնդելով պարարտ հող է նախապատրաստում 2026 թվականին իր վերարտադրության համար։

Հանրապետության առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ. Լեւոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Ազիզյանը տեղեկացնում է

Սամվել Կարապետյանն արդեն իր տանն է

Ոստիկանների եւ Պրոբացիայի ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Կարապետյանը դուրս բերվեց ՆԳՆ ոստիկանության մեքենայից՝ տեղափոխվելով առանձնատան ներս։

Ամանորյա լոգիստիկան Հայաստանում․ ո՞վ է օգնում ձեր նվերներին հայտնվել տոնածառի տակ

Տոնական օրերին, հատկապես Նոր տարվանից առաջ, առաքումների հոսքը զգալիորեն աճում է, ուստի այստեղ առավել կարևոր են արագությունն ու ճշգրտությունը։ Սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է պահպանել որակի չափանիշները։ Օրինակ՝ եթե մանկական խաղալիքի տուփը փոքր-ինչ վնասված է կամ կենցաղային տեխնիկայի փաթեթավորումը պատռված է, այդ ապրանքը չի կարող ուղարկվել որպես նվեր։ Այն ուղարկվում է լրացուցիչ ստուգման կամ վերափաթեթավորման։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031