Օրվա լրահոսը

Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը

Հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով՝ անցնելով պաշտոնապես սահմանազատված և սահմանագծված հատվածով, հետևելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերին։

Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը

Ucom Ֆելոուշիփ 2025-ի երեք հաղթող թիմերից յուրաքանչյուրը ստացավ 400,000 դրամ՝ իր գաղափարը զարգացնելու և գործունեությունն ընդլայնելու համար։

Արժանապատվությունը պահանջում է, որ մենք մեր պետության 35-րդ տարեդարձին ընդունած լինենք աշխարհի դրվածքը եւ դարձած լինենք պետականակերտ ժողովուրդ. Մարիա Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը «Խաղաղությունը հարեւանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է». սա հատված է Իրական Հայաստանի ծրագրից։ Լավն են, թե վատն են հարեւաններդ՝ էական չէ։ Ավելի ճիշտ՝ աշխարհում բոլորը երկրները կարող են վատը լինել՝ ագրեսիվանալ։ Կարեւորը այն է, թե դու քո պրոբլեմները ինքնուրույն՝

Մեծ հնարավորություն կա մեկընդմիշտ փակել մի փուլ, որը համարվում է երկրի ամենածանր և նվաստացուցիչ ժամանակը. Վարդան Օսկանյան

Առանձին, թե միասին՝ այս դաշինքները կարող են ապահովել խորհրդարանական հստակ մեծամասնություն։

Լիբանանը քաղաքացիական պատերազմից ընդամենը 10 մետր հեռավորության վրա է թվում

Ոչ մի ծաղկաման չի կարող հավերժ հույս դնել, որ անվնաս կմնա կործանումից, եւ ոչ մի հրաշք չի կարող ամեն անգամ փրկել իրավիճակը։ Լիբանանյան անեծքը՝ ազգի համար անհարկի ու չափազանց բարձր գին վճարելը, հաճախ արյունով, բացատրելու համար գրեթե անհնար է տալ լիբանանյան ողբերգական առեղծվածի արդար եւ օբյեկտիվ պատկերը՝ սկսելով դրա իսկ ձեռքով համառաբար հյուսված թակարդների նկարագրությունից,

Հայաստանի քաղհասարակության 20 ներկայացուցիչներ ժամանել են Ադրբեջան

Ցամաքային սահմանով Ադրբեջան է ժամանել 20 հոգանոց հայկական պատվիրակություն

Դատարանները ՀԷՑ-ի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու Ռոմանոս Պետրոսյանի հրամաններն անվավեր են ճանաչում

Բռնագանձման ենթակա գումարը հասնում է հարյուրավոր միլիոն դրամների, ինչը ուղիղ վնաս է հասցնելու ընկերության սեփականատերերին:

Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը, տունը տակնուվրա է արված. Shamshyan.com

Կինը չի պատասխանել հեռախոսազանգերին, ազգականը եկել է տուն և նրան մահացած գտել

Ղազախստանը բավարարել է միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Ա.Զ.-ն, որը մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, դրա կազմում 19 միլիոն դրամ hամակարգչային հափշտակություն կատարելու և փողերի լվացման մեջ, հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Զ.-ի տեղափոխումը Երևան: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Ճիշտը մարդկանց բացատրելն է, որ Ալիևը նոր պահանջներ է դնելու: «Երաշխավորված խաղաղությունը» դա թույլ չտալու համար է. Վահե Հովհաննիսյան

Պետք է բացատրեք սեփական ժողովրդին՝ մեր դժվար ապրող գյուղացուն, որ Երևանի կաբինետներում տեղավորվածների սխալների պատճառով նրանց եկամտի աղբյուրը մեկ օրում կարող է փակվել

Հեղինակային իրավունքի կարեւորությունը

Հեղինակային իրավունքը մտավոր սեփականության այն ոլորտն է, որը պաշտպանում է գրականության, գիտության եւ արվեստի ստեղծագործությունների հեղինակների իրավունքները։ Այն ստեղծում է իրավական դաշտ, որտեղ ստեղծագործողը կարողանում է վերահսկել իր մտքի արգասիքի օգտագործումը եւ ստանալ արդարացի փոխհատուցում։ Հեղինակային իրավունքի առանցքը ստեղծագործական աշխատանքի արդյունքի պաշտպանությունն է։ Կարեւոր է հիշել, որ իրավունքը պաշտպանում է ստեղծագործության արտահայտման ձեւը, այլ ոչ

Սամվել Կարապետյանը կարո՞ղ է տեսաուղերձով հանդես գալ․ բուն հարցադրմանը դատախազությունից չեն արձագանքել

«ՀՀ դատախազության կողմից կոնկրետ քրեական վարույթներից դուրս իրավական գնահատականներ չեն տրվում»,-Aravot.am-ին այսպիսի պատասխան փոխանցեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Սյունիքի հյուսիսում. «Հետք»

Առաջինը՝ Սյունիքի բարձրավանդակում, ավելի կոնկրետ՝ Վայոց Ձորի ու Սյունիքի սահմանից մինչեւ Իշխանասար ու Սեւ լիճ: Երկրորդը Տեղ գյուղի հատվածն է, երրորդը՝ Ծավ-Ներքին Հանդ ուղղությունը:

Որոշել եմ տեղս զիջել ավելի երիտասարդներին․ Սեյրան Օհանյան. 24News

Ռոբերտ Քոչարյանի հետ ձևավորված դաշինքի հետ եղել եմ, կամ և կլինեմ մինչև վերջ իմ գործընկերների և նախագահի գլխավորությամբ

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբ

Էրիկ Իսրայելյանը հանդես էր գալիս շապիկով, որի վրա պատկերված էր ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը

Հասկանում եք, նրանց պատկերացումներում խաղաղության երաշխավորն այլեւս մենք չենք, մեր բանակը չէ, այլ Ադրբեջանն է. Էլինար Վարդանյան. «Հրապարակ»

Հայաստանին փոխանցվեց հստակ ուղերձ այն մասին, թե Հայաստանն ինչ է ունեցել, ինչ է կորցրել եւ ինչ կարող է կորցնել։

Team Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia

Ընկերության ռազմավարությունն ուղղված է թվային ենթակառուցվածքի զարգացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը և տնտեսության համար արժեք ստեղծող նախագծերի իրականացմանը։

«Այո, պարտված երկիր ենք, զիջումների ենք գնում, բայց տեղ կա, որ պիտի հետ կանգնենք, եթե ոչ՝ ժողովուրդը կըմբոստանա ղեկավարության դեմ». Իրավագիտության դոկտոր Հրայր Պալեանը քննել է Ղարաբաղյան հակամարտությունն ու բաց թողնված հնարավորությունները

Պալեանը նաև ընդգծեց․ «Այո, Հայաստանը պարտված կողմ է, բայց երբ ժողովրդի արժանապատվությունը ոտնակոխ ես անում, 19 պատանդ ունես Բաքվում և համաձայնագիր ես նախաստորագրում 17 հոդվածներով, որի մեջ որևէ նշում չկա 19 պատանդների մասին, այդտեղ ոտնակոխ է արվում արժանապատվությունը։ Ադրբեջանը միշտ փորձել է Հայաստանի քիթը ցեխի մեջ մտցնել, այդ ձևով մեզ հետ բանակցություն վարել։ Մենք այստեղ մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղության մեջ ենք ընկնում, այստեղ է, որ ես խնդիր եմ տեսնում…

Ոչ մի բանակցային գործընթաց երաշխիք չէ, որ քեզ վրա չեն հարձակվելու, եթե հակառակորդդ, թշնամիդ քաղաքական հաշվարկներ ունի. Աննա Հեսս-Սարգսյան. «Ազգ»

TRIPP-ի շրջանակներում, բնականաբար հասկանալի է, որ Թրամփի անունով երդում ուտելն ամենամեծ հիմարությունը պետք է լինի:

Դավիթ Ղազինյան. Փաշինյանը գուցե մեսիջ է տալիս ՊԵԿ-ին, իրավապահներին՝ գործելու իր հայտարարության ուղղությամբ. «Հրապարակ»

«Ո՞նց եք պատկերացնում՝ 150 հոգի քաղաքի կենտրոնում՝ «Ալեքսանդր» հյուրանոցում գաղտնի հավաք կարո՞ղ էր անել»

Իրանի իշխանությունները շարունակում են դիմադրությունը դիտարկել որպես հաղթանակին հասնելու գլխավոր ուղի. «Ազգ»

Պատերազմը նաեւ որոշ չափով հակասության մեջ է դրել Իրանը որպես «բռնատիրական պետություն» ներկայացնելու պնդումները. «Ազգ»

Դուք շրջանցել եք սահմանված ընթացակարգը և ձեր աշխատակազմի անդամին նշանակել տնօրենի պաշտոնում և անկախ հոգաբարձուների խորհրդի անդամներին փոխարինել քաղաքական դաշնակիցներով. MESA-ի նամակը Նիկոլ Փաշինյանին

Մենք հասկանում ենք, որ Հայաստանը գտնվում է դժվարին և բարդ իրավիճակում, քանի որ ձգտում է վերջ դնել Ադրբեջանի հետ տարիներ շարունակվող հակամարտությանը և հասնել հարաբերությունների կարգավորմանը: Սակայն պատմական հիշողության ջնջումը չի կարող կախված լինել կարճաժամկետ քաղաքական կարիքներից: ՀՑԹԻ ստեղծման նպատակներից մեկը, առաջին հերթին, Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարն էր: Կարևոր է պաշտպանել այն գիտնականների ակադեմիական ազատությունը, որոնք կապված են ՀՑԹԻ-ի նման կազմակերպությունների հետ, որը Օսմանյան կայսրության հայերի պատմության և հիշողության ուսումնասիրությանը նվիրված աշխարհի առաջատար հետազոտական ​​հաստատություններից է և կարևոր գիտական ​​ռեսուրս է: Մենք խնդրում ենք ձեզ անհապաղ վերականգնել դոկտոր Գզոյանին իր պաշտոնում:

4 անշարժ գույք, 49 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը. «Ժողովուրդ»

Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 7,537,942 դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 10,000 ԱՄՆ դոլար և 1,000,000 դրամ։

Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով

2025թ․-ին Ֆասթ Բանկն ստացել է 2 ISO համապատասխանության հավաստագիր՝ տեղեկատվական ու կիբերանվտանգության և գաղտնիության բարձր պահանջներին համապատասխանելու համար։

Գյումրի-Բավրա, Բաղանիս-Ջուջևան ճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար, Լարսը փակ է

Ափնագյուղից Սպիտակի ոլորաններ հատվածը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար։ Ակցիայի համաձայն՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը Յունիբանկի աշխատավարձային քարտ ձևակերպած հաճախորդները ստանում են ռեֆերալ կոդ, որը կարող են փոխանցել ընկերներին, գործընկերներին և ծանոթներին՝ Յունիբանկում քարտ ձևակերպելու համար։ Յուրաքանչյուր նոր բացված քարտի համար հրավիրող հաճախորդը ստանում

Եթե ամեն ինչ հարաբերական է…

Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ մի զարհուրելի պատմություն. խորթ մայրը պարբերաբար բռնության էր ենթարկում մոտ մեկուկես տարեկան երեխային եւ նույնիսկ նրան սպանելու փորձ էր կատարել (օգտագործում եմ պաշտոնական ձեւակերպումը): Հիմա առաջարկում եմ այդ դեպքին մոտենալ լրագրողի կամ լրատվամիջոցի տեսանկյունից: Ի՞նչ պետք է անել հանուն «անաչառության»՝ փորձել հասկանա՞լ, թե ինչու է այդ կինն այդպես վարվել՝

Մենք որոշում ենք կայացրել` ներկա փուլում այս ձևաչափով ավարտելու համատեղ աշխատանքը. «ՀայաՔվե»

Անցած ժամանակաշրջանում երկու կազմակերպությունների ղեկավար մարմինների և անդամների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք՝ միասնական քաղաքական ծրագիր մշակելու և նոր քաղաքական բևեռ ձևավորելու նպատակով։ Միևնույն ժամանակ, մի շարք առանցքային ծրագրային հարցերում մեզ դեռևս չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել

Հայաստանի իշխանութիւնները բնականօրէն պարտաւոր են յառաջիկայ ԱԺ-ին ընտրութիւններու մասնակցութեան պաշտօնական ձեւ եւ առիթ ստեղծել Սփիւռքահայ ներկայացուցիչներուն համար. «Ազգ»

Հայաստանի իշխանութիւններուն ուշադրութեան կը յանձնենք այս առիթով, թէ իրենք պարտին համեստաբար գիտակցիլ, թէ Հայաստանի մէջ աւելի թէ նուազ յաջողութեամբ, եւ սակայն, շռայլուած պետական այլազան միջոցներով իրենց ստացած մեծ պարգեւավճարումներով կատարած աշխատանքները սփիւռքահայը ընդհանրապէս կը կատարէ բոլորովին անհատոյց, առաւել եւս իր անձնական ունեցուածքէն բաժին մը նուիրելով այլազան կրթական, մշակութային, բարեսիրական եւ յօգուտ իր համայնքին, աշխատանքներուն իրականացման համար:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930