Օրվա լրահոսը
«Հայաստան-Արցախ հիմնադրամը» նվիրաբերել է 45 միլիոն դոլարի կենսական նշանակության դեղամիջոցներ Հայաստանին և Լիբանանին
2025 թվականի ընթացքում «Հայաստան-Արցախ հիմնադրամը» (ՀԱՀ) նվիրաբերել է ընդհանուր արժողությամբ 45 միլիոն դոլարի կենսական նշանակության դեղամիջոցներ՝ 41 միլիոն դոլարի` Հայաստանին և 4 միլիոն դոլարի` Լիբանանին։ Այս դեղամիջոցներն ու բժշկական պարագաները տարվա ընթացքում ուղարկվել են ծովային և օդային ճանապարհով՝ 30 առանձին առաքումներով։ «Մենք բարձր ենք գնահատում մի շարք խոշոր ամերիկյան ընկերությունների և բարեգործական կազմակերպությունների կողմից արժեքավոր
Մեր տարածաշրջանում շատ դինամիկ իրավիճակ է, որի ամբողջական պատկերը և դրա արագ կերպափոխումները պետք է վերլուծել ու հասկանալ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Մեր տարածաշրջանին և նաև գրեթե ուղղակիորեն մեզ առնչվող դեկտեմբերյան զարգացումներից մեկը ևս մեզանում որևէ ուշադրության չարժանացավ։ Խոսքը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Հորդանան և Օման այցի մասին է։ Դրա մեզ առավել հետաքրքրող հատվածը, բնականաբար, առնչվում է այցի հակաթուրքական բաղադրիչին, որը շաղկապված է Հնդկաստանի ավելի խոշոր և հեռագնա շահերի հետ։ Հորդանանը «Հնդկաստան-Մերձավոր
Թույլ մի տվեք, որ երբևէ կրկին բաժանումներ հրահրեն մեր ընտանիքներում, մեր Սուրբ Եկեղեցում և մեր Հայրենիքում․ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան
Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ Սիրելի՛ հավատացյալներ ի Հայրենիս և ի Սփյուռս Աշխարհի, Տարեմուտի հոգեշող այս պահին, երբ մեր սրտերն ու հոգիները փորձում են ջերմանալ Ամանորյա և Սուրբ Ծննդյան ուրախ զգացումներով, Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հավատացյալներին և հատկապես Տավուշի սխրագործ և քաջ ժողովրդին
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 1-2-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։ Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18աստիճանով։ Երևանում դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից, հունվարի
Հայաստանը ազատ չէ, մինչև Բաքվի բանտերից հետ չի վերադարձել վերջին հայը․ Սերժ Սարգսյան
«Հայաստանը ազատ չէ, մինչև ազատված չէ վերջին քաղբանտարկյալը։ Հայաստանը ազատ չէ, մինչև Բաքվի բանտերից հետ չի վերադարձել վերջին հայը։ Հայաստանը ազատ չէ, մինչև Հայաստանի կառավարիչները չեն իրականացնում հայ ժողովրդի իղձերը: Ազատություն մեր երկրին։ Ազատություն մեր ժողովրդին։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ» Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ
Տեղահանված ընտանիքների զգալի մասը մնացել է առանց աջակցությունների․ «Ապառաժ»
ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի նիստում քննարկվեց և երկարաձգվեց Արցախից բռնի տեղահանված առանձին խմբերի կեցության ծախսերը հոգալու, ինչպես նաև կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ աջակցություն տրամադրելու ծրագրերի ժամկետները մինչև 2026 թվականի դեկտեմբերի 15-ը։ Կառավարության տարեվերջյան նիստում հաստատվեց նաև Արցախից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման նոր ծրագիր։ Կառավարության նիստում ընդունվեց նաև նոր ծրագիր, որը վերաբերում է Արցախից տեղահանված այն
Թեկուզ մեզ բաժանել են մեր հողից, բայց ոչ ոք չի կարող բաժանել մեզ մեր իրավունքից, մեր պատմությունից և մեր հայրենիքից. Նժդեհ Իսկանդարյան
Artsakh TV – Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի ամանորյա ուղերձը Սիրելի՛ արցախցիներ, Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությությամբ։ Ցավոք, մեզ տրվել է անցնելու դժվար ճանապարհ։ Մեր յուրաքանչյուր օրն այսօր պայքար է՝ հանուն ինքնության, հողի և ապագայի։ Թեկուզ մեզ բաժանել են մեր հողից, բայց ոչ ոք չի կարող բաժանել մեզ մեր իրավունքից, մեր
Համատեղ աշխատանքով հնարավոր կլինի ամրապնդել հանրային վստահությունը. ՀԾԿՀ նախագահ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի ուղերձը. «Սրտանց շնորհավորում եմ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Նոր տարին հնարավորություն է ամփոփելու անցած ճանապարհը, վերահաստատելու մեր արժեքներն ու նոր հավատով նայելու ապագային։ Հանրային ծառայությունները պետության և քաղաքացիների միջև փոխադարձ վստահության կարևոր հիմքերից են և հենց այդ վստահության պահպանման ու ամրապնդմանն է ուղղված Հանրային
Պետք է կարողանանք ամրապնդել գիտակցումը, որ մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակական գործընթաց է, որը պահանջում է համատեղ ջանքեր. Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը «Սիրելի՛ հայրենակիցներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սիրելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ Ամանորի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, իրավունքահեն ու արժեքահեն միջավայր, հավատ սեփական ուժերի ու ապագայի հանդեպ։ 2025 թվականը մարտահրավերներով լի, միևնույն ժամանակ` ձեռքբերումների տարի էր, որի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման առաքելությունը մեր աշխատակազմի կողմից իրականացվել է մեծ
Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսանկարների եւ բացիկների այս շարքը պահպանվել է Հայոց ցեղասպանության տարիներից
Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսանկարների եւ բացիկների այս շարքը պահպանվել է Հայոց ցեղասպանության տարիներից: Ամենածանր պահերին անգամ մարդիկ չեն կորցրել հույսը, հավատն ու սերը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
2026 թ.-ին շարունակելով երկու երկրների ղեկավարների կամքը, կշարժվենք դեպի Իրանի և Հայաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության իրականացում. դեսպան Շիրղոլամի
ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի ուղերձը Շնորհավորում եմ բարեկամական և եղբայրական Հայաստանի ժողովրդին և կառավարությանը Նոր տարվա գալուստի կապակցությամբ։ Հուսով եմ, որ 2026 թվականը Հայաստանի համար կլինի բարգավաճման, խաղաղության և մեծ նվաճումների տարի։ 2025 թվականի վերջին օրերին ես, սրտումս մեծ հույսը պահած, ժամանեցի Երևան` որպես Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Հայաստանում՝ հույս առ մեծ նպատակներն Իրանի
«Ամենատարբեր հարթակներից Ալեն Սիմոնյանը ներկայացրել է տարածաշրջանում հարատեւ խաղաղության օրակարգի վերաբերյալ հայկական ձգտումները»
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գործունեությունն ու վարած խորհրդարանական դիվանագիտությունը Ալեն Սիմոնյանն իր առաքելությունն անցնող տարում եւս իրականացրել է երկրի համար կարեւոր մի քանի ասպեկտներով: Ամենատարբեր հարթակներից ԱԺ նախագահը ներկայացրել է տարածաշրջանում հարատեւ խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի նախաձեռնություններն ու հայկական ձգտումները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ համատեքստում կարեւորել վաշինգտոնյան եռակողմ հանդիպումն ու «Թրամփի ուղի՝ հանուն
ԱԺԲ խորհրդի անդամները դիմել են մի շարք երկրների պաշտոնատար անձանց՝ ահազանգելով ՀՀ-ում աճող ավտորիտարիզմի, առաջիկա ընտրությունների արդյունքների հնարավոր նենգափոխման վտանգի մասին
Ազգային ժողովրդավարական բևեռը շարունակում է իր հետևողական պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կայացման, ազգային արժեքների պահպանման և վերահաստատման, ինչպես նաև Հայաստանում ժողվրդավարության գահավիժումը, խոսքի ու անձնական ազատությունների ահագնացող սահմանափակումները կանխելու համար։ Ըստ այդմ, ս․/թ․ դեկտեմբերի 22-ին, խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը և Արա Պապյանը Ազգային ժողովրդավարական Բևեռի անունից պաշտոնական նամակով դիմել են Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահին,
Երևանի հետ հարաբերություններում առաջընթացի համար Բաքվի հետ համաձայնությունը պարտադիր է. թուրք նախարար
«Ազատություն». Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նշել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում ՝ ընդգծելով, որ «Հայաստանը դեմ չէ Զանգեզուրի միջանցքին»: ՀՀ իշխանությունները, մինչդեռ, բազմիցս են հայտարարել, որ դեմ են միջանցքային տրամաբանությանը: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հիվանդագին սրացում ստացած այս բռնապետական գործելաոճը կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ. «Հայրենիք»
Նման քայլերը ոչ թե ուժ են ցուցադրում, այլ բացահայտում են ռեժիմի ներքին տագնապն ու քաղաքական սնանկությունը։
«Առավոտի»՝ տարվա հատկանշական հոդվածներից մի քանիսը
«Արմինեի գրադարանից»՝ արցախյան բանակցությունների որոշ փաստաթղթերի հանրայնացում, դատապարտյալների առողջության նկատմամբ անուշադրությունից՝ Կալիֆոռնիայում ուս-ուսի տված «ուռող» հայ ամուսիններ։ Սրանք «Առավոտի» 2025-ի հոդվածների թեմաներից մի քանիսն են։ «Առավոտի» գրիչը հեղինակել է հարցադրումներ առաջացնող հոդվածներ, վերհանել հրատապ խնդիրներ, վերլուծել մի շարք քաղաքական, հասարակական եւ հոգեւոր զարգացումներ, անցկացրել բազմաթիվ կարեւոր հարցազրույցներ, կիսվել հիշողություններով։ Ի՞նչ ենք առաջարկում վերընթերցել տարեմուտին։ Գոհար
Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ժամանակավորապես հեռու է իր հոտից և անցնում է ծանր փորձության միջով, մեր աղոթքները բազմապատկված են. Արագածոտնի թեմ
Սիրելի զավակներ մեր սուրբ եկեղեցու, Նոր տարվա շեմին մեր աղոթքն ենք բարձրացնում առ Բարձրյալն Աստված՝ գոհունակությամբ և մեծ հավատով, քանզի նույնիսկ փորձության ու նեղության օրերին Աստծո նախախնամությունը չի լքում Իր ժողովրդին և Սուրբ Եկեղեցուն։ Այս օրերին, երբ մեր սիրելի Սրբազանը՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ժամանակավորապես հեռու է իր հոտից և անցնում է ծանր փորձության
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից տարեմուտի շեմին ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին: ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
Բարձր պաշտոն էլ չեմ զբաղեցրել (ընդամենը 4 ամիս` Գեղարքունիքի մարզպետ), որով կարող էի ապօրինի հարստանալ. Իշխան Սաղաթելյան
Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ ընտանիքի անդամներին և հարազատներին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման, իրականում` խլման վարույթ սկսելու վերաբերյալ։
Ծանուցմանը ծանոթանալուց հետո մնում է միայն ծիծաղել պատվերը տվողների վրա և խղճալ այն իրականացնողներին։
Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով. Արամ Վարդևանյան
Պարզ չէ՝ ինչպես է այս սահմանափակումը բացահայտվելու, բայց հստակ է, որ առկա է հրապարակային խոսքի ուղիղ սահմանափակում, ինչն առկա չէր նույնիսկ կալանքի պայմաններում:
Թող 2026 թվականը դառնա արժանապատիվ խաղաղության, բարօրության տարի. Սեյրան Օհանյան
Խորապես հավատում եմ, որ հայ ժողովուրդը վերագտնելու է իր միասնությունը և Հայ զինվորի, հրամանատարի, իր նվիրյալ որդիների առաջնորդությամբ, հավաքական կամքով ու վճռականությամբ դիմակայելու է իր դեմ ուղղված մարտահրավերներին։
Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն՝ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված
‼️ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 1-2-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։ Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում 18-23մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով։ Երևանում դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից,
Մանասյանը Մարի Իզմիրլյանի անվան խնամք իրականացնող հաստատությունում ծանոթացել է շահառուների առօրյային, ուսումնասիրել հաստատության կենսապայմանները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ամանորի տոների կապակցությամբ այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարի Իզմիրլյանի անվան խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն` շահառուներին շնորհավորելու և նրանց հետ տոնական տրամադրությունը կիսելու նպատակով։ Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը շրջայց է կատարել հաստատության տարածքում, ծանոթացել շահառուների առօրյային, զարգացման և խնամքի ծրագրերին, ինչպես նաև ուսումնասիրել հաստատության կենսապայմանները։
Միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը, վերագտնել մեր ազգային նկարագիրը. Ռոբերտ Քոչարյան
Պետք է անել յուրաքանչյուրիցս պահանջվող առավելագույնը, գործի դնել մեր ազգային լավագույն որակները, որպեսզի հաջորդ Ամանորը դիմավորենք իրական խաղաղության, ազգային միասնականության ու համերաշխության մթնոլորտում:
«Մեր ձևով» շարժմանն արդեն միացել է 17000 մարդ
«Մեր ձևով» շարժմանն արդեն միացել է 17000 մարդ: «Տարվա նոր ուժը։ Միացի՛ր մեզ», – նշված է «Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջում:
Մեծ թվով քաղբանտարկյալներ ամանորը կնշեն բանտերում: 5 հոգևորական, որից 4-ը` Սրբազաններ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Մեծ թվով քաղբանտարկյալներ ամանորը կնշեն բանտերում: 5 հոգևորական, որից 4-ը` Սրբազաններ: Առողջություն Միքայել Սրբազանին, որն այս օրերին հիվանդանոցում է: «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, մեդիադեմքեր Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Մովսես Քարտաշյանը, «Հայրենիք»
Նոր տարին դիմավորում ենք հույսով, որ 2026 թվականը Հայաստանի պատմության մեջ կդառնա անկյունաքարային. ՍԴՀԿ
Մեր մաղթանքն է, որ 2026 թվականը Միջին Արևելքին բերի կայուն ու հարատև խաղաղություն, որպեսզի ժողովուրդները կարողանան ապրել և ստեղծագործել իրենց բնօրրաններում:
Հրազդան գետում հայտնաբերվել է որպես անհայտ որոնվող, 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի քրոջ մարմինը. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում հարազատներն ու բարեկամները Հրազդան գետում հայտնաբերել են աղջկա դի։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ հայտնաբերված մարմինը դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվող, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր
Վիկ Դարչինյան. «Ռինգը կարոտում եմ, բայց չեմ մտնում»
«Բոլոր հայ տղաներն էլ պետք է այսօր հաղթեն։ Իրենք իրենց երկրներում լավ պատրաստվել են։ Արման Ծառուկյանի ու Դավիթ Խաչատրյանի հաղթանակի վրա ընդհանրապես չկա կասկած չկա։ Նրանք շատ լավ մենամարտեր են վարում», – մարզահամերգային համալիրում մինչեւ «Hype FC» մրցաշարի սկսվելը ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որը եկել էր երկրպագելու հայ մարտիկներին։ Խոսելով նման
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը. Factor
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) հետ համագործակցած անձանց ցանկը։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից հրաժարվել են տրամադրել ցանկը, թեև ընդամենը տասն օր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Civic.am կայքի հարցմանն ի պատասխան՝ տրամադրել են տեղեկություն այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը համագործակցել

















































