Օրվա լրահոսը

Հայաստանը 84-րդ տեղում է հիբրիդային ռեժիմի երկրների ցուցակում. The Economist-ի ժողովրդավարության ինդեքս

Վրաստանն ու Թուրքիան ևս հիբրիդային ցանկում են, համապատասխանաբար զբաղեցնում են 99 և 102-րդ հորիզոնականները։

Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով 

«Team-ով ողջ Կովկասում առաջինը ստանձնեցինք այս պատասխանատվությունը՝ դառնալով տելեկոմ ոլորտում պատմական կարևոր էջը փակելու և նոր տեխնոլոգիաներին ընդառաջ գնալու առաջնորդը»

Վերաքննիչ դատարանը մերժել է Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանի մասով դատախազության բողոքը. «Ժողովուրդ»

Դատախազությունը ՀՀ վերաքննիչ դատարանից պահանջել էր առավել խիստ պատիժ սահմանել, սակայն դատարանը մերժել է դատախազությանը և առաջին ատյանի դատարանի որոշումը թողել անփոփոխ։

«Ցավալին այն է, որ հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Փաշինյանը չի միջամտում իրավական պրոցեսներին եւ քաղաքական ռեպրեսիաներով չի զբաղվում». Րաֆֆի Ասլանյան. «Հրապարակ»

Եթե գա նորմալ իշխանություն, որը երկիրը հաշվեհարդարի չվերածի, ապա քրեական պատասխանատվությունը լինելու է պարտադիր պայման

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեր ինքնիշխանության գրավականը օրինականությունն է

Սամվել Կարապետյանն անցած տարվա հունիսին իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն, ինչին ի պատասխան Փաշինյանը սպառնաց՝ «Հիմա դու կտեսնես, ստահակ, պետության համը»: Դրանից անմիջապես հետո գրպանային քննիչները, դատախազությունը, դատարանները վազեցին կատարելու վարչապետի հրամանը, եւ այդ գործարարը մինչ օրս անազատության մեջ է: Արդյոք դա բավարա՞ր եղավ՝ Կարապետյանի շուրջ ձեւավորվող ընդդիմադիր շարժումը սահմանափակելու համար: Ինչպես տեսնում ենք՝

Փաշինյանի մոսկովյան հանդիպումից հետո Ռուսաստանից արդեն շատ ավելի հստակ ու բացորոշ, առանց դիվանագիտական բազմապաճույճ ձևակերպումների նշեցին, թե ինչ կոնկրետ հետևանքներ կլինեն. «Փաստ»

Խնդրեմ. բնական գազի գինը կարող է 2-4 անգամ թանկանալ (ԵՄ եք ուզո՞ւմ, վճարեք ԵՄ սակագներով), օդային հաղորդակցությունը կարող է դադարեցվել կամ էապես սահմանափակվել (դա արդեն կլինի ԵՄ պահանջը), կծագեն ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման խնդիրներ (արդեն սկսվել են), հատկապես՝ գյուղմթերքի, գյուղատնտեսական արտադրանքի համար: Դեռ չենք խոսում Ռուսաստանում արտագնա աշխատանքին վերաբերող խնդիրների մասին:

Բայց հիմա պարզ տեքստով սպառնում է, որ Սամվել Կարապետյանին կարող է ունեցվածքից զրկել. «ՉԻ»

Էն օրը Պուտինի մոտ նվնվում էր, թե Հայաստանը դեմոկրատական երկիր է, դատարանները՝ անկախ, ընտրությունները՝ արդար:

«Մարդկանց զրկել են իրենց հոգևոր կյանքը ապրելու հնարավորությունից, որը մարդու իրավունքների կոպիտ խախտում է». Սամվել դպիր Գրիգորյան

Ի դեպ, որևէ աղանդավոր դատապարտյալ զրկված չէ իր աղանդի ներկայացուցչի այցելությունից, իսկ Մայր Եկեղեցու զավակը քրեակատարողական հիմնարկում զրկվում է քահանայի այցելությունից։
Սա առաջին քրիստոնյա երկրի ամոթն ու խարանն են։

Որոշել են ստեղծել «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպություն

Ներկայում, ելնելով այն իրողությունից, որ շարժման հիմնադիրն այլևս «Առաջին տիկնոջ» կարգավիճակ չունի, նպատակ ունենալով ինչպես պահպանել և զարգացնել շարժման ձեռքբերումներն ու գրանցած հաջողությունները, այնպես էլ նոր թափ հաղորդել շարժման ընդլայնմանն ու առաջընթացին՝ կենտրոնական կոմիտեն լրամշակել է շարժման ռազմավարությունը և վերջինիս համահունչ որոշել է ստեղծել «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպություն։

Պարույր Հայրիկյանն ու Վարդան Ղուկասյանը միասին են մասնակցելու ընտրություններին. factor.am

«Ես միավորվելու առաջարկ արեցի, ԴՕԿ-ի շտաբի պետը ինձ ասաց, որ իրենք դրական են մոտենում այդ գաղափարին։ Մենք քննարկեցինք ու ասացինք, որ պատրաստ ենք աշխատել ձեզ հետ»,- ներկայացրեց Հայրիկյանը։

Քրեակատարողական ծառայությունում ներկայացվել են կալանավորված և դատապարտված անձանց ուղեկցումների համար ձեռքբերված նոր տրանսպորտային միջոցները

Արդեն մատակարարվել է 22 մեքենա, նախատեսվում է ևս 26-ի մատակարարում, որոնցից երկուսը նախատեսված են հաշմանդամություն ունեցող ազատազրկված անձանց համար։

«Հրադադարի 3 առանցքային կետ խախտվել է». Ղալիբաֆ

«Հրադադարի 3 առանցքային կետ խախտվել է բանակցությունների մեկնարկից առաջ։ Նման իրավիճակում երկկողմ հրադադարը կամ բանակցություններն անտրամաբանական են», հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։   «Իրանն այսօր» տելեգրամյան ալիք

Քննարկվել են ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Քրոնիմետ հոլդինգ» ընկերության գործադիր տնօրենին

Դավիթ Մինասյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից

Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքի՝ որպես խափանման միջոց պահպանումը չի լինի հիմնավոր, պիտանի և համաչափ միջոց

«Չկա որևէ տրամաբանական հիմնավորում, թե ինչու ընտրություններից առաջ, եթե կուզեք, նույնիսկ մեկ օր առաջ չի կարելի փակել քվեարկության վերահսկման սողանցքները». Թագուհի Ղազարյան

«Հիշե՛ք, որ պայմանավորված քվեարկությունը բացահայտվելու դեպքում ձեզ կարող է սպառնալ մինչև 7 տարվա ազատազրկում». Թագուհի Ղազարյան

Իսրայելի նոր հարձակումների դեպքում Իրանը կլքի հրադադարի ռեժիմը. Tasnim

«Եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Լիբանանին, Իրանը կլքի հրադադարի ռեժիմը», – Թեհրանում գործող Tasnim գործակալության փոխանցմամբ այս մասին հայտարարել են երկրի բարձրագույն իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները։

ՀՅԴ-ի իրականացրած հարցումների համաձայն, միասնական ընդդիմության վարկանիշը կրկնակի ավել է, քան ՔՊ-ինը․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանի բառապաշարը և պահվածքը խոսում է այսօրվա վախերի մասին, և այդ «ջղաձգումների, հիստերիաների ժամանակ» ապօրինի հրահանգներ է տալու ուժային կառույցներին, ԿԸՀ-ին, խոչընդոտելու է

Արման Սահակյանը մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից և քննչական այլ գործողություններից հետո ազատ է արձակվել

Արման Սահակյանը մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից և քննչական այլ գործողություններից հետո ազատ է արձակվել, «Sputnik Արմենիա»–ին ասել է Էմին Խաչատրյանը։ Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը և բացակայելու արգելքը։ Փաստաբանը նոր քրեական գործի մասին մանրամասներ չասաց՝ նշելով, որ զգուշացված է նախաքննական գաղտնիքը չհրապարակելու հետ կապված: ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ գրավի և

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց լիբանանեան Ազգային Ազատ Հոսանք Կուսակցութեան նախագահ Ժըպրան Պասիլը

Այսօր` Չորեքշաբթի, 8 Ապրիլ 2026֊ին, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց լիբանանեան Ազգային Ազատ Հոսանք Կուսակցութեան նախագահ Ժըպրան Պասիլը, ընկերակցութեամբ կուսակցութեան քաղաքական դիւանի անդամներուն։ Այցելութեան հիմնական նպատակը Վեհափառ Հայրապետին ներկայացնել էր կուսակցութեան կողմէ պատրաստուած ծրագիր֊ուղեգիծ մը` Լիբանանը ներկայ քաղաքական ու տնտեսական կացութենէն դուրս բերող ու ազգային միասնականութիւնը ամրապնդող։ Պասիլ լայնօրէն անդրադարցաւ յիշեալ ծրագիր֊ուղեգիծին մէջ նշուած

Վավերագրողների կողմից ուղարկվել է բողոքի նամակ ՀՀ Կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և Հայաստանի կինո հիմնադրամին՝ պատասխանի ակնկալիքով

Հարգելիներ, մարտի 6-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից e-draft-ում դրվել է կինոյի օրենքի նոր նախագիծ կամ ինչպես իրենք են ասում օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որը մեղմ ասած վատն է և ոչ մի կերպ չի ներկայացնում կինոգործիչների շահերը։ Վատ էր նաև այն, որ տրված 14 օրերի ընթացքում, որ կարող էինք մեկնաբանություններ թողնել կամ արտահայտվել, տվյալ կայքը չի

Փաշինյանը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացված ծրագրերին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզ՝ ծանոթացել տարբեր բնակավայրերում իրականացված ծրագրերին:

Պատերազմից մոտ 6 տարի անց քանի՞ անձ է մեղավոր ճանաչվել դասալքության, ծառայության վայրը լքելու և պարտականություններից հրաժարվելու համար. 168.am

Եվ եթե անգամ դատախազության տվյալներում վերջին մեկ տարում որոշակի փոփոխություն կա, ամեն դեպքում, 2020 թվականի պատերազմից մոտ 6 տարի անց չկա դատարանով հաստատված 11.000 և ավելի անձի դասալքության փաստ: Ավելին, համապատասխան մարմինները խուսափում են հստակ պնդումներ անել, թե դասալքության քանի՞ դեպք է եղել կանոնավոր բանակի զինծառայողների շրջանում:

Կոռնիձորի դիրքում 3 զինծառայողի սպանության գործով մեղադրյալին տնային կալանք տրվեց

Դատարանը կիրառեց համակցված խափանման միջոց՝ տնային կալանք, բացակայելու արգելք ու 2 միլիոն դրամ գրավ

Եզդիական համայնքը պետք է ունենան իրական մասնակցություն քաղաքական կյանքում. Մուրազ Շամոյան

«Հայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն». Եզդիական համայնքի ներկայացուցիչ Մուրազ Շամոյան

Պատմության ամենադժվար պահերին Եկեղեցին իր հոգեխնամ և ազգապահպան առաքելությամբ առաջնորդել է ազգին հավատով և հույսով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին. Վեհափառ Հայրապետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Ո՞ր քաղաքական ուժին կսատարի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը․ փեսան մտնում է ընտրացուցակ

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը խորհրդարանական ընտրություններում կընդգրկվի Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում։

Զախարովան երկար ծիծաղել է, երբ նրան խնդրել են մեկնաբանել Ալեն Սիմոնյանի հայտարարությունը

«Սիմոնյանին անհանգստացնող գազի գների համեմատության վերաբերյալ. Հայաստանը գազը ստանում է 177,50 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այն արժե 600 դոլար։ Սրանք թվեր են, որոնք հիմնավորված են օբյեկտիվ տվյալներով». Մարիա Զախարովա

Ներկայացվել են ազգային փոքրամասնությունների երեխաներին 2025թ. պետական ծրագրով կազմակերպված ամառային հանգստի ճամբարներում ներառելու արդյունքները

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930