Օրվա լրահոսը
Մաշտոցի պուրակի թեղիները կենսունակ չէին. Երեւանի բոլոր թեղիներն են փոխարինվելու այլ ծառերով
Քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանն ասում է՝ պուրակի հատված ծառերը փրկել հնարավոր չէր
Համայնքի նախկին ղեկավարի կողմից Աբովյանի Ռոսիայի փողոցի զբոսայգու տարածքը հանցավոր սխեմայով ապօրինաբար օտարվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն է հասցեագրվել մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի զբոսայգու տարածքն ապօրինաբար, հանցավոր մեխանիզմների կիրառմամբ օտարելու վերաբերյալ: Այդ մասին դիմումներ են ստացվել նաև մի քանի քաղաքացիներից: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մարզպետի գրությունը և դիմումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ քրեադատավարական կարգով
«Թեկնածուներից մեկը հանցավոր ռեժիմին ծառայած դատական համակարգի կարկառուն դեմքերից է, իսկ մյուսը՝ նույն համակարգի կարկառուն դեմքերից մեկի զավակը». իրավապաշտպան
«Նրանք պետք է կարողանան արժանապատիվ արձագանքել նման խոսակցություններին, իսկ Վահրամ Ավետիսյանը դա չկարողացավ: Նա տապալեց առաջին իսկ փորձությունը, որին չկարողացավ դիմանալ»,-արձանագրում է Նինա Կարապետյանցը
Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում
Հայաստանի բանկային պատմության մեջ առաջին անգամ հայկական բանկի պարտատոմսերը ցուցակվել են Ռուսաստանում: Յունիբանկի 10-րդ թողարկման 5,25% եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ներառվել են Մոսկվայի բորսայի ցուցակման երրորդ հարթակում: Պարտատոմսերով առևտուրը կսկսվի ս.թ. օգոստոսի 4-ից (ISIN – AMUNIBB2AER2): Յունիբանկը Ռուսաստանում ցուցակման մասին որոշում է կայացրել՝ հաշվի առնելով ռուսաստանյան ներդրողների մեծ հետաքրքրությունը բանկի դոլարային պարտատոմսերի նկատմամբ: Մոսկվայի բորսայում
Կոնստանտին Օրբելյան․ «Կիրակնօրյա Գալա-համերգը ցույց տվեց, որ մենք ունենք տաղանդավոր և հիանալի ձայներ` մեր երկացանկն ընդլայնելու համար»
Մենք բոլորս հուսով ենք, որ մոտ ապագայում կկարողանանք վերադառնալ նորմալ երաժշտական և գեղարվեստական կյանքի և կկարողանանք ելույթ ունենալ մեր հիանալի թատրոնում սիրելի հանդիսատեսի համար:
Նախարար Ռ. Պետրոսյանի առաջարկով քննարկվեց բնության պահպանվող հատուկ տարածքներում հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների անցկացման առժամանակ կասեցման հարցը
Նախարար Ռ. Պետրոսյանի առաջարկով և հանձնաժողովի անդամների միաձայն որոշմամբ հաստատվեց «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան» տեղամաս» մասնաճյուղի ռեկրեացիոն գոտում 1,9 հա հողամասը վարձակալության իրավունքով՝ բացառապես ծառատունկ իրականացնելու նպատակով մրցույթի ներկայացնելու մասին փաթեթը։
ԲԿՄԱ ֆուտբոլային թիմը մեկ տարի կկրի «Ժպիտների քաղաք» հիմնադրամի տարբերանշանով մարզաշապիկներ
Այսօր պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը մտադրությունների մասին հուշագիր ստորագրեցին, որի շրջանակներում ֆուտբոլային թիմը մեկ տարի անհատույց կրելու է հիմնադրամի տարբերանշանով մարզաշապիկներ: Նպատակը՝ հանրությանը հիմնադրամի գոյության եւ գործունեության մասին իրազեկելն է ճանաչելիության բարձրացումը, հանրության շրջանում բարեգործության մշակույթի զարգացմանը նպաստելը: ԲԿՄԱ ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանը Aravot.am-ին ասաց,
Հայկ Մարության. «429 հազար դրամ եմ ստանում, հիմա քեֆ եմ անում»
Քաղաքապետն անդրադառնում է Մաշտոցի պուրակին եւ իր եկամուտներին, ասում է՝ պուրակի ծառերը կենսունակ չէին, եւ եթե չուզենար աշխատել, կթողներ այդ ծառերն ինքնուրույն ընկնեին
Մետաղյա ձողով հարվածներ է հասցրել որպես պահակ աշխատող քաղաքացու գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ. կատարվում է քննություն
Սպանություն՝ Լոռու մարզում
«Լավ, իրավաբանության մեջ պիտի, չէ՞, լինեն ինչ-որ սահմաններ». Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի գույքը կմնա կալանքի տակ, մինչեւ պարզեն դրանց արժեքը
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը դիմել էր դատարանին՝ Քոչարյանի գույքի վրա եղած կալանքը հանելու համար: Դատարանը այս միջնորդության քննությունը նույնպես հետաձգեց:
Անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների ղեկավարների հետ քննարկվել են ռազմարդյունաբերական ոլորտի գիտահեն զարգացման հնարավորությունները
նաև ամփոփվել է հուլիսին սահմանային բախումների ժամանակ հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառման փորձը:
«Միակ բանը, որ Հայաստանին փրկում է Սիրիայի ճակատագրին արժանանալուց՝ ռուսական դրոշն է». Գուրգեն Եղիազարյան
«Հայաստանը ներկայիս իշխանության գործունեության պատճառով հիմա կործանման եզրին է: Երկրի համար շատ վտանգավոր շրջան է, Թուրքիան իր բանակը տեղակայել է Նախիջևանի շրջանում: Միակ բանը, որը Հայաստանին փրկում է Սիրիայի ճակատագրին արժանանալուց, ռուսական դրոշն է 102-րդ բազայի վրա»,- այսօր՝ օգոստոսի 4-ին, «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը: Անդրադառնալով կրթական նոր
«Լիդիանը» կոչ է անում համայնքների բնակիչներին զերծ մնալ օրինախախտների հետ բախումներից
Ապօրինություն իրականացնողների միակ ապավենը բռնությունն ու սադրանքներն են
Գումար հափշտակելու նպատակով դանակով 6 հարված է հասցրել 66-ամյա տղամարդուն. Հրազդանի 19-ամյա բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Բացի այդ, 19-ամյա երիտասարդը կատարել է սուտ մատնություն, մասնավորապես՝ գիտակցելով որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձին մեղադրել է վերը նշված առանձնապես ծանր հանցագործության մեջ:
«Կրկին անգամ ձեր կողմից նման վարքագիծ դրսեւորելու դեպքում դատարանը կկիրառի դատական սանկցիա». Դատավորը զգուշացրեց Սեդա Սաֆարյանին
Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հունից դուրս եկավ, փորձեց արձագանքել, դատարանը թույլ չտվեց, նա էլ ասաց. «Թույլ չեն տալիսը ո՞րն է, դուք ձեր գործն արեք, կանգնում ինչ ուզում՝ խոսում են»:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Լիլիթ Մկրտչյանը չի պատրաստվում արդարանալ եւ չի հերքում թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի մասնակցությունն ու այլ փաստեր
Աղմուկ հանած աշխատանքային խմբի ղեկավար. «Ցավում եմ, որ հայրենասիրությունը գումարով են չափում»
«Մաքուր պահենք մեր տունը, մեր շքամուտքը, մեր բակը, մեր փողոցը». տիկին Նունե Սարգսյանը փոքրիկ ընթերցողների հետ հեռավար քննարկել է իր «Կախարդական կոճակներ» գիրքը
Երբեք մի հուսահատվեք դժվարին իրավիճակներում
Ատրճանակով զինված մի տղամարդ մտել է Րաֆֆու փողոցի «Հայփոստ» ընկերության բաժանմունք ու փող պահանջել
Ներսում գտնվողները աղմուկ են բարձրացրել ու օգնություն խնդրել։
Մաշտոցի պուրակում դադարեցված են շինաշխատանքները
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասում է, որ Մաշտոցի պուրակում սրճարանի կառուցապատողի նկատմամբ չորս արձանագրություն է կազմվել
Մեսչյանը հեռանում է պաշտոնից
Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը Մեսչյանը ստանձնել էր երկու տարի ժամկետով
«Մենք էլի կպաշտպանենք, բայց ես չեմ ստորագրել թղթի տակ, որ մինչև կյանքիս վերջ պետք է Մաշտոցի պուրակը պաշտպանեմ». Անի Խաչատրյան
Բնապահպաններն ասացին, որ ոչ պաշտոնական, բայց Հայկ Մարությանի հրաժարականի հարց են բարձրացրել:
Կնշանակի այսուհետ նրանք պետք է դաստիարակվեն կեղծ խաղաղասիրական, թշնամու կերպարի վերացման` «թուրքին ներելու», ֆեմինիզմի գաղափարներով. ԳԱԱ պատմության ինստիտուտի հայտարարությունը
Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն ենք հրավիրում այս խնդրի վրա, քանզի այն այլևս ոչ միայն և ոչ այնքան կրթական հարց է, որքան լրջագույն սպառնալիք մեր ազգի ու պետության անվտանգության համար
Հայկ Մարության. «Առաջինը ես կնստեմ բուլդոզեր՝ եթե օրենքները փոխվեն»
Երեւանի քաղաքապետը պատմում է, թե ինչպես է Տարոն Մարգարյանը Մաշտոցի պուրակի սրճարանին թույլ տվել տարածքներն ընդլայնել
Լրագրողները դատարանում՝ ֆեյսբուքյան գրառումների համար. ԽԱՊԿ տեսաֆիլմը
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է «Լրագրողները դատարանում՝ ֆեյսբուքյան գրառումների համար» տեսաֆիլմը՝ դատարանում պատասխանողի կարգավիճակում հայտնված լրագրողների գործերի փորձագիտական մեկնաբանությամբ։
ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Renault Armenia-ն հայտարարում են համագործակցության նոր ծրագրի մասին. ավտովարկավորում բարելավված հատուկ պայմաններով, որի շրջանակներում հաճախորդներին առաջարկվում են վարկավորման արտոնյալ պայմաններ, ինչպես նաև վարկի ձևակերպման հարմար և արագ գործընթաց։ Հոգ տանելով հաճախորդների մասին՝ վարկի գործողության ողջ ընթացքում Բանկի կողմից իրականացվում է ավտոմեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն, ինչպես նաև վարկառուի ապահովագրություն դժբախտ պատահարներից: Հայտը ներկայացնելու համար
Հայկական ընկերությունը թոքերի արհեստական օդափոխման համակարգեր մշակելու և արտադրելու լիցենզավորում է ստացել
EA Engineering ընկերությունը եզակիներից է աշխարհում, որը լիցենզավորում է ստացել NASA JPL կողմից
Հանրապետության նախագահն առաջադրել է Արթուր Վաղարշյանին որպես ՍԴ դատավոր. նրա թեկնածությունն ԱԺ-ն մի անգամ մերժել է
2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2019թ. մայիսի 30-ը Հանրապետության նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն (ևս մեկը թեկնածու հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից՝ անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։ Ազգային ժողովը մերժել է Հանրապետության նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին: ՍԴ դատավորի թեկնածությունները ներկայացնելու նպատակով դեռևս 2018թ. հունիսի 11-ին Հանրապետության նախագահի
Հայ դպրոցականները Քիմիայի միջազգային օլիմպիադայում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի սան Արտյոմ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալի:
Դատապարտելով ադրբեջանական քաղաքականությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց շարունակել միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու մեր ժողովրդին տրվելու սադրանքների
«Այս դժվարին օրերին Հայրենիքը պետք ունի իր յուրաքանչյուր զավակի զորակցության»․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ


















































