Օրվա լրահոսը
Մայր Աթոռում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողությունը կկատարվի Սուրբ Պատարագից հետո
Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:
«Ենթադրում եմ, որ այս պատերազմի փորձն էլ ենք հաշվի առնելու». Սահմանադրական փոփոխությունների ժամկետները կրկին կերկարաձգվե՞ն. «Ժամանակ»
Մենք ուզում էինք տրամաբանությունն այնպես դնել, որ անգամ ռազմական դրություն չհայտարարելու պարագայում պատասխանատուն լինի վարչապետը, քանի որ գործող Սահմանադրությամբ վարչապետը գերագույն գլխավոր հրամանատար է միայն պատերազմի ու ռազմական դրության ժամանակ
Շուշին ամեն տեսանկյունից յուրահատուկ է, իսկ Շուշիին այլ ածականներ վերագրողները բացառապես տեղյակ չեն քաղաքի հմայքից, մշակութային ժառանգությունից
Շուշեցի Ալյոնան փաստում է, որ շտաբի տրամադրած հեռախոսահամարները, որոնք ըստ շրջանների է առանձնացված, շատ է փորձել զանգել կոնկրետ Շուշիի շրջանի անվան դիմաց գրած հեռախոսահամարներին, բայց չեն գործում ոչ մեկը:
Պոպուլիզմի վրա հիմնված կառավարումը չի՛ կարող բերել նորմալ հանրային կառավարման. Սարհատ Պետրոսյան
Նրա նշած 15 խոստումներից 7-ը վերաբերում են հետպատերազմական իրավիճակին, որոնք պետք էր լուծել երեկ։ Մյուսներն (կամ դրանց նման ինչ-որ քայլեր) էլ պետք է տեսած լինեինք նախորդ տարիների ընթացքում։ Այդ նշված 7-ի լուծումները նույնիսկ գրելուց հետո երեք օրվա մեջ պետք է տեսած լինեինք։ Բայց դեռ տեսնում ենք ՊՆ – Կարմիր խաչ պինգպոնգային վիճակից ցասման մեջ գտնվող ծնողներին հարցազրույցները։
Անուրանալի է Մանվել Գրիգորյանի ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում. Արայիկ Հարությունյան
Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում
Մարդկայինը եւ պետականը
Երբ նախահեղափոխական Հայաստանում սկզբից տարատեսակ ֆորումներում, իսկ այնուհետեւ ֆեյսբուքում սկսվել եւ զարգանում էր քարոզչական վակխանալիան, ես խնդրում էի, համոզում էի պահպանել մարդկային դեմքը, ինչի համար արժանանում էի հեղափոխականների ագրեսիվ արձագանքի: Օրինակ, ՀՀԿ-ական պատգամավորն ընկել եւ ձեռքը կոտրել էր. այդ լուրի տակ մի 500 հոգի գրում էր՝ «ավելի լավ է՝ թող սատկեր»: Եվ չգիտեմ՝ արդյոք դա
«Բնակարանները չեն հերիքում, եթե տուն եք կորցրել, դեռ մի վերադարձեք Արցախ». Ասկերանի շրջանից ևս 2 գյուղ են տարհանում Ադրբեջանին հանձնելու համար. «Sputnik Արմենիա»
Տուն կորցրածների հապճեպ վերադարձը սխալ է։
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում
Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում կներդնի իր փորձը
«Այդ մարդուն խոշտանգել են նաև Սումգայիթում 1988 թ.-ին». ո՞վ է հայտնի տեսանյութում խոշտանգվող հայ ծերունին
Ծերունին այս պատերազմում մեր պարտության և Հայաստանի երրորդ Հանրապետության անկման կերպարային խտացումն է
Թոմ դե Վալ. Այս հրադադարը չափազանց անհրաժեշտ էր, բայց այն խաղաղության պայմանագիր չէ. «Ամերիկայի ձայն»
Անգամ «Լավրովի պլանը», որը ներկայացվել էր 2017 թ.-ին, ուներ վերջնական կարգավորմանը հասնելու ճանապարհ: Խոսքը նրա մասին է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ի վերջո, ոչ անմիջապես, պետք է անցկացնի որոշակի հանրաքվե, իր ապագայի կարգավիճակի մասին որոշում կայացնելու համար
Ո՞ր ուժերն են Հայաստանում հրահրվում արեւմտյան որոշ երկրների կողմից, որ վարկաբեկեն եռակողմ համաձայնագիրը
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ «դրանք Նիկոլի շրջապատի արեւմտյան տարբեր ծրագրերից օգտվող հասարակական եւ քաղաքական կազմակերպություններն են»
Հայաստանի հետ սահմանին Թուրքիան այսօր ավելի շատ ուժի ցուցադրում է անում. Աշոտ Մելքոնյան. «Իրատես»
Հիմա ուշացած ԱՄՆ-ն և Ֆրանսիան շտապում են «անձրևանոցի» տակ իրենց տեղն ապահովել։ Եթե իսկապես կնպաստեն Արցախի անկախության ճանաչմանը, չեն խանգարի ռուսական խաղաղապահների գործունեությանը, թող մասնակցեն այդ գործընթացներին։ Այսօր հեշտ է ասել, թե Ռուսաստանը մեր ինքնավարությունը սահմանափակեց, սակայն պիտի իրատես լինել, սթափ նայել իրողություններին։
Ռազմիկ Պետրոսյան. «Զինվորների մեջ տարածել են, որ արդեն հողերը ծախել են, պրծել են, որ անիմաստ մեռնում ենք եւ այլն». «Հայկական ժամանակ»
Բացի այդ, մենք մինչեւ հոկտեմբերի 14-ը միանշանակ հաղթածի կերպարով էինք, շատ լավ էր մեր վիճակը, ինչ-որ բան փոխվեց, չգիտեմ դավադրության խնդիր էր, ինչ էր, որովհետեւ հետեւի զորքն արդեն չեկավ: Էն ժամանակ, երբ որ զինկոմիսարիատներում հերթեր էին, էս վերջերում արդեն չէին կարողանում զորք ճարել ուղարկել:
Այդ մարդիկ, ըստ էության, լքել են իրենց դիրքերը, որովհետև պատերազմի ժամանակ պաշտոնյայի դիրքը ոչ թե խրամատում, այլ իր աշխատասենյակում է. Կարեն Վրթանեսյան. «Իրատես»
Պոպուլիզմի դրսևորում էր նաև այն, երբ հայտարարվեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի փոխխոսնակը, համայնքների ղեկավարները մեկնել են առաջնագիծ: Բոլոր այդ կառույցները շատ կոնկրետ խնդիրներ ունեին, իրենց աշխատանքն անելու փոխարեն ինչո՞ւ էին անիմաստ շոու անելով զբաղված: «Կամուֆլյաժներ» էին հագնում, զենք բռնում, սելֆի անում ու հրապարակում այդ լուսանկարները, թե՝ տեսեք-տեսեք, մենք ճակատում ենք: Հիմա ես հարց եմ բարձրացնում՝ այդ ջոկատներից քանի՞սն է ռազմական գործողությունների մասնակցել:
Մարսելի քաղաքային խորհուրդը կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը տեղեկացնում է. «Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը, միջազգային հանրության հետ մեկտեղ, ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ տարածաշրջանում վերջնական տեւական խաղաղություն հաստատելու եւ Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Ասկերանցի Դավիթ Գաբրիելյանի հիմնադրած «Նախշուն» թեյը շարունակելու է իր գործունեությունը (Ֆոտոշարք)
Մենք Նախշունի բույսերը հավաքում էինք հիմնականում այն վայրերից, որոնք ցավոք մերը չեն արդեն, բայց փորձելու ենք օգտագործել Արցախ աշխարհի մնացած տարածքներում աճող բույսերը։
«Լինելով բաց և թափանցիկ կառույց՝ մենք համայն հայությունից որևէ բան չենք թաքցնում». Հայկակ Արշամյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի յուրաքանչյուր ծախս փաստաթղթավորված է։ Աուդիտով զբաղվող միջազգային ընկերությունը կքննի թե հիմնադրամի, թե կառավարությանը փոխանցված միջոցների օգտագործումը։ Հայաստան համահայկական հիմնադրամ
Լեյլա Աբդուլաևայի հակասական դժգոհությունն ու Բորիս Նավասարդյանի փաստարկված արձագանքը. միջադեպ՝ Հարավկովկասյան 17-րդ մեդիա-համաժողովին
Արձագանքելով Լեյլա Աբդուլաևայի հայտարարություններին՝ ադրբեջանցի լրագրող եւ իրավապաշտպան Էմին Հուսեյնովը հայտարարեց՝ նա սուտ է խոսում. նոյեմբերի իննին իրավապաշտպան Աբասովը չպարզված պայմաններում սպանվել է բանտում:
Բոլոր այն հուշարձանները, որոնք այսօր մեր իրավասության տակ չեն, դրանց գոյությունը վտանգված է․ «Ա1+ (Տեսանյութ)
«Ա1+»-ի հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի նախարարի խորհրդական, պատմաբան Մելանյա Բալայանը։ -Արդյո՞ք արդեն հայտնի է՝ որ հուշարձաններ են մնալու Ադրբեջանին հանձնվելիք տարածքներում։ -Անկեղծորեն ասած՝ չեմ կարծում, որ ամեն ինչ արդեն հստակեցված է, որովհետև ինչպես գիտեք, առայժմ զինադադար է, և բանակցություններ չեն եղել և կարծում եմ, որ բանակցությունների արդյունքում ամեն ինչ պարզ կդառնա՝
Փաշինյանը Մակրոնի հետ զրույցում կարևորել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից
Խստորեն դատապարտում ենք Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։ Հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։ Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաեւ վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը։ Մենք կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը եւ
«Դա կորոշի իրավասու մարմինը, պաշտպանության նախարարն այդպիսի իրավասություն չունի». Մովսես Հակոբյանի արձագանքը՝ ՊՆ-ին
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանին այսօրվա աղմկահարույց ասուլիսից հետո հրավիրել էին ՀՔԾ: Պարոն Հակոբյանը քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռ որեւէ մեղադրանք չկա, որեւէ կարգավիճակ չունի, իրեն հրավիրել են, հարցաքննել են ու ճանապարհել: Թե կոնկրետ ինչ հարցեր են ուղղել, նա պատասխանեց. «Այսօրվա հարցազրույցիս հետ կապված է: Բոլոր
Մասիս Մայիլյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին
Նոյեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ադրբեջանական կողմի իրականացրած՝ հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պղծման փաստերի և վանդալիզմի ակտերի կապակցությամբ։ Նամակում նշվում է, որ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը,
Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան․ Ղարաբաղը պետք է ցույց տա, որ պետություն է
Եվ այն հանգամանքը, թե Լեռնային Ղարաբաղը կճանաչվի՞, թե՞ ոչ կախված է այն ճանաչող երկրների թվից
Ադրբեջանական կողմի վայրագությունների հիմքն Ադրբեջանի ղեկավարության կողմից տասնամյակներ շարունակ հրահրված և խրախուսված հայատյաց քաղաքականությունն է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից բարբարոսության դրսևորումների մասին Կրակի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակում են իրենց բնորոշ յուրատեսակ «պատերազմը» հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության դեմ՝ ոչնչացնելով և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով կրոնական վայրերի և հուշարձանների նկատմամբ: Ադրբեջանական կողմի թիրախավորման առարկա է դարձել նաև Արցախի Շուշի քաղաքում գտնվող Հայաստանի և Արցախի ազգային
Լոռեցիները՝ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի մասին. «Երկնքում մի բարի աղոթարար էլ ավելացավ»
Այսօր առավոտյան կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը: Սրբազանը ծնվել է 1959 թվականի մարտի 24-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում: Հայաստան են վերադարձել 1969 թվականին: 1996 թվականից Չուլջյանը Գուգարաց թեմի առաջնորդն է: Aravot.am-ի հետ զրույցում նրան ճանաչողները նկարագրում են՝ հայրենասեր, բարի ու հոգատար անձնավորության, ոչ միայն որպես հոգեւոր այր, այլ նաեւ որպես
ՀՀ-ում Իրանի դեսպանությունը՝ Իրանում հայ զինվորների ներկայության մասին տարածված լուրերի մասին
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը իր զորակցությունն է հայտնում վերջին պատերազմի զոհերի և անհայտ կորածների ընտանիքներին և տեղեկացնում է, որ դեսպանատունը նաև հետամուտ է լինում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում մի շարք հայ զինվորների ներկայության մասին տարածված չհաստատված լուրերին: Դեսպանությունն այս պահին չի կարող հաստատել այս լուրը, սակայն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները կհայտարարվեն առաջին իսկ հնարավորության դեպքում:
Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան․ Համաձայնագրի իրականացումից փախչել չենք կարող
«Բայց այս պահին պետք է վերադառնանք դիվանագիտական խողովակներին»
ԶՈՒ ԳՇ նախկին պետն անում է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ ՌՎԾ արդեն նախկին պետ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում արել է մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում, ինչպես նաև վերաբերում են պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող թեմաների, որոնց հրապարակայնացումը միայն վտանգում է մեր երկրի պաշտպանունակությունը։ Մովսես


















































