Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը խելացի մարդ է, և նման կերպ կեղծելը տխուր մտորումների տեղիք է տալիս․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կշտամբեց վարչապետ Փաշինյանին՝ հանիրավի մեղադրելով նրան, իբր, Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներով չզբաղվելու մեջ: «…Վերջիններս (ղարաբաղցիները), ճարահատյալ, բախում են հարյուրավոր դռներ, սակայն իրենց խնդրանքներին ու պահանջներին պատշաճ պատասխան չգտնելով, հարկադրված են լինում իրենց բողոքն արտահայտել զանգվածային ցույցերով…»։ Տեր-Պետրոսյանը շարունակում է.

2025-2026 ուստարին հայտարարվում է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»

Նոր ուսումնական տարվան ընդառաջ շարունակվում են օգոստոսյան խորհրդակցությունները․ հերթական հանդիպումը տեղի է ունեցել Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։ Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկա են եղել Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուներ։ Խորհրդակցությունից առաջ կազմակերպվել է «Կրթական էքսպո» ցուցահանդես,

Եթե համոզիչ ապացույցներ հայտնվեն այն մասին, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ, մենք այլ կերպ կգործենք․ Ալի Լարիջանի

Եթե համոզիչ ապացույցներ հայտնվեն այն մասին, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ, մենք այլ կերպ կգործենք, Khamenei.ir-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նրա խոսքով՝ Իրանը որևէ ապացույց չունի 12-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Իսրայելի համագործակցության վերաբերյալ։ «Մենք պետք է հենվենք հավաստի փաստերի վրա։ Ոմանք ինչ-որ բան են պնդում,

Մեր այս հավատո հանգանակը փոփոխման կամ անհետացման ենթակա չէ․ Հռչակագիրը հարատև է

35 տարին այսօր բոլորող Անկախության մասին հռչակագիրը մեր պետականության միակ մաքրամաքուր, բյուրեղյա գաղափարական ակունքն է: Կենարար, մինչևիսկ գոյութենական նշանակության մեր այս հավատո հանգանակը փոփոխման կամ անհետացման ենթակա չէ: Այն հարատև է: Ժամիշխանները և անգամ իրենց սահմանադրությունները, ամեն տեսակի սուտն ու կեղծիքը գալիս են՝ կգնան, բայց դարակազմիկ հիմնագիրը մնում է միշտ: Անցեք արդեն, չարացած, օտարացած, իրական

«Աշխարհում ուրիշ նախադեպ կա՞, երբ խաղաղություն է հաստատվել գերիներով, օկուպացված տարածքներով, եւ ի վերջո՝ կարո՞ղ են ասել՝ Հայաստանը ի՞նչ է ստացել այդ պայմանագրով»

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ – Տիկին Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրությանը համոզել, թե «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ» խաղաղություն է հաստատվել։ Իրոք այդպե՞ս է։ – Վերջին 7 տարում Նիկոլ Փաշինյանն իր բոլոր ուղերձներում, նախընտրական խոստումներում ստել է, եւ դրա մասին ոչ թե ընդդիմությունն է ասում, այլ փաստերն են վկայում։ Փաշինյանի

Դատապարտյալի հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու հարցով՝ նախադեպային որոշում

Վճռաբեկ դատարանը ծանր հիվանդությամբ տառապող դատապարտյալին ազատել է պատժի հետագա կրումից, բավարարել է փաստաբանների միջնորդությունը, դատապատյալը պատժաչափից` մնացած 1 տարի 11 ամիս 8 օրն այլեւս չի կրի քրեակատարողական հիմնարկում: Այս գործը հայելին է այսօրվա քրեակատարողական հիմնարկներում` հիվանդ դատապարտյալների նկատմամբ կատարվող, իրականացվող քաղաքականության եւ գործելակերպի: Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշում է կայացրել Սերգեյ Գրիգորյանի գործով,

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Oգոստոսի 23-28-ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-28-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ավագ պարեկը դիմել էր պղպեղային օդամղիչի գործադրմանը

Մեղադրյալի ոչ իրավաչափ գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ, ոստիկանության մայոր Դավիթ Դավթյանն իրեն ամրակցված պղպեղային օդամղիչը գործադրելով` փչել է Հովհ. Խանաղյանի դեմքին: Վերջինիս նկատմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը կիրառել էր բացակայելու արգելք, եւ մեկ տարի առաջ բավարարել հատուկ վարույթ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: 2024թ. հուլիսի

Գերմանիայի մարդու իրավունքների հարցերով զբաղվող մասնագետները դիմել են Գերմանիայի ԱԳ նախարարին ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ մտահոգություններ հայտնելով

2025 թվականի օգոստոսի 21-ին Գերմանիայի «Սպառնալիքի տակ գտնվող ժողովուրդների ընկերության» գործադիր տնօրեն Սառա Ռեյնկեն, «Ցեղասպանության դեմ ճանաչման» ոչ առևտրային աշխատանքային խմբի նախագահ Դոկտոր Թեսսա Հոֆմանը, «Գերմանահայոց կենտրոնական խորհրդի» նախագահ Ջոնաթան Շպանգենբերգը, «Մարդու իրավունքների միջազգային ընկերության» (IGFM) հասարակայնության հետ կապերի ղեկավար Վալերիո Կյուգերը, «Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության» նախագահ Դոկտոր Ջոն Այբները և «Ստեփանոսի անվան հալածված քրիստոնյաների

Երեւան քաղաքի դատավորներից երկուսի գործով քննության օրը հայտնի է

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգային որոշմամբ օգոստոսի 25-ին նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթակելու հարցով ԲԴԽ նիստը: ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին էր դիմել փաստաբան Գուրգեն Թորոսյանը: Հանձնաժողովը հետագայում միջնորդություն էր ուղարկել ԲԴԽ` քննության կապակցությամբ: Թորոսյանը 2020թ. հունիսի 9-ի ՀՀ նախագահի հրամանագրով

Փոխվել է փոխզիջումը մերժելու Փաշինյանի պատճառաբանությունը

Եթե առաջ փոխզիջման չգնալը բացատրվում էր հայ հասարակության՝ փոխզիջումային լուծման հանդեպ դժկամությամբ, հիմա բացատրությունն այն է, որ փոխզիջման վերջնարդյունքը ՀՀ անկախության եւ պետականության վախճանը կլիներ։

Սասնա Ծռեր փողոցում հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա օտարերկրացի

Քրեական ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողի Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օգոստոսի 21-ին Երևանի Սասնա Ծռեր փողոցում հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա օտարերկրացի, խափանման միջոցը՝ կալանք։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրություն

«Հուսամ հուզմունքս կկարողանամ կառավարել համերգի ժամանակ». Ադամ Բարրո

Կկայանա Իսահակյանի ծննդյան 150 եւ բանաստեղծի անունը կրող գրադարանի հիմնադրման 90-ամյակներին նվիրված վոկալ երաժշտության երեկո Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը  (կոմպոզիտոր, «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար՝ Սեդրակ Երկանյան) եւ Ադամ Բարրոն ընկերների հետ ներկայացնում են սեպտեմբերի 5-ին Ավետիք Իսահակյանի ծննդյան 150 եւ բանաստեղծի անունը կրող Երեւանի առաջին հանրային գրադարանի հիմնադրման 90-ամյակներին նվիրված վոկալ երաժշտության երեկո: «Առավոտի»  հետ

Անզոր և ճարահատ լինելու հետևանքները. Վահան Զանոյեան

Թույլերը հանդուրժում են իրենց պարտադրվածը։ Սա ոչ թե քննադատություն է, այլ փաստի արձանագրում: Մենք պարտավոր ենք գիտակցել դա։ Նրանք, ովքեր գովաբանում են այս «համաձայնությունները», նույնքան, եթե ոչ ավելի, վնասակար ազդեցություն ունեն, որքան նրանք, ովքեր անզգուշորեն դատապարտում են դրանք, քանի որ երկուսն էլ, յուրաքանչյուրն իր ձևով, շեղում են հանրության ուշադրությունը ճշմարտությունից և, որ ավելի կարևոր է, ճիշտ դասեր քաղելուց այն իրավիճակից, որում հայտնվել է Հայաստանը 2020 թվականի պատերազմից հետո։

«Ինչպե՞ս է «խաղաղության դարաշրջան» բացվում, երբ մենք ունենք գերիներ Բաքվում, երբ ադրբեջանական զորքերը մեր տարածքում են». «Հրապարակ»

Փաշինյանի առաջարկն այն «խաղաղությունն է», որ այսօր կա Արցախում: Ընդդիմության առաջարկը ճիշտ դրա հակառակն է՝ պաշտպանված պետություն, որն ունի դաշնակիցներ, որը բանակցում է իր շահերի շրջանակներում, որի գլխավոր բանակցողը պարտության հետ չի ասոցացվում եւ ծաղրի առարկա չէ

Աննա Հակոբյան. «Մենք` որպես կին, պետք է ավելի մեծ առաջնորդություն վերցնենք մեզ վրա»

Անենք առավելագույնս` հասկանալու համար` մեր ընտանիքներում այդ ո՞ր գիտելիքն է, որ մեզ մոտ պակասում է, որը լրացնելու պարագայում` ավելի երջանիկ, բարեկեցիկ, արդյունավետ կդարձնենք մեր մեծերի, երեխաների, համայնքի, պետության կյանքը: Եվ այդ առաջնորդության ճանապարհը պետք է սկսել հենց կրթվելուց:

Թող մեր անկախությունն ու խաղաղությունը լինեն հավերժական. Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

Այսօր մենք, առավել քան երբեւէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը: Հենց խաղաղությունն է, որ ամրապնդում է մեր անկախությունը, հնարավորություն տալիս զարգացնելու մեր երկիրը եւ ապահովելու մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքը: Այժմ մենք ոչ միայն անկախ ենք, այլեւ խաղաղ, իհարկե, նաեւ մեր ժողովրդի խելամիտ որոշումների շնորհիվ:

Արմեն Խաչատրյան. «Կարող եմ իմ ողջ ունեցվածքի վրա գրազ գալ, որ ավելի անսկզբունքային մարդ, քան Նիկոլ Փաշինյանն է, երբեւիցե քաղաքական, պետական գործիչների մեջ չի եղել». «Հրապարակ«

Այնպես որ՝ ուզում է շորերը ճղի, ուզում է կծոտի կամ գլուխը պատերով տա, միեւնույն է, մեր պատմությունն արձանագրել է, ու սերունդներն էլ այդպես են իմանալու․ Տեր-Պետրոսյան՝ հաղթանակած նախագահ, Նիկոլ Փաշինյան՝ պարտված, հայրենիք կորցրած, հայրենիքը խայտառակած ղեկավար:

Մեր երկրում գործող վարչախումբը, Անկարայի և Բաքվի ուղիղ հանձնարարությամբ, այսօր փորձում է Անկախության հռչակագիրը դուրս բերել մեր Սահմանադրության շրջանակից. «Հայաքվե»

Սակայն մենք համոզված ենք, որ հայ ժողովուրդը վճռականորեն դեմ կկանգնի այս հակազգային ու հակապետական նախաձեռնությանը։

Կարևորում ենք Հռչակագրի շարունակական ուժն ու արժեքը։ Այն մեր պետության զարգացման ու կայացման հիմնարար ծրագիրն է. ՀՀ նախագահ

Հռչակագիրը նաև հիշեցում է, որ անկախությունը նվեր չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն․ ամրապնդել պետական հիմքերը, կառուցել արդար ու բարեկեցիկ հասարակություն և այն փոխանցել ապագա սերունդներին։

Միջանցք ունեցող պետութիւններ ճանչցած են տարանցման իրաւունքներ, բայց երբեք՝ այս ձեւով. Գրիգոր Հովհաննիսյան

Առաջին եւ ամենէն առաջնահերթ իրականութիւնը այն է, որ «Թրամփի Ճամբայ՝ Միջազգային Խաղաղութեան եւ Բարգաւաճման» մանրամասնութիւնները տակաւին բացայայտուած չեն։ Անոր ո՛չ տեղը գիտենք, ո՛չ այն՝ թէ ո՞վ պիտի կառուցէ ու գործարկէ, ո՛չ իսկ այն, թէ անվտանգութեան միջոցառումները ի՞նչ պիտի ըլլան, ո՛չ ալ «անարգել»-ի մեկնաբանութիւնը՝ գործնական առումով։

Եթե փաշինյանական «ռազմավարության» հետ քաղաքացիները հաշտ են ու չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին են հենց այս օրերին ընթացող դատավարությունները՝ Միքայել սրբազանի «գործով», «Սրբազան պայքարի» գործով, Սամվել Կարապետյանի «գործով». «Փաստ»

Տասնյակ հազարավոր մարդիկ ժամանակ առ ժամանակ դուրս են եկել փողոցներ, հարյուր հազարավորները տանել չեն կարողանում այս իշխանությանը, եթե նույնիսկ փողոց էլ չեն դուրս գալիս:

Դավիթ Գալստյանը միայն պատգամավոր չէ։ Նա արցախցի է, ընտրյալ է, պայքարող մարդ։ Նրա ձերբակալությամբ ոչ թե «խափանում» են հանցագործություն, այլ թիրախավորում են ազգային արժեքները, արժանապատվությունը, Արցախը և դրա վերջին պաշտպաններին

Երեք օր շարունակ Դավիթ Գալստյանի ծնողների աչքերում հույս կար։ Այդ հույսը տաք էր, բարի, միամիտ, բայց անկեղծ։ Արդարադատության նկատմամբ հավատ և մարդկային վերաբերմունքի սպասում էր այն։ Բայց մեր օրերի իրականությունը ապացուցում է, որ մեր երկրում հույսը իշխանության համար սպառնալիք է դարձել, որը պետք է մարի՝ առանց խղճահարության։

Անկախ մեր քաղաքական նախընտրություններից և տարաձայնություններից, մեր պարտքն է պաշտպանել Հռչակագիրը բոլոր տեսակի ոտնձգություններից. ՀՅԴ

Վերջին տարիներին, հատկապես 2018 թ. հետո, մեկ առ մեկ խարխլվեցին մեր պետականության հիմքերն ու Անկախության հռչակագրում ամրագրված դրույթները։ Ի պատասխան Անկախության հռչակագիրը ՀՀ սահմանադրության նախաբանից հեռացնելու թշնամական պահանջներին, ՀՀ գործող իշխանությունները հայտարարեցին ՀՀ Սահմանադրության փոփոխության գործընթացի մեկնարկի մասին։

Նրանց քննադատելու իրավունք չունի մեկը, ով 7 տարվա մեջ հայ ժողովրդին այնքան վնաս է պատճառել, ինչքան նախորդ 7 հարյուր տարում չէր պատճառել ոչ մի իշխանություն. «Հրապարակ»

Իհարկե, հայ հոգևորականների մեջ կան այնպիսիք, որոնք եկեղեցու սպասավորի կոչմանն արժանի չեն և սխալմամբ են հայտնվել Հայ առաքելական եկեղեցում, բայց նրանց թերությունների մասին խոսելու իրավունք չունի երկրի կառավարումը ձախողած վարչապետն ու իր ստրկամիտների թիմը:

Սա ակնհայտ կեղծիք է, որովհետեւ Հայաստանում ոչ մի նշանակալի քաղաքական ուժ, ոչ մի նկատելի գործիչ խաղաղությանը դեմ չէ. «Փաստ»

Փաշինյանն ասում է, թե «ապագան եկել է», այլեւս խաղաղություն է, պետք է այն խնամել, արդեն լրիվ ուրիշ վիճակում ենք ապրում, բլա-բլա-բլա… Տպավորիչ էր, որ նա իր կաբինետի նախարարներին շնորհավորում էր… խաղաղության հասնելու համար: Մինչդեռ միակ բանն, ինչին հասել են Փաշինյանն ու իր քաղմերձավորների նեղ կազմը, ընդամենը մի նախաթուղթ է, պայմանավորվածություն… պայմանավորվելու մասին:

Ո՞ւմ հետ է պատրաստվում պատերազմել Ալիեւը

Արդյո՞ք մենք Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել: Թե՞ առայժմ ոչ: Եթե խոսքը երկու սուբյեկտների, երկու պետությունների միջեւ խաղաղության մասին է, ապա պետք է ենթադրել, որ երկուսի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունները եւ գործողությունները բխում են «հաստատված» խաղաղությունից: Հայաստանի վարքագիծը համապատասխանում է այդ պայմանին: Մեր կառավարությունը որոշել է հաջորդ տարի չավելացնել պաշտպանական ծախսերը: Ըստ այդ տրամաբանության՝ քանի որ

Նոյն այս ժողովուրդը վերջին տարիներուն քանի՛-քանի անգամ ձայն բարձրացուց ՔՊ-ականներու բերած կորուստներուն դէմ եւ ճնշուեցաւ ամենաբիրտ միջոցներով. «Հայրենիք»

Ան մեծ ակնածանքով գովաբանեց Հայաստանի Հանրապետութեան տարածքին մէջ կառուցուելիք «Յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման՝ Թրամփի ուղի»-ն, աւելցնելով, թէ այսպէսով ապաշրջափակուած պիտի ըլլայ մեր երկիրը: Արդեօք աւելի ճիշդ պիտի չըլլա՞ր գործածել «համաշրջապատուած» եզրոյթը։ Բնականաբար, երկիրը 44-օրեայ պատերազմին մէջ ընկղմած եւ պարտութեան տարած «ազգընտիր»-ը, որ զարմանալիօրէն դեռ կառչած կը մնայ վարչապետի աթոռին, երբեք չ’ուզեր խօսիլ «համաթուրանական»-ութեան մասին։

Հռչակագրի առանցքային գաղափարական դրույթները կոնֆլիկտային էին. Փաշինյանի ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ

Հայրենասիրության այդ մոդելը, որ Խորհրդային Միությունը ձևավորել էր մեզ՝ հայերիս համար, արտահայտում էր երկրորդ աշխարհամարտում հաղթած և հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտության մեջ մտած այդ պետության՝ ԽՍՀՄ–ի ամբիցիաների հարավ–արևմտյան ուղղությունը։ Այդ մոդելը մյուս կողմից կոչված էր ապահովելու Հայկական ԽՍՀ–ում գոյություն ունեցող հայրենասիրական ընկալումների արտահանումը հանրապետության տարածքից՝ նրա տեղային արտահայտումը թույլ չտալու համար։

Տիգրան Ավինյանը կարող է Երեւանի համար խոստացված տրոլեյբուսները գնել հավաքված գումարով եւ մի բան էլ ավելին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարից հետաքրքրվեց՝ ինչու Տիգրան Ավինյանը չի կատարում խոստումը եւ Երեւանի համար չեն գնվել խոստացված 45 տրոլեյբուսները: Քաղաքապետարանից արձագանքել են. «45-ի մրցույթը կայացել է, հաղթող կազմակերպությունը կա, մնում է ֆինանսական հարցերը լուծենք, որ կարողանանք 45-ն էլ այս տարի ունենանք»։

Լրահոս
Քառալեզու պատկերագիրք

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930