Օրվա լրահոսը
ՀԱՅԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցած Հայաստանի պատվիրակությանը Սանկտ Պետերբուրգում պայուսակներ էին բաժանվել, որտեղ տղամարդկանց համար փողկապներ էին, իսկ պատվիրակությանը մաս կազմող միակ կնոջ համար (ըստ խորհրդարանական ասեկոսեների)՝ թեւիկներով միջադիրներ։ Այդ պայուսակը սխալմամբ բաժին էր ընկել Սերգո Երիցյանին։ Սակայն իրական հասցեատերը՝ Հերմինե Նաղդալյանը, հրաժարվել էր փոխանակումից՝ հայտարարելով, թե փողկապը նվեր է տանելու իր
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱԿԱԶԵԿՈՒՅՑ Տեղեկանք* ըստ ս.թ. հունիսի 14172ին ՀՀ Ազգային ժողովում «1992-1999թթ. էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաեւ էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի» հաշվետվությունում բերված փաստերի: Հանձնաժողովի կողմից բերված փաստերը բաղկացած են 59 դրվագներից։ ԴՐՎԱԳ 1։ Հարցադրում։ ԱԺ-ի հանձնաժողովի հաշվետվության մեջ ի սկզբանե նշվում է, որ շատ նախարարություններում, հիմնարկ-ձեռնարկություններում արխիվացման ճանապարհով
Փաթեթայինի եւ փուլ առ փուլի հերթական բախում չի՞ լինելու Նախորդ շաբաթ ոչ պաշտոնական այցով Բաքվում էր գտնվում ՌԴ Անվտանգության քարտուղար Իվանովը։ Վերջինիս ուղեկցում էին ՌԴ հատուկ ծառայությունների եւ անվտանգության խորհրդի աշխատակիցներ։ Բազմաթիվ հանդիպումներ են եղել Ադրբեջանի իշխանավորների հետ, եւ բավականին երկար զրույց՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ։ Հանդիպումներից հետո Իվանովը հայտարարեց, թե Ադրբեջանը ամենաակտիվ մասնակցությունը
ԽՈՌԽՈՌՈՒՆՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԷ 1998թ. դեկտեմբերի 10-ի՝ լույս 11-ի գիշերը սպանվեց պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունին։ Սա պետական պաշտոնյաների սպանության նախերգանք էր միայն։ Ավելի քան մեկ ու կես տարի այս սպանության բացահայտումը տեղապտույտ է տալիս նախաքննության փուլում։ Դատախազությունից հայտնեցին միայն, որ գործի նախաքննությունը կասեցված չէ եւ ընթանում է։ Իսկ դրա ծայրը դեռ չի նշմարվում, թեեւ
«ՆՄԱՆ ԲԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ» Խորհրդարանական «Միասնություն» խմբակցության ղեկավարի աթոռն առայժմ դատարկ է։ Հասկանալի է, որ տեղի համար հավակնորդների պակաս չի զգացվում։ Պարզ է նաեւ, որ ՀԺԿ-ն եւ ՀՀԿ-ն, յուրաքանչյուրն իր հերթին, ձգտելու է, որ իր անդամը զբաղեցնի այդ աթոռը։ Եվ քանի որ ի սկզբանե «Միասնություն» խմբակցության նախագահի տեղը հատկացված էր ՀՀԿ-ին (հիշենք Անդրանիկ Մարգարյանին այդ
ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐ ԳՆԱՑՈՂՆԵՐԸ ԱԺ նախագահի եւ մի շարք պատգամավորների պարբերաբար բացակայությունները հանրապետությունից ոչ միայն ֆինանսական լուրջ վնաս են հասցնում առանց այն էլ երկրի աղքատիկ բյուջեին, ոչ միայն անպատվում են գործուղումների գաղափարն ինքնին, այլեւ՝ զարկ են տալիս բանահյուսական լուրջ ժանրի՝ հումորի ժանրի ծաղկմանն ու բեղմնավորմանը։ Վերջին անեկդոտն այս թեմայով հետեւյալն է. «Եթե ինքնաթիռի հռնդյուն է լսվում, ուրեմն
ԻՆՔԸ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԶԱԶՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՀՀ»-ին տված հարցազրույցում ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը իր կուսակցական ընկեր Հմայակ Հովհաննիսյանի մասին խիստ ոչ ընկերական կարծիք էր հայտնել, օրինակ, ասել էր, թե Հմայակ Հովհաննիսյանից վիրավորվելը մեղք է, քանի որ վերջինս ինքն իր հետ ժամադրվելիս էլ մեկուկես ժամ կուշանա: Կամ էլ վստահություն էր հայտնել, թե «Հմայակ Հովհաննիսյանի անձնական ամբիցիաները գերազանցում են
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Ժողովուրդը սպասում է, որ պետք է ի հայտ գան իրեն իր ետեւից տանող քաղաքական ուժեր, իսկ քաղաքական ուժերը սպասում են, որ ժողովուրդը պետք է իրենց առաջ մղի։ Արդյունքում փոխադարձ մեղադրանքները ոչ մի քայլ գործն առաջ չեն շարժում»։ ՆԱԽՈՐԴ Ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը (ինչպես ենթադրել էր մեր ընթերցողներից
ԿԸՀ-Ն ՆՇԱՆԱԿԵՑ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԸ Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կայացրեց մեծամասնական ընտրակարգով թիվ 5 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրության վերաքվեարկությունը հուլիսի 9-ին նշանակելու մասին։ Հիշեցնենք, որ մայիսին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավոր էր ընտրվել Եղիա Շամշյանը։ Սակայն ՀՀ Սահմանադրական դատարանը՝ քննության առնելով ընտրությունների ժամանակ արձանագրված օրինախախտումները, որոշում էր կայացրել ընտրություններն այս ընտրատարածքում անվավեր ճանաչելու
ԱՅՍՊԵՍ ՉԷ՞ ԾՆՎՈՒՄ ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ Հայտնի չէ՝ ինչ տպարանում կամ քանի օրինակով, բայց, վերջապես լույս տեսավ «21-րդ դար» կուսակցության իրավաբանական հանձնախմբի ղեկավար Կարո Կարապետյանի «Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկման հիմքերը» գրքույկը։ Ահա մի մեջբերում այդ գրքույկից. «Ինչպես իրավացիորեն նշել է Դավիթ Շահնազարյանը՝ Հայաստանի Հանրապետության զարգացման ուղին նրա քաղաքացիների կամքով իշխանություններ ձեւավորելու եւ փոփոխելու մեջ է»։ Գրքույկի ընթերցողներից
ՃԱՆԱՉԵԼ ԶՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԿԱՇԱՌՔ Բարձր կառավարական շրջանակներում լրջորեն քննարկվում է պետական բյուջեն բուհական ընդունելության քննությունների միջոցով լցնելու ծրագիրը: Սույն ազգանպաստ գործը իրականացվելու է, հավանաբար, հետեւյալ մեխանիզմով. կրթության եւ գիտության նախարարը, հավաքելով առարկայական հանձնաժողովների նախագահներից իր սովորական «նալոգը», որպես պետության ապագայով անհանգստացած քաղաքացի՝ այդ գումարի կեսը փոխանցելու է պետական բյուջե: ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄ Երեւանի
Հայերը խանգարո՞ւմ են Կուբանի ռուսներին Հունիսի 19-ին Կրասնոդարի երկրամասի ղեկավարությունն անց էր կացրել խորհրդակցություն, որը նվիրված էր երկրամասում միգրացիոն գործընթացներին եւ ազգամիջյան հարաբերություններին։ Այդ թեմայով հանդես եկավ երկրամասի վարչակարգի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Խարչենկոն։ Նրա կարծիքով, նշված գործընթացները առաջացնում են հավելյալ տնտեսական, սոցիալական, քաղաքական, քրեածին եւ էկոլոգիական այլ խնդիրներ։ Խարչենկոյի խոսքերով. «Վերջին տարիներին հայերի, թուրք մեսխեթների,
ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ Ե՛Վ «ՊԵՐՃԱՆՔԸ», Ե՛Վ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԵԹԵ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ Տարեսկզբին մենք արդեն անդրադարձել էինք թերթերի իրական տպաքանակներին եւ «Հայմամուլի» իրականացրած հատավաճառից դրանց վերադարձի տոկոսներին։ Մամուլի ուսումնասիրությամբ զբաղվող մեր գործընկերներից մեկը վերջերս հարցրեց, թե չունե՞նք արդյոք նոր տվյալներ։ Նա, ինչպես հետո պարզվեց, իրավամբ ենթադրում էր, թե պարբերականների իրական տպաքանակները քչացել են, ու նաեւ, որ թերթերն ավելի
ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է Ինչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ վերջին գագաթաժողովի ժամանակ ստացավ նախկին խորհրդային երկրների աջակցությունը՝ հակահրթիռային նոր համակարգ ստեղծելու ԱՄՆ ջանքերին հակազդելու հարցում։ Մոսկովյան հանդիպման ժամանակ ԱՊՀ առաջնորդները հայտարարեցին, որ ամերիկացիների կողմից առաջարկվող համակարգը հակասում է հակահրթիռային պաշտպանության մասին 1972 թ. պայմանագրի ոգուն եւ բառին։ Իսկ այդ պայմանագիրը 12 պետությունների
ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՏԱ Կառավարության հերթական նիստի ընդմիջմանը մի կերպ համոզում ես այս կամ այն նախարարին, վարչության պետին, որ մի երկու խոսքով ներկայացնեն այն, ինչ կատարվում է նիստում։ Ստացվում է, որ լրագրողները լուսաբանում են ոչ թե նիստը, այլ դրա ընդմիջումը։ Հերթական ընդմիջման ժամանակ էլ Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը պատասխանեց մեր հարցերին։ Սակայն այս դեպքում
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Երբ Հայաստանից բացակայում ես, կարոտից սիրտդ խեղդվում է, ուզում ես վերադառնալ, բայց վերադարձից հետո ծնվող առաջին զգացողությունը ոչ այնքան զայրույթն է, որքան ծիծաղը. այս հսկա աշխարհի փոքր անկյունում կառուցել են մեծ ճահիճ եւ վիճում, թե գորտերից ո՞րն է ավելի գեր ու կանաչ»։ ՆԱԽՈՐԴ Թոշակառու Ղարիբ Ղարիբյանը
«ԵՐԿՐԱՊԱՀԻ» ՄԱՍԻՆ Ալբերտ Բազեյանն այնքան էլ դրական չի վերաբերվում «Երկրապահի» մեջ տարանջատման գործընթացներին։ Նրա կարծիքով, կարելի է մնալ միության ներսում եւ հենց ներսում փորձել կարգավորել վիճակը. «Եթե նորաստեղծ երկրապահական կազմակերպությունը (խոսքն Արկադի Տեր-Թադեւոսյանի ստեղծած կազմակերպության մասին է- խմբ.) այլ խնդիրներ է դնում իր առջեւ, քան փորձում էր դնել եւ լուծել ԵԿՄ-ն, դա արդեն ուրիշ հարց
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՀԱՐԿԱՎՈՐ Հոկտեմբերի 27-ի գործով կալանվածներին իրար հետեւից ազատ արձակելու իրողությանն Ալբերտ Բազեյանը համաձայն չէ։ Նրա կարծիքով, հոկտեմբերի 27-ի գործը պետք է մտներ դատարան եւ հրապարակային քննության արդյունքում պետք է ջրի երես ելներ ճշմարտությունը։ Միայն այս դեպքում մեր հասարակությունը կհանգստանար։ Ավելի մանրամասն՝ 2-րդ էջում։ ԴԱՇՆԱԿԻ ՎԶՅԱ՞ԼԻ ԿԱՐԱԲԱԽ «Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակցի հաղորդման համաձայն,
Թափանցիկությունը Արցախում ՀՀ ԱԺ պատգամավորների առաքելական խումբը Արցախում ներկա էր խորհրդարանական ընտրություններին։ Առաքելական խմբի կարծիքով, ընտրություններն անցել են նորմալ։ Խմբի կազմում չեն եղել «Իրավունք եւ միաբանություն» պատգամավորական խմբի անդամներից։ Թեպետ մեկ օր առաջ այս խմբի անդամ Համլետ Հարությունյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում իրենց չմասնակցության համար խիստ անմեղ բացատրություն էր տվել (զբաղված էին, ժամանակի խնդիր էր),
ԹԻՐԱԽՆԵՐԸ ՓՈԽՎՈ՞ՒՄ ԵՆ Արդեն հաստատուն տպավորություն է ստեղծվում, որ քչերին է հետաքրքրում, թե որն է հոկտեմբերի 27-ին կատարվածի վերաբերյալ ճշմարտությունը։ Այս գործը միայն ներիշխանական գզվռտոցում մի խաղաթուղթ է դարձել։ Նաիրի Հունանյանի բացարկում նշված փաստերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ քննելու ընթացքում առերեսումներ էին կատարվել նրա եւ այն քննիչների միջեւ, որոնք, Նաիրի Հունանյանի պնդմամբ, դրդել էին իրեն ոչ
Թհ- ԺժխԿ Թ ՁՀձըժ Երեկ մեկ տարվա լռությունից հետո մամլո ասուլիս տվեց արդեն երեք տարեկան դարձած Երիտասարդական կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյանը: Ինչո՞ւ էր լռում՝ որովհետեւ նա գտնում է, որ ձայն հանելն իմաստ չուներ այս ժամանակահատվածում: Սակայն սա չի նշանակում, որ կուսակցությունն անտեղյակ է հանրապետությունում կատարվածին կամ նստած է անգործ: Կուսակցությունն իր առջեւ մի շարք խնդիրներ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ՄԻՇՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ԵՆ Մոսկվայում երեկ ավարտվեց ԱՊՀ հերթական գագաթաժողովը, որին իրենց մասնակցությունն էին բերել նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Հայաստանի համար մեր նախագահի մասնակցությունն այդ գագաթաժողովին էական էր այնքանով, որ նախագահ Քոչարյանը մի հաճելի առիթ կունենար Մոսկվայում սեղմելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջը, սրախոսություններ փոխանակելու ծերացող Ալիեւի հետ
3-4 ԱՄԻՍԱՆՈՑ ԹԱՅՄ-ԱՈՒՏ Գարնան երկրորդ կեսին քաղաքական դաշտում որոշակի աշխուժություն առաջացավ։ Ստեղծվեց «Աջ ուժերի միությունը», ապրիլի կեսերից Ազատության հրապարակում պարբերաբար հանրահավաքներ անցկացվեցին։ Նախաձեռնող խմբում ընդգրկված էին «Հայրենիք» դաշինքը, Պահպանողական եւ Ցեղակրոն կուսակցություններն ու «Աջ ուժերի միությանն» անդամակցող քաղաքական գործիչներ։ Սակայն աշխուժությունը կարճ տեւեց։ Նախաձեռնող խմբի՝ Մեղրի եւ Կապան կատարած այցելությունից եւ հունիսի 2-ին Ազատության հրապարակում
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Չի եղել մի ոլորտ, չի եղել մի խնդիր, որ իմ փամփուշտը չկրակի»։ ՆԱԽՈՐԴ «Ես խոսքերին չեմ հավատում… Ժողովրդավարության տաս տարվա պատմության ընթացքում ամենաէական հիասթափությունն ինձ համար խոսքի արժեզրկումը եղավ»,- ասույթի հեղինակը բնավ Արա Սահակյանը չէ, ինչպես համերաշխորեն ենթադրել էին մեր մի քանի ընթերցողներ։ Այս մեծ հիասթափությունն
ՄՈՒՐԱԴԻԿԸ՝ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններից առաջ, պատգամավորության թեկնածու Մուրադ Պետրոսյանը հայտարարեց, թե հավասար պայմաններ չեն տրված թեկնածուներին։ Անվճար հեռուստաելույթի համար հատկացված 5 րոպեն պարոն Պետրոսյանը բավարար չէր համարել իր մտքերն արտահայտելու համար։ Ակնհայտորեն նա չէր սխալվում, քանի որ չի ընտրվել ԱԺ պատգամավոր։ Բայց եթե Մուրադ Պետրոսյանը տասը անգամ հինգ րոպե էլ ելույթ ունենար, դարձյալ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հավաստմամբ, վերջերս մեկ օրվա մեջ Հայաստանից վրացական պետհամարանիշներով 24 ավտոբուս է մեկնել, ամեն մեկի մեջ 60-70 հոգի։ Ավտոբուսների վրա նույն բարձրությամբ շարված են եղել անկողնային պարագաներ եւ ճամպրուկներ։ ԽԱՂԱՎԱՐԻՆ ՀԼՈՒ-ՀՆԱԶԱՆԴ Ճշմարիտ էր նշել հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալներից մեկի պաշտպանը, թե Նաիրի Հունանյանն իր մատներին կապված թելերով խաղացնում է
«ԵՐԿՐՈՒՄ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է ՖԱՇԻԶՄԸ» Հրանտ Բագրատյանի 2000թ. հունիսի 20-ի հրապարակային դիմումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հարգելի պրն նախագահ, Ձեզ դիմելու առիթը ս.թ. հունիսի 14-ին ՀՀ Ազգային ժողովում ներկայացված էներգետիկ «չարաշահումների» ուսումնասիրության հանձնաժողովի հաշվետվությունն է: Ահա մի քանի օր է, ինչ իմ հնարավորությունների սահմաններում քննում եմ այդ հանձնաժողովի հրապարակած նյութերը: Պրն նախագահ, ես մինչեւ հիմա չեմ
Սիրե՞լ, թե՞ չսիրել Կոմկուսի ներկայացուցիչները՝ որպես «Ռուսաստան-Բելառուս» միության ջատագովներ, վերջին շրջանում կարծես թե մի փոքր թուլացրել են իրենց մղումները այդ միությանն անդամակցելու ուղղությամբ։ Ոչ թե այն պատճառով, որ չեն ուզում, այլ՝ որովհետեւ նախագահ Քոչարյանը խոստացել էր Ռուսաստան- Հայաստան առաջին դեմքերով հանդիպման ժամանակ անդրադառնալ հարցին եւ հետո ընկեր կոմունիստներին ծանոթացնել գործի ընթացքին։ Առայժմ ՀԿԿ-ն նախագահի նկատմամբ
ՄԻԱՅՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐՈ՞Վ ԵՆ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼԻ Հայաստանի Երրորդ Հանրապետության կայուն ավանդույթներից է՝ ո՛չ պաշտոնների նշանակելիս, ո՛չ ազատելիս այդ քայլերի հիմնավորումները հանրությանը չեն ներկայացվում։ Սակավ բացառություններից մեկը դարձավ վարչապետ Արամ Սարգսյանի եւ նրա կառավարության պաշտոնանկությունը, որի առնչությամբ մայիսի 2-ին իր հայտարարության մեջ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես բացատրություն ներկայացրեց մասնավորապես հետեւյալ դրդապատճառը. «Գործադիր իշխանության ներսում տարբեր նախարարների կողմից
ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից փորձեցինք իմանալ դեսպան Քոլեյնիի ծեծի հանգամանքները ճշտող հանձնաժողովի անդամների ով լինելը, որ փուլում են հանձնաժողովի աշխատանքները, դեսպանը հարցաքննվել է, թե ոչ եւ մի քանի այլ մանրամասներ եւս։ Դեսպանատանը խնդրեցին վերոնշյալ հարցերով անհանգստացնել ոչ թե իրենց, այլ ՀՀ արտգործնախարարությանը։ ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունը տեղյակ չէր հանձնաժողովի աշխատանքների ընթացքին եւ


















































