Օրվա լրահոսը

«Այստեղ նստած՝ ՀՀԿ-ի հետ կնոպկա եք սեղմել». Ալեն Սիմոնյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Հերիք է այս ամբիոնից խոսել գեղեցիկ բառեր օգտագործելու եւ խոսափող ծռելու, «յութուբում» հայտնվելու համար: Ժողովուրդն ամեն ինչ զգում է

Մինչև 2040 թվականը հայկական ԱԷԿ-ը միջնաժամկետ հեռանկարում կմնա Հայաստանի կարևորագույն էներգետիկ օբկետներից մեկը․ Սերգեյ Կոպիրկին

Դեկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի այցը Հայաստանում միակ ատոմային էլեկտրակայան՝ ծանոթանալու համար կայանի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ընթացքին։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում, որի հիմնական խնդիրներից է կայանի պաշարների վերականգնումն ու

«Դատավորը կանխակալ վերաբերմունք ունի, ապօրինի որոշում է կայացրել». Նազիկ Ամիրյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկ հայտնեց

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ, ավելի ուշ հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, որով մերժեց Նազիկ Ամիրյանի պաշտպանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Քննարկվել են պետական բյուջեին վերաբերող հարցեր․ անդրադարձ է եղել գործող 100 տոկոս կանխավճարների պրակտիկայից հրաժարման հետ կապված քայլերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա պետբյուջեի ծախսերի և եկամուտների կատարողականի, ինչպես նաև 2020թ. պետբյուջեի շրջանակում անելիքների վերաբերյալ: Քննարկումը ծավալվել է 2019թ. պետբյուջեի եկամտային և ծախսային մասերի հետ կապված ընթացիկ իրավիճակի, պետական գնումների ոլորտում գործող ընթացակարգերի բարեփոխման, օրենսդրական կարգավորումների բարելավման, ինստիտուցիոնալ կառուցակարգերի կատարելագործման, 2020թ. պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի, նախագծանախահաշվային

«Ցածր տոնով պաշտպանն ասում է՝ «բոյկոտում ենք» ու Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը հանկարծակի սկսում է վատանալ». Դատախազ

Պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հիշեցրեց, թե ինքը ինչ աղմկահարույց գործերի քննության է մասնակցել՝ հիշատակելով Ա1 պլյուսի փակումը, որտեղ տոտալ միջամտություն կար դատարանի վրա. «Նախկին իշխանությունների օրոք իմ պրակտիկայում չի եղել դեպք, որ 30-ից ավելի ծանր հիվանդություններ ունեցող դանդաղ մահացող մարդուն պահեն կալանքի տակ»:

Կոտրել են մեքենայի ապակին և հափշտակել նոր գնված կոշիկներն ու մեքենայի գազի բալոնը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու  ավտոմեքենայից գողություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 20-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 19.08.2019 թվականի ժամը 21:00-ից մինչև 20.08.2019 թվականի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում,

Հայ Յեղափոխական Դաշնակցության մեջ չկան ներսի եւ դրսի դաշնակցականներ, չկա հին ու նոր ղեկավարություն. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Վերջին օրերին իրար հաջորդող իրադարձությունների, Դաշնակցության շուրջ տեղի ունեցող զարգացուների, ինչպես նաեւ անցնող շաբաթավերջին Հայաստանում 20-ից ավելի երկրների Դաշնակցական երիտասարդական միությունների ներկայացուցիչների հավաքից հետո, այսօր «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը զրույց է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ: -Որն է Ձեր այս անգամվա այցի հիմնական նպատակը: -Այցի հիմնական նպատակը կարելի է բաժանել երեք մասի: Առաջինը, ինչպես

«ԲՀԿ-ն ՍԴ անդամներից եւ ոչ մեկի «ֆան» ակումբի անդամը չէ». Իվետա Տոնոյան

Փաստորեն, իշխանությունն ասում է, որ այդ դատավորները վստահություն չեն վայելում, և փոխարենը նրանց պատժեն, 700 միլիոն թոշակ են տալիս եւ հանգստի ուղարկում

Երեխաները նաև հետաքրքրված էին նախարարի անձնական կյանքով` ինչու՞ է ընտրել այս մասնագիտությունը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Դու պատասխանատու ես քո առողջության համար» միջոցառմանը, որտեղ պատասխանել է դպրոցահասակ երեխաների` առողջապահության ոլորտին վերաբերող հարցերին: Դեռահասների բարձրաձայնած հարցերը ծխախոտի վնասակարության և գովազդների, մատչելի բուժօգնության, դեղորայքի ապօրինի ներմուծման, բժիշկների վարձատրության, պատվաստումների, առողջապահական ապահովագրության, քիմիական նյութեր պարունակող ուտելիքների ու ըմպելիքների և առհասարակ առողջ ապրելակերպի մասին էին: Նախարարը մանրամասնորեն բացատրել է,

«Շատ երկրներ կան, մենք նախանձով նայում ենք, որ ոչ մի բանից տոն են դարձնում, իսկ մենք տոնն անգամ դարձնում ենք ոչինչ». Սոֆիա Հովսեփյան

Եթե մենք անընդհատ մտածենք՝ տոնենք, թե չտոնենք, շատ երկրներ կան, մենք նախանձով նայում ենք, որ ոչ մի բանից տոն են դարձնում, իսկ մենք տոնն անգամ դարձնում ենք ոչինչ մեր քննադատական մտածողության պատճառով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի ճակատագրերը

Դեկտեմբերի 10-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի ճակատագրերը, կարևորվել է Երևանում և Բաքվում Կարմիր

«Համենայն դեպս, սա մեր կողմից ձեռքսեղմման առաջարկ էր». Մակունցը՝ ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու մասին

Մակունցն ասաց՝ կարծում եմ, ՍԴ-ն որպես ինստիտուտ կայացման համար, բարեփոխումներ իրականացնելու համար կարեւոր քայլ է։ Արդյոք կօգտվե՞ն, թե՞ ոչ, դա իրենց իրավունքն է:

Չեխիան որոշել է հետախուզվող Նարեկ Սարգսյանին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնել. Գոռ Աբրահամյան

Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը: Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը: Գոռ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Գլխավոր դատախազի խորհրդական

Շաքե Մեժլումյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 10 Դեկտեմբերի 2019, 1843 – Ա ՇԱՔԵ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Շաքե Մեժլումյանին նշանակել

Ի՞նչ է արել «Իմ քայլն» այս 1 տարում՝ երջանիկ անհատ, հոգատար հանրություն ու հզոր պետություն ստեղծելու համար. Մակունցի պարզաբանումը

Մակունցը խոսեց օրենսդրական այն նախաձեռնությունների մասին, որոնք նպաստել են մարդկանց երջանիկ դարձնելուն. «Օրինակ, նվազագույն աշխատավարձի բարձրացումը, որ 55-ից դարձավ 68 հազար դրամ, քրեական հեղինակությունների օրենքը, որն էլի ուղղված է երջանիկ անհատի կերտմանը կամ հոգատար հանրությանը»:

Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը 2019 թ. դեկտեմբերի 8-10-ը մասնակցել է Բրեստ քաղաքում (Բելառուս) կայացած Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Հումանիտար համագործակցության խորհրդի միացյալ նիստին, ինչպես նաև «Բրեստ-Համագործակցության՝ 2019 թ. մշակութային մայրաքաղաք» միջոցառման փակման արարողությանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Արայիկ Խզմալյանը որպես խորհրդի անդամ

Ո՜չ ՀԱԷԿ-ը, ո՜չ էլ որեւէ ատոմակայան պաշտպանված չեն ռազմական հարվածներից. ատոմակայանի տնօրեն

Արդյոք վտանգավոր չէ՞ ՀԱԷԿ-ը շահագործել մինչեւ 2036 թվականը

Խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը համառորեն շարունակում է պաշտպանել Ամուլսարի ծրագիրը. «Սասնա ծռեր»

Երեկ՝ ս.թ. դեկտեմբերի 9֊ին, Ջերմուկի Գրանտ Ռեզորթ հյուրանոցում ՀՀ փոխոստիկանապետը, ոստիկանապետի խորհրդականը, ոստիկանության այլ պաշտոնատար անձինք, Վայոց Ձորի մարզպետը և Ջերմուկի համայնքապետը հանդիպել են Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչների հետ, ովքեր մասնակցում են դեպի Ամուլսար տանող ճանապարհների արգելափակմանը։ Հանդիպման ընթացքում ՀՀ կառավարությանը ներկայացնող պաշտոնյաներն առաջարկել են բացել Ամուլսարի մուտքերը և թույլ տալ, որ Լիդիան ընկերությունը

«Ծախսերս շատացել են». Լիլիթ Մակունցը՝ նախարարների 1,5 մլն աշխատավարձի համեմատ իր աշխատավարձի մասին

«Դուք սադրում եք ինձ, ես, իհարկե, սադրանքի չեմ տրվի: Մենք խնդիր ենք դնում խորհրդարանականների դերի բարձրացման եւ եթե միջազգային պրակտիկան ուսումնասիրենք, խմբակցության ղեկավարները քաղաքական առումով այլ ներգրավվածություն ունեն, եւ մենք պատրաստվում ենք ընդդիմության հետ մի նախագիծ բերել, որը կբարձրացնի խմբակցության ղեկավարների, այդ թվում ընդդիմադիր խմբակցությունների դերը»:

Այսուհետ քաղաքացիները 5000 դրամանոց ակտը բողոքարկելու համար պետք է վճարեն գրեթե նույնքան գումար. Սուրեն Պարսյան

Երեկ ՀՀ ԱԺ–ն, երկրորդ ընթերցմամբ և ամողջությամբ, ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 1-ից Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված որոշումները դատարան բողոքարկելու համար սահմանվելու է պետական տուրք 4000 ՀՀ դրամ։ Այսինքն` այսուհետ քաղաքացիները 5000 դրամանոց ակտը բողոքարկելու համար պետք է վճարեն գրեթե նույնքան գումար, իսկ ավելի պատկերավոր՝ 1000 ՀՀ դրամի

«Ո՞ւմ է պետք, որ ինքը կառավարի, ռուբիլնիկ անջատի- միացնի». Շավարշ Գեւորգյան

Վահագն Թեւոսյանը վստահեցնում է`նոր նախագծում «ականներ» չեն լինելու

Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից. ՀՀ նախագահն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը՝ Հելսինկի): Խոսելով հայ-ֆիննական հարաբերությունների մասին՝ Հանրապետության նախագահն ասել է, որ երկու երկրներն ունեն փոխշահավետ գործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ: «Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից»,-ընդգծել է նա: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների նախագահական

ՀԱԷԿ-ին տրամադրված ռուսական վարկի ժամկետը կերկարաձգվի

Սուրեն Պապիկյանն ու ՌԴ դեսպանը շրջեցին Մեծամորի ատոմակայանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ` 50-100

«Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծը. Ֆրանսիական հայտնի PAUL սրճարանների ցանցը գալիս է Հայաստան

Ֆրանսիական հայտնի PAUL («Փոլ») սրճարանների ցանցը, որը ներկայացված է աշխարհի 46 երկրներում, շուտով մուտք կգործի Հայաստան։ Ավելի քան երկու տարի տևած ինտենսիվ բանակցություններից հետո «Գալաքսի» ընկերությունների խումբը ստորագրեց պայմանագիրը PAUL Interntional-ի ներկայացուցիչների հետ։ Պայմանագիրն ամրագրեց այն կարևոր լուրը, որ առաջիկա մի քանի տարում 5 PAUL կբացվի Հայաստանում, ինչը հնարավորության կտա մոտ 200 նոր աշխատատեղերի ստեղծման։

Վարչապետի որոշմամբ Վահե Դանիելյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 10 Դեկտեմբերի 2019, 1844 – Ա ՎԱՀԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Դանիելյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքը ավելի կխճճի դաշտը. Լիլիթ Թումանյան

Ի՞նչ սկզբունքից ելնելով էր ներկայացվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագիծը

Երախտապարտ ենք՝ հայ ժողովրդի ժառանգության պահպանման և հանրայնացման գործում Ձեր ցուցաբերած ուշադրության համար. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միխայիլ Պիոտրովսկուն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի պետական էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկուն՝ ծննդյան 75-ամյակի առթիվ: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ակադեմիկոսի ներդրումը՝ արևելագիտության, թանգարանային գործի, մանկավարժության ու հասարակական ոլորտներում: «Հայաստանում իրավամբ հպարտ են նրանով, որ ականավոր գիտնականներ՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի և Բորիս Պիոտրովսկու որդին, որը ծնվել է Երևանում, դարձել է հայտնի գիտնական, փայլուն

Հայաստանը նոր ատոմակայան առաջիկայում չի կառուցի. Սուրեն Պապիկյան

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը չի բացառվում, որ կաշխատի մինչեւ 2036 թվականը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքները

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է ավանդական «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքները: Ակցիան մեկնարկել է 2019թ. Հունիսին, այն մշակվել է հատուկ Բանկի առավել ակտիվ վարկային քարտապանների համար, ովքեր ունեին չօգտագործված վարկային սահմանաչափ: Ակցիայի 6 ամիսների ընթացքում հայտարարվեցին 12 հաղթողներ, ամեն ամիս 2 հաղթող, որոնցից յուրաքանչյուրը ստացավ 100 000 ՀՀ դրամ մրցանակ: Հիշեցնենք, որ այն հաճախորդները, ովքեր ամենից հաճախ

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930