Օրվա լրահոսը
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 73 նոր դեպք. արձանագրվել է մահվան 6 դեպք
Հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37390 դեպք, որոնցից 26665-ն` առողջացած, 711-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9793 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 157466 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 73 նոր դեպք և 187 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63
Գրավադրված ավելի քան 100 բջջային հեռախոսները ներկայացնելով որպես պաշտոնական արտադրողի կողմից թողարկված, ստացել են 7.845.000 դրամ գումար
Քրեական գործով ևս մեկ մեղադրյալի՝ երևանաբնակ 37-ամյա տղամարդու նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
Հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:
Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախման մեջ Բաքվում ԱՄՆ դեսպանը հայերին է մեղադրել
Ակնկալում եմ նաև Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը` այս կանխակալ գնահատականի համար
ԿԳՄՍ նախարարին կոչ եմ անում չգնալ իրավիճակը սրելու ճանապարհով և հանդիպել դիմորդներին. Կոչուբաև
Անչափահասը ոչ մի պարագայում չի ենթարկվելու վարչական պատասխանատվության
Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Կովիդ-19․ Արսեն Հարությունյան
Բժիշկ Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է․ Կրկնավարակ գոյություն ունի։ Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Covid-19՝ այս անգամ արդեն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով։ Բոլոր այն մարդկանց, որանց հետ շփվել եմ վերջին օրերին, հորդորում եմ ինքնամեկուսանալ։ Ես ինքս էլ չէի հավատում նման ժամկետներում երկրորդ անգամ վարակվելուն, բայց ունենք այն ինչ
Մաքրող բնական միջոցներ, որոնք անվնաս են թե՛ շրջակա միջավայրի, թե՛ առողջության համար
ԿՈՎԻԴ-19 համավարակի հաղթահարման ճանապարհին մեզնից շատերն ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում ոչ միայն անձնական հիգիենային ու մաքրությանը, այլև տան մաքրությանն ու կարգուկանոնին։ Սովորական դարձած մաքրող միջոցների կողքին հայտնվում են փոշու և ախտածինների դեմ պայքարող ագրեսիվ քիմիական միջոցներ, որոնք, ճիշտ է, լավ կատարում են իրենց գործառույթը, բայց և պարունակում են թունավոր միացություններ, որոնց ազդեցությունն
Հայազգի միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը պատրաստ է փոխհատուցել հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասը․ «Ա1+»
Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատեր Սերգեյ Սարկիսովը, անդրադառնալով Մոսկվայում հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև բախումներին, հայտարարել է, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասը: Գործարարը վստահություն է հայտնել առ այն, որ իր հետ համակարծիք կլինեն ադրբեջանցի գործարարները, որոնք ևս կփոխհատուցեն անկարգությունների հետևանքով հայերի գույքին պատճառված վնասը: Ինչպես
Ատելության ինդուստրիա
Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառմանը կարելի է տարբեր ձեւերով վերաբերվել: Իր Ֆեյսբուքյան էջում նա ազատ է գրելու այն ամենն, ինչ ուզում է: Կարելի է տարբեր կերպ գնահատել նրա մտքերը՝ դրանք հրապարակված են, եւ որպես հետեւանք, կարող են քննարկվել: Կարելի է տարբեր կերպ գնահատել նրա անձը՝ նա հանրային անձ է եւ պետք է պատրաստ լինի տարաբնույթ գնահատականների:
Ադրբեջանը շարունակում է վտանգավոր խաղը, որի նպատակն է այլ երկրների տարածքներում հրահրել ազգամիջյան բախում․ Կարեն Հովհաննիսյան
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ադրբեջանը շարունակում է վտանգավոր խաղը, որի նպատակն է այլ երկրների տարածքներում հրահրել ազգամիջյան բախում։ Այս անգամ, ոչ ավել ոչ պակաս Վրաստանն են ընտրել նման վայր, և հատկապես Մառնեուլի շրջանը, որտեղ նաև հայեր են բնակվում։ «Ստոպ օկուպացիային, Ղարաբաղին ազատություն, այնուհետև խաղաղություն» կարգախոսով Վրաստանի ադրբեջանցիները մեծամասշտաբ ակցիա են
«Հայտնի բանաստեղծների անհայտ էջերից»․ պոեզիայի տոն՝ թբիլիսահայ համայնքում
Թբիլիսահայ համայնքում արձանագրվող հայ գրականությանը, ի մասնավորի հայ պոեզիային նվիրված միջոցառումները բազմաթիվ են: Բայց այս վերջինը, որն իրականացվեց 2020 թվականի հուլիսի 25-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, կրում էր «Հայտնի բանաստեղծների անհայտ էջերից» խորհրդավոր և ընդգրկուն խորագիրը: Այն մարտի 21-ին նշվող պոեզիայի միջազգային օրվան նվիրված ուշացած, բայց անդրանիկ արձագանքն էր վիրահայոց թեմում: Միջոցառումը նախաձեռնել
ԿԳՄՍ նախարարը հրապարակեց բուհ ընդունվածների թիվն ու պատմեց՝ ինչ լուծում են գտել աղմուկ հանած ընդունելության քննություններին 18 եւ ավելի միավոր ստացած դիմորդների համար
Ըստ նախարարի, թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքով ընդունվել է 472 դիմորդ
Նախարարության հրապարակած ցանկում ներառված են Սրբուհի Տյուսաբը, Սիլվա Կապուտիկյանը և այլ կին հեղինակներ․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Քանի որ շարունակում եմ գրառումներ տեսնել, թե գրականության չափորոշչում կանայք անտեսված են, ուղղակի նշեմ մի քանի հեղինակներ, որ ներկայացված են նախարարության հրապարակած ցանկում. Սրբուհի Տյուսաբ, Սիլվա Կապուտիկյան, Աննա Դավթյան, Սուսաննա Հարությունյան, Մարինե Պետրոսյան, Սոնա Վան, Հասմիկ Սիմոնյան, Արփի Ոսկանյան, Ալիս Հովհաննիսյան, կան նաև այլազգի
Հուլիսի 25-ին Շիրակի մարզի հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք․ Շիրակի մարզպետարան
Հուլիսի 26-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 37 բնակիչ է բուժվում։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7178 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 25-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5824 նմուշառման հետազոտություն, հուլիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած 2 օրական երեխան սակավարյունություն է ունեցել
Այսօր՝ հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 օրական նորածին աղջիկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, այսօր երեխայի վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել
Բոլորը դարձան հայ գրականության «ֆուլ» մասնագետ ու սկսվեց հակաէսթետիկ ու հակահիգիենիկ գրոհ երիտասարդ գրողների վրա․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուսումնական ծրագրերում հայ գրականության ոսկեդարի եւ միջնադարի հեղինակների դուրս մղման քննարկումը, ինչպես եւ սպասելի էր, վերածվեց նողկալի դիսկուրսի։ Ժանրի կանոններին համաձայն, բոլորը դարձան հայ գրականության «ֆուլ» մասնագետ՝ նարեկագետներ, մաշտոցագետներ, քուչակագետներ ու սկսվեց հակաէսթետիկ ու հակահիգիենիկ գրոհ երիտասարդ գրողների վրա, ում պատմվածքները դուր չեն գալիս որոշ «լժեբարեպաշտ»
Էդմոն Մարուքյանն ու Գևորգ Գորգիսյանը այցելել են Արագածոտնի մարզի համայնքներ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Արագածոտնի մարզի կուսակիցների հետ հուլիսի 26-ին այցելել են Արագած, Հարթավան, Չքնաղ, Շենավան համայնքներ: Համայնքներում պատգամավորները շփվել են գյուղացիների հետ, ծանոթացել խնդիրներին, որպեսզի սահմանված կարգով դրանք բարձրաձայնեն։ Հանդիպումների ժամանակ ներկայացրել են ԼՀԿ մոտեցումները ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերների վերաբերյալ: Հ.Գ. ԼՀԿ պատգամավորները այցի ժամանակ բժշկական
«Ֆուդ սիթի»-ի դեպքերից հետո Մոսկվայի իշխանություններն ավելի կոշտ օրենսդրական քայլեր պետք է ձեռնարկեին, որպեսզի վիճակը պայթունավտանգ չդառնար, բայց հիմա մենք տեսնում ենք այդ քայլերը. Արթուր Փայտյան
Թյուր կարծիք է, որ Ռուսաստանում հայերը պառակտված են, Տավուշյան դեպքերը ցույց տվեցին, որ հայկական համայնքը միասնական է
Համահայկական Միացեալ Խորհուրդի անդամ կազմակերպութիւնները խստօրէն կը դատապարտեն հայկական դպրոցի, յուշարձանի սրբապղծումը
Արեւմտեան Ամերիկայի Համահայկական Խորհուրդը մօտէն կը հետեւի ատելութեամբ բնորոշուող եւ ահազանգային վիճակ ստացած այն հակահայ յանցագործութիւններուն, որոնք տեղի ունեցան Միացեալ Նահանգներու, Ռուսիոյ եւ Եւրոպայի տարածքին: Այս շարքին նորագոյնը, Սան Ֆրանսիսքոյի Քռուզեան-Զաքարեան հայկական դպրոցի, Ֆրեզնոյի Սուրբ Պետրոս Եկեղեցիի եւ Քոլորատօ Նահանգի Հայկական Ցեղասպանութեան Յուշարձանի սրբապղծումն էր: Համահայկական Միացեալ Խորհուրդի անդամ կազմակերպութիւնները խստօրէն կը դատապարտեն այս ահաբեկչական
Ավտոմեքենաները բախվել և մոտ 4 մ գլորվել են մոտակա ձորը
Հուլիսի 26-ին, ժամը 10։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը (հերթապահությունից): Պարզվել է,
Ադրբեջանը փոխո՞ւմ է իր մարտավարությունը
Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ռմբակոծությունները մեղմվելուց հետո աշխարհի հայության մեջ նոր անհանգստություններ առաջացրեցին ադրբեջանցի խաժամուժի կողմից Լոս Անջելեսում և Մոսկվայում բնակվող հայերի վրա վերջին օրերին կատարվող հարձակումները: Ինքնաբո՞ւխ էին դրանք, թե՝ կազմակերպված: Տրամաբանական է, որ հարձակումները կազմակերպված էին ադրբեջանական իշխանությունների կողմից, որովհետև. Վերը նշված հարձակումները հայերի վրա սկսեցին իրականացնել այնպիսի պետություններում, որոնք լինելով Մինսկի խմբի համանախագահ
Արեւմտեան Ամերիկայի Համահայկական խորհուրդը եւ իր անդամ կազմակերպութիւնները իրենց զօրակցութիւնը կը յայտնեն Հայաստանի ժողովուրդին եւ անոր բանակին
Արեւմտեան Ամերիկայի Համահայկական խորհուրդը եւ իր անդամ կազմակերպութիւնները իրենց զօրակցութիւնը կը յայտնեն Հայաստանի ժողովուրդին եւ անոր բանակին՝ դատապարտելով Հայաստանի Հանրապետութեան սահմաններէն ներս Ատրպէյճանի բանակին կատարած յարձակումը: Համահայկական խորհուրդը նաեւ կը դատապարտէ Հայաստանի գիւղացիներուն վրայ ատրպէյճանական յարձակումին զօրակցելու` Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութեան յայտարարութիւնը: Թուրքիա եւ Ատրպէյճան տասնամեակներէ ի վեր կը վարեն Հայաստանը աշխարհաքաղաքականօրէն եւ տնտեսապէս մեկուսացնելու
Պաղպաղակ «Մարգարիտա»
Հանրահայտ «Մարգարիտա» կոկտեյլի համով այս պաղպաղակը շոգ եւ տոթ օրերին հաճելի թարմություն կպարգեւի ձեզ: Առանց հավելումների, շատ հեշտ պատրաստվող, անչափ համեղ եւ թեթեւ այս պաղպաղակը կդառնա ձեր ամառային երեկոների հաճախակի ուղեկիցը: Անհրաժեշտ մթերքները Կաթնասեր (առնվազն 30 % յուղայնությամբ)-500 մլ Թեքիլա- 3 ճաշի գդալ Նարնջի լիկյոր (Cointreau կամ Triple sec)- 3 ճաշի գդալ (ի դեպ, եթե
Բանակցությունները պետք է հիմնված լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած լուծումների հիման վրա, որոնք Հայաստանը ողջունել է․ Լիտվայում ՀՀ դեսպան
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանին հրահրված ագրեսիայի առնչությամբ Լիտվայի հանրային ռադիոյի եթերում հանդես է եկել մեկնաբանություններով։ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Լիտվայի հանրային ռադիոյի հետ զրույցում նշել է, որ հաջող բանակցություններ կարելի է ապահովել միայն այն դեպքում, երբ երկու կողմերն էլ որոշեն հետապնդել նույն նպատակները։ «Յուրաքանչյուր հակամարտության մեջ,
Վիճաբանություն ու խմբակային ծեծկռտուք Սարակապում․ կան տուժածներ և բերման ենթարկվածներ
Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Մարալիկի շտապբուժօգնության կայանից Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել ծեծկռտուքից տուժած երեք քաղաքացու՝ Սարակապ համայնքի բնակիչներ 1960 թվականին ծնված Տ․ Ծառուկյանին, նրա որդուն՝ 1983 թվականին ծնված Ա․ Ծառուկյանին և 1993 թվականին ծնված Ա․Մ․-ին։ Վերջինս Գուսանագյուղից է, Ծառուկյանների ազգականն է։ Ինչպես տեղեկացրեցին Գյումրի բժշկական կենտրոնից, նրանց հիվանդանոց են տեղափոխել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, երեքն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 27-28-ը, 31-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ը նույնքանով
«Էդ իմ հագով գործ չի». 3-ամյա Միլենայի մեծ երազանքներն ու «բազմոցին պառկած» մարդու աղքատությունը
Միլենայի պապիկը՝ Արմեն Սենիկերիմյանը արցախյան ազատամարտի մասնակիցներից է, ՊՆ նախկին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից պարգեւատրվել է «1992-1994-ի մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով:
Էդուարդ Թադևոսյան. Եթե այդ աշխատավարձով և պարգևավճարով աշխատողը համարվում է նվիրյալ, ապա ինչ ասեն ակադեմիկոսները որոնք տասնամյակներ զարգացրել են մեր գիտությունը. «Ա1+»
«Ա1+»-ի հեռախոսազրույցը Կոմիտասի անվան ազգային քառյակի առաջին ջութակահար, գեղարվեստական ղեկավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի հետ: – Պարոն Թադևոսյան, չնայած համավարակի դժվար իրավիճակին, այս ընթացքում բավական ակտիվ գործունեություն եք ունեցել՝ Արամ Խաչատրյանի մրցույթում ժյուրիի նախագահ էիք, ուսանողների հետ էիք պարապում, նաև քառյակի փորձերն են կայացել: – Այո, շատ թե քիչ ակտիվ եմ
Հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայի ուժային կառույցների պաշտոնյաների հետ. Մուշեղ Սահակյանը պատմում է` ինչ իրավիճակ է Մոսկվայում
«Ֆուդ սիթիում» այս պահին չեն խոչընդոտում հայ տնտեսվարողների գործունեությանը
Կովկասը՝ միջազգային քաղաքականության հորձանուտում
Կովկասում հնարավոր աշխարհքաղաքական փոփոխությունների խնդիրը նորից դարձել է քննարկման թեմա։ Ոմանք դրա մեջ հնարավորություններ են տեսնում, ոմանք՝ վտանգներ։ Որքանով են նման փոփոխությունները հնարավոր։ Հեռու չգնանք, հիշենք ամերիկյան քաղաքականության բազեներից մեկի՝ Ջոն Բոլթոնի հայտնի այցը կովկասյան երկրներ։ 2018 թվականին Ջոն Բոլթոնը՝ այն ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, այցելել էր Կովկասի երկրներ: Ըստ Բոլթոնի, իր


















































