Օրվա լրահոսը
Գագիկ Համբարյան. Ազգային ժողովի պատգամավորներն ուղղակիորեն մրցակցում են միմյանց հետ, թե ով էլ ավելի մեծ քծնանքով պետք է մեկնաբանի Փաշինյանի մտքերը. «Փաստ»
Ոչ թե «նոր Հայաստան», այլ «ֆեյսբուքյան Հայաստան» կառուցելու ցանկություն կա, որտեղ երբեմն զետեղվում են իրականությունից կտրված ցուցանիշներ, երկրի ղեկավարի մակարդակով ուշադրություն է դարձվում այնպիսի հարցերի, որոնք առնվազն վարչության պետի օգնականի հրապարակելիքն են։ Այս ամենը զուգորդվում է «share» անողների բանակի թվի ավելացմամբ, որոնց թվում, ի դեպ, քիչ չեն իշխանական թիմի ներկայացուցիչները։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկմամբ, առհասարակ
ORSIS-ի ղեկավարը հերքում է, որ հայկական շուկայում մենիշխանություն են պահանջել
Միաժամանակ, նա նշել է, որ եթե ներդրում է կատարվում արդյունաբերության մի ճյուղի մեջ, որը երկրում «դե ֆակտո բացակայում է», ապա ներդրողն իրավունք ունի իր համար խնդրել «որոշակի արտոնություններ»:
«Բացը» շտկվեց՝ Սուրեն Հախնազարյանին վերջապես ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհվեց
Վերջերս Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի փոքր դահլիճում «ընտանեկան» համերգ էր՝ ճանաչված Հախնազարյան երաժշտական ընտանիքի անդամների մասնակցությամբ: Նշվում էր ընտանիքի հոր՝ ջութակահար, պրոֆեսոր Սուրեն Հախնազարյանի ծննդյան 70-ամյա հոբելյանը: Օրերս էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեր հանդիսատեսն էլ վայելեց Հախնազարյանների բարձրարվեստ կատարումները՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) ընկերակցությամբ: «Պաշտոնական» տվյալներով՝ 2007 թվականից Հախնազարյան ընտանիքը
Պետրոս Մակեյան. «ՀԱԿ-ը թող կույս չձևանա, այն, ինչ իրենք արել են 1994-ից հետո, բոլորը հիշում են, թող հանգիստ նստեն տեղները ու սրբի դիմակով հանդես չգան». «Ժամանակ»
1996 թվականին ընտրակեղծիքի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դարձել է նրա հասցեին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների սուր քննադատության պատճառ: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս քննարկումներին՝ նշեց. «Ինձ համար շատ բարդ է գնահատել, որովհետև 1995-1996 թվականներին մենք դեռևս եղել ենք իշխանություն կրող։ Տարեց մարդիկ կհիշեն՝ մենք 1996 թվականից ներսից սկսեցինք քննադատել։
Կոլումբիայի շրջանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի պատմական ճանաչումից հետո Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել Կոլումբիայի շրջանային խորհուրդը, հայտնում է Ամերիկայի հայկական հանձնախումբը: Բանաձևի տեքստում նշվում է, որ այն «ճանաչում և արտացոլում է 1915թ. Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը, և Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթելու կարևորությունը»: Բանաձևի ընդունումը ողջունել է Ամերիկայի հայ դատի
ԵՊՀ աշխատակից. «Դասադուլ անող ուսանողների հանդեպ եղել են ճնշումներ, ճնշումները եղել են բացակաների տեսքով»
«Ուսանողն իրավունք ունի հայտարարել դասադուլ, ամբողջ կուրսը չի ներկայացել մեկ շաբաթ, ամբողջ կուրսը բացակա է ստացել, դա նորմալ չէ, իրավաչափ չէ: Ուսանողի սահմանադրական իրավունքն է դասադուլի միջոցով հայտնել իր բողոքը տարբեր խնդիրների շուրջ»,-ասաց Էդուարդ Գալստյանը:
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցեր. Ինչո՞ւ է դա կարևոր. BBC
Տուն վերադառնալիս լրագրողները նոյեմբերի 21-ին հանդիպել են Թբիլիսիում, որտեղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը լրագրողների համար կարդացել է այցն ամփոփող հայտարարություն: Սակայն այն չի հրապարակվել:
«Սադի տակի շենքը» հանդարտասահ գնացքը
Մարդկային կյանքն այն ճեպընթաց գնացքն է, որի միահյուսված վագոններում հանդարտ առաջ են սլանում մարդկային բազում ճակատագրերը: Կրքերն ու հուզումները, հույզերն ու հիշողությունները: Նրանք լուծվում են ժամանակի ու տարածության մեջ: Սակայն երբեք չեն անհետանում: Նրանք մնում են մեր մեջ եւ կազմում մեր կյանքի մի գեղեցիկ հատվածը: Մենք սիրում ենք նրանց՝ չնայած իրենց մարդկային անկատարությանն ու վրիպումներին:
Ստացվում է, որ իրավական պետությունում իշխանության ցանկացած փոփոխության դեպքում կարող է փոփոխվել քրեական քաղաքականության բովանդակությունը. Էլինար Վարդանյան
Այն նույն դատախազությունը, որ մեկ տարի առաջ Ն. Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացնում ԱԺ, քանի որ դա նախկին քաղաքական իշխանության քաղաքականության բովանդակությունն էր, քաղաքական իշխանության փոփոխությունից հետո փոխեց «առաջնահերթությունը» և հնարավոր նոր քաղաքական իշխանության դեպքում էլի՛ կփոխի քրեական քաղաքականության առաջնահերթությունը, բովանդակությունը։
15 բնապահպան դատի է տվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին` պահանջում են պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տվյալները. «Հայկական ժամանակ»
Փոխվարչապետը հայտարարել էր, որ բնապահպանները ֆինանսավորվում են հանքարդյունաբերողների կողմից։ Այդ հայտարարության հետ կապված՝ բնապահպանները դիմել էին Ավինյանին, ճշտելու, թե արդյո՞ք իրենց է նկատի ունեցել, թե՝ ոչ, նա չէր պատասխանել։ Միայն նշել էր, որ հավելյալ մեկնաբանման կարիք չկա։
Նախագահ Սարգսյանը զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել է ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում
Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալբանիայի Հանրապետության նախագահ Իլիր Մետային Տիրանայի մերձակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի առնչությամբ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, դեկտեմբերի 2-ին առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 27-ի ցերեկը քաղաքի առանձին
Գեւորգ Պապոյան. «Մեր կենսաթոշակառուների կյանքի որակը սրանով չի փոխվի, բայց 10 տոկոսի չափով կփոխվի». «Հայկական ժամանակ»
Հիմա շարունակաբար բարձրացնում ենք պետական աշխատավարձերը՝ ուսուցիչներինը, հրշեջներինը, զինվորականներինը, պոլիկլինիկաներինը, Երեւանի մանկապարտեզներինը, նվազագույն աշխատավարձն է ավելանում, եկամտային հարկի համահարթեցման արդյունքում 208 հազար մարդու աշխատավարձ կավելանա։
Եվրոպական 2 քաղաքներից՝ Փաշինյանի եւ Սարգսյանի ուղերձները
Փաշինյանը միջազգային հանրությանը փորձում է բացատրել, թե ինչ աղետ կլինի, եթե Արցախում նոր պատերազմ բռնկվի Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իտալիա պաշտոնական այցի ընթացքում հնչեցին կարեւոր ուղերձներ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար: Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոնում հանդես գալով ելույթով՝ «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը Փաշինյանը ծավալուն անդրադարձ էր կատարել թեմային՝ արձանագրելով.
Դատարանի անակնկալ որոշումը. «Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի» վեճը կլուծի հաշտարարը
«Ես հաշտության եզրեր չեմ տեսնում: Այդ հայտարարությունն ուներ ընդգծված քաղաքական նպատակ»,-համոզված է նախկին պատգամավորը:
Ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, ըստ որոնց՝ գույքահարկը թանկանալու է մոտ 8 անգամ. պարզաբանում է Արամ Կարախանյանը. «Ժողովուրդ»
Բայց դա շատ մեծ արժեք ունեցող գույքի մասին էր խոսքը, նորակառույցի, որն ունի շատ մեծ հողակտոր, մոտավորապես մեկ հա հողակտոր, մոտ 9000 քմ հողի վրա կառուցված եւ շքեղ առանձնատուն է, որն ունի տարբեր տեսակի պերճանքի բաղադրիչներ, եւ իր կադաստրային արժեքը 8 անգամ ավելանալու էր։
Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակից. Տպավորությունս այն է, որ դա ինչ-որ մեկին պետք է՝ կադաստրի բյուջեից լրացուցիչ ծախսեր կատարելու, գումարներ դուրս գրելու համար. «Հրապարակ»
Օրինակ, Կադաստրի կոմիտեի լոգոտիպը փոխելու համար ծախսվել է 2.3 միլիոն դրամ։ Միթե համակարգի ամենահրատապ խնդիրը լոգոտիպ փոխելն էր, այն էլ՝ այդ գնով, կամ հին լոգոտիպի ի՞նչն էր խանգարում ձեր աշխատանքին։
Արփինե Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Կասեք՝ ի՞նչ եք Դուք՝ որպես երկրի ղեկավար, արել, որ կանխեք կույր ու անբռնազբոս ատելության տարածումը կամ հանրային համերաշխություն հաստատեք»
Մեկ առիթով ձեզ ասել եմ, հիմա էլ հարց եմ տալիս հպանցիկ հայացք գցե՞լ եք ձեր ԱԺ եւ կառավարության վրա, տեսե՞լ եք քանի նախկին պաշտոնյա կա այնտեղ: Նրանք ատելի չեն, որովհետև ձեզ են սիրում, թե՞ որովհետև զղջացել են:
Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար 800 դրամից կդառնա 950 դրամ. «Ժողովուրդ»
Հաջորդ տարվա հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 26 հազար 500 դրամ՝ 25 հազար 500 դրամի փոխարեն։
Պոլսի հայոց պատրիարքի ընտրության նախաձեռնարկ մարմնի նախկին խոսնակը դատական նոր դիմում է ներկայացրել. Ermenihaber
Պոլսի հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացի շուրջ շարունակում են զարգացումներ տեղի ունենալ, այդ թվում՝ դատական։ Նոյեմբերի 19-ին պատրիարքական ընտրությունները կազմակերպող նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակ Սարո Բենգլյանը հրաժարական էր տվել և դուրս եկել նախաձեռնարկ մարմնի կազմից։ Մասնագիտությամբ իրավաբան Սարո Բենգլյանը դատական հայցով դիմել է Ստամբուլի վարչական դատարան՝ վիճարկելով պատրիարքական ընտրության գործընթացի օրինականությունը։ Հաշվի առնելով, որ նա
Կողբավանում ապօրինի արդյունահանվել է 45.6 մլն դրամի տուֆի զանգված. հարուցվել է քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության վարչությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված գրության և տեղեկատվության հիման վրա ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական տարածքում շահագործվող հանքավայրից արդյունահանման օրինականությունը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական
Ռաքքայի հայկական եկեղեցու վերակառուցումն օրհնություն կլինի քրիստոնյաների, նաեւ մահմեդականների համար. Բացառիկ տեսանյութ՝ ինչպես է վերակառուցվում եկեղեցին. Ամերիկայի ձայն
«Մենք գտնվում ենք Ռաքքայում, Սիրիայի հյուսիս-արեւելյան հատվածում: Այստեղ հայկական եկեղեցի էր»։ Դաեշի ահաբեկիչների կողմից մայրաքաղաք հռչակված Ռաքքան Արեւմտյան ուժերի օգնությամբ ազատագրելուց հետո այստեղ վերադարձած բնակիչները քաղաքը գտան ավերված։ Ավերված հայկական եկեղեցու հիմքում ահաբեկիչները գաղտնի թունել էին փորել, գրում է Ամերիկայի ձայն-ը: Free Burma Rangers բարեգործական կազմակերպության ղեկավար Դեւիդ Յուբանքը, ով օգնում է Ռաքքայի հայկական եկեղեցու
Դադարեցվել են Երևան-Ստամբուլ չվերթները. Regionmonitor
Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները բոլոր ուղղություններով։ Նշենք, որ «Ատլաս Գլոբալը» ուղիղ չվերթներ է իրականացնում նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ, հայտնում է Regionmonitor-ը: Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն, չվերթները դադարեցվում են տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դադարը ժամանակավոր բնույթ է կրում
Ես ձեր ապագան պատկերացնում եմ որպես փոքրիկ անասնաբուծական ֆերմայի սեփականատերեր. Աննա Հակոբյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի հաջողության պատմություններին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Դրախտիկ համայնքներ, կազմակերպության «Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի» հաջողության պատմություններին ծանոթանալու։ Ճամբարակ համայնքում Աննա Հակոբյանին Անժելա Ծաղկյանն ու
Նիկոլ Փաշինյան. Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից, բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի
Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից, բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի: Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով: Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 53-րդ տեղում է, Ռուսաստանը 74, Թուրքիան 91, Ադրբեջանը 92, Իրանը 119։ Վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ինը
Դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայությունը դրսևորվում է հասարակության բոլոր շերտերում և խավերում. «Իրազեկ քաղաքացիների միավորում»»
Դատական համակարգը վստահության ճգնաժամ է ապրում Հայաստանի դատական համակարգը կարիք ունի էական բարեփոխումների, ինչի մասին վկայում են վերջերս արված ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց, ՀՀ դատական համակարգը բոլոր պետական կառույցներից ամենաքիչ վստահությունն ունի բնակչության շրջանում։ Ավելին, դատարաններից քիչ հայաստանցիները վստահում են միայն կուսակցություններին, սակայն եթե կուսակցական ինստիտուտների նկատմամբ վստահությունը կարող է պայմանավորված լինել քաղաքական ինչ-ինչ զարգացումներով
Չարիքի ճիշտ «հասցեն»
1980-ականներին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Խորհրդային Միությունն անվանում էր «չարիքի կայսրություն»: Թեեւ այն երկիրը, որտեղ ես մեծացել եմ, ուներ բազմաթիվ արատներ, այդ պիտակավորման հետ համաձայն չեմ։ Թե չէ կստացվի, որ ես 30 տարի`կյանքիս ուղիղ կեսը, ապրել եմ բացարձակ չարիքի մեջ։ Իսկ դա այդպես չէ։ Ավելի ուշ նույն Միացյալ Նահանգները իրեն դուր չեկած երկրները՝ այդ թվում
Սենատոր Գրեհեմը ցույց տվեց իր իրական դեմքը կեղծ թուրք նախարարի հետ հեռախոսազրույցում
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Սենատոր Լինդսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) տխրահռչակ դարձավ Բոբ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) միջնորդությունը արգելափակելու համար, որը կոչ էր անում Սենատին քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևի օգտին՝ շրջանցելով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: AXIOS լրատվական կայքը հայտնեց, որ 2019 թ․ նոյեմբերի 13-ին, երբ սենատոր Գրեհեմը լքում էր Սպիտակ տանը
Աղմկոտ քննարկում Գյումրիում․ այս քաղաքը կունենա իր բնույթով եզակի փաստաթուղթ
Գյումրին պատրաստվում է դառնալ Հայաստանի առաջին քաղաքը, որը կունենա երիտասարդական քաղաքականության մասին փաստաթուղթ։ Երեկ քաղաքապետարանի նիստերի դահլիճում այս քաղաքի երիտասարդների քննարկմանը ներկայացվեց փաթեթը, (այն ներառում է Գյումրու երիտասարդական քաղաքականության 2020-2029 թթ․ հայեցակարգը, 2020-2021 թթ․ ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծերը), որը մշակել են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի հետ