Օրվա լրահոսը
ԵՄ-ի հետ ՀՀ իրավական շրջանակի նման ներդաշնակեցումը կհակասի ԵՏՄ-ի կանոնակարգերին, որի անդամ է Հայաստանը. Գալուզին
Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, և մեր հարաբերությունների այս հիմնարար պարամետրերը մնում են անփոփոխ. Գալուզին
«ՀայաՔվե»-ն դատապարտում է վարչախմբի հերթական կամայականությունը և ոգու արիություն մաղթում Խաչիկ Գալստյանին
«Վարչախումբը շարունակում է քաղաքական ընդդիմախոսներին մեկուսացնելու հանցավոր գործելակերպը»
Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է։ Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝ Մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից, Telcell սպասարկման կետերից, Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում: Երևանի մետրոպոլիտեն
Էմանուել Ճգնավորյանը՝ «Տարվա միլանցի» կոչման թեկնածուների թվում
Region Monitor. Աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր, մաեստրո Էմանուել Ճգնավորյանը, որը 2024 թվականին ստանձնել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարումը, հայտնվել է «Տարվա միլանցի» կոչման թեկնածուների թվում՝ ըստ «Corriere della Sera» պարբերականի ընթերցողների հարցումների։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն ու արդար խաղաղության և անվտանգության հաստատմամբ. դեսպան Կոպիրկինի ամանորյա ուղերձը
Վստահ եմ՝ գալիք տարում կունենանք բոլոր հնարավորությունները ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման համար
Դիմում եմ այն գործարարներին, որոնք անազնիվ են աշխատում և խնդիրներ ունեն օրենքի հետ. հեռու մնացե՛ք «Իմ քայլը» հիմնադրամից. Աննա Հակոբյան
Պարզվում է` իմ և «88» սուպերմարկետների ցանցի կապի մասին թեման փակվելուց հետո հիմա էլ «Red Store» խանութների ցանցի շուրջ է սկանդալ ծագել։ Եվ ո՞վ է այն իդելական անձը, ում անվան շուրջ պետք է պտտվի այդ սկանդալը, իհա՜րկե` «Աննա Հակոբյանը»
Սարի Թաղի Որմնադիրներ փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
Դեկտեմբերի 30-ին, ժամը 12։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարի Թաղի Որմնադիրներ փողոցի տներից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության
Թվային դրամը տեխնոլոգիա չէ, այլ՝ պետականության նոր մակարդակ. Դավիթ Անանյան
«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀԵՆԱՍՅՈՒՆ 10․ Թվային դրամը տեխնոլոգիա չէ, այլ՝ պետականության նոր մակարդակ Տնտեսության կառուցվածքային վերափոխումը հնարավոր չէ հին ֆինանսական գործիքներով։ Եթե պետությունը չի վերահսկում իր ֆինանսական հոսքերը, չի կարող վերահսկել ո՛չ արդյունավետությունը, ո՛չ արդարությունը, և ո՛չ էլ
Սերոբ Հարությունյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի բնակարան, ավտոկայանատեղիներ, 207 միլիոն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը. հայցի մասնակի բավարարումը բխում է Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ 1776 որոշմամբ արտահայտված դիրքորոշումից: Վճռով՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, Ոստիկանությունում և Ազգային անվտանգության ծառայությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սերոբ Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի՝ Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ բնակարան, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ
Անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու վարույթի նախաքննությունը 11 անձի մասով ավարտվել է
ՀՀ և օտարազգի մի խումբ քաղաքացիներ 2018 թվականի նոյեմբերին ստեղծել և մինչև 2025 թվականի մարտի 11-ը ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ ներգրավելով բազմաթիվ անդամների:
Արդեն 50000-ից ավելի մարդ միացել է հոսանքի սակագինն իջեցնելու պահանջին. Գոհար Մելոյան
«Մեր ձևով» շարժման անդամ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը Մեկնարկել էինք համապետական ստորագրահավաք լույսի գինն իջեցնելու պահանջով: Արդեն 50000-ից ավել մարդ միացել է հոսանքի սակագինն իջեցնելու պահանջին: Լույսի գինն իջեցնելու պահանջով ստորագրահավաքին կարող եք ՄԻԱՆԱԼ. 1.«Մեր ձեւով» շարժման գրասենյակներում, 2. Օնլայն հղումով:
«Պատմական տրավմայի վերափոխումը դրամաթերապիայի միջոցով». Երևանի քաղաքապետարանը մասնակցել է Բրիտանական հոգեբանական համայնքի համաժողովին
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանը նոյեմբերի 27–30-ը Մեծ Բրիտանիայի Բրիսթոլ քաղաքում մասնակցել է Բրիտանական հոգեբանական համայնքի 2025 թվականի տարեկան համաժողովին։ Կարդացել է դասախոսություն «Պատմական տրավմայի վերափոխումը դրամաթերապիայի միջոցով» թեմայով՝ անդրադառնալով բռնի տեղահանված և սոցիալապես անապահով անձանց հետ հոգեբանական-վերականգնողական աշխատանքներին: Անհրաժեշտ է նշել, որ Երևան համայնքն ունի մեծ փորձառություն բռնի
Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Փաշինյանին, Վահագն Խաչատուրյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին
Շնորհավորանքներ են հղվել նաև մի շարք օտարերկրյա պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարների, մասնավորապես՝ Ռաուլ Կաստրոյին, Ռոբերտ Քոչարյանին, Նուրսուլթան Նազարբաևին, Սերժ Սարգսյանին և Գերհարդ Շրյոդերին։
Փաշինյանը դաժան գրոհ է սկսել Եկեղեցու դեմ, այն դեպքում, երբ հենց ինքն է պատասխանատու դրա պաշտպանության համար. «The Times»-ի անդրադարձը
Սամվել Կարապետյանը՝ Եկեղեցու ամենաակնառու աջակիցը, նույնպես ձերբակալվել է պետական այս արշավի պայմաններում իր հնչեղ աջակցության համար։
Ուռուտ բնակավայրի հողամասից տեղահանվել է 7678 խմ ծավալով բազալտանման խճի լեռնային զանգված
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 2417 քմ մակերեսով հողամասից ընկերության կողմից ապօրինի տեղահանվել է 7678 խմ ծավալով բազալտանման խճի լեռնային զանգված, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 467 հզր 269 ՀՀ դրամի վնաս: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը
Team ընկերությունների խումբն ամփոփում է 2025 թվականի ձեռքբերումները
2025 թվականը Team ընկերությունների խմբում նորարարությունների, նոր համագործակցությունների և կայուն զարգացման տարի էր։ Team-ը շարունակեց տարբեր ոլորտներում սահմանել նոր նշաձողեր՝ ընդլայնվելով ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային շուկայում: «2025-ը Team-ի համար դարձավ իրական առաջընթացի ու համարձակ գաղափարների տարի։ Թիմով նախաձեռնեցինք ու իրականացրինք մի շարք նոր նախագծեր՝ ընդլայնելով թե՛ գործունեության ոլորտները, թե՛ աշխարհագրությունը: Միաժամանակ շարունակել ենք արդեն
Խաչիկ Գալստյանի ու մյուսների ձերբակալումը հարձակում է բոլորիս դեմ․ Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը Իրականում Խաչիկը դարձավ այս իշխանության վերարտադրության համար ջանք չխնայող եվրոպացի չինովնիկների տարվա առայժմ վերջին զոհը։ Ու քաղաքական այդ բռնաճնշումները նիկոլական վարչախումբը նոր ծավալների է հասցնելու։ Դիմագրավման համար հարկ է քաղաքական լայն համախմբում։ Խաչիկ Գալստյանի ու մյուսների ձերբակալումը հարձակում է բոլորիս դեմ։ Այնքան անտաղանդ սարքված շինծու մեղադրանքով ձերբակալման
«Վտարելն օրակարգի հարց չէ․ եթե Ռուսաստանը գնում է, ուրեմն նրան ինչ-որ մեկը պետք է փոխարինի»․ Ազատ Արշակյան
Մեր հարցին՝ չեք կարծո՞ւմ, որ ինչ-որ պահի հենց ԵՄ-ն է այդ հարցը դնելու, քանի որ մի կողմից ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով ենք բանակցում, մյուս կողմից մեր տարածքում պահում ենք ռուսական ռազմաբազա, Ազատ Արշակյանը պատասխանեց․ «Մենք չենք կարող նրանց ստիպել, որ հեռանան, մենք այդպիսի տնտեսական, ռազմական, ֆինանսական քաղաքական պոտենցիալ չունենք, որ նրանց վտարենք, նրանց վտարողը պետք է լինեն իր գործընկերները՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն»։
Էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ
Սույն թվականի դեկտեմբերի 30-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցողների սակագները։ Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն: Կարգը սահմանել է Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց հայրապետը, 2015 թվականին: Նուռը խորհրդանշում է տարին: Ամանորի շեմին մեր եկեղեցու պատգամն է, որ ամենքս գալիք տարվա յուրաքանչյուր օրը ապրենք Աստծո օրհնության ներքո, Աստծո պատվիրանների համաձայն: ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Հաճախ տրվող հարցեր առողջության համընդհանուր ապահովագրության մասին. մաս 2
1. Եթե օրենքն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից, ապա ի՞նչ իրավական հիմքով կարող են իրականացվել ապահովագրավճարի պահումներ դեկտեմբերից։ Օրենքն ուժի մեջ է մտնում այն պաշտոնապես հրապարակմանը հաջորդող օրվանից։ Օրենքի անցումային դրույթներով կարգավորվում են առանձին հոդվածներ կամ կետեր, ուժի մեջ մտնելու ժամկետները։ 2. Եթե աշխատակիցն ունի մասնավոր առողջապահական ապահովագրություն և ստանում է 200 001 դրամ
Կասեցվել է «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Ավան թաղ․, Աճառյան 51/4)։ Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
Խորհուրդներ, որոնք կօգնեն խուսափել սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները, սննդային գործոնով պայմանավորված, վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ այդ օրերին ավելի հաճախ են օգտագործվում երկար, ոչ պատշաճ պայմաններում պահված, բազմակի տաքացված կերակրատեսակներ: Բացի այդ, կարող են օգտագործվել իրար հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք ևս կարող են մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների պատճառ դառնալ: Տոնական օրերին, սննդային
Թուրքիան և Հայաստանը որոշում են ընդունել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը. Սերդար Քըլըչը սա նոր քայլ է որակել․ Ermeni Haber
Ermeni Haber – Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի հետ վիզաների տրամադրման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ։ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում Թուրքիան և Հայաստանը որոշում են ընդունել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցողների համար։ Երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերի կրողները 2026
«Մարզական լրագրողները ճիշտ ընտրություններ են կատարել». մասնագետները՝ սպորտի ոլորտում լավագույնների ընտրության մասին
Aravot.am-ի խնդրանքով մասնագետները գնահատում են «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի արդյունքները։ Արմեն Բաբալարյան. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ «Լիովին համաձայն եմ թե Մալխաս Ամոյանին, թե Գասպար Տերտերյանին լավագույնների անվանակարգերում ընդգրկելու լրագրողների որոշման հետ։ Մալխաս Ամոյանն այս տարվա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն է։ Ընդ որում, այն քաշային կարգում, որտեղ եզրափակիչ գոտեմարտում հաղթել է
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին սպասվում է ձյուն: Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին
Մարզաբնակ փոքրիկներին նախատոնական նվերներ մատուցելու ավանդական ծրագիրը արդեն 30 տարվա պատմություն ունի
Ստեփանավանում հիշում են «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ, ազգային բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի իրականացրած նախաձեռնությունները, որոնք մշտապես ուղղված են եղել անապահով ընտանիքների հոգսը թեթևացնելուն ու երեխաների համար բարեկեցություն ապահովելուն։ Մարզաբնակ փոքրիկներին նախատոնական նվերներ մատուցելու ավանդական ծրագիրը արդեն 30 տարվա պատմություն ունի։ Ստեփանավանի փոքրիկները վայելում են տոնական տրամադրությունն ու այն հոգատարությունը, որ ապահովում
Մայիս ամսից ի վեր Արարատյան հայրապետական թեմում եղել է 3 ատենապետաց ժողով, որոնցից ոչ մեկին նոր ատենապետ չի ներկայացվել, հետևաբար ես շարունակել եմ լինել ատենապետ․ Անուշ Վարդանյան
«Արարատ» միության նախկին ատենապետ, «Մեր ձևով» շարժման անդամ Անուշ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Ծիծաղելի են qahana.am-ի խղճուկ պարզաբանում-արդարացումները։ Մայիս ամսից ի վեր Արարատյան հայրապետական թեմում եղել է 3 ատենապետաց ժողով, որոնցից ոչ մեկին նոր ատենապետ չի ներկայացվել, հետևաբար ես շարունակել եմ լինել ատենապետ։ Սա ընդամենը մի քանի օր առաջ` դեկտեմբերի 20-ին արված տեսանյութ է, որտեղ ես
Ձերբակալվել են կաշառք տալու մեղադրանքով․ ի՞նչ է կատարվում «Հայրենիք» կուսակցության շուրջ
Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեից, անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության անդամների ձերբակալումներին, պաշտոնապես հայտնեցին. «Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի
Որ արցախցին մնա հայրենիքում
Դեռևս 1995 թվականից սկսած՝ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ը (ԳՄՔԲԸՀ) մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը ծավալուն աջակցություն էր ցուցաբերում Քաշաթաղի շրջանում բնակվող բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև՝ սոցիալապես անապահովներին։ Տարիներ շարունակ, նաև այսօր, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի բուհերում սովորող բազում ուսանողների ուսման վարձն է հոգացել ամբողջական կամ մասնակի, աջակցել է շատ հեղինակների գրքեր տպագրելուն։ 44-օրյա


















































