Օրվա լրահոսը

Փաշինյանի «խաղաղությունը» պարտվածի նահանջ է՝ առանց որեւէ երաշխիքի. Տաթև Զորյան. «Հրապարակ»

Եթե ընտրողը գիտակցի, որ իր ձայնը ոչ թե անձի, այլ պետության գոյության համար է, այս ապազգային ռեժիմի հեռացումը կդառնա անխուսափելի իրողություն

«Խելացի քվեարկության» հայկական տարբերակը

«Գելափ ինթերնեյշնլի» վերջին հարցման համաձայն՝ ընտրություններում մասնակցող 2-րդ, 3-րդ եւ 4-րդ տեղերը զբաղեցնող ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» եւ «Հայաստան» դաշինքն իրենց հանրագումարում կհավաքեն ավելի շատ ձայներ, քան ՔՊ-ն: «Հայաստան» դաշինքն, այդ հարցման համաձայն, ունի 5.5 տոկոս ձայն, իսկ դրան պետք է 8 տոկոս (դաշինքների անցողիկ շեմը): Իհարկե, իդեալական կլիներ, եթե այդ քաղաքական ուժը

Երկշաբաթյա հրադադարը «Լիբանանին չի վերաբերում». Իսրայելի վարչապետ

Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին, որոնց նպատակն է՝ ապահովել, որպեսզի «Իրանը միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք այլևս չներկայացնի Ամերիկայի, Իսրայելի, Իրանի արաբ հարևանների և աշխարհի համար»։

Տարածաշրջանն այսօր խուսափեց անկանխատեսելի էսկալացիայից. Թրամփն ազդարարում է հրադադար և 2 շաբաթով հետաձգում է Իրանին հարվածելը

Սա չի նշանակում պատերազմի ավարտ, և Իրանը պատերազմի ավարտը կընդունի միայն այն ժամանակ, երբ, հաշվի առնելով 10 կետից բաղկացած ծրագրում Իրանի նկատի ունեցած սկզբունքների ընդունումը, դրանց մանրամասները նույնպես վերջնականացվեն բանակցություններում։

Պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Ապրիլի 20-ին Ալբանիայի մայրաքաղաքում մեկնարկելու է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հունահռոմեական և ազատ ոճի Հայաստանի ազգային հավաքականների մարզչական շտաբերը հրապարակել են այն ըմբիշների անունները, որոնք Տիրանայի մրցագորգում կպայքարեն մեդալների համար։

ԱԳՆ-ում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին նվիրված հանդիպում է կայացել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է գագաթնաժողովը բարձր մակարդակով հյուրընկալելու ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը, անդրադարձ է կատարել գագաթնաժողովի բովանդակային և օրակարգային հարցերի:

Փաշինյանը Կրեմլում կատակում է Պուտինի հետ՝ «Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը»

«Չգիտեմ՝ Փաշինյանին հաջողվե՞ց հասնել այդ նպատակին, թե ոչ, սակայն Հայաստան վերադառնալուց հետո նա հայտարարեց լրատվամիջոցներին, որ Պուտինի հետ հանդիպումը «շատ հաջող» էր». Հարութ Սասունյան

«Մեղադրյալի կարգավիճակ ունեն միայն մարդասպան երկու եղբայրները, մինչդեռ սպանության մյուս կազմակերպիչները շարունակում են ազատ շրջել». Աբովյանում սպանված Սարգիս Զեյնալյանի եղբայրը՝ Սրբուհի Գալյանին

«Դատարանի դահլիճում, բնականաբար օգտվելով իրեն ընձեռված ազատություններից, նա իրեն թույլ է տալիս սադրիչ և ցինիկ վարքագիծ, փորձում է վիրավորել սգակիր հարազատներիս։ Երբ հորեղբայրս արձագանքում է, նա հանում է ծակող ինչ-որ իր և նետում նրա ուղղությամբ՝ վնասելով ոստիկանին։ Բայց արդյունքում կալանավորվում է իմ հորեղբայրը՝ Կարեն Սարգիսի Զեյնալյանը և ևս 2 անձ, նրանց նկատմամբ ընտրվում է 2 ամիս կալանք։ Սա ի՞նչ արդարադատություն է»։

«Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա». Անուշ Միրզոյան

Փաշինյանը բերել է միայն պատերազմ և չի կարող ուժեղ խաղաղություն բերել. ուժեղ խաղաղություն կարող է բերել Սամվել Կարապետյանը. Անուշ Միրզոյան

Պռոշյանի կոնյակի գործարանի` ՌԴ արտադրանք արտահանելու լիցենզիան չեղարկելու հարցը դատարանում է

Ռուսաստանի ալկոհոլային և ծխախոտի շուկաների վերահսկման ծառայությունը չնախատեսված ստուգում է իրականացրել երկիր ներմուծված կոնյակի նմուշների նկատմամբ:

«Նիկոլ Փաշինյանի վարքագիծը հիշեցնում է աշխարհաքաղաքական չարչու վարքագիծ». Դերենիկ Մալխասյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի մասին

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը ցուցադրեց, որ ինքը Հայաստանի շահերի հաշվին պատրաստ է, այսպես ասած, ղումար խաղալ կայսրությունների, այս պարագայում՝ Ռուսաստանի հետ։ Այնտեղ ինքը ինչ հայտարարություն որ արեց, դրանց որոշ մասը ոչ այնքան ուղղված էին Ռուսաստանին, Պուտինին, որքան հայ հանրությանը, Եվրոպային, Միացյալ Նահանգներին՝ ցույց տալու համար, որ իրենք ճիշտ խաղադրույք են կատարել ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ որպես հակառուսական գործիքի։ Ինքն այս բեմադրությամբ փորձում էր ցույց տալ, որ հաջողված գործիք է և կարող է կատարել յուրաքանչյուր հրահանգ, նույնիսկ դառնալ գործիք, որն զբաղվում է նաև ինքնագործունեությամբ». Դերենիկ Մալխասյան

Արսեն Թորոսյանը աղքատության դինամիկան ցույց է տվել՝ ոչ համադրելի տվյալներ կիրառելով. «Հետք»

Ըստ Վիճկոմի վերջին տվյալների՝ 2024 թ. Հայաստանում միջին մակարդակի աղքատ է եղել բնակչության 21,7 %-ը, իսկ սրանից 0,6 %ը՝ ծայրահեղ աղքատ: Քանի որ Արսեն Թորոսյանի հայտարարությունը հիմնված է վիճակագրության վրա, անհրաժեշտ է հիշել, որ վիճակագրության մեջ առանցքային դեր ունի մեթոդաբանությունը, այսինքն՝ ինչպես են տվյալները հավաքվել ու մշակվել:

Ալեն Սիմոնյանին մեկը մի հատ պու է ասում, անմիջապես հայտնաբերում են, դատարանով պարտավորեցնում, մեր գործերը փոշոտվում են դարակներում. Հռիփսիմե Ջեբեջյան

Վիրավորանքի գործը կրկին զրոյից․ Ջեբեջյանն ընդդեմ Թանանյանի գործը շարունակում է շրջապտույտը

ՍԴ-ն մերժել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքի քրեականացման սահմանադրականության հարցի քննարկումը. «Փաստինֆո»

Դիմումատուն գտնում է, որ փաստացի քրեականացվել է բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը), որը, տառացի մեկնաբանմամբ, կարող է ներառել, օրինակ, նախընտրական խոստումները` տրված քարոզարշավի ժամանակ, քանզի խոստումներով ընտրողներին կարող է առաջարկվել այս կամ այլ ծառայությունների ու ապրանքների ավելի արտոնյալ տարբերակ, օրինակ՝ հարկերի նվազեցում, սոցիալական որոշակի ծառայությունների մատուցում և այլն:

Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավորվում են ԱԲ կամ այլ թվային լուծումներով ստեղծված սինթետիկ բովանդակությունը մակնշել հատուկ տեսանելի պիտակով

ԱԺ-ն ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ԱԲ-ով գեներացված բովանդակության պարտադիր մակնշման պահանջ սահմանող օրինագիծը

«ԱՄՆ-ի ու նրա գործընկերների հետ այնպես կվարվենք, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները տարիներով կզրկվեն տարածաշրջանի նավթից ու գազից». ԻՀՊԿ

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ եթե ԱՄՆ բանակը «հատի կարմիր գծերը, ապա Իրանի պատասխանը կլինի տարածաշրջանի սահմաններից դուրս»։

«Եթե հողամասը, որի վրա կառուցված է շենքը, մնաց Գրողների միության սեփականությունը, բնականաբար, շարունակվելու է նրա սեփականության իրավունքը շենքի նկատմամբ ևս». փաստաբան

ՀՀ վարչական դատարանում դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ կայացավ ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի և երրորդ անձ ՀՀ գրողների միության հերթական դատական նիստը։ Քննության առարկա է սեփականության իրավունքի պետական գրանցումը Բաղրամյան 3 հասցեում գտնվող ԳՄ վարչության շենքի հետ կապված։

«Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի». Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում նշում է․ «Սիրելի հայրենակիցներ, Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ որոշ հանգամանքներ եմ ներկայացրել: Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի: Իրավունքը պետք է գերակայի… Աստված պահապան մեր ժողովրդին»։

Նորին Սրբութիւնը իր տեսակէտը պարզեց ներկայ կացութեան գծով՝ շեշտլով Լիբանանի ներքին միութիւնը ամուր պահելու առաջնահերթ կարեւորութիւնը

Յ. Բագրատունի, իր կարգին, անդրադարձաւ քաղաքական երկխօսութիւններու ճամբով համայնքներն ու կուսակցութիւնները միացնող հասարակաց գետինը ամրապնդելու հրամայականը:

Նիկոլ Փաշինյանն ավելի լավ կլինի, կամավոր գնա, հանձնվի ու քիչ տարիների ազատազրկման դատապարտվի կամ մեղմ պատժի արժանանա. Հայրիկյան

Ըստ Հայրիկյանի՝ վարչապետի իրավասությունների մեջ չի մտնում նոր Սահմանադրություն նախաձեռնելու գործը

Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության փոխնախագահին

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ջրամատակարարման որակի բարձրացման, կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև խմելու ջրի համակարգերի բարելավման վերաբերյալ:

«Ութը տարի չկատարված ծախսերը կատարվում են ընտրություններից մի քանի ամիս առաջ, դա իշխող ուժի օգտին կատարված պետական կաշառատվություն է»

«Պարոն Խաչատրյան, դուք և ձեր պատգամավորները պետք է առաջինը մեր կառավարությունն ընտրեք, որովհետև այս վերջին 5-6 տարվա ընթացքում մարդը մոտավորապես մի 15 մլն դրամ միայն պարգևավճար եք ստացել»։

Կրակել է համագյուղացու ուղղությամբ, որը մահացել է. ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են 41-ամյա բնակչին

Քրեական ու համայնքային ոստիկանները կանխել են հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից

«Մերժեցինք տնային կալանքում գտնվող անձանց քվեարկության իրավունքն իրացնելու առաջարկը»․ ՔՊ-ն ԸՕ աղմկահարույց փոփոխությունն ամբողջությամբ ընդունեց

«Տիկին Ջուլհակյան, օրենքը մի քիչ այլ ձև է գործում՝ Ազգային ժողովն է ձևավորում կառավարություն և կառավարությանը հանձնարարում է խնդրին լուծում տալ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

«Եվրասիան» ամփոփեց երկամյա գործունեության արդյունքները և հայտարարեց 2026 թվականի մրցանակի հայտերի ընդունման մեկնարկի մասին

Ինչպես նշեց «Եվրասիա»-ի խորհրդի նախագահ, Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան, գլխավոր խնդիրն էր ստեղծել միջավայր տարբեր երկրների բնակիչների անմիջական փոխգործակցության համար։ Նրա խոսքով՝ հենց նման հորիզոնական կապերն ու համատեղ նախագծերը դառնում են կայուն միջազգային համագործակցության հիմք։ Առաջնահերթություններից մեկը ռուսերեն լեզվի զարգացումն է։

«Դուք խաղում եք հականիկոլ, բայց տներում վեր եք ընկել, Նիկոլի դաշնակիցներ». Հայրիկյան

Որևէ քայլ չեք անում, անում եմ բոլորիդ փոխարեն, էդ ի՞նչ լուրջ գործով եք զբաղված, որ չեք եկել. Հայրիկյան

Նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի պետ Կարեն Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանաք «եվրոպամետ» էլիտայի մասին, որը երկիրը տանելու է Եվրամիություն. Ալեքսանդր Լապշին

Դուք որպես առաջադեմ քաղաքական և հասարակական գործիչներ եք ձեզ ներկայացնում, պայքարում եք, առնվազն՝ բանավոր, Հայաստանի եվրոպական ինտեգրման համար։ Եվ դուք՝ «արևմտամետ» լրագրողներ և ակտիվիստներ, բառացիորեն վախեցած եք Կրեմլի հետ կապեր ունեցող ինչ-որ գեներալի՞ց:

ՄԻՊ նախաձեռնությամբ քննարկվել են բռնի տեղահանված կանանց առաջնահերթ սոցիալական հարցերը

Ուղիղ երկխոսություն՝ խնդիրներից դեպի լուծումներ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930