Օրվա լրահոսը
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու պահին ձերբակալվել է դատավոր. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս
Շահառուների մի մասն ընտանեկան նպաստը կստանա արդեն վաղը, մյուս բոլորը՝ հաջորդ շաբաթվա ընթացքում
Հայաստանի Հանրապետությունում գործող 55 սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային բաժիններից շատերում, այդ թվում Երևանի բաժիններում, ընտանեկան նպաստների համար ֆինանսական հատկացումն արդեն արվել է, վճարումները կմեկնարկեն վաղը: Մյուս բոլոր շահառուները ընտանեկան նպաստը կստանան հաջորդ շաբաթվա ընթացքում: Նպաստների հատկացման ժամանակացույցում տեղ գտած ուշացումները պայմանավորված են, հիմնականում, տեխնիկական խնդիրներով: Բանն այն է, որ ֆինանսական մի շարք գործարքներ, այդ թվում
Արսեն Արծրունի. Դատապարտյալների միջեւ փոխհարաբերությունները օպերատիվ եւ անվտանգության բաժինների աշխատողների խառնակչության հետեւանքով դարձել են անտանելի
Համարելով, որ նման միջավայրում անհնար է արժանապատիվ կերպով ապրել եւ մեռնել, դիմում եմ Ձեզ, ինձ շտապ տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի 5-րդ հարկի իմ նախկին՝ թիւ 94 խուցը, որտեղ նույնիսկ շատ ավելի քիչ ազատություններ ունենալով` կկարողանամ կանխատեսելի պահել իմ առօրյան եւ նվազագույնի հասցնել նման ցինիկ, հանցագործ եւ կեղտոտ համակարգի հետ իմ շփումները:
Սասուն Միքայելյանը՝ ադրբեջանցիներին. «Ոտնձգության դեպքում մինչեւ Բաքու քայլելու ենք»
«Եթե թշնամին ունի ժամանակակից զինուժ, ուրեմն այդ զենքը մի օր պետք է կրակի, չէ՞, բա ինչո՞ւ են միլիարդներով զենք գնում»
Facebook-ն արգելել է սպիտակ ազգայնականություն պարունակող հրապարակումները
Հունվարին սոցցանցն արգելել է օտարերկրացիներին տեղադրել քաղաքական գովազդ այնպիսի երկրներում, որտեղ 2019թ. սպասվում են ընտրություններ: Այդպիսի երկրներ են, մասնավորապես, Ուկրաինան, Հնդկաստանը, Նիգերիան, ինչպես նաև ԵՄ-ը:
Պաշտոնաթող նախագահը կտա հարցի պատասխանը՝ ինչու էր Նիկոլը ճիշտ, իսկ ինքը սխալվեց
Սերժ Սարգսյանը Եռաբլուր չէր եկել
Սանկտ-Պետերբուրգում կայացել է Եվրո 2020-ի թալիսմանի շնորհանդեսը
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության թալիսմանի շնորհանդեսը կայացել է Սանկտ-Պետերբուրգի «Գազպրոմ-Արենա» մարզադաշտում: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մասը, ի նշանավորումն մրցաշարի 60-ամյա հոբելյանի, անցկացվելու է 2020 թվականի հունիսի 12-ից հուլիսի 12-ը Եվրոպայի 12 քաղաքներում՝ Սանկտ-Պետերբուրգում, Դուբլինում, Գլազգոյում, Լոնդոնում, Ամստերդամում, Բիլբաոյում, Հռոմում, Մյունխենում, Կոպենհագենում, Բուդապեշտում, Բուխարեստում եւ Բաքվում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ասում եք՝ ՀԱՊԿ-ում ձախողել ենք, ինչո՞վ ենք ձախողել, ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք, այնտեղ հիմա մեր ձայնը լսելի է, մեր նկատմամբ հարգանքը մեծացել է». Վարչապետ
Հայ-ամերիկյան հարաբերությունների մասին խոսելով՝ Փաշինյանն ասաց, որ Ամերիկան հանդես է գալիս՝ որպես ժողովրդավարության ջերմեռանդ պաշտպան, բայց հարց է առաջանում՝ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին. «Ես Ամերիկայի գործիչներին էլ եմ ասել, ես համարում եմ,որ իրենք գործնականում զրո արձագանք են տվել»:
ԱՄՆ-Իրան հարաբերությունները միջուկային «վթարից» հետո
Արմեն Վարդանյան ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ ՆԱԽԱԲԱՆ 2018թ. մայիսի 8-ին համաշխարհային քաղաքականության մեջ մեծ «պայթյուն» տեղի ունեցավ, ինչի հետևանքով ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության մի նոր ալիք բարձրացավ: Այդ օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս 2015թ. ստորագրված Իրանի հետ միջուկային համաձայնագրից՝ «Համալիր գործողությունների համատեղ ծրագրից» (ՀԳՀԾ): Իրանի նկատմամբ ԱՄՆ նախկին նախագահ
«Պատերազմ ոչ ոք չի ուզում, պատերազմը վերջին գործիքն է քաղաքական գործիչների և ազգերի զինանոցում». Անար Իբրահիմով
Ըստ Անար Իբրահիմովի՝ գրավյալ տարածքների դեօկուպացիայի հարցում ադրբեջանական հասարակությունն ունի միասնական մոտեցում:
«Եթե աշխատելու է, թող ասեն աշխատելու է, եթե չէ, թող ասեն չի աշխատելու». նաիրիտցիներ. «Ա1+»
Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին նաիրիտցիները։ Նրանք շարունակում են պահանջել վերագործարկել գործարանը և դադարեցնել գույքի օրինական օտարումը։ Աշխատակիցներն ասում են՝ ներդրող կա։ Հիմա ներդրողներն են ուզում ծանոթանալ, թե ինչ պայմաններով կարող են վերագործարկել, իսկ կառավարությունից էլ ասում են՝ թող ներկայացնեն բանկային երաշխիք։ Ստացվում է, երկու կողմն էլ սպասում է պատասխանի և երկու կողմն էլ
«ՔՊ-ն ի՞նչ գործ ունի «Երկրապահ»-ում». Սասուն Միքայելյանը զարմացած է
Դիտարկմանը՝ «ՔՊ-ի վերնախավը չի ծառայել», Միքայելյանն այսպես արձագանքեց. «Որոշներն ինչ-ինչ պատճառներով չեն ծառայել
Գողացել են Սմբատ Գոգյանի հեծանիվը
Գողացել են Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հեծանիվը: Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը հայտնել էր, որ գողացել են նաև ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեծանիվը «Ժողովուրդ ջան, պարզվում ա՝ իմ հեծանիվը (ի դեպ, հեծանիվը կրտսեր որդունս է, այլ ոչ թե իմը, և գողացվել է նաև այլ հեծանիվ – ոստիկանության հաղորդումը կարող եք ընթերցել) ավելի կարևոր թեմա է,
Նաիրա Զոհրաբյանի դեմ նորից «պատերազմ» են հայտարարել, ֆեյքերի բանակը հարձակվել է նրա էջի վրա
Նաիրա Զոհրաբյանը հորդորեց ընդամենը մտահոգությունը չփորձել տեղափոխել քաղաքական դաշտ, ասելով, որ ի վերջո քննադատության հանդեպ հանդուրժողականությունը ոչ միայն բարեկրթության, այլ նաեւ քաղաքական հասունության նշան է: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր դեմ հայտարարված հերթական պատերազմից հետո կհրապարակի Զավեն Գրիգորյանի գրառումը. «Նաիրա Զոհրաբյան, շնորհակալ եմ եւ ներեցեք բոլոր հիմարներին, ովքեր չեն սովորել բանավիճել»:
Թունավորում Թազագյուղում
Մարտի 28-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Թազագյուղ գյուղի 3 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 01.40-ի սահմաններում, տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: Ոստիկանություն
Դուշանբեի վերելակից՝ Բրյուսելի դեմ առ դեմ
Հարաբերական անդորրը, որը ձեւավորվել է Դուշանբեի «վերելակային հանդիպման» արդյունքում, հավերժ չէ, երերուն է Մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։ Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական
Բանակցությունները հետագա ընթացքը կախված է միջնորդների ջանքերից. «Կոմերսանտ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո վաղը բանակցություններ կվարեն, որոնք կանցկացվեն Լեռնային Ղարաբաղում նոր լարվածության և կողմերի առավել կոշտ հայտարարությունների ֆոնին, գրում է «Կոմերսանտը»: Այսպես, Իլհամ Ալիևը կտրուկ քննադատության ենթարկեց Երևանին՝ կապված բանակցությունների ձևաչափը փոխելու Նիկոլ Փաշինյանի կոչի հետ: Բաքվում դա անվանում են «բանակցային գործընթացն արգելափակելու»
«Գնանք Խոսրովի արգելոցում որս անենք». նախարարին մտահոգել են սերիալներում հնչող խոսքերը
«Եվ սա այն դեպքում, երբ Խոսրովի արգելոցը մեր բացառիկ պահպանվող տարածքներից է»,-շեշտում է Էրիկ Գրիգորյանը
Դավիթ Տոնոյանը քննարկել է պաշտպանական բնագավառում Հայաստանի և ԱՄՆ Կանզաս նահանգի միջև համագործակցության հեռանկարները
Աշխատանքային այցի շրջանակում, մարտի 27-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կանզաս նահանգի ղեկավարության, մասնավորապես Կանզասի նահանգային կառավարության անդամների՝ գյուղատնտեսության քարտուղար Մայք Բիմի, առևտրի քարտուղար Դեյվիդ Թոլանդի և առողջապահության քարտուղար Լի Նորմանի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում, ինչպես նաև առողջապահության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ Կանզաս նահանգի
«Կարող է ամբողջ կոնստրուկցիան փլվի ու մնանք փլատակների տակ». Մելքումյանը՝ Արայիկ Հարությունյանին
Մելքումյանը դժգոհեց, որ կառավարությունից ԱԺ են ուղարկում անպատրաստ փոխնախարարների: Սխալ թվեր են ասում. «Պառլամենտ գալիս են փոխնախարարներ, որոնք անպատրաստ են հարցերի պատասխանելու: Հարց ենք տալիս՝ կենսաթոշակը 18 հազարից 25 ենք դարձնում, շատ լավ է, բայց սխալ թվեր է ասում, ձայնագրությունը նայեք, թե ինչի մասին ինչ է խոսվում»:
ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
Մարտի 28-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական
Կանգառը՝ «չարտոնված» կայանատեղի
Արշակունյաց փողոցի կանգառներից մեկը վերածվել է «չարտոնված» կայանատեղիի: Հասարակական տրանսպորտի, քաղաքացիների կանգնելու համար նախատեսված այս հատվածը մշտապես «զավթված է» ավոտոմեքենաներով, ինչը ճանապարհային երթեւեկության կանոններով՝ խախտում է: Հաշվի առնելով, որ ամեն օր այստեղ այս իրավիճակն է, կարելի է ենթադրել՝ ճանապարհային ոստիկանները ջանք չեն գործադրում խախտումները վերացնել: Կարդացեք նաեւ: Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ: «Առավոտ» օրաթերթ, 27.03.2019
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի ունկնդիրների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջնորդության դպրոցի ունկնդիրների հետ: Նախագահն անմիջական զրույց է ունեցել երիտասարդների հետ, երկխոսության ձևաչափում պատասխանել երկրի զարգացման տեսլականին, տնտեսության հեռանկարային ոլորտներին վերաբերող նրանց հարցերին, ինչպես նաև լսել երիտասարդների կարծիքներն ու տեսակետները: Ընդգծելով երիտասարդների՝ որպես վաղվա առաջնորդների դերը՝ նախագահը կարևորել է նրանց մասնակցությունն ու ներգրավվածությունը երկրի կյանքի տարբեր
«Լիդիան»-ը չի համաձայնել գործակցել կառավարության հետ». Էրիկ Գրիգորյան
Պատճառաբանել են, որ ունեն բոլոր լիցենզիաները եւ թույլտվությունները, բայց կարիք կա պարզաբանումներ տալու
Եթե Ադրբեջանը փորձի հակամարտությունը լուծել ուժի միջոցով, ապա Արցախի Հանրապետությունը լիակատար իրավունք ունի ձեռնարկել ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը «Lragir.am» գործակալությանը Հարց. Վերջերս Բաքվից կրկին սկսել են հայտարարություններ հնչել, որ Ադրբեջանի համբերությունը սահման ունի, և եթե ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չիրականացվեն, ապա նա «ստիպված կլինի իրացնել ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ նշված բոլոր իրավունքները»։ Բացի այդ, ադրբեջանական իշխանությունները գտնում են, որ «այն խաղաղությունը, որի
ԱԺ մաքրուհիներից 27-ը համաձայնել է շարունակել աշխատել
Գարուշ Պապիկյանի խոսքով՝ եթե մաքրուհիների թիվը չբավականացնի, իրենց կադրերի ռեզերվից մաքրուհիներ կգործուղեն ԱԺ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 28-ի ցերեկը, 29-31-ն, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 28-ի ցերեկը, 29-31-ն, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում` ձյան տեսքով։
«Ապրանքը տներում ուղղակի «վարի է գնում». «Իմ քայլի» պատգամավորը զանգել է գյուղեր ու ճշտել՝ վարչապետի ասած դեֆիցիտը կա՞, թե՞ չկա
Սոֆյա Հովսեփյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանից լսելով նույն միտքը, որ երկրում կա դեֆիցիտ այդ ապրանքների, իր աղբյուրներով ճշտումներ է արել: «Դուք շեշտեցիք, որ երկրում կա որոշակի գյուղատնտեսական ապրանքների դեֆիցիտ, ես զանգահարեցի Արթիկի շրջանի 5 համայնքներ եւ պարզեցի, որ այս պահին կա 2000 տոննա գազար, 1500 տոննա կարտոֆիլ, 630 տոննա բազուկ: Ընդամենը այս երեքն եմ պարզել: Եթե մենք խոսում ենք դեֆիցիտի մասին, ապա գյուղացիները տեղյակ չլինելով, որ կա պահանջարկ, իրենց ապրանքը տներում ուղղակի «վարի է գնում»:
Այնպես չէ, որ ուսանողների փոխարեն գիտական աշխատանքներ գրելը բոլորովին նոր երևույթ է. «168 ժամ»
Բայց այսօր ուսանողների զգալի մասը դժվարանում է մասնագիտական գրքեր կարդալ ռուսերենով և անգլերենով։ Հետևաբար՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում շատերը չեն կարող ինքնուրույն գիտական աշխատանք գրել։ Իրավիճակը կարող է բարելավվել, եթե ռեսուրսներ հատկացվեն մասնագիտական գրականությունը հայերեն թարգմանելու նպատակի համար։ Բայց հաշվի առնելով մեր տնտեսության վիճակը, դժվար թե մոտակայում այդ նպատակի համար շոշափելի գումարներ հատկացվեն։
Կայանում են՝ որտեղ ուզում են
Երեւանը ավտոմեքենաներից բեռնաթափելու եւ ավտոկայանատեղերի կարգավորելու հարցը, եթե չասենք օրհասական է, ապա հրատապ է: Վերգետնյա, թե՝ ստորգետնյա կլինեն այդ կայանատեղերը, վճարովի, թե՝ անվճար, այդ խնդիրը պետք է քաղաքային իշխանությունը լուծի՝ հանրային շահերից ելնելով՝ հանրային քննարկումներով: Մեքենաներն այնքան շատ են, որ կենտրոնում կայանելու համար ազատ տեղ գտնելը, հատկապես «պիկ ժամերին», վարորդների համար բախտավորություն է: Բայց մեքենաներն