Օրվա լրահոսը

Իրականում դրանք բավականին կասկածելի արդյունավետութամբ ծախսեր են, որոնք հաճախ պարզապես փոշիացնում են պետական բյուջեի միջոցները. Անիմաստ ծախսերի թոփ-տասնյակը

Այս ամենն իրականացվում է 23,5% պաշտոնական աղքատության մակարդակ ու 20.5% գործազրկության մակարդակ ունեցող, դեռևս աղետի գոտու տնակներում ապրող հազարավոր քաղաքացիներ ունեցող երկրի իշխանության կողմից

«Դատական իշխանությունը պետք է լինի հասարակության հայելին». Վլադիմիր Վարդանյան

«Չպետք է հասարակությունում մնա որեւէ քաղաքացի, որը կասկածի տակ դնի դատավորի մասնագիտական եւ բարոյական որակները»:

Իրանցի զբոսաշրջիկների պակաս կունենանք. «Ժողովուրդ»

Այս տարի իրանական Ամանորը՝ Նովրուզը նշելու համար Հայաստան այցելող իրանցիների թիվը էապես կնվազի։ Պատճառը իրանում գրանցված կորոնավիրուսն է։ Համենայնդեպս, զբոսաշրջության ոլորտի մասնագետներն անհանգստացած են. եթե իրավիճակը չկարգավորվի, ապա իրանցի զբոսաշրջիկների քանակը զգալի կպակասի։ Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվել է։ Նշենք, որ երեկ՝ առավոտյան, տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը

Քաղաքական իշխանությունը, որը անմիջական պատասխանատվություն է կրում այս խնդիրների սրացման համար, փոխանակ իրական լուծումներ առաջարկելու ստեղծված իրավիճակից, իր արդեն ավանդական դարձած սովորության համաձայն, փորձում է «քավության նոխազներ» փնտրել նույն բանակի ներսում. Ավետիք Չալաբյան

Ոչ մի երաշխիք չկա, որ նրան հաջորդող ցանկացած կարդային սպա նույն ճակատագրին չի արժանանա, երբ իշխանությունը, սեփական ձախողումները քողարկելու նպատակով, և խնդիրներին իրական լուծումներ առաջարկելու փոխարեն, չի զոհաբերի հերթական «մեղավորին». Ավետիք Չալաբյան

«Չեմ տեսնում ղարաբաղյան բանակցություններում նոր բովանդակություն. այդ ամենը վաղուց ասվել է». «168 ժամ»

Հարցազրույց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սկակովի հետ – Պարոն   Սկակով, Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ փակ հանդիպումից և հրապարակային դեբատից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Մյունխենյան սկզբունքների, բանակցային գործընթացում նոր բովանդակության, դրա կառուցողականության մասին։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակությունը, որն

Անհնարին է պատկերացնել միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանությունն առանց Հայ դատի գործուն մասնակցության, նրա մեծածավալ եւ անձնվեր աշխատանքի. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացմանը: Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայ դատն այն համահայկական կառույցն է, որը տասնամյակներ շարունակ համառ պայքար է մղում մեր համազգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով Արցախը: «Անհնարին է պատկերացնել միջազգային հարթակներում Արցախի շահերի

Փոխհատուցումների թվաբանությունը հանրության համար հասկանալի չէ, երկակի ստանդարտներ՝ «նախկինների» նկատմամբ. «Հրապարակ»

Քրեական հետապնդման ենթարկվող նախկիններից ոմանց մաքրում են որոշակի գումար վճարելուց հետո, մյուսներին մինչեւ վերջ պահում են բանտում, ոմանց դեպքում էլ հոժար կամքով արված փոխհատուցումները որեւէ ազդեցություն չեն ունենում նրանց ճակատագրի վրա։ Այդպես է գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքում։ Նրա մեղադրանքներից մեկն ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելն է։ Նա մոտ 10,5 մլն դոլար շուկայական

Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել Հայաստանի և Քուվեյթի միջև ձևավորված փոխգործակցությանը

Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին: Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերությունները հիմք են հանդիսանում տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացման համար: Նախագահը համոզմունք է հայտնել, որ երկկողմ ջանքերով հնարավոր

Սանդիկովը կարծում է, որ ՍԴ-ի ոգին պետք է վերականգնել. «Ժողովուրդ»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովը եւս մասնակցելու է ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին։ Իշխանական պատգամավորը հայտարարեց, որ ինքը հիմնականում քարոզչություն իրականացնելու է Լոռու, Արմավիրի մարզում, ինչպես նաեւ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում, որտեղ ինքն այժմ բնակվում է։ – Տեսակետ կա, որ իշխանությունները խնդիր են ունենալու քաղաքացիներին ընտրատեղամաս տանելու հարցում, ինչի

Հանրությանը թշնամական հատվածների բաժանման քաղաքականությունը ցանկացած պարագայում տապալվելու է, սակայն դրա գինը մենք բոլորս ենք վճարելու. Ստեփան Դանիելյան

Հայաստանի քաղաքական գործընթացներն արդեն պետք է քննարկել ոչ միայն քաղաքական դիտանկյունից, այլ՝ բարոյահոգեբանական. Ստեփան Դանիելյան

«Ոչ»-ը հանձնաժողովների անդամներ է փնտրում. «Հրապարակ»

«Ոչ»-ի նախաձեռնողները դիմել են «այո»-ն բացառող ու ընտրական հանձնաժողովներում մասնակցության փորձ, լիցենզավորված հանձնաժողովականներ ունեցող կուսակցություններին՝ ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ինչպես նաեւ խորհրդարանական ընդդիմությանը՝ ԲՀԿ-ին ու «Լուսավոր Հայաստանին»՝ «ոչ»-ի քարոզչական կողմից հանձնաժողովների անդամներ տալու, իրենց անդամներին ընդգրկելու խնդրանքով։ Հիշեցնենք, որ տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովում «այո»-ի եւ «ոչ»-ի կողմերը 2-ական անդամ նշանակելու իրավունք ունեն։ Յուրաքանչյուր կողմից 4 հազար

Թույլ չենք տալու եկեղեցու նկատմամբ որևէ ոտնձգություն. Արա Զոհրաբյան

ԻՆՔՆԱՎԱՐ Եկեղեցին ունի ինչպես պետության անհավատ իշխանավորներից, այնպես էլ գերտերություններից պաշտպանվելու հարուստ փորձ: Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց և պահպանել ենք մեր ազգային ինքնությունը:

Քաղաքաշինության ասպարեզում վերջերս տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ պատկան մարմինները դեռևս հեռու են հանրության կարծիքը լսելուց և հաշվի առնելուց. հայտարարություն

պատկան մարմինները պարտավոր են բացել և թափանցիկ ու պրոակտիվ դարձնել քաղաքի վերափոխման վերաբերյալ բոլոր կայացվող և այսուհետ կայացվելիք որոշումների մասին տեղեկատվությունը. ԵԺՊԿ

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը՝ բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան

Ապրիլին Երևանում կկայանա FINTECH360  միջազգային համաժողովը

Երևանում՝ ապրիլի 28-30-ը, կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը: Այն կկայանա ՀՀ Կենտրոնական բանկի, Յունիբանկի և Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ: Fintech360 –ում բանկերի,  դրամական փոխանցումների և վճարային համակարգերի, IT ընկերությունների, ստարտափերի ղեկավարները կքննարկեն թե ինչպես նոր տեխնոլոգիաները կօգնեն բիզնեսի առաջխաղացմանն ու զարգացմանը: Օրակարգի կարևոր թեմաներն են՝ Ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների վարքագծային հատկանիշները , Ինչպե՞ս բարձրացնել հաճախորդների լոյալությունը

Անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու ենք բոլոր օրինական միջոցները Սերժ Սարգսյանի իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար. ՀՀԿ ԳՄ

Կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա նրա նկատմամբ գործի հարուցումը, քննության ընթացքում ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից գործած ապօրինությունները, պետական քարոզչամեքենայի կողմից Սերժ Սարգսյանին կողմնակալ թիրախավորումը վկայում են գործի բացառապես ուղղորդված և պատվիրված լինելու մասին, որի շրջանակներում քրեական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթաց:

Իրական վիրուսն ու ժողովրդական ֆոլկլորը

Մարդիկ մշտապես՝ կլոր տարի եւ ամբողջ աշխարհում հիվանդանում են կամ վարակվում են գրիպով: Այս կամ նմանատիպ այլ հիվանդությունները հաճախ բարդացումներ են ունենում, եւ պատահում է, որ հատկապես առողջական այլ խնդիրներ, թույլ իմունիտետ ունեցող մարդիկ, ցավոք, մահանում են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամեն տարի գրիպից եւ դրա բարդացումներից մահանում է մոտ 650 հազար մարդ: Այդ տխուր

Ծնողն աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն, քաշքշել

Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմն. դպրոցում շուրջ մեկ ամիս է խաթարված է նորմալ դասապրոցեսը: Նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտի ծնողը անհիմն մեղադրանքներ ներկայացնելով հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն՝պնդելով ուսուցչի դպրոցից հեռացման պահանջը: Տնօրենի և տեսուչի ներկայությամբ վերջինիս ամուսինը փորձել է ապտակել ուսուցչուհուն, որը կասեցվել է: Դրանից

Հովհաննես Ղազարյանը արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և, բեկանելով Հովհաննես Ղազարյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի հունիսի 11-ի դատավճիռը, իրեն առաջադրված մեղադրանքում ճանաչել վերջինիս անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնեմ, որ 2008թ. այդ դատավճռով Հ. Ղազարյանը մեղավոր էր

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն օրեր առաջ դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին տեղեկանում ենք դատալեքսից։ Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հայցադիմումը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին: Հիշեցնենք, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարել

ՀՀ-ից դեպի Իրան կարող են փոխադրվել ՀՀ-ում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանաբնակ քաղաքացիները

Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ Հայաստան) դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն (այսուհետ՝ Իրան) օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով՝ սկսած 2020 թվականի փետրվարի 24-ից։ Մասնավորապես, Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանաբնակ

«Այնպես չէ՝ տրամադրված գնում եմ Սողոմոն Հակոբյանի անմեղության վերաբերյալ դատական ակտ ստանամ». Սեդա Սաֆարյան

Եթե մեր պաշտպանյալը պետք է դատվի, ուրեմն պետք է դատվի, որեւէ մեկը դրա հետ երկու կարծիք չի կարող արտահայտել. փաստաբանը՝ Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարի մասին

«Այսօր քաղաքացիներին բաժանում են բնազդով՝ դու սև ես, նա սպիտակ է, դու թալանչի ես, նա թալանչի չէ, դու նախկին ես, նա ներկա է»․ Արթուր Համբարձումյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր, Շիրակի պետական համալսարանի կառավարման ամբիոնի դասախոս Արթուր Համբարձումյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, կարծիք հայտնեց, որ սա արվում է սահմանադրական դատարանի ներկայիս անդամներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի «գրպանում հայտնված իրավաբաններով» փոխելու նպատակով։ Արթուր Համբարձումյանն անդրադարձավ նաև նրան, որ իմքայլականները որևէ բարոյական իրավունք չունեն իրենց քննադատողներին կապել նախկին իշխանավորների հետ, քանի

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ճանապարհային քարտեզով 2020թ. համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցը զեկուցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ով ներկայացրել

Իդլիբն ու ռուսական արգելակները

Սիրիական բանակի ռազմավարական նշանակություն ունեցող տեղաշարժերը ոչ միայն գետնի վրա իրավիճակային փոփոխություն են առաջացրել, այլ նաեւ զգալիորեն փոխել են խաղի կանոնները: Սիրիական զինյալ ուժերը տարածքներ են մաքրազտում ահաբեկիչ տարրերից եւ ձգտում են Իդլիբի ամբողջական ազատագրմանը: Դամասկոս-Հալեպ մայրուղու թե Հալեպի օդանավակայանի վերահսկմամբ սիրիական պաշտոնական բանակը տիրական ներկայություն  է վերահաստատում այդ շրջանի կարեւորագույն կետերի վրա: Այս մաքրազտման զինարշավը, բնականաբար, հաշտ

Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր

Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների հանդիպումը Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցելությամբ Հայաստանում գտնվող Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ։ Ողջունելով Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց․ «Շատ ուրախ եմ կրկին ողջունել Ձեզ Երևանում: Անցած տարվա ընթացքում մեր արտաքին քաղաքական գերատեսչությունները

Մի խումբ անձինք զրկվել են վարորդական իրավունքի վկայականից

Փետրվարի 14-ից 24-ը ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերված խախտումներով մի շարք վարորդներ զրկվել են վարորդական իրավունքի վկայականից։ Նրանցից 5-ը երթևեկել են առանց համարանիշի, 2-ը հրաժարվել են անցնել սթափության զննություն, 12-ը եղել են ոչ սթափ և նրանց արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գրամը կամ նրանց մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի

Թուրքիան և Իրանը փակել են Նախիջևանի հետ սահմանը. Turan

Թուրքիան կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով փակել է ոչ միայն Իրանի  հետ սահմանը, այլ նաև Նախիջևանի: Այս մասին հաղորդում է Turan ադրբեջանական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ևս փակել է սահմանը Նախիջևանի հետ, ինչի հետևանքով Նախիջևանը հայտնվել է լիակատար ցամաքային շրջափակման մեջ: «Արտաքին աշխարհի հետ միակ կապը դեպի Բաքու իրականացվող ավիաչվերթներն են», –

Կորոնավիրուսի՝ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա ազդեցությունը

2 շաբաթով փակ են լինելու հարեւան Իրանի հետ ցամաքային սահմանն ու հաղորդակցությունը: Այսօր նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը՝ Իրանում կորոնավիրուսից 8 մահվան դեպքերից հետո: Բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների, իսկ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ կիրականացվի հատուկ հսկողություն, եւ բեռների տեղափոխման հատուկ կարգ կգործի: Մարտի 21-ին իրանցիները նշում են Նովրուզը, եւ նրանցից շատերն այդ տոնը նշելու

Իտալիայում ՀՀ դեսպանությունը Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է խուսափել կարանտինային գոտիներ այցելությունից

Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները։ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031