Օրվա լրահոսը
Չինական Caixin Global-ը` Հայաստանի ՏՏ ներուժի մասին
Այս տարի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) հյուրընկալող Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը հնարավորություն է տալիս երկրին հաղթահարելու աշխարհաքաղաքական դժվարությունները և դառնալու Հարավային Կովկասի Սիլիկոնային հովիտ Խորհրդային Միության փլուզումից հետո։ Սիան Սուն հուլիսին Հայաստանի եվրոպացի բարեկամների և WCIT 2019 կողմից կազմակերպված լրագրողական այցի մասնակիցներից է։ Այցի նպատակն էր միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել Հայաստանում նորարարության և տեխնոլոգիաների
«Դուք ուզում եք պետության գումարները վատնե՞լ». Փոխնախարարը` պատգամավորին
Ինչո՞ւ է պարապուրդի մատնված Մեղրու ազատ տնտեսական գոտին
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը ողջունում է ամերիկացի կոնգրեսականների այցը Արցախ
ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Կանչելյան-Սփիրը ժամանել են Արցախ, որտեղ հանդիպումներ են ունենալու բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ: Այսպիսով՝ ամերիկացի կոնգրեսականների այս քայլը ուղերձ էր՝ Ադրբեջանի իշխող վարչակարգին, որը սպառնում էր «սև ցուցակով» Արցախ այցերի համար: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA)
«25 տարեկան վարչապետ կարող է լինի, ԱԱԾ պետ չի՞ կարող լինի». Մարուքյանի նախագիծն ու Վլադիմիր Վարդանյանի անեկդոտը՝ «Տիտանիկի» մասին
Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Վտանգ չե՞ք տեսնում: Ես չեմ ասում՝ վարչապետը շահագրգռված է փողոցայինի բերել, նշանակել, կարող է իսկապես պատգամավորի տվյալներով բավարարել, իրոք, շատ կիրթ մարդ լինի, բարձր տեխնոլոգիաների, բայց ո՞նց եք պատկերացնում՝ 25 տարեկան երիտասարդը ղեկավարի ԱԱԾ-ն ու իրավունք ունենա ցուցումներ տալ իր ենթականերին, տեղակալներին, ստորաբաժանումների ղեկավարներին: Ես սա չեմ պատկերացնում»:
Քաղաքապետ. «Ապօրինի սեփականաշնորհումների 90 տոկոս դեպքերում հենց այդ պահին գործող թաղապետերի բարեկամներն են»
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով մայրաքաղաքի հողատարածքների, օբյեկտների ապօրինի սեփականաշնորհումներին, ասաց, որ նման դեպքերն այնքան շատ են, որ եթե սկսի թվարկել՝ բավական երկար կտեւի: Քաղաքապետը սակայն մի ուշագրավ բան նշեց. «Խայտառակ պրոցես է եղել: Ապօրինի սեփականաշնոհումների 90 տոկոս դեպքերում հենց այդ պահին գործող թաղապետերի բարեկամներն են, անգամ շատ մոտ բարեկամները, երեխաներն
Լիլիթ Արզումանյան. «Հրանտ Մովսիսյանին առանձնահատուկ գնահատելու որեւէ տարբերակ չկա»
Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից իր ազատման դիմումը եւ գրել, որ ԵԹԿՊԻ-ն 28300 դրամ է գնահատում իր դասախոսներին, ինչը վիրավորական աշխատավարձ է: Բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով Հրանտ Մովսիսյանի ազատման դիմումը, այսպես արձագանքեց. «Անկեղծ ասած, չեմ ընկալում` այդ բողոքն ում դեմ է, որովհետեւ իմ
«Սպառազինության միջոցների ընթացիկ ձեռքբերումներ եւս կան». Արտակ Դավթյան
ԶՈՒ-ն պետք է կատարի եւ պաշտպանական, եւ հարձակողական խնդիրները հավասարապես
Հայկ Մարության. «Եթե Սանիթեքը դիմի արբիտրաժ՝ մենք պատրաստ ենք»
Այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Սանիթեքի» հետ պայմանագրերի լուծմանը: Նա ասաց, որ առանց շտապելու, շատ հանգիստ, ուսումնասիրելով բոլոր փաստերն ու խնդիրները՝ նման որոշման են եկել: Եթե «Սանիթեքը» որոշի դիմել արբիտրաժային դատարան, ըստ Մարությանի, քաղաքապետարանը պատրաստ է: Մանրամասն՝ տեսանյութում: Մեր դիտարկմանը՝ «Սանիթեքի» հետ քաղաքապետարանը ֆինանսական խնդիրներ, պարտք-պահանջ ունի՞, Մարությանն ասաց, որ պայմանագրի
Էջմիածինը հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոնն է. վարչապետը մասնակցել է Էջմիածնի հիմնադրման օրվան նվիրված տոնակատարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Էջմիածին և մասնակցել քաղաքի հիմնադրման 2704-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Տոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկել է Էջմիածնի հիմնադրման 2704-ամյակին նվիրված հանդիսավոր նիստով, որը տեղի է ունեցել քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում: Վարչապետը մասնակցել է հանդիսավոր նիստին և հանդես եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի տիկին քաղաքապետ, Էջմիածնի ավագանու հարգելի
«Նոյեմբերյանի ուղղությամբ հակառակորդին համարժեք պատասխան տրված է». ԶՈՒ ԳՇ պետ
Կես ժամ առաջ էլ եղել են կրակոցներ, որոնք կրել են ոչ նպատակային բնույթ: Մեր պատասխան կրակոցից հետո հակառակորդի կրակոցները դադարել են:
Նաիրա Զոհրաբյանն Իմ քայլականներին հիշեցրեց «Ռեսթարթին»՝ մարդուն վերցրել, գցել էին աղբարկղը, նրանք էլ հիշեցրին «Բուկինիստի» վրա ձվեր նետելը, ուսուցիչների վրա հարձակումը
«Եթե սա խորանա, պիտի բաժանվենք ճամբարների եւ բոլոր հնարավոր բանջարաբոստանային կուլտուրաներով սկսենք իրար խփել». ատելության խոսքի մասին քննարկում՝ ԱԺ-ում:
Հայաստանը ներառվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատաժողով, որի ընթացքում Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության մասնագետները (ՏՀԶԿ/OECD) ներկայացրել են ՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) կարգավորումների սահմանափակման ինդեքսը, որում ներառվել է նաև Հայաստանը: Աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը և ՏՀԶԿ Եվրասիայի բաժնի ղեկավար Ուիլյամ Թոմփսոնը։ «Տնտեսական համագործակցության և
Ադրբեջանը նոր վարչապետ ունի
Ասադովը 1998թ. նշանակվել է Ադրբեջանի նախագահի՝ տնտեսական հարցերով օգնական, իսկ 2012թ. զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Մասիս Մայիլյան. Ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում
Ես որոշել եմ 2019 թվականի օգոստոսի 13-ին Facebook սոցիալական ցանցում իմ այն գրառումը, ըստ որի՝ հնարավոր եմ համարել իմ ակտիվ մասնակցությունը 2020 թվականի ընտրություններին, դրական լայն արձագանք է գտել Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում։ Արցախի քաղաքացիների, քաղաքական և հասարակական շրջանակների, ՀՀ կառավարական և քաղաքական շրջանակների, Սփյուռքի ազգային գործիչների հետ անցկացրած քննարկումները ցույց են տվել, որ
Կրեմլի ադրբեջանահաճո դիրքորոշումը՝ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, Պուտին-Ալիեւ հանդիպումից առաջ
Իսկ Ալիեւը ռուս-ադրբեջանական հարաբերությունները բնութագրում է որպես՝ «ռազմավարական գործընկերություն» Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում չշոշափեց ԼՂ խնդրի թեման, որը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետության ղեկավարի խոսք, կարող էր ուշագրավ լինել։ Սակայն նա Հայաստանից հեռացավ եւ Մոսկվան ի ցույց դրեց ադրբեջանահաճո գնահատական ԼՂ հարցում՝ թե՛ խոսքով, թե՛ որոշ քայլերով։ Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի՝ Այգեստան թաղամասի 9-11, Օստրովսկու, Որմնադիրների, Արհեստավորների, Աղյուսագործների, Սարի Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Խորենացու 65-231, Քրիստափորի 12-120, Ծխախոտագործների 40-110, Սասունցի Դավթի 70/1, 70/2, 70/3 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է
Դավիթ Տոնոյանը հույս է հայտնել, որ կոնգրեսականների ջանքերը ի սպաս կդրվեն պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության խորացմանը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին: Կարևորելով հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների շարունակական աջակցությունը, Դավիթ Տոնոյանը հյուրերին ներկայացրել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը և հեռանկարները` հույս հայտնելով, որ կոնգրեսականների ջանքերը նաև ի սպաս կդրվեն հետագայում
6 պատգամավոր ստորագրել է քաղհասարակության անդամների հետապնդման եւ ատելության խոսքի հետ կապված հայտարարության տակ
Հանձն ենք առնում կատարելագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը՝ խոսքի ազատության եւ այլոց իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության միջեւ հավասարակշռություն հաստատելու համար:
Շահագրգռված ենք, որ «Յանդեքսը» հաջող գործունեություն ծավալի մեր երկրում և նոր ներդրումներ կատարի. վարչապետը և «Յանդեքս»-ի գլխավոր տնօրենը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է WCIT 2019 մասնակից, «Յանդեքս» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժին: Ողջունելով «Յանդեքս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի մասնակցությունը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ վարչապետը նշել է, որ այս տարի հունիսին Սանկտ Պետերբուրգում արդյունավետ քննարկում է ունեցել «Յանդեքս»-ի ղեկավարության հետ համատեղ հնարավոր ծրագրերի շուրջ, և պարոն Վոլոժի հետ հանդիպումը խոսում
«Դժվա՞ր է, որ ուզենամ, կարա՞մ անեմ, հլա սովորացրու». Նիկոլ Փաշինյանն Էջմիածնում է
Մի տղամարդ պնդում էր, որ ժողովուրդը ամսական 3000-4000 դրամ ավել գումար է վճարում հոսանքի համար, սակայն վարչապետը նրան ուշադրության չարժանացրեց:
Դատաիրավական համակարգի նկատմամբ իրականացվող գործողությունները, որ այսօր կատարվում են, հետ են շպրտում մեզ միջին դարեր. Վազգեն Մանուկյանը՝ դատաիրավական համակարգի հետ կապված հայտարարության մասին
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է օրեր առաջ մի խումբ գործիչների տարածած հայտարարությունը՝ դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերյալ: -Պարոն Մանուկյան, օրերս Հայաստանի և Արցախի մի խումբ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով դատաիրավական համակարգի, դատավորների և Սահմանադրական դատարանի հանդեպ իրականացվող ճնշումների վերաբերյալ և կոչ անելով իշխանություններին դադարեցնել հակասահմանադրական գործընթացը:
Թեժ վեճ՝ ԱԺ-ում Իմ քայլական կանանց եւ Նաիրա Զոհրաբյանի միջեւ. «Եկել եք, նստել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել եք, գնացել եք», «Գռգռված եք, տիկին Զոհրաբյան»
Թագուհի Ղազարյանն արձագանքեց. «Տեսախցիկների բացակայության պայմաններում մենք երբեւէ չենք շփվել, մեր միակ շփումը եղել է հանձնաժողովի նիստերի ժամանակ: Հետեւաբար ձեր բոլոր ասածները եւ իմ բոլոր ասածները արձանագրվել են, կարիք չկար այդպես մուննաթ գալ ինձ վրա, դուք մուննա՛թ եք գալիս, տիկի՛ն Զոհրաբյան»:
«Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար 4 անձ ներգրավվել է որպես կասկածյալ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ քննություն է տարվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները: 2019թ. հոկտեմբերի 5-ին համացանցում տեսանյութ է տեղադրվել, որտեղ մի խումբ անձինք ձվերով հարվածել են «Հայելի» ակումբի պատին, փակցրել պաստառներ և հայտնել, որ չեն թույլատրելու լրատվական կայքի աշխատանքը՝ կապված «hayeli.am»
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ը, 12-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Հայկ Մարության. «Չգիտեի, որ տառեր ուտելը նիհարեցնում է»
Խաժակյանն էլ իր ելույթում արձագանքեց. «Այո, ես երեւի այսպիսի տառակերությամբ եմ զբաղված, որ այսքան նիհար եմ»:
ՌԴ-ն չի ցանկանում պատերազմ Ղարաբաղում եւ Ղարաբաղի շուրջ և պետք է փորձի թույլ չտալ իրավիճակը սրող հայտարարություններ. Ալեքսանդր Սկակով. «168 ժամ»
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ռուսական կողմն անդրադառնում է այն հայտարարություններին, որոնք համարում է, որ կխոչընդոտեն խաղաղ գործընթացին, թեև այդ գործընթացը որեւէ դրական հեռանկար ներկայումս չունի։
Հրայր Թովմասյանի վերաբերյալ Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով: Գոռ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական
Ալեքսիս Օհանյան. «Այս համաժողովի օրերին Երեւանն աշխարհի ուշադրության կենտրոնում է»
Ամերիկահայ գործարարը շատ ուրախ է, որ նման միջազգային իրադարձության մասնակիցն է Երեւանում:


















































