Օրվա լրահոսը
Բարձրագույն դատական խորհուրդն առանձնակի կարևորում է դատավորների՝ ցանկացած ճնշման փորձից, պատվի, արժանապատվության ու անվտանգության դեմ ցանկացած ոտնձգությունից զերծ լինելը. հայտարարություն
Բարձրագույն դատական խորհուրդը, որպես ապաքաղաքական կառույց, ձեռնպահ է մնացել և շարունակելու է ձեռնպահ մնալ քաղաքական բնույթի հայտարարություններին, դրանցում հնչեցվող ձևակերպումներին արձագանքելուց, քանի դեռ դրանք կամ դրանց շահարկումը չեն անցել օրենքով թույլատրելիի սահմանագիծը: Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ որոշ դատական գործընթացների կապակցությամբ դատական իշխանության նկատմամբ առկա են տարաբնույթ տրամադրություններ, ինչն օրինաչափ է: Մինչդեռ երբեմն դրանք
Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ. հավանություն է տրվել ՀՀ 2020 թ. պետբյուջեի նախագծին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ՝ ՀՀ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,697,618,538.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,880,186,389.8 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182,567,851.0 հազար դրամ:
Կրակել էին, մեքենան կողաշրջել, վարորդին ծեծել ու թողել դաշտում
Սեպտեմբերի 29-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում մի կնոջից ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի տղաները հետևել են իր որդուն, հարվածել են նրա ավտոմեքենային, զենքով կրակել, մեքենան շուռ են տվել, այնուհետև ծեծել են որդուն ու անգիտակից թողել են դաշտում։ Ըստ կնոջ՝ տղան ուշքի է եկել և զանգահարել հորը: Ձեռնարկված միջոցառումներով Արտաշատի ոստիկաններին հաջողվել է պարզել,
Ադրբեջանի պատգամավորները բողոքի պաստառներով իրենց անհամաձայնություն են արտահայտել ԵԽԽՎ-ում Արցախի թեմայով հայկական պատվիրակության նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկմանը
Այսօր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում Արցախի, նրա հետ կապված կոնֆլիկտային գոտիների խնդրի և այնտեղ բնակվող մարդկանց իրավունքների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էր և ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հրավերով քննարկմանը մասնակցում էր նաև ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների
Պաշտոնյաների ապօրինի հարստացումը. «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսանյութը
Ինչպես հայտնի է, կոռուպցիոն հանցագործությունները իրենց բնույթով լատենտային են և դժվար բացահայտելի: Թե՛ կաշառքի և թե՛ այլ հանցագործությունների դեպքում չկա տուժող, որը իրավապահներին կհայտնի հանցագործության մասին: Այդ իսկ պատճառով, կոռումպացված պաշտոնյաներին բացահայտելու համար ներդրվել է ապօրինի հարստացման քրեականացումը, ինչի շնորհիվ պաշտոնյաները զրկված կլինեն ապօրինի եկամուտներով անպատիժ ապրելու հնարավորությունից: Իրազեկ քաղաքացիների միավորում
«Փաշինյանը վախենում է ճանապարհ անցած, կարծիք ունեցող, ծառայած տղերքից». Արթուր Համբարձումյան
Սակայն ինքը օրենսդիրն իրենով անելուց հետո էլ կանգ չառավ, շարունակեց, ի՞նչ է փորձում հիմա անել․ տոտալ իշխանություն դատական համակարգի նկատմամբ, սա ընդհանրապես հրեշային վարքագիծ է, որը կարող է բերել մեծ կորուստների պետության համար։
Գիշերը ժամը 03.00-ին ոստիկանության աշխատողները եկել և կազմակերպել են մասկի շոու. Նարեկ Մութաֆյանին բերման ենթարկել ոստիկանության բաժին. Վահե Եփրիկյան
Ըստ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների՝ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանն ապօրինի կերպով են գտնվում անազատության մեջ. նրանք քաղբանտարկյալներ են:
System of a Down-ը եվրոպական շրջագայությունից ստացված հասույթն ուղղելու է «Իմ քայլը» հիմնադրամին
System of a Down աշխարհահռչակ ռոք խումբը 2020 թվականին նախատեսված եվրոպական շրջագայությունից ստացված հասույթն ուղղելու է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին: Այս մասին ասվում է ռոք խմբի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ: «Ուրախ ենք տեղեկացնել, որ 2020 թվականին սպասվող եվրոպական շրջագայության ժամկետները հայտնի են: Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, սկսվում է տոմսերի վաճառքը, որն իր մեջ ներառում է
Ո՞վ էր Գյումրու 50-ամյակի կամրջի տակ հայտնաբերված տղամարդը և ինչի՞ց է մահացել
Երեկ Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում գտնվող 50-ամյակի կամրջի տակ հայտնաբերվել էր տղամարդու դի․ պարզվել էր նա Նորիկ Մ.-ն է (ծնված 1965 թ.)։ Aravot.am-ը ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հետաքրքրվեց, թե արդյոք տղամարդն ինքնասպա՞ն է եղել․ ցած է նետվել կամրջից։ Մեզ փոխանցեցին, որ իրենք ունեին անհետ կորած տղամարդու վերաբերյալ հաղորդում․ նա հայտնաբերվել է, սակայն դեռևս չունեն
Ապօրինի ծառահատումների համար հետախուզման մեջ գտնվողը հայտնաբերվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նույն գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող անձը ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին Թումանյանի անտառպետության
Հրայր Թովմասյանի սանիկի մոտ նախաինֆարկտային նշաններ են գրանցվել. Տիգրան Աթանեսյան
Ըստ փաստաբանի՝ Փանոսյանին առաջադրված մեղադրանքի նպատակը Հրայր Թովմասյանին հարվածելն է:
Սոցիալական ապահովության ծառայությունը՝ հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման ժամկետի մասին
Սոցիալական ապահովության ծառայությունը հայտնում է, որ 2019թ. հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հոկտեմբերի 2-ից: Սոցիալական ապահովության ծառայություն
Քաղաքացին ինքը պետք է որոշի, թե կուսակցությունների համար նախատեսված գումարը կոնկրետ ո՛ր կուսակցությանը փոխանցվի. «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսանյութը
Ինչպես հայտնի է, ժողովրդավարական պետության և, առավել ևս, խորհրդարանական պետության գլխավոր ինստիտուտներից են կուսակցությունները: Առանց կայացած կուսակցությունների գործնականում անհնար է ապահովել ժողովրդավարության կայացումը: Կուսակցությունները ֆինանսավորվում են պետական բյուջեից, որը ձևավորվում է քաղաքացիների վճարած հարկերից: Եվ ուրեմն տրամաբանական է, որ քաղաքացին ինքը որոշի, թե կուսակցությունների համար նախատեսված գումարը կոնկրետ ո՛ր կուսակցությանը փոխանցվի: Իրազեկ քաղաքացիների միավորում
Հոկտեմբերի 1-ին փակ են լինելու մի շարք փողոցներ. Ճանապարհային ոստիկանություն
Տեղեկացնում ենք, որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: Մասնավորապես՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 08.00-ից 17.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային-Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 12.00-ից 17.00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պռոշյան և Պարոնյան փողոցները՝
Սեռական բռնության դեպքեր 40 անչափահասի նկատմամբ
Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը ոչ բոլորին է պաշտպանում
«Իշխանությունների թիրախում չեն գտնվում, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ապօրինի հարստացածներն ու նրանց գույքը». Վարազդատ Հարությունյան
Ուշադրությու՛ն։ Սա արդեն ոչ թե քրեական գործի շրջանակներում իրականացվող քրեադատավարական կառուցակարգ է, այլ ընդամենը դատախազության կողմից իր հայեցողությամբ սկսված ուսումնասիրության ընթացքում իրականացվող հերթական գործողություն։ Իսկ ըստ նույն հոդվածի 3-րդ մասի՝ «դատարանը դիմումը քննում է առանց նիստ հրավիրելու և շահագրգիռ անձանց ծանուցելու այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում»:
«Որոտան» դժվարամատչելի կայանի պետը պետությանը խոշոր չափերի վնաս է պատճառել
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել «Որոտան» դժվարամատչելի կայանի պետի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նախնական տվյալներով` ՀՀ ԱԻՆ «Հիդրօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ «Որոտան» դժվարամատչելի կայանի պետը հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, տեղեկացված լինելով, որ նույն կայանում որպես տեխնիկներ
Այսօր դատավորներն անում են այն, ինչ իշխանություններ են ցանկանում, դրա համար էլ «լավ» դատավորներ են դարձել. Գագիկ Խաչատրյանի պաշտպանը հայտնել է, որ գործը կներկայացվի նաև միջազգային ատյաններում
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանների բողոքն Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ըստ էության նման զարգացում սպասելի էր, քանի որ իրենք ամենօրյա ռեժիմով ականատեսն են լինում այն բանի, թե ինչ է կատարվում ՀՀ դատական համակարգում։
Իրանը դիտարկում է Հայաստանը Պարսից ծոցի տաք ջրերին և Հնդկական օվկիանոսին կապելու հնարավոր բոլոր տարբերակները. Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացմանն ուղղված աշխատանքներն ավելի համակարգված կերպով իրականացնելուն առնչվող մի շարք հարցեր: Նախարար Սուրեն Պապիկյանը բարձր
Ստեղծվելով պատմական դժվարին ժամանակներում՝ ԵՊՀ-ն դարձավ մեր ժողովրդի գոյատեւման եւ զարգացման ամենակարեւոր գրավականը. Կարինե Հարությունյան
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակազիտական համալսարանի ռեկտոր՝ Կարինե Հարությունյանը համալսարանի աշխատակազմի անունից շնորհավորական ուղերձ է հղել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Գեղամ Գեւորգյանին՝ Մայր բուհի100-ամյակի առիթով: «Մեծարգո՝ պարոն Գեղամ Գեւորգյան Սիրով եւ ջերմությամբ շնորհավորում ենք բոլոր համալսարանականներին Մայր բուհի 100-ամյա հոբելյանի առթիվ: Ստեղծվելով պատմական դժվարին ժամանակներում՝ Երեւանի պետական համալսարանը դարձավ մեր ժողովրդի գոյատեւման եւ զարգացման
Սինգապուրի վարչապետը Երևանի մասին գրառում է կատարել Instagram-ում
Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը Instagram-ի իր էջում գիշերային Երևանից լուսանկարների շարք է հրապարակել: Լուսանկարներն արվել են վարչապետի կողմից: «#jalanjalan (զբոսանք – խմբ.) գիշերային Երևանի գեղեցիկ փողոցներով…Տեսա Հանրապետության հրապարակի շատրվանները… Տեղի սուպերմարկետներից մեկում համտեսեցի թարմ թխված հայկական ավանդական հացը՝ լավաշը»,- գրել է Սինգապուրի վարչապետը: Լի Սյանլունը նաև կարճատև տեսանյութ է հրապարակել՝ Երևանում գտնվելու առաջին օրվա
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ սենատոր Ֆրանկ Փալոնեին
Սեպտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեին: Նորին Սրբությունը, ողջունելով պրն. Ֆրանկ Փալոնեի հերթական այցը Մայր Աթոռ, գնահատանքով անդրադարձ կատարեց հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում վերջինիս ներդրած հետևողական ջանքերին և Հայաստանի կողմից հաղթահարվող դժվարությունների նկատմամբ ցուցաբերած
«Ադամանդե արցունքներ». NTV-ն ռեպորտաժ է պատրաստել Սաթենիկ Ղազարյանի մասին
«Գերբնական կարողություններով օժտված աղջկա մասին նորությունը հաշված ժամերի ընթացքում տարածվեց աշխարհով մեկ: 22-ամյա Սաթենիկ Ղազարյանի աչքից արցունքների փոխարեն բյուրեղապակինեն են թափվում»,-ասում է NTV-ի թղթակից Ալեքսեյ Սիմախինը, որը ժամանել է Հայաստան և ռեպորտաժ պատրաստել Սաթենիկի մասին: «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Սաթենիկի փոքրիկ որդին ծաղկաման կոտրեց, որից հետո երեխայի մայրը կարծում էր, որ ապակու կտորներից մեկն
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը մտահոգություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օժանդակության անհավասարության վերաբերյալ
Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նամակը, որի մեջ արտահայտվում են խորին մտահոգություններ «վերջերս Պաշտպանության Դեպարտամենտի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնության կտրուկ աճի և Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ֆինանսական օժանդակության հստակ անհավասարության» վերաբերյալ: Պետական և Պաշտպանության դեպարտամենտների քարտուղարներին ուղղված իրենց նամակում Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջեկի Սփիրը (Դեմոկրատ,
«Քաջ հասկանալով, որ սպայի կյանքը կախված է մազից՝ մարզպետը ճիշտ չի համարել իր հետագա պաշտոնավարումը». Պապիկյանը՝ Վայոց ձորի մարզպետի հրաժարականի մասին
«Նա քաղաքական որոշում է ընդունել ցած դնել իր լիազորությունները՝ համարելով, որ այդպես ավելի մարդկային ու բարոյական է՝ անկախ նրանից, թե հետաքննությունն ինչ արդյունքների կհանգի»: Պապիկյանը վստահեցրեց, որ Տրդատ Սարգսյանը ժխտում է իր մասնակցությունն այդ միջադեպին:
Օրենքով կսահմանափակվի զվարճանքի և ժամանցի որոշ հաստատությունների գործունեությունը մայրաքաղաքում
Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքով սեպտեմբերի 26-ից կսահմանափակվի զվարճանքի և ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը: Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում սնկի պես աճող այդ հաստատությունները տասնամյակներ շարունակ քաղաքի բնակիչների համար իսկական գլխացավանք էին դարձել: «Ուսումնասիրել ենք երկար տարիների ընթացքում բնակիչների բողոքները, նաև ուսումնասիրել ենք այդ բողոքների հիմքերը, և պարզվել է, որ շատ հաճախ մասնավորապես զվարճանքի
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը՝ ռուսական պատվիրակության մասնակցությամբ և առանց ուկրաինական պատվիրակության
Ստրասբուրգում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը անցկացվող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը մասնակցում է ամբողջ կազմով. պատվիրակությունում ընդգրկված բոլոր ութ պատգամավորները Ստրասբուրգում են:
Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետներից մեկն էր. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն եւ գրառում կատարել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում: Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, գրել է. «Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետներից մեկն էր: Հայ ժողովուրդը երախտապարտ է և երբեք չի մոռանա մեր ժամանակների մեծագույն քաղաքական գործչի կարևորագույն ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության
Պապիկյանը միջազգային համաժողովին Իրանի եւ Վրաստանի հետ պայմանավորվածություններից խոսեց
Վերջին մեկուկես տարում ՀՀ կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում ճանապարհային ենթակառուցվածքների մեջ, այս տարի մենք մոտ 30 մլն դոլար ենք ծախսել՝ Հյուսիս-Հարավը չհաշված:
Հայկ Խանումյանի տված հարցը Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակվել է մոնտաժված տարբերակով, ինչից պարզ չի դառնում հարցի էությունը
Սովորաբար կառավարության հետ հարցուպատասխանը հեռարձակվում է առանց մոնտաժվելու: ԱԺ աշխատակազմից պարզաբանել են, որ Խանումյանի խոսքը հարցուպատասխանի ժամանակ մոնտաժվել է միայն կոռեկտության կանոնները պահելու միտումով:


















































