Լրահոս
Օրվա լրահոսը

System of a Down-ը եվրոպական շրջագայությունից ստացված հասույթն ուղղելու է «Իմ քայլը» հիմնադրամին

Սեպտեմբեր 30,2019 17:29

System of a Down աշխարհահռչակ ռոք խումբը 2020 թվականին նախատեսված  եվրոպական շրջագայությունից ստացված հասույթն ուղղելու է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին: Այս մասին ասվում է ռոք խմբի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ 2020 թվականին սպասվող եվրոպական շրջագայության ժամկետները հայտնի են: Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, սկսվում է տոմսերի վաճառքը, որն իր մեջ ներառում է նաեւ VIP փաթեթներ: Հասույթն ուղղվելու է «Իմ քայլը» ոչ կոմերցիոն բարեգործական հիմնադրամին, որն իրականացնում է ծրագրեր Հայաստանի տարածքում՝ կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և բնապահպանության և մի շարք այլ ոլորտներում: Մանրամասների համար այցելեք systemofadown.com պաշտոնական կայք»,- ասված է հայտարարության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

We’re happy to announce that headline dates have been added to our 2020 European Tour. General on-sale begins Friday,…

Gepostet von System of a Down am Montag, 30. September 2019

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30