Օրվա լրահոսը
«Պատահականություններ չեն լինում. տարիներ առաջ նույն օրը «Պրիվետ Ռոբի» համար սպանվել է Պողոս Պողոսյանը»
«Իմ քայլի» պատգամավորները՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածների մասին: ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները մինչ կպարզվեն, մի շարք վարկածներ են քննարկվում, թե ինչու պետք է ինքնասպան լիներ Մարտի 1-ի գործով կարեւոր վկաներից մեկը, կամ ինքնասպանությո՞ւն է արդյոք դա, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգի հետքերով գնալով՝ Հայկ Հարությունյանի՝ գլխի շրջանում
Հայաստանը շարունակում է հաստատապես հանձնառու մնալ ահաբեկչության դեմ պայքարին. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ այսօրվա քննարկումը նախաձեռնելու համար։ Այս հանդիպումը կարևոր հնարավորություն է՝ վերահաստատելու հանձնառությունն ահաբեկչության հակազդման ուղղությամբ արդյունավետ համագործակցությանը: Ահաբեկչության աղետալի հետևանքներն առավել լայն տարածում են ստացել ահաբեկչական գործողությունների հաճախակիացմանը զուգահեռ, ներառյալ գործողություններ, որոնց դրդապատճառներն են անհանդուրժողականությունը կամ ծայրահեղականությունը։ Աշխարհի որևէ պետություն
Նախատեսված է արտադրված արևային պանելների առնվազն 75%-ն արտահանել. Կառավարությունն արտոնություններ է տրամադրել ներդրումային նոր նախագծերի իրականացման ծրագրերին
Գործադիրը «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում շահագործողի թույլտվություն է տրամադրել՝ ֆոտովոլտային պանելների արտադրության իրականացման համար: Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 137 հազար 500 ԱՄՆ դոլարից հասցնել 11 մլն 880 հազար դոլարի: Նախատեսված է արտադրված արևային պանելների առնվազն 75%-ն արտահանել ԱՄՆ, իսկ մնացածը՝ վաճառել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և
Քրեակատարողական հիմնարկներում կներդրվի բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից սննդի պատրաստման և առաքման նոր համակարգ
Հոկտեմբերի 15-ից, 70 օր տևողությամբ փորձնական ծրագիր է իրականացվելու Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ լրակազմն ու առավել թվով շահառու ունեցող «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում:
Բուժկենտրոնի գործադիր տնօրենը դատի էր տվել Արարատի մարզպետին
Հայցվորի աշխատանքային պայմանագրի ուսումնասիրությունից հետեւում է, որ աշխատանքային պայմանագիրը կնքվել է «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի եւ հայցվորի միջեւ, հետեւաբար, մարզպետը չէ, որ պետք է հանդես գար գործատուի կարգավիճակում, այլ պետք է հանդես գար աշխատանքային պայմանագրով գործատու հանդիսացող ընկերությունը: Նունե Ավանեսյանի հայցն ընդդեմ Արարատի մարզպետի, երրորդ անձ Հայկ Հովհաննիսյանի` աշխատանքից ազատելու մասին ՀՀ Արարատի մարզպետի 07.08.2018թ. թիվ
Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով
Կառավարությունն հաստատել է որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին որոշում: Որոշմամբ նախատեսվում է ընդունել «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող 19.04.2019 և 11.06.2019 թթ. դրությամբ 7 535 889 000 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19 758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման
Զոհրաբ Մնացականյանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով գործող տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր՝ շեշտելով Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ
Փրկարարների և անտառապահների աշխատավարձերը կբարձրանան. կառավարությունը ֆինանսավորում տրամադրեց
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Անցնելով օրակարգային հարցերին՝ գործադիրը քննարկել և հաստատել է Կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի ներդրման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը: Համակարգի ներդրման նպատակն է ԿԱԳ մեթոդաբանության կիրառությունը՝ որպես որակյալ իրավական ակտերի մշակման գործիք: Համապարփակ ԿԱԳ-ը ենթադրում է խնդրի վերհանում, սահմանում և
Տրակտորներով ցույց. ֆերմեր Մուրադյանը ջրի բացակայության պատճառով միլիոնների վնաս է կրել
Կառավարության առաջ Գետաշենի բնակիչները վարչապետից ջուր են պահանջում, որ այգիները ջրեն
Կոմիտասն էլ է ունեցել ընդդիմախոսներ
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, կկայանա կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, կոնսերվատորիայի Երաժշտության պատմությամ ամբիոնի վարիչ Լուսինե Սահակյանի «Կոմիտաս վարդապետ» գրքի շնորհանդեսը: Տեղեկացնենք, որ նա հեղինակ է «Կոմիտասագիտությունը հայ երաժշտագիտության մեջ» մենագրության, ինչպես նաեւ Scopus գիտական շտեմարանում եւ գրախոսվող ամսագրերում հրապարակված հայ եւ համաշխարհային երաժշտության հիմնախնդիրները լուսաբանող բազմաթիվ հոդվածների: «Առավոտի» հետ
Արմեն Աշոտյան. Նիկոլը այն եզակի ղեկավարներից է, ով ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործեց իր ներքաղաքական օրակարգի համար
Հ.Գ. Մի խոսքով, դու հեչ մարդամեջ հանելու բան չես։ Հուսամ, հաջորդ տարի ՄԱԿ-ում մեր երկրի անունից այլ մարդ կխոսա։
Սիլվա Համբարձումյանը չեկավ իր դեմ Քոչարյանի հայցի քննությանը. դատարանը անհարգալից որակեց նրա բացակայությունը
Հայցի հիմքում Սիլվա Համբարձումյանի՝ 2018թ.-ի նոյեմբերի 2-ի մամուլի ասուլիսում հնչեցրած միտքն է. «Ես 2008թ.-ին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, Սերժ Սարգսյանին, Արմեն Գեւորգյանին…»:
Դատապարտյալն ու ծանոթուհին հափշտակել են 101․372․600 դրամ․ ոստիկանության նոր բացահայտումը
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում խարդախությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սկսվեց նյութեր նախապատրաստման գործընթաց։ Ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկը սոցիալական ցանցով ծանոթացել է մի կնոջ հետ։ Ըստ քննությանն այս պահին
Սփյուռքահայ հաջողած գործարարների կապիտալը գրեթե չի հայրենադարձվում
Հայ ժողովուրդը միշտ էլ աշխարհին ներկայացել է իր ստեղծարար կարողություններով, ձեռներեցական արհեստավարժությամբ, հաջողակ գործարարի համբավով: Սակայն, ի հակառակ դրան, մոնո էթնիկ կազմով Հայաստանը, որտեղ բնակչության 98%-ը հայեր են, անկախացումից ի վեր չի կարողանում տնտեսական առաջընթաց դրսեւորել, եւ այն դեպքում, երբ հայերը իրենց հայրենիքից դուրս հաջողակ ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում: Նման իրավիճակը պատճառաբանվում է երկրում չհայտարարված
Ռուսաստանի նախագահի հետ Հայաստանի վարչապետին, ըստ ամենայնի, ծանր խոսակցություն է սպասվում՝ ոչ միայն գազի գնի, այլև՝ մի շարք այլ հարցերի վերաբերյալ. «168 ժամ»
Խոսքը, մասնավորապես, ռուսական պետական ընկերության կառավարմանը հանձնված Հայաստանի երկաթուղային ցանցի հետագա ճակատագրի, ատոմակայանին տրամադրված վարկի, ինչպես նաև Վերին Լարսում հայկական բեռնափոխադրողների համար ստեղծված նոր դժվարությունների մասին է։
Պետգույքը վերջապես նվեր կստանա Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը
Այսօր կառավարությունը ընդունեց Արմեն Ավետիսյանի նվերը՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցը
«Էմփիռեյ» խմբի նախկին մեներգիչ. «Շուտով որոշ ժամանակով կգամ Հայաստան, իսկ հետո արդեն այդ ամենը կլինի նախապատրաստությունը՝ վերադառնալու». «Հայկական ժամանակ»
6-7 տարի մի տեղ ապրելուց հետո հեշտ չի ամեն ինչ փակել, վերջացնել, վերադառնալ։ Բայց պրոցեսը սկսված է եւ հուսով եմ, որ երկար չի տեւի։ Ու խոսքս միայն իմ մասին չէ, այլ այն մարդկանց մասին, ովքեր երկրից հեռացել են ոչ թե հացի խնդիր լուծելու համար, այլ հոգեկան առողջություն պահպանելու համար։
Սուրեն Պապիկյանը փոխգնդապետ Արա Մխիթարյանի մասին. «Մեր սպայի կյանքը շատ կարեւոր է, բայց նաեւ արդարությունը, պետության մեջ`բոլորի հավասարությունն օրենքի առջեւ պիտի հստակ հաստատվի»
Խոսելով համայնքների խոշորացման մասին, նախարարը ասաց, որ իր տեսլականով խոշորացված համայնքներում, առաջիկայում կառավարումը քաղաքական պետք է լինի` Երևանի, Գյումրիի օրինակով`ընտրվում է ավագանին, ավագանին էլ ընտրում է քաղաքապետ:
Իշխող ուժի պատգամավորները եւս շարունակում են նախկինների պրակտիկան, երբ բարեկամների են տեղավորում օգնականների, խորհրդականների պաշտոններում.«Ժողովուրդ»
Բաթոյանը զանազան պաշտոններ է տվել «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչներին, իսկ այս ՀԿ-ն հայտնի է, որ նախկինում ստեղծել ու ղեկավարել է Զարուհի Բաթոյանը:
Ինչ է կատարվել եւ ինչ է սպասվում մեր ժողովրդին
Հոդվածի վերնագրից ակնհայտ երեւում է, որ այս հարցերի պատասխանները հիմնովին տալու համար մի քանի հատորներն անգամ չեն բավարարի: Ուղղակի փորձենք ինչ-որ կերպ դիտարկման ենթարկել մեր ժողովրդի անցած ճանապարհը նորանկախ Հայաստանում՝ մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածը: Անկախության հռչակումից հետո խորհրդային բոլոր կապերն սկսեցին աստիճաբար փլուզվել, որն ակամայից բերեց հանրապետությունում աշխատող՝ բացառապես բոլոր ձեռնարկությունների կանգառին, որն ինչպես
Թուրքիան միշտ օրակարգում կպահի Արցախի հիմնախնդիրը
Ադրբեջանական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Անկարան կարծում է, որ հակամարտության չկարգավորված լինելը երկակի չափանիշների օրինակ է, որը կիրառվում է Ադրբեջանի նկատմամբ:
Մոդեստ Կոլերով. «Ես այն համոզմունքն ունեմ, որ վաղ թե ուշ Կրեմլը ստիպված է լինելու որոշում ընդունել ՀՀ-ի վերաբերյալ, քանի որ սա մտածված քաղաքականություն է». «168 ժամ»
Բացի դրանից, լիովին ակնհայտ է, որ ռուսական կողմը (ինչը լավ է ՀՀ-ի համար) ցուցադրական կերպով չի նկատում բազում քարոզչական ջանքեր ՀՀ իշխանությունների կողմից, որոնց նպատակը «Ռուսաստանի բեղերը քաշելն» է, քարոզիչները, որոնք Փաշինյանի օգտին են աշխատում, չեն դադարում իրենց այդ գործը՝ Պուտինին և նրա ներկայացուցիչներին ամենափոքր հարցերում մեղադրելու, քննադատելու, իսկ Փաշինյանին հեղափոխական ներկայացնելու համար, որն իր օրինակով, նախադեպով կարող է Մոսկվայում իբրև թե ինչ-որ մեկին նյարդայնացնել։ Դա մեծամոլություն է։ Ավելին՝ դա ծանր դեպք է, ծանր հիվանդություն է այն մարդկանց մոտ, ովքեր նման պրոպագանդայով են զբաղվում։
Ադրբեջանական կողմի լռությունը միջազգային հանրության համար ակնհայտ է դարձնում, որ հայկական կողմը պատրաստ է խաղաղության, ու հենց Ադրբեջանն է ապակառուցողականը. «Հայկական ժամանակ»
Ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, կարող էր խուսափել սեփական երկրում քննադատությունների ենթարկվելու հեռանկարից եւ հայտարարել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պիտի բավարարի Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներին, իսկ ադրբեջանցիներին այդ կարգավորումը կգոհացնի, թե ոչ՝ իրենց պրոբլեմն է։
Հովիկ Աղազարյան. «Այդ արտահայտությունը ես արել եմ որպես թեւավոր խոսք։ Իրականում այլ բանի մասին է եղել խոսքս». «Ժողովուրդ»
Ես նման բան չէի ասել, իմ ասածը բոլորովին ուրիշ էր, դա չակերտների մեջ ասված խոսք է։ Ընդամենը դա նշանակում էր, որ Հրայր Թովմասյանը, իրավական հարցերը թողած, քաղաքական հարցերով է զբաղված
Փոքր Վեդիում աղբի համար թակարդներ են տեղադրել
«Թակարդ՝ աղբի համար»: Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում սա նոր նախաձեռնություն է, որի նպատակն է մաքրել ոռոգման ջուրը կենցաղային աղբից։ Այս ամենի հեղինակները «Քաղաքացի գիտնականներ» նախաձեռնող խմբի անդամներն են, որոնք ուզում են ջրային ռեսուրսները տեսնել առանց աղբի: «Նորարար մոտեցումների համար միշտ չէ, որ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիական կիրառում։ Համայնքի ակտիվ մասնակցությունը կարող է օգնել ամենօրյա
«Yandex»-ի հիմնադիր Արկադի Վոլոժը նույնպես ելույթ կունենա «WCIT 2019» համաշխարհային համաժողովում
«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ «Yandex» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արկադի Վոլոժը կմիանա հաջորդ ամիս Երևանում անցկացվող ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես «Ականավոր բանախոսների շարքի» մասնակից: Այն ելույթների ու զրույցների շարք է ՏՀՏ ոլորտի, ոլորտից դուրս ականավոր դեմքերի, հեղինակավոր ընկերությունների հիմնադիրների հետ։ Արկադի Վոլոժի ելույթի թեման տրանսպորտի և անօդաչու մեքենաների ապագան է:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5
Պետական բյուջեից յուրացրել են 2.639.400 դրամ. քրեական գործ է հարուցվել ԿԳՄՍՆ «Գրքի և հրատարակչական գործի կենտրոնում» խախտումների փաստով
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրության առարկա է դարձվել ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված ստուգումների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված արդյունքները: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ
Ժողովրդավարական այս երկիրը պետք է ապրի, և աշխարհը պետք է ճանաչի այն. Արցախի Ազգային ժողովում ընդունել են Ավստրալիայի խորհրդարանականներին
Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ավստրալիայի դաշնային և նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին և Հյու Մաք-Դերմոթին, ովքեր Արցախում են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ և Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի ուղեկցությամբ: ԱԺ նախագահը երախտիքի խոսք է հայտնել հյուրերին՝ Ավստրալիայի և Արցախի կապերի ինստիտուցիոնալացմանն ուղղված գործունեության և Ավստրալիայի Հայ
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard քարտերի համար գործարկել է Premium upgrade ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ակցիա, որի շրջանակներում իր հաճախորդներին տրամադրում է Mastercard Gold քարտեր Mastercard Standard քարտերի սակագներով: Ակցիան կտևի մինչև 30.10.2019թ: Ակցիայի ընթացքում Դուք կարող եք ստանալ նոր, բարձր դասի Mastercard Gold քարտ`ավելի ցածր դասի քարտի սակագներով: Ակցիան հնարավորություն կտա ինչպես պոտենցիալ, այնպես էլ գործող քարտապաններին (նաև քարտի վերաթողարկման դեպքում) ստանալ Mastercard Gold քարտեր


















































