Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալն ու ծանոթուհին հափշտակել են 101․372․600 դրամ․ ոստիկանության նոր բացահայտումը

Սեպտեմբեր 26,2019 13:39

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում խարդախությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սկսվեց նյութեր նախապատրաստման գործընթաց։ Ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկը սոցիալական ցանցով ծանոթացել է մի կնոջ հետ։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ նրանք համաձայնության են եկել իրար հետ և մի տղամարդու անվամբ հիմնել են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ու ծավալել անշարժ գույքի առուվաճառքի գործակալության թվացյալ գործունեություն։ Մասնավորապես, կինը դատապարտյալի ցուցումներով, քաղաքացիներին ներկայացել է որպես հիշյալ գործակալության տնօրեն և շահավետ տարբերակներով անշարժ գույք ձեռք բերելու պատրվակով նրանց հետ ձևական պայմանագրեր կնքել։ Այս կերպ չարաշահելով նրանց վստահությունը 2018-2019 թվականների ընթացքում խարդախությամբ շուրջ 23 քաղաքացուց ստացել ու հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 101․372․600 դրամ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում տուժած անձանց մի մասից վերցվել են հաղորդումներ։ Զույգի հանցավոր գործողություններից տուժածները կարող են դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ այլ բաժին։ Հիշյալ դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30