Օրվա լրահոսը

Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները բնապահպանական ոլորտում կատարվող հանցագործությունների կանխման ու բացահայտման նպատակով կրկին ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Համայնքային ոստիկանները Մարց գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են 37-ամյա մի տղամարդու վարած «Գազ 66» բեռնատարը, որը բարձված է եղել շուրջ 6 խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի

Գողացված քարտով կանխիկացում. Որոնվում է լուսանկարում տեսապատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու՝ շինություն ապօրինի մուտք գործած, փաստաթղթեր գողացած և ուրիշի բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 27-ին  ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի 28-ամյա բնակչուհին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 11:30-ից մինչև

Պավլիկ Մանուկյան. «Եթե այս իշխանությունը շարունակի նախորդի սրիկա գործելաոճը, ես կմնամ նույն ապստամբը»

Ես ասում եմ ճշմարտությունը, երբեւէ չեմ վախեցել ապստամբելուց, մեռնելուց եւ ճիշտն ասելուց

Անպատասխանատու հայտարարության վերաբերյալ. Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարությունում

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության և Գործողությունների ծրագրի նախագիծը բացառապես մշակվել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ աշխատակազմի ինտենսիվ աշխատանքի արդյունքում: Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել՝ Կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2013-2022 թվականների գործողությունների ծրագիրը, միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ՀՀ արդարադատության ոլորտի գնահատման զեկույցները (Եվրոպական Միության Արդարադատության մոնիթորինգի ծրագիր, ԹԱՅԵՔՍ գործիքի շրջանակում

Ինչո՞ւ են աղմկում քննչական, դատախազական եւ այլ մարմինները ու «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին հարցաքննում

Արդեն երկու օր է, ինչ հանրությունը ցնցված է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության լուրից: Եւ, ինչպես ՀՀ ոստիկանապետ եղած տարիներին էր նա փակ, ինքնամփոփ մարդ, այնպես էլ ինքնասպանությունից հետո դեպքի մասին տարաբնույթ դատողություններ են արվում սուղ ինֆորմացիայի պատճառով: Նախ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, թե ինչպես տարածվեց լուրը: Այն ժամանակ, երբ հանրապետությունում շատ մարդիկ քնած

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի` համանախագահողներ Վան Գրիգորյանի և Էնթոնի Բարսամյանի, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ: Վարչապետը կարևորել է կազմակերպության՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համահայկական օրակարգի հարցերի բարձրաձայնմանն ու առաջմղմանն ուղղված գործունեությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին վերաբերող

Սուրհանդակ աղավնիները «վայրէջք կատարեցին» «Արթիկ» ՔԿՀ-ում

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, 4-րդ մասնաշենքի ետնամասում գտնվող ծառերի վրա հայտնաբերել են 2 ձեռնասուն աղավնի, որոնցից մեկի ոտքին եղել է «ԺАКУ» գրառմամբ պլաստմասսե օղակ: Համաձայն մասնագիտական դիտարկման՝ հայտնաբերված աղավնիների օգտագործումը միտված է եղել սուրհանդակ, այդ թվում թմրամիջոց տեղափոխող աղավնիների գայթակղմանը և նրանց վայրէջքն ապահովելուն: Սուրհանդակ

Մեկնարկել է «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» հիմնադրման 15 ամյակին նվիրված միջազգային գիտագործնական գիտաժողովը

Սեպտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց  «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին։ Դատական փորձագիտության, քրեագիտության և քրեաբանության բնագավառին վերաբերող միջազգային խոշոր գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել արտերկրի հեղինակավոր  դատափորձագիտական կառույցների

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով: Ըստ առաջադրված մեղադրանքի`

Զինված ուժերի ղեկավար կազմը բարձր է գնահատում ԵԿՄ կատարած աշխատանքը

Սեպտեմբերի 24-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող ռազմավարական զորավարժության առաջին իսկ պահից Երկրապահ կամավորականների միության անդամները համախմբված մասնակցություն ունեն պետական կարևորագույն այս միջոցառմանը, ցուցաբերում են բարձր ակտիվություն և զորքերի լրահամալրում իրականացնելիս զինված ուժերի հետ գործակցում են որպես ներդաշնակ, կազմակերպված և միասնական համակարգ: Զինված ուժերի ղեկավար կազմը բարձր է գնահատում աննախադեպ ծավալի զորավարժության անցկացման և զորահամալրման ընթացքում

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է միջազգային հարաբերությունների մի խումբ փորձագետների

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Նյու Յորքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների իր գործընկերների հետ։ Վարչապետի՝ Նյու Յորք այցի երկրորդ օրը մեկնարկել է Կարնեգիի հիմնադրամի միջազգային հարաբերությունների մի խումբ փորձագետների հետ հանդիպումով. Նիկոլ

Բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 2018թ. հունվարին Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացումները «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ

Բազմազավակ ընտանիքի կյանքը շրջադարձային փոխվեց. ՀԷՑ-ն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը տնակում ապրող ընտանիքին 4 սենյականոց բնակարան նվիրեցին

Սիրադեղյանների ընտանիքը ՀԷՑ-ի ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի շնորհիվ տնակից նոր բնակարան տեղափոխվեց

Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ

Սեպտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Վրաստանի վարչապետը նախ շնորհավորեց ողջ հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ հայ և վրացի ժողովուրդների մոտ անկախության գաղափարն առանձնահատուկ նշանակություն ունի։ Դեսպան Սադոյանն էլ իր հերթին Գիորգի Գախարիային շնորհավորեց վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման

«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցի ապօրինի իրացման համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, գտնվելով անազատության մեջ, 2018թ. մարտի 4-ից

«Մեր երկրում ամեն ինչ լղոզված է եղել, ով ինչ աստղ ուզել, տվել է իր հյուրանոցին»

«Մեր երկրում ամեն ինչ լղոզված է եղել, ով ինչ աստղ ուզել, տվել է իր հյուրանոցին, ասենք ասել է՝ իմ հյուրանոցը երեք աստղանի է․ միասնական պատենտավորման համակարգ, որ Հայաստանում կիրառվի, որպես այդպիսին՝ գոյություն չունի։ Աստղերի համակարգը կիրառվում է Ֆրանսիայում, ֆրանսիական սիստեմն է աշխարհում շատ հայտնի, իսկ Հայաստանում հյուրանոցը պատենատավորել աստղերի տակ, դեռևս հնարավոր չէ։ Այսինքն` պետականորեն

Հայաստանում ամեն ինչ խոսում է հնության մասին, որում հսկայական բովանդակություն կա. Վլադիմիր Պոզներ

Հայտնի ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանի հետ զրույցում կիսվել է Հայաստանի, հայ մշակույթի, հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերի և նոր քաղաքական իրադարձությունների մասին իր մտքերով։ Վլադիմիր Պոզները խոստովանել է, որ իր կյանքի ընթացքում մի տեսակ առանձնահատուկ կապ է ստեղծվել Հայաստանի հետ։ Սկսած իր տան պատի Մարտիրոս Սարյանի նկարից`

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին և թագաժառանգ, նախարարների խորհրդի փոխնախագահ, պաշտպանության նախարար, տնտեսական հարցերի և զարգացման խորհրդի նախագահ Մուհամմադ Բին Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին: Նախագահը Արմեն Սարգսյանն իր շնորհավորանքներն է

Ինչպես են հարցաքննել Անժելա Թովմասյանին

Aravot.am-ը Hayeli.am-ի խմբագիր Անժելա Թովմասյանից հետաքրքրվեց` արդյոք ներկայացե՞լ է հարցաքննության, մանավանդ Քննչական կոմիտեում հարցաքննվելու համար ծանուցագիր էր ստացել «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ» վերնագրով հոդվածից հետո: Անժելա Թովմասյանը տեղեկացրեց, որ մի անգամ տեղում չի եղել, իսկ այսօր եկել են խմբագրություն:

Տիգրան Ավինյան. Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.5%-ով

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019թ.-ի հունվար-օգոստոսին 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ ✅տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով, ✅արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.5%-ով, ✅շինարարության ծավալն աճել է 4.4%-ով, ✅առևտրի շրջանառությունն աճել է 9%-ով, ✅արտաքին առևտրաշրջանությունն աճել է 2%-ով, մասնավորապես՝ ✅արտահանումն ավելացել է 4.6%-ով, ✅ներմուծումն աճել է 0.7%-ով։ Տիգրան ԱՎԻՆՅԱՆ, ՀՀ փոխվարչապետ

Թրամփին սպառնում է իմպիչմենտ. Դեմոկրատները կհեռացնե՞ն նրան իշխանությունից

 ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է այն մասին, որ Ներկայացուցիչների պալատը պատրաստ է սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտարարելու գործընթացը: Ինչպես հաղորդում է BBC-ն, պատճառը Սպիտակ տան ղեկավարի և Ուկրաինայի նախագահի միջև հուլիսի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցն է: Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփն Ուկրաինայի իշխանություններից իբրև թե պահանջել է հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո

Ոգեղենի եւ հոգեւորի պատկանելությունը

Երեք երաժիշտների զրույցը Սեպտեմբերի 21-ին Լիսաբոնի Գյուլբենկյան համերգասրահում կրկին ելույթ ունեցավ «Գյուրջիև» համույթը, որի հիմնադիրն ու ղեկավարն է Լևոն Իսկենյանը։ Այս անգամ ծրագրում ընդգրկված էր նաև սիրիական «Հեվար» համույթը։ Նրանց համատեղ համերգից հետո լսարանը ներկա եղավ ևս մեկ համերգի։ Դաշնակահար Լուսինե Գրիգորյանը կատարեց Կոմիտասի պիեսները։ Համերգի ընթացքը ստիպում էր ինձ մտորել և կրկին համոզվեցի ինձ

Տաթեւ Հակոբյանը 10-րդն է աշխարհում

Պատտայա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը: Այսօր մրցահարթակում Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Տաթեւ Հակոբյանը 81 կգ քաշային կարգում պոկում վարժությունում ցույց տվեց 105 կգ (10-րդ արդյունք), հրումում՝ 121 կգ (13-րդ), եւ երկամարտի 229 կիլոգրամով հանգրվանեց 10-րդ հորիզոնականում: Ավելի ուշ պայքարը կսկսի Եվրոպայի փոխչեմպիոն, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Պարոն Վանեցյանը եւ պարոն Փաշինյանն իրենց ասելիքը թող ասեն բաց տեքստով եւ չշարունակեն մոլորեցնել հանրությանը. Անի Սամսոնյան

Ընդդիմադիր պատգամավորը`Հայկ Հարությունյանի մահվան եւ Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հակամարտության մասին

Սիմա Իսկանդարյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՍԻՄԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 19-ի ԲԴԽ-64-Ո-145 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

Մեր խնդիրը Հայաստանում խորքային փոփոխություններ անելն է, և շնորհակալ եմ, որ աջակցում եք այդ խնդրի լուծման հարցում. վարչապետը Նյու Յորքում հանդիպել է հայության ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նյու Յորք այցի առաջին օրվա ավարտին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հանդիպում են ունեցել տեղի հայ համայնքի շուրջ 500 ներկայացուցիչների հետ։ Եկեղեցու մուտքի մոտ Հայաստանի վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Դանիել Եպիսկոպոս Ֆընդիկյանը, Վիգեն

Նիկոլ Փաշինյանի պատասխանը Վանեցյանին միգուցե էմոցիոնալ էր, բայց բովանդակային էր. Հովհաննես Հովհաննիսյան

«Իմ քայլի» պատգամավորը չի մեկնաբանում Սասուն Միքայելյանի սթափության կոչը Նիկոլ Փաշինյանին

8 ամսվա պատգամավոր են, բայց արդեն հողատարածքներ են ձեռք բերում․ Կարինե Աճեմյան. Ա1+

«Ուզում եմ խոսել Նիկոլ Փաշինյանի՝ առաջինը, միակը և աննախադեպը լինելու սինդրոմի մասին, որը մեզ անընդհատ հետապնդում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը։ Ըստ նրա՝ վարչապետը մշտապես խոսում է այս կամ այն իրադարձության աննախադեպության մասին։ Աճեմյանն անդրադարձավ նաեւ նաեւ վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցին։ «Ուզում եմ նշել, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930