Օրվա լրահոսը
«Խոսակցությունը որոշակի վեճի վերածվեց». Էնֆիաջյանը Թուրքիայում պատասխանել է ադրբեջանցի պատվիրակին
Ես ներկայացրի ՀՀ դիրքորոշումն այդ հարցում, պարզաբանեցի, որ տարածքային խնդիրները խորհրդարանական վեհաժողովի առաքելության մեջ չեն մտնում, դրա գործառույթները բացառապես տնտեսական են, մինչդեռ Ադրբեջանը զավեշտալի փորձ արեց:
Հույս եմ հայտնում, որ մեր երկրների բարեկամական հարաբերություններն էլ ավելի կզարգանան. Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Վրաց ժողովրդի և իմ անունից ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Ուրախությամբ նշում եմ, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը: Հույս եմ հայտնում, որ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն էլ
«Ունեմ տվյալներ, որ զգալի գումար՝ մոտ 1,5 մլրդ դրամ վերադարձվում է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին». Մանե Թանդիլյան
Թանդիլյանի խոսքով՝ «Մարդիկ, որոնք թալանի միջոցով կուտակել են գումարներ եւ այսօր քրեական հետապնդման մեջ են գտնվում, մենք ուղղակի չենք կարող նրանց մեր բյուջեից գումարներ տանք»:
Հարստացած մեր պատմության բերած մեծ դասերից, դաժան դասերից, փառահեղ դասերից ունենք հնարավորություն՝ փոխելու մեր ժողովրդի պատմական ճակատագիրը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: Լոս Անջելեսում նախատեսված օրակարգի շրջանակում Հայաստանի վարչապետը և նրա տիկինը մասնակցել են գալա ընդունելությանը, որին ներկա է գտնվել համայնքի շուրջ 700 ներկայացուցիչ։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգերի կատարումից և հայ համայնքի հոգևոր առաջնորդների մաղթանքից հետո իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել
Հայ-թուրքական սահմանի բացման փորձը. «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսանյութը
Ստանձնելով ՀՀ նախագահի լիազորությունները՝ Սերժ Սարգսյանը կտրուկ շրջադարձ կատարեց արտաքին քաղաքական կուրսորի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների բաղադրիչում: Նրա նախորդի՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարային խարիսխներից մեկը Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն էր, բայց Սարգսյանը փորձեց գնալ այլ ուղով: «Իրազեկ քաղաքացիների միավորում» «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Պահանջում ենք դադարեցնել ապօրինի գործողությունները Ամուլսարի պայքարում ներգրավված քաղաքացիների նկատմամբ. ՀԲՃ
Ամիսներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես են ոստիկանությունն ու դատական մարմինները անհամաչափ պատժիչ գործողություններ կիրառում Ջերմուկ համայնքի բնակիչների նկատմամբ, որոնք բացի իրենց առօրյա կյանքը վարելուց, նաև դրսևորում են քաղաքացիական դիրքորոշում՝ ընդդեմ Ամուլսարը հանք դարձնելու ծրագրի, մասնակցում են Ամուլսարի պաշտպանությանը, օրուգիշեր հերթապահություն են իրականացնում: Նպատակ չունենալով արդարացնել բռնությունն ու օրինախախտումները, այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ստորև
«Սպասի, դուրս մի արի». Մելքումյանը ՌԴ պետդումայում առարկել է Զատուլինին
Միքայել Մելքումյանի փոխանցմամբ՝ Զատուլինը ոչինչ չի ասել. «Հարցը փակված է, մենք բարձրաձայնել ենք գազի գնի խնդիրը: Կարեւորն այն է, որ մեր քննարկումների տեղեկատվությունն ուղարկվում է ԵՏՄ կոլեգիա»
Ծառայողական քննություն է սկսվել հրազենային վիրավորում ստացած Հայկ Խաչատրյանի դեպքով
ՊՆ խոսնակը տեղեկություններ չունի՝վիրավորում ստացած զինծառայողը տեսողական խնդիրներ ունի՞, թե՞ ոչ
Յուրաքանչյուր հայ պետք է ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյանի ելույթը Լոս Անջելեսի Գրանդ Փարքում հրավիրված հանրահավաքին
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հայաստանի վարչապետը գտնվում է Լոս Անջելես քաղաքում. Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում մասնակցել է իր հրավիրած հանրահավաքին և հանդես եկել ելույթով։ Հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի և Ամերիկայի օրհներգերով, ուղերձով են հանդես եկել հայ համայնքի հոգևոր առաջնորդները։ Իր ելույթում Հայաստանի Հանրապետության վարչապետ
«Քոչարյանը ներկա պահին էլ իր գործողությունները ճիշտ է համարում». Սեդա Սաֆարյանը` Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալու անհրաժեշտության մասին
Նա չի բացառում, որ ԱԱԾ-ում այժմ էլ կան մարդիկ, որոնք պատրաստ են Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցել:
Մինչև 200 000 դրամ պարտավորության դեպքում բռնագանձումը կտարածվի պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա. ԴԱՀԿ
04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 56-րդ հոդվածով սահմանվել է աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում տարածելու նոր հիմք: Մինչև 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում
ՊՆ բարձրաստիճան սպան ցուցմունք է տվել մարտի 1-ին զինվորական համազգեստ տրամադրելու մասին. փաստաբաններ
Փաստաբանները պնդում են՝ Գագիկ Ծառուկյանը նյութապես է աջակցել Ղարաբաղից բերված զորքին
«Դատարանն իր կամքի տերը չէ»
Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ վարչապետն իրավունք չունի ապօրինի որակել ՍԴ որոշումը Սեպտեմբերի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանների միջնորդությունը: Մինչ այդ դատարանը մերժել էր նաեւ ՍԴ որոշման հիմքով Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գտնում է, որ
Ադրբեջանին զենքի վաճառք, Մեծամորի ատոմակայանի ճակատագիր. ի՞նչ են քննարկել հայ պատգամավորները ՌԴ պետդումայում
«Մենք ունեինք տեղեկություն, որ 200 միլիոն դոլարն արդեն տրամադրվել է, իսկ 70 միլիոնի պարագայում վարկը դեռ չի տրվում «ՌոսԱտոմ»-ի կողմից»
Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում. «Հրապարակ»
Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին:
«Ահասարսուռ» բացահայտումներ են լինելու. Արա Ղարագյոզյան
«Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչները հակադարձում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին:
«Դերասան աշխատելու համար որեւէ նշանակություն չունի՝ տվյալ անձը ՀՀ արվեստի վաստակավոր գործի՞չ է, թե՞ վաստակավոր արտիստ»
Դատարանը բավարարել է բեմադրիչի հայցապահանջը Մայր թատրոնում Հրաչյա Ղափլանյանը բեմադրել է 13 ներկայացում, Խորեն Աբրահամյանը՝ 11, Վահե Շահվերդյանը՝ 12, թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը՝ 9, Տիգրան Գասպարյանը՝ 11։ Այս մասին բարձրաձայնվել էր Աջափնյակ եւ Դավիթաշեն դատարանում, երբ քննության էր դրվել Մայր թատրոնի բեմադրիչ, ռեժիսոր Տ. Գասպարյանի հայցը: Պատասխանող կողմը փաստում էր, որ Տիգրան Գասպարյանը
Արկադի Գալստյանի բաց նամակը. Խնդրում եմ պարզել՝ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հայտնի փաստերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ մտացածին են
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իր մտորում-ուղերձ-հիշողությունների մեջ փաստել էր առանձնապես ծանր հանցագործության մասին:
Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին Twitter սոցիալական ցանցում գրառում է կատարել Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան: Տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակին, հետագա ծրագրերին և հակամարտության կարգավորմանն ուղղված հեռանկարներին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Նյու
Հայ ուսանողները հնարավորություն կունենան ուսանել Շոտլանդիայի կոնսերվատորիայում. ՀՀ նախագահը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի մի խումբ ներկայացուցիչների: Հյուրերը ներկայացրել են այցի նպատակներն ու Հայաստանի գործընկերների հետ իրականացվելիք ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի միջև առաջին անգամ իրականացվող ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրին: Նշվել է, որ ծրագրի շրջանակում հայ ուսանողները հնարավորություն կունենան երկարաժամկետ
«Պարահանդես-դիմակահանդես»-ում գուցե լինեն ոչ թե էրոտիկ, այլ անսովոր տեսարաններ»
Երեւանի օպերային թատրոնում Վերդիի գործը վստահված է գերմանաբնակ մեր հայրենակցին Բաց տեսարաններով ֆիլմերի, վերջին տարիներին էլ թատերական ներկայացումների մասին ծանոթանում ենք արտասահմանյան մամուլի միջոցով, ինչի շուրջ սկսվում են նաեւ հայաստանյան մասնագետների ու հանդիսատեսի քննարկումները: Նշենք, որ նման տեսարաններով առկա աշխատանքները, օրինակ, Արեւմուտքում էլ միանշանակ չեն ընդունվում: Դրանց շուրջ ընթանում են բուռն քննարկումներ: Հոլիվուդում 2013-15թթ. եղավ
Շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցվել
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, բազմիցս հորդորել է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում, հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Սակայն մինչ օրս կան անձինք, ովքեր չարձագանքելով կոմիտեի կոչին՝ չեն հայտարարագրել եկամուտները
Առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացման ճանապարհով. վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
Վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հյուրընկալվել են Լոս Անջելեսի քաղաքապետարանում, հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Լոս Անջելեսի քաղաքապետի անունից տրված պաշտոնական ընդունելությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լոս Անջելեսի
«Երբեք չգիտեմ, թե նախասիրություններս որ կողմ կթեքվեն»
Հարցազրույց երիտասարդ ռեժիսոր Մաննեի (Մանե Բաղդասարյան) եւ պրոդյուսեր Արարատ Գրիգորյանի հետ – «Ադապտացիան» եւ «Ճայը» հաղթարշավ են սկսել, խնդրում եմ մի փոքր փակագծեր բացեք: Մաննե– «Ադապտացիա» եւ «Ճայը» ֆիլմերն այժմ շրջում են մի քանի երկրներում՝ Իտալիայում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Բելառուսում եւ այլուր: Բազում հրավերներ կան, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում օտարազգի մշակութային գործիչները եւ հանդիսատեսը: Այս պահին
Տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկվել Արդարադատության նախարարությանը. դատախազություն
Գլխավոր դատախազությունը մշակել և ՀՀ Արդարադատության նախարարությանն է ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մի նախագիծ, որի վերջնական ընդունումը հնարավորություն կտա հարկ եղած դեպքում վկաներին կամ փորձագետներին հարցաքննել տեսակապի միջոցով: Դատական քննության փուլում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ քննչական գործողությունների մասնակիցները հանրապետությունից դուրս են գտնվում, ինչն օբյեկտիվորեն խոչընդոտում է պատշաճ ժամկետներում վարույթի իրականացմանը և թույլ չի
Լոս Անջելես կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. վարչապետի ելույթը Լոս Անջելեսի քաղաքապետի անունից տրված պաշտոնական ընդունելությանը
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Լոս Անջելեսի քաղաքապետարանում մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։ Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Մեծարգո փոխնահանգապետ Էլենի Կունալակիս, Հարգարժան քաղաքապետ Գարսեթի և քաղաքային խորհրդի անդամ Քրեկորյան, Պատվավոր պետական այրեր, Հարգելի վերահսկիչներ՝ տիկին Բարգեր և տիկին
«Ասում եք մի բան, անում` հակառակը»
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Տեղեկացնում ենք, որ 2019թ. հունիսի 24-ին եւ 27-ին ՀՀ ԿԳՄՍՆ-ի «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի, Վերակառուցման եւ Զարգացման միջազգային բանկի «կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում, հանրապետության ավագ դպրոցների համար գույքի եւ լաբորատոր սարքերի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթին նախարարության կողմից ներկայացված N2 խմբաքանակի (քիմիայի լաբորատոր սարքավորումներ) փաթեթը խիստ թերի է
Ցանկանում ենք ամրապնդել մեր ժողովրդավարությունը տնտեսապես, և համագործակցությունը մեր ժողովրդավար գործընկերների, ԱՄՆ-ի հետ կնպաստի մեր նպատակների իրականացմանը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Այցը մեկնարկել է Լոս Անջելես քաղաքից։ Հայաստանի վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ։ Վարչապետի առաջին հանդիպումը Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ էր։ Տիկին Կունալակիսը ողջունել է
Թբիլիսիում երեխաներին պոռնկագրության մեջ ներքաշելու մեղադրանքով 11 մարդ է ձերբակալվել. այդ թվում՝ երեխաների ծնողները. Jam-news
ԱՄՆ և Ավստրալիայի քաղաքացիները Թբիլիսիում բնակարան են վարձակալել, որտեղ լուսանկարչական ստուդիա են սարքել։ Նրանք երեխաների պոռնոգրաֆիկ լուսանկարներն են արել, այնուհետև վաճառել դրանք արտասահմանում։
Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծանր է. նրան կտեղափոխեն Երևան
Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան կտեղափոխեն Երևան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ shamshyan.com կայքը հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի մարտական դիրքերից մեկում. որովայնի մասում հրազենային վնասվածքներով


















































