Օրվա լրահոսը

Կարմիրգրքյան Սև արագիլի վրա կրակելու դեպքի առթիվ ոստիկանության պարզաբանումը

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում «Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա» վերտառությամբ հրապարակում է արել և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ ՀՀ ոստիկանություն

ՎՏԲ-Հայաստան Բանկի վիրտուալ զբոսաշրջային քարտը հնարավորություն կտա կատարել դրամական փոխանցումներ արտերկրից, միաժամանակ օգտվել վիրտուալ քարտի 4 հաշիվներից

ՎՏԲ-Հայաստան Բանկի բազմարժութային վիրտուալ քարտը Հայաստանի համար նորույթ է եւ հաճախորդներին հարմարավետություն կտա

Լեւոն Արոնյանը քառորդ եզրափակչում մեկնարկեց ոչ-ոքիով

Խանտի-Մանսիյսկում այսօր սկսվեց ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչը: Պայքարի մեջ մնացած ութ գրոսմայստերները խաղում են կիսաեզրափակիչ մտնելու իրավունքի համար: Հինգերորդ շրջանի առաջին դասական պարտիայում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 42-րդ քայլում ոչ-ոքի արեց Ֆրանսիայի լավագույն գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Վաղը շախմատիստները կհանդիպեն դասական շախմատի երկրորդ պարտիայում, որտեղ Արոնյանը խաղալու է սեւերով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայ առաքելական եկեղեցին «ծնկի բերել» փորձողների ծնկներն են ջարդվելու. Միքայել Մինասյան

Ինչո՞ւ է նա այդքան ատում ամեն ինչ ու բոլորին: Ատում է ու քանդում: Ատում է նրանց, ում սիրում, մեծարում ու հարգում են, ատում է հաջողակներին ու իրենից անկախներին: Ատում է անցյալի հերոսներին և նույնիսկ նրանց, ում հերոսացրել է հենց ինքը: Ատում է իր անցյալն ու մեր ապագան: Եվ ակնհայտ է, որ այդ ատելության կենտրոնում հենց

Վահրամ Պողոսյան. Լևոն Տեր-Պետրոսյանի գործուն աջակցությունը Արցախյան պատերազմում մեր հաղթանակին անգնահատելի եմ համարում

«Դա իմ անձնական տեսակետն էր, դա որևէ կերպ չի առնչվում կուսակցության քաղաքական տեսակետին»:

Քաղաքացիներին պարտադրել են «Խութ» բարեգործական հիմնադրամին գումարներ փոխանցել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013-2014թթ. ընթացքում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ՝ վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ: Մասնավորապես՝

«Չեմ հավատում, թե Փաշինյանը մարդ է ուղարկել Վանեցյանի մոտ՝ լռեցնելու նպատակով». Հրաչյա Հակոբյան

Սպայի ուսադիրները նրան պետք է դրդեին, որ նա աներ հայտարարություն: Եթե ունի ասելիք ու չի ասում, բա ո՞ւր մնացին ուսադիրները

Բագրատ Էստուկյան. «Պոլսահայ համայնքը չունի վստահություն ներշնչող առաջնորդ և դրա հետևանքով կորցրել է միասնականությունը». Ermenihaber

Պոլսի հայ համայնքի առջև ծառացած խնդիրների, Թուրքիայի քաղաքական զարգացումների և այլ թեմաների շուրջ Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, հայ համայնքի շրջանակներում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանի հետ: – Պարոն Էստուկյան, սկսենք պոլսահայ համայնքի խնդիրներից։ Ի՞նչ մարտահրավերներ ու հարցեր կան, որ շարունակում են մնալ օրակարգային և օրախնդիր:

«Պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը». Մակունց

Մակունցը նշեց. «Այս պահին հավելյալ մեկնաբանություններ չանեմ: Ինչ ուզում էի, արդեն ասացի»

100 փաստերի թվում բացասական ցուցանիշները չեն նշվում. Թադեւոս Ավետիսյան

Պետական բյուջեի կապիտալ ծախսերը շուրջ 65 միլիարդ դրամով թերակատարվել են

«Հը՞ն, արա, ի՞նչ ես ասում» ու քարով գլխին». մարզպետի օգնականի եւ փոխգնդապետի միջադեպի մասին

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում փոխգնդապետ Արա Մխիթարյանի ընկերները: Սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի, մարզպետարանի աշխատակիցների եւ զինվորականների միջեւ տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը՝ մարմնական ծանր վնասվածքներով: Ներկայումս բժիշկները նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում: Մխիթարյանի ընկերներն այսօր բողոքի

Հորդորում ենք կալանքից ազատել Ամուլսարի երեք պահապաններին և իրավունքի վրա հենվելով՝ դադարեցնել Ամուլսարի ծրագիրը. «Սասնա Ծռեր»

Շաբաթներ առաջ Գնդեվազ գյուղում տեղի ունեցած վիճաբանությունից և քաշքշուքից հետո կալանավորվել են Ամուլսարի պահապաններ Էդմոնդ Աղաբեկյանը, Խաժակ Արսենյանը և Յուրա Արսենյանը: Հայրենի բնության և ապագա սերունդների առողջ ու ապահով կյանքի համար անձնվիրաբար պայքարող այս գիտակից երիտասարդները, որ նաև 2018 թ. ապրիլ-մայիսին ազգադավ ռեժիմին հեռացնելու համար ոտքի ելած մեր ժողովրդի առաջին շարքերում են եղել, իրականում Ամուլսարի

Առաջացել է ռեակտիվ հզորության դեբալանս. ՏԿԵ նախարարությունը՝ էներգահամակարգում հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի մասին

ՀՀ էներգահամակարգում 2019թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառների ուսումնասիրման առնչությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորված աշխատանքային խումբը մասնագիտական քննության արդյունքում պարզել է. Վթարն առաջացել է 2019թ. հուլիսի 10-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, իսկ էներգահամակարգն անցել է բնականոն ռեժիմի նույն օրը՝ ժամը 19:50-ին: Վթարի հետևանքով մարդու կյանքին

«Վարչապետն ուզում է ասել, որ տեղյակ է ժողովրդի մտահոգության մասին». պատգամավորը՝ Ամուլսարի մասին

Կարեւոր է ժողովրդի ձայնը լսելի դարձնելը եւ դրա հիման վրա տեղեկացված որոշում կայացնելը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածում՝ Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-27-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի սեպտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ. · Օդի առավելագույն ջերմաստիճան՝            32.00C (2004 թ.)

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ: Այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով: Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության

Կարեն Գեւորգյանը` «յուբկաներով» պարի մասին. «Եթե ներկայացումից մի կտոր հանեն, օտար միջավայրում այլ ընկալում կլինի»

Գյումրու «Սեւ բերդում» կայացած Անկախության տոնի միջոցառման ժամանակ ներկայացված պարը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, ոմանց զայրացրել էր իրենց ձեւակերպմամբ` տղամարդ պարողների «յուբկաներով» պարը: Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գեւորգյանը նշեց, որ ինքը չի դիտել միջոցառումը, բայց գիտի, որ դա ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի «Զույգ արեգակներ»

«Խոսակցությունը որոշակի վեճի վերածվեց». Էնֆիաջյանը Թուրքիայում պատասխանել է ադրբեջանցի պատվիրակին

Ես ներկայացրի ՀՀ դիրքորոշումն այդ հարցում, պարզաբանեցի, որ տարածքային խնդիրները խորհրդարանական վեհաժողովի առաքելության մեջ չեն մտնում, դրա գործառույթները բացառապես տնտեսական են, մինչդեռ Ադրբեջանը զավեշտալի փորձ արեց:

Հույս եմ հայտնում, որ մեր երկրների բարեկամական հարաբերություններն էլ ավելի կզարգանան. Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Վրաց ժողովրդի և իմ անունից ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Ուրախությամբ նշում եմ, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը: Հույս եմ հայտնում, որ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն էլ

«Ունեմ տվյալներ, որ զգալի գումար՝ մոտ 1,5 մլրդ դրամ վերադարձվում է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին». Մանե Թանդիլյան

Թանդիլյանի խոսքով՝ «Մարդիկ, որոնք թալանի միջոցով կուտակել են գումարներ եւ այսօր քրեական հետապնդման մեջ են գտնվում, մենք ուղղակի չենք կարող նրանց մեր բյուջեից գումարներ տանք»:

Հարստացած մեր պատմության բերած մեծ դասերից, դաժան դասերից, փառահեղ դասերից ունենք հնարավորություն՝ փոխելու մեր ժողովրդի պատմական ճակատագիրը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: Լոս Անջելեսում նախատեսված օրակարգի շրջանակում Հայաստանի վարչապետը և նրա տիկինը մասնակցել են գալա ընդունելությանը, որին ներկա է գտնվել համայնքի շուրջ 700 ներկայացուցիչ։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգերի կատարումից և հայ համայնքի հոգևոր առաջնորդների մաղթանքից հետո իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել

Հայ-թուրքական սահմանի բացման փորձը. «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսանյութը

Ստանձնելով ՀՀ նախագահի լիազորությունները՝ Սերժ Սարգսյանը կտրուկ շրջադարձ կատարեց արտաքին քաղաքական կուրսորի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների բաղադրիչում: Նրա նախորդի՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարային խարիսխներից մեկը Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն էր, բայց Սարգսյանը փորձեց գնալ այլ ուղով: «Իրազեկ քաղաքացիների միավորում»   «Իրազեկ քաղաքացիների միավորում» 

Պահանջում ենք դադարեցնել ապօրինի գործողությունները Ամուլսարի պայքարում ներգրավված քաղաքացիների նկատմամբ. ՀԲՃ

Ամիսներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես են ոստիկանությունն ու դատական մարմինները անհամաչափ պատժիչ գործողություններ կիրառում Ջերմուկ համայնքի բնակիչների նկատմամբ, որոնք բացի իրենց առօրյա կյանքը վարելուց, նաև դրսևորում են քաղաքացիական դիրքորոշում՝ ընդդեմ Ամուլսարը հանք դարձնելու ծրագրի, մասնակցում են Ամուլսարի պաշտպանությանը, օրուգիշեր հերթապահություն են իրականացնում: Նպատակ չունենալով արդարացնել բռնությունն ու օրինախախտումները, այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ստորև

«Սպասի, դուրս մի արի». Մելքումյանը ՌԴ պետդումայում առարկել է Զատուլինին

Միքայել Մելքումյանի փոխանցմամբ՝ Զատուլինը ոչինչ չի ասել. «Հարցը փակված է, մենք բարձրաձայնել ենք գազի գնի խնդիրը: Կարեւորն այն է, որ մեր քննարկումների տեղեկատվությունն ուղարկվում է ԵՏՄ կոլեգիա»

Ծառայողական քննություն է սկսվել հրազենային վիրավորում ստացած Հայկ Խաչատրյանի դեպքով

ՊՆ խոսնակը տեղեկություններ չունի՝վիրավորում ստացած զինծառայողը տեսողական խնդիրներ ունի՞, թե՞ ոչ

Յուրաքանչյուր հայ պետք է ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյանի ելույթը Լոս Անջելեսի Գրանդ Փարքում հրավիրված հանրահավաքին

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հայաստանի վարչապետը գտնվում է Լոս Անջելես քաղաքում. Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում մասնակցել է իր հրավիրած հանրահավաքին և հանդես եկել ելույթով։ Հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի և Ամերիկայի օրհներգերով, ուղերձով են հանդես եկել հայ համայնքի հոգևոր առաջնորդները։ Իր ելույթում Հայաստանի Հանրապետության վարչապետ

«Քոչարյանը ներկա պահին էլ իր գործողությունները ճիշտ է համարում». Սեդա Սաֆարյանը` Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալու անհրաժեշտության մասին

Նա չի բացառում, որ ԱԱԾ-ում այժմ էլ կան մարդիկ, որոնք պատրաստ են Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցել:

Մինչև 200 000 դրամ պարտավորության դեպքում բռնագանձումը կտարածվի պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա. ԴԱՀԿ

04.08.2019թ. ուժի մեջ է մտել  ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 56-րդ հոդվածով սահմանվել է աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում տարածելու նոր հիմք: Մինչև 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում

ՊՆ բարձրաստիճան սպան ցուցմունք է տվել մարտի 1-ին զինվորական համազգեստ տրամադրելու մասին. փաստաբաններ

Փաստաբանները պնդում են՝ Գագիկ Ծառուկյանը նյութապես է աջակցել Ղարաբաղից բերված զորքին

«Դատարանն իր կամքի տերը չէ»

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ վարչապետն իրավունք չունի ապօրինի որակել ՍԴ որոշումը Սեպտեմբերի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանների միջնորդությունը: Մինչ այդ դատարանը մերժել էր նաեւ ՍԴ որոշման հիմքով Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գտնում է, որ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930