Օրվա լրահոսը
Մեկ միլիոն դրամի գողության հեղինակն անչափահաս է
Սեպտեմբերի 15-ին, ժամը 01.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ահազանգել Թաիրով գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ իր խանութից գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 13-ի ժամը 05.50-ից սեպտեմբերի 15-ի ժամը 01.10-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով խանութի դռան բաց լինելու հանգամանքից, մտել են Թաիրով գյուղի Մայրաքաղաքային խճուղում գտնվող մթերային խանութ և դրամարկղից գողացել
Գերեզմաններից գողացել են ծաղկեպսակների հենասյուներ և զամբյուղներ
Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները «Շիրակ» գերեզմանատնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ 28-ամյա մի կնոջ և 38-ամյա տղամարդու՝ իր վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենայում առկա էր ծաղկեպսակի փայտե 21 հենասյուն և 25 դատարկ զամբյուղ: Բաժնում կինը խոստովանական բացատրություն է տվել, որ 38-ամյա տղամարդու հետ «Շիրակ» գերեզմանատան տարբեր
«Փաստորեն՝ մարտի 1-ի ողբերգությունը շարունակվում է 11 տարի անց էլ. Հայկ Հարությունյանի տեսակը հաշվի առնելով՝ քիչ հավանական եմ համարում ինքնասպանության վարկածը». Արամ Սարգսյան
Արամ Զավենի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես Հայկ Հարությունյանին բավականին լավ ճանաչում եմ։ Վեց ամիս աշխատել եմ իր հետ, ես որպես վարչապետ, ինքը՝ ՆԳՆ նախարար։ 1999-ի լարված իրավիճակներից ելնելով, Հայկ Հարությունյանի հետ շաբաթական երկու անգամ ծրագրված հանդիպել ենք պաշտոնապես՝ ամեն հանդիպումը 2 ժամ տևողությամբ։ Նրա տեսակը հաշվի առնելով՝ քիչ հավանական եմ համարում ինքնասպանության
Սև արագիլին կրակելու հետքերով
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում զետեղել էր «Կրակել են կարմիրգրքյան սև արագիլի վրա» վերնագրով հրապարակում, համաձայն որի՝ բացառիկ սև արագիլին կրակել են Շիրակի մարզի «Արփա լիճ» ազգային պարկի տարածքում: Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի 53-ամյա մի
Խուզարկվել են դեղատներ, տնօրենները ձերբակալվել են (Տեսանյութ)
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում ապրող մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր դեղատներից ձեռք է բերում հոգեմետ դեղահաբեր։ Սեպտեմբերի 19-ին նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լիրիկա գրառմամբ չորս դեղապատիճ։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին, թե տղամարդը կոնկրետ ո՛ր դեղատներից և որքան դրամով է ձեռք
Բացահայտվել է շուրջ 2 կգ քաշով կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է շուրջ 2 կգ քաշով կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, գալով նախնական համաձայնության, ոսկերչությամբ զբաղվող անձանց միջոցով պատրաստել են ոսկեպատ արծաթե համաձուլվածքներ՝ ոսկու
Ձևավորվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ
Սեպտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում հրավիրվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի հիմնադիր անդամների առաջին հանդիպումը: Շրջանակի կազմում ընդգրկվել են Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, հասարակական, հոգևոր ու ակադեմիական բնագավառների ներկայացուցիչներ: Բարեկամության շրջանակը ձևավորվել է ս.թ. օգոստոսի 1-ին Ավստրալիայում ստեղծված «Արցախի ավստրալացի բարեկամներ» /Australian Friends of Artsakh/ խմբի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատելու
Քննարկվել է պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության ընթացքը
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության դեպարտամենտի պետ-միջազգային ռազմական համագործակցության գծով ԲՀ պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-մայոր Օլեգ Վոինովին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության ընթացքին և զարգացման միտումներին, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով իրականացվող միջոցառումներին ու հեռանկարային ծրագրերին: Մտքեր
Հայաստանի եւ Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության առաջնահերթությունները
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 24-ին հանդիպեց Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ: Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր ֆինն գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց այդ պատասխանատու առաքելության մեջ: Արտգործնախարարներն արտահայտեցին փոխադարձ պատրաստակամություն՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության
Վաղը ծանրամարտի աշխարհի առաջնությունում երկու մասնակից կունենանք
Թաիլանդի Պատտայա քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր ներկայացուցիչ չուներ: Իսկ վաղը մրցահարթակ մտնելու է մեր հավաքականի երկու ծանրորդ: Առաջինը պայքարի մեջ ներգրավվելու է կանանց 81 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը, իսկ ավելի ուշ՝ տղամարդկանց առաջնությունում կհետեւենք 102 կգ քաշային Սամվել Գասպարյանի մրցելույթին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նյու Յորքում Հայաստանի և Կալիֆորնիայի նահանգի միջև ստորագրվել է Շրջանակային համաձայնագիր` համագործակցության վերաբերյալ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վարչապետը գտնվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության և Կալիֆորնիայի նահանգի միջև ստորագրվել է Շրջանակային համաձայնագիր համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագիրն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսմը։
Արոնյան-Վաշյե-Լագրավ դիմակայությունը տեղափոխվեց թայ բրեք
Խանտի-Մանսիյսկում շարունակվող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում Լեւոն Արոնյանն ու ֆիանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը ուժեցին կորոշեն թայ բրեքում: Քառորդ եզրափակչի դասական երկրորդ պարտիան այս գրոսմայստերների միջեւ նույնպես ավարտվեց ոչ-ոքի: Շախմատիստները վաղը պայքարը կշարունակեն 25 րոպեանոց երկու պարտիայում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանարար գծեր եւ մոռանա՛լ հերոստրատներին
Թողնենք մի կողմ բարոյախոսությունը, այն ընդամենը փաստարկների թուլության վկայությունն է, սակայն, այնուամենայնիվ, ամենամեծ վիրավորանքը մարդկային բանականության հասցեին այն է, երբ անկախությունը մանրածախ եւ մեծածախ վաճառքի հանած, իսկ տեղ-տեղ էլ պարզապես նվիրաբերած անձինք մեկ էլ առանց ամաչելու «ուղերձ են հղում հայրենակիցներին» Անկախության օրվա առթիվ, մի բան էլ կշտամբում ազատ եւ արդար ընտրություններով ընտրված գործող իշխանությանը, թե
Սերժ Սարգսյանի եղբոր գործընկերոջը՝ Կարինե Ավդալյանին կալանավորելու հարցը Շիրակի դատարանում
Շիրակի մարզի դատախազությունը քննչական բաժնի հետ համատեղ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Միջնորդությունը կքննվի վաղը։ Առաջին նիստը նշանակված էր ամսի 20-ին, որը, սակայն, հետաձգվել էր։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, Կարինե Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ անկախության օրվան նվիրված ընդունելություն և տոնական համերգ է անցկացվել Թբիլիսիում
Սեպտեմբերի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն և տոնական համերգ՝ վաստակավոր կոլեկտիվ ՀՀ պարի պետական անսամբլի մասնակցությամբ։ Համերգին ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, շուրջ չորս տասնյակ երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի այլ անդամներ, հոգևոր հայրեր, հայ և վրացի հասարակական-քաղաքական և
ՀՖՖ պաշտոնական մեկնաբանությունը The Best FIFA Football Awards-ում չքվեարկելու մասին
Ֆուտբոլային հանրության հարգելի անդամներ, Երեկ Իտալիայի Միլան քաղաքում կայացավ The Best FIFA Football Awards ամենամյա մրցանակաբաշխությունը: Ըստ կանոնակարգի, մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անվանակարգում քվեարկում են ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների ներկայացուցիչները (ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, ավագը և մեդիայի 1 ներկայացուցիչ): 2019 թ. օգոստոսին ՀՖՖ-ն ունեցավ սերվերի հետ կապված տեխնիկական խնդիրներ։ Հենց այդ ժամանակահատվածում է ՖԻՖԱ-ն ուղարկել
Ո՞վ է այս խորհրդարանի ամենաշատ բացակայած պատգամավորը. Ա1+ (Տեսանյութ)
Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի վերաբերյալ մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ այս տարի նկատվում է «լուռ պատգամավորների» թվի նվազում։ 132 պատգամավորից օրենսդրական քննարկումների չի մասնակցել 22-ը կամ խորհրդարանի 15 տոկոսը։ Այդ մասին տեղեկացրեց ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը։ Նա նշեց, որ նախորդ խորհրդարանի 12 «դոլարային միլիոնատիրոջ» փոխարեն այս խորհրդարանում «դոլարային միլիոնատերերը» ընդամենը երկուսն են՝
Արարատ Միրզոյանն ընդգծել է Ավստրիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ վավերացման կարեւորությունը
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Ավստրիայի Ֆեդերալ խորհրդի նախագահ Կարլ Բադերի հետ: Կարլ Բադերը, գոհունակություն հայտնելով երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված ջերմ եւ գործուն կապերի համար, ընդգծել է բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը խորհրդարանների կարողությունները մեծացնելու եւ նոր մակարդակի հասցնելու գործում՝ ընտրողների հետ տարվող
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Լոս Անջելեսի համաշխարհային առևտրի կենտրոնի միջև ստորագրվել է հուշագիր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Հայաստան-Լոս Անջելես» գործարար համաժողովին։ Համաժողովին մասնակցել են 250-ից ավելի ներկայացուցիչներ՝ Կալիֆորնիայի գործարար համայնքի բազմաթիվ անդամներ, Լոս Անջելեսի գործարար շրջանակների շահերը ներկայացնող կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Համաժողովին ելույթով հանդես է եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և
Ի՞նչ է կատարվել «Արմավիր» ՔԿՀ-ում
Երեքշաբթի առավոտյան՝ «Արմավիր» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքում պատիժը կրող անձինք, մոտ 40 հոգի պատրաստվում էին հայտարարել անժամկետ հացադուլ։ Պատճառը, ըստ մեր աղբյուրի այն էր, որ դատապարտված անձանց վարչակազմը ցանկանում էր տեղափոխել այլ մասնաշենքեր, քանի որ 6-րդ մասնաշենքը պիտի դարձնեն «քննչական» մասնաշենք։ «ՔԿՀ-ի 6 մասնաշենքերից միայն մեկը՝ 3-րդ մասնաշենքն է այսպես ասած «քննչական», այսինքն` ըստ օրենքի՝ կալանավորված
«Մուլտի Գրուպը» որոշում է կայացրել կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները
Հարգելի՛ հայրենակիցներ, Ինչպես տեղյակ եք, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Կապան համայնքում նախատեսում էր կառուցել ցեմենտի աղացման արտադրամաս: Օրենքով նախատեսված ընթացակարգով համայնքում պետք է կազմակերպվեին հանրային լսումներ, որոնց կայացումը սակայն շուրջ 2 տարի խոչընդոտվում էր տեղի հասարակական կազմակերպությունների և բնակիչների կողմից: «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի տնօրենների խորհուրդը, հաշվի առնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմից մշտապես հնչեցված այն
Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է Հայաստանին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է «Իսլամական համագործակցության կազմակերպության» «Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիայի հարցերով շփման խմբի» ժողովին: Ինչպես հաղորդում է Anadolu թուրքական գործակալությունը, այս մասին արտգործնախարարը գրառում է արել նաև Twitter-ի իր էջում: ««Իսլամական համագործակցության կազմակերպության» Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիայի հարցերով շփման խմբի ժողովին մեկ
Ուկրաինայի 65-ամյա քաղաքացին հետախուզվում էր որդուն սպանելու մեղադրանքով (Տեսանյութ)
Սեպտեմբերի 24-ին ոստիկանության ՔՀԳ վարչության և ԱՀ ոստիկանության ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում հայտնաբերվել և ոստիկանություն ՔՀԳ վարչություն բերման է ենթարկվել Ուկրաինայի ոստիկանության նախաձեռնությամբ միջազգային հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի, 65-ամյա տղամարդը։ Նա մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ Սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի Միրոնովկա գյուղում տղամարդը սպանել
Ինքնասպանություն Շիրակի Բասեն գյուղում․ կնոջը կախված են գտել բարեկամի տանը
Շիրակի մարզի Բասեն գյուղում կախված են գտել գյուղի բնակչուհի Ա․Ռ-ին, որը, ըստ գյուղացիների, մոտ 65 տարեկան է և բնակվում էր բարեկամի տանը։ Գյուղի բնակիչների փաստմամբ՝ նա միայնակ էր ապրում, ունի երկու դուստր, որոնք ամուսնացած են, ամուսինը մահացած է։ Բարեկամը գտնվում է արտերկրում ու իր տունը ժամանակավորապես տրամադրել էր նրան։ Ա․Ռ․-ն Ախուրյանի մարզադպրոցում հավաքարար էր աշխատում,
Հայկ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգիստը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 25-ին,18։00-ին, Խաղաղ Դոնի 2/2 հասցեում։ Հուղարկավորությունը կկայանա հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին,14։00-ին, նույն վայրից։
«Արմավիր» ՔԿՀ-ում անկարգություններ չկան
Զանգվածային լրատվության որոշ միջոցներով տեղեկություն է տարածվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 51 ազատազրկված անձ հացադուլ է հայտարարել: Հայտնում ենք, որ հիմնարկի ներսում տեղաբաշխումները բարձրացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչն էլ օրենքով սահմանված կարգով լուծվել է: Ներկայումս վերոնշյալ խնդրի կապակցությամբ հացադուլ հայտարարած դատապարտյալներ չկան: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետին
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կշիմովսկիին: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության ներկա վիճակի, փոխգործակցության
Արմեն Աշոտյան. «Արարատ ջան, Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված կարգավորման հիմնարար սկզբունքների մեջ չկա «ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության» և ոչ մի իրավունք»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին գտնվում է Նուրսուլթանում և մասնակցում Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովին: Ահա հատված իր ելույթից. «Մեզ համար գերակա նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության հարցը, ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության անհերքելի իրավունքի նկատմամբ հարգանքը»: Հերթական անգամ, չեմ հասկանում,
Սերժ Սարգսյան. «Ինչպիսին էլ լինեն քննության արդյունքում պարզվելիք մահվան դեպքի հանգամանքները, կատարվել է ողբերգություն»
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին` ՀՀ իրավապահ համակարգում երկար տարիներ տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած և համակարգում իր վաստակն ունեցող ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ողբերգական և անժամանակ մահվան կապակցությամբ: «Ինչպիսին էլ լինեն քննության արդյունքում պարզվելիք մահվան դեպքի հանգամանքները, կատարվել է ողբերգություն, և Ձեր ընտանիքը անդառնալի ու ցավալի կորուստ է ունեցել:
«Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն այս իշխանության խղճին է». Աղվան Վարդանյան
ՀՅԴ-ական գործիչ Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն այս իշխանության խղճին է։ Ազնիվ, անկաշառ, պետական մտածողությամբ մարդ էր։ Սպայի պատվով ապրած մարդ։ Ու պարզ է, թե մանր կամակատարները ինչ ընտրության առաջ են կանգնեցրել գեներալ-գնդապետին։ Ոչնչությունների հանդեպ զզվանքն ու անզորությունն է ստիպել մարդուն գնալ այս քայլին։ Արյուն էիք ուզում։ Ստացաք»։


















































